воспитание

  • docx
  • 20.08.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Դաստիարակություն ( Սոցիալական ) (1).docx

Սոցիալական հմտությունների և արժեքային համակարգի ձևավորման խնդիրներն ուսուցման գործընթացում:

 

<<Ինքնուրույն աշխատանք>> բաժնի համար, բաղկացած է հետևյալ մասերից՝

1.      Սոցիալական դաս­տիա­րա­կութ­յան խնդիր­նե­ր.

Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

2.     Դասի պլանի օրինակ՝ <<Պղնձարդյունաբերության զարգացումը Հայաստանում բերում է շրջակա միջավայրի աղտոտման>>

 

Մաս1

Սոցիալական դաս­տիա­րա­կութ­յան խնդիր­նե­րը

Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

 

Ժամանակակից դպրոցի առջև դաստիարակության ոլորտում  գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներից առաջնայինների շարքում են սովորողների սոցիալական (քաղաքացիական) և բարոյական դաստիարակության  խնդիրները:

 

<<Քաղաքացիական կյանքին նախապատրաստությունը սովորողներից պահանջում է այնպիսի կարևոր իմացական հմտությունների զարգացում, ինչպիսիք են. սեփական կարծիք ձևավորելու, փորձի իմաստավորման, որոշակի եզրահանգումներ կատարելու, հիմնավորումների տրամաբանական շղթա կազմելու, հստակ և վստահ ինքնահաստատման  հմտությունները: Սակայն իմացական այս հմտությունները բավարար չեն անձի քաղաքացիական էությունը ձևավորելու համար:

Ժամանակակից մարդկությունը կանգնած է միասնական, գործունակ հասարակություն ստեղծելու խնդրի առջև: Առաջնահերթ խնդիր է՝ սովորողներին դաստիարակել սեփական և հասարակական շահերի ընդհանրությունը գնահատելու կարողությամբ>>:

<<Հասարակության արժանավոր անդամներ են հանդիսանում այն մարդիկ, ովքեր տվյալ սոցիալական կառուցվածքի շրջանակներում կարողանում են ոչ միայն համագործակցել և հաշտ ապրել իրենց շրջապատող մարդկանց հետ, այլև իմաստավորել պատմության ընթացքը, կարևոր ճակատագրական որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես վարվել հանուն գերագույն բարօրության: Դեռ ավելին՝ նրանք պետք է պահեն իրենց համաձայն այդ որոշումների, հարազատ մնալով այն սկզբունքներին, որոնց վրա հիմնվում է կյանքը տվյալ հասարակությունում[1]>>:

 

Մեր կարծիքով՝ վերը նշված սոցիալական  անձնային որակներից ամենակարևորը <<հասարակական շահերի ընդհանրության>> ընկալումն է: Շատ կարևոր է, որ քաղաքացին իր երկրի շահերը չառանձնացնի իր շահերից: Գրականության մեջ կարելի է հանդիպել դրա բազմաթիվ օրինակների: (տես հավելված 1):

Սոցիալական դաստիարակությունը սովորողների մեջ առաջին հերթին պետք է առաջացնի (ապա՝ օգնի պատասխանել) <<Ի՞նչ կարող եմ անել ես իմ երկրի, ժողովրդի, իմ շրջապատի մարդկանց համար:>> հարցը: Այն բանից հետո, երբ մեր աշակերտներն իրենց այս հարցըկտան՝ դրա կարևորությունն ընկալելով, նրանք անպայման կորոնեն նաև պատասխանը: Սովորողների գիտակցությունը մինչև այս աստիճան բարձրացնելը, որպես արդյունք բերելու էթե՛ հայրենասիրություն, թե՛  մարդասիրություն, թե՛ գործելու մղում և շատ այլ դրական որակներ:

 

 

Սովորողների սոցիալական հմտությունների ձևավորումը և զարգացումը

 

Դպրոցում սովորողների սոցիալական հմտությունների ձևավորումն ու զարգացումը բավական մեծ թվով գործառույթներ է ենթադրում: Աշխատանքը կարող  է արդյունավետ իրականացվել ներդասարանական գործընթացներում՝ առարկայական դասերի, դասղեկական ժամերի ընթացքում, արտադասարանական միջոցառումների միջոցով՝ աշակերտական ինքնավարության մարմինների գործունեության ընթացքում, ինչպես նաև համադպրոցական, միջդպրոցական, համայնքային կրթադաստիարակչական աշխատանքների ընթացքում:

Տվյալ դեպքում մեր թիրախը առարկայական դասերն են՝ իրենց դաստիարակչական բաղադրիչով:

 

 

 

Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

 

Յուրաքնչյուր աշխատանք սկսելուց առաջ կարևոր է պատկերացնել նպատակը (տեսլականը), որին ուզում ենք հասնել: Ամբողջական նպատակի ձևավորումը մեզ հնարավորություն է տալիս մշակելու արդյունավետ  քայլեր, գործընթացներ: 

Եթե մեր նպատակը սովորողների արդյունավետ սոցիալական դաստիարա­կությունն է  առարկայական դասաժամերին, մենք պետք է նախ ակնառու կերպով պատկերենք, թե ինչպիսի որակներ կուզենայինք ձևավորել սովորողների մոտ, ապա, թե ինչպես պլանավորենք դաստիարակչական բաղադրիչը, ինչպես ինտեգրենք դասի բովանդակության մեջ և իրականացնենք գործընթացը:

 

Որակներ

Որակների վերաբերյալ ակնկալիքները ձևավորելու առաջին հիմքը պետք է հանդիսանան կրթության բնագավառի պետական փաստաթղթերը, որոնք հասարակական պատվերի արտացոլումն են: Շատ կարևոր են նաև  մշակութային (գրականություն,  ազգային գաղափարներ, ավանդույթ) աղբյուրները, որոնք հասարակության, մանկավարժական գիտական մտքի պատվեր-առաջարկն են տվյալ խնդրի վերաբերյալ:

Դասի պլանավորման ընթացքում, դասի բովանդակությունն ու ակնկալիքները սահմանելիս, ուսուցչի համար առաջնային ուղենիշը առարկայական ծրագիրն ու չափորոշիչն են: Դասի դաստիարակչական բաղադրիչի բովանդակությունն ու ակնկալիքները սահմանելիս առաջին ուղենիշը պետք է դառնան հանրակրթության պետական չափորոշչով և առարկայական չափորոշիչներով սահմանված, շրջանավարտներին (սովորողներին) ներկայացվող որակական պահանջները:

Ըստ  <<Հանրակրթության պետական չափորոշչի>>[2]

<<Հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները բխում են հանրակրթության հիմնական նպատակներից և սահմանվում են որպես ընդհանրական կարողություններ (կոմպետենցիաներ), որոնք ներառում են փոխկապակցված ու փոխլրացնող գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, և անհրաժեշտ են շրջանավարտի անձնային կայացման, քաղաքացիական ակտիվության,սոցիալական ինտեգրման և հետագա ուսումնառության ու գործունեության համար>>:

Առարկայական դասի դաստիարակության բաղադրիչը պատշաճ կերպով պլանավորելու համար յուրաքանչյուր ուսուցչի խնդիրն է՝

·         ծանոթ լինել այդ ընդհանրական որակական պահանջներին,

·         իմանալ առարկայական ծրագրերի չափորոշիչների միջոցով սահմանված արժեհամակարգը,

·         կարողանալ ընտրել և առանձնացնել այն որակներն ու արժեքները, որոնք կարելի է ձևավորել տվյալ թեմայի կամ թեմաների շրջանակում[3]

·         ընդգրկել դասի (դասերի) պլաններում,

·         ընտրել իր գործունեության առանձին փուլերում այն ճիշտ տեղը և մեթոդները, որոնցով հնարավոր կլինի իրականացնել դաստիարակության տվյալ  խնդիրները:

 

Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել ուսուցման մեթոդների ընձեռած հնարավորությունները պատշաճ կերպով օգտագործելու հարցում: Լավ հայտնի է, որ ուսուցման համագործակցային, նախագծերի, հետազոտական մեթոդները սոցիալական հմտությունների զարգացման մեծ հնարավորություններ են ընձեռնում: Շատ լայն հնարավորություններ են ընձեռնում նաև հավասարը հավասարին մեթոդով աշխատանքները (աշակերտական թեմատիկ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, երկխոսություններ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր): Անհատական հետազոտա­կան աշխատանքները ավելի արդյունավետ են՝ ինքնագնահատականի, սեփական զարգացման  և կարիերայի պլանավորման հարցում:

 

Նախնական աշխատանք .

Հանրակրթության պետական չափորոշչի և Հանրակրթության պետական  կրթակարգի վերլուծություն դաստիարակության վերաբերյալ պահանջների տեսանկյունից

Հանրակրթական պետական չափորոշչի հետ աշխատելու ընթացքում խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ամբողջ փաստաթղթին, ուշադիր վերլուծության ենթարկելով դրա առանձին բաժինները: Ուսուցիչների համար, հատկապես կարևոր կլինի վերլուծության ենթարկել <<Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները>> բաժինը:

Պահանջները խմբավորված են ըստ կոմպետենցիաների:

Ամեն դեպքում, այստեղ կարևոր է առանձնացնել դաստիարակությանն առնչվող պահանջները և ճիշտ պլանավորել նպատակին հասնելու գործողությունները:

Լավ կլինի այդ կոմպետենցիաները համեմատել եվրոպական առանցքային կոմպետենցիաների հետ՝դրանց ուժեղ և թույլ կողմերը գնահատելու համար: [5]

Երկրորդ փաստաթուղթը, որով խորհուրդ ենք տալիս առաջնորդվել դաստիարակության խնդիրները սահմանելիս, <<Հանրակրթության պետական  կրթակարգն>> է: [4]

Այս փաստաթուղթը դասի դաստիարակչական բաղադրիչը սահմանելու համար օգտագործելիս, կարելի է առաջնորդվել <<Միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը>> բաժնով, որը ներկայացնում է  կարողություններին, հմտություններին, արժեքներին ներկայացվող ամբողջական պահանջները:

Ստորև բերված են կրթակարգի այդ բաժնի պահանջները՝ աննշան փոփոխություններով:

Սովորողը պետք է՝

  1. ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր,
  2. լիարժեք տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական  լեզվին` հայերենին
  3. իմանա իր երկրի քաղաքական, իրավական  և տնտեսական հիմքե­րի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.
  4. գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը հա­մաշխարհային քաղաքակրթության մեջ,
  5. ունենա ազգային մտածողություն և ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային և պետական  խնդիրների լուծմամբ.
  6. ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտե­լիք­ների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյան­քում ստեղծագործաբար կիրառելու ունակու­թյուն.
  7. ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավի­ճակ­ներում կողմ­նորոշվելու  կարողություն.
  8. դրսևորի փոխըմբռնում և կարողանա համա­գործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.
  9. իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր,
  10. լինի պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղա­քացի.
  11. իմանա բնապահպանական հիմնախնդիրները, լինի բնության և շրջա­կա միջավայրի պաշտ­պան.

12.  ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, հարգի համամարդկային արժեքները։

13.  կարողանա հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով,

  1. կարողանա օգտվե­լ հաղորդակցական ժամանա­կակից տեխնոլոգիաներից.
  2. իմանա առողջ ապ­րելակերպի, անվտանգ կենսագործունեության կա­­նոն­ները և դրանք կիրառի կյանքում.
  3. գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատ­­­րաստ լինի ընտանեկան կյանքին.
  4. կարողանա ճիշտ գնահատել իր հնարա­վո­րու­թյունները, ունենա վստահու­թյուն սեփական ուժերի հանդեպ,
  5. ունենա ինքնակրթությամբ զբաղ­վելու կամք, ունակ լինի սովորելու ողջ կյանքի ընթացքում.  
  6. ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրու­թյուն­­ներին և հա­կում­ներին համապատասխան մասնա­գի­տություն և աշխատանք ընտրելու,
  7. ունակ լինի ինքնուրույն տնտե­­սություն վարելու:

Ուշադիր ընթերցումը ցույց է տալիս, որ ներկայացված որակները միատարր չեն, դրանց մի մասը, հիմնականում, ներկայացնում են գիտելիքներ, մյուսները՝ բաղկացած են գիտելիքներից, կարողություններից, արժեքներից, երրորդ խումբը ավելի շուտ քաղաքացիական, սոցիալական հմտություններ են և ձևավորվում են բարոյական ու սոցիալական դաստիարակության միջոցով: Առարկայական դասաժամերին դաստիարակության այդ ձևերը ներդնելու համար ցանկալի է նախապես նման որակները խմբավորել[4], այդպես ավելի հարմար կլինի դասի պլանում կոնկրետացնել դաստիարակության ուղղությունը:

Օրինակ՝

1.      Սոցիալական հմտություններ՝

·         ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր[5],

·         իմանա իր երկրի քաղաքական, իրավական  և տնտեսական հիմքե­րի, գիտության, արվեստի և մարզական նվաճումների մասին.

·         ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտե­լիք­ների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյան­քում ստեղծագործաբար կիրառելու ունակու­թյուն.

·      իմանա առողջ ապ­րելակերպի, անվտանգ կենսագործունեության կա­­նոն­ները և դրանք կիրառի կյանքում.

·      գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատ­­­րաստ լինի ընտանեկան կյանքին:

 

2.     Գիտելիք, սոցիալական, բարոյական որակներ, նորմեր.

·         իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, անաչառ, արդարամիտ,

·         իմանա բնապահպանական հիմնախնդիրները, լինի բնության և շրջա­կա միջավայրի պաշտ­պան.

·         կարողանա հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով[6],

·         գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը հա­մաշխարհային քաղաքակրթության մեջ:

 

Այս որակները հիմնականում չափելի չեն, պահանջում են տևական աշխատանք: Դժվար է ամբողջությամբ սովորեցնել և ստուգել դրանց իմացությունը, ձևավորված կարողությունները, քանի դեռ աշակերտին չենք տեսել <<գործի մեջ>>` <<կատարելով սովորելու>> կամ սովորածը կիրառելու տարբերակում:

Իզուր չէ ասված` <<Ուսումը սահմանվում է որպես վարքագծի փոփոխութուն, դու ոչինչ չես սովորել քանի դեռ գործի չես անցել և սովորածդ որևէ կերպ չես կիրառել>>  (Դոն Շուլա և Քեն Բլենչարդ);

Այս խմբում ներառված են նաև բարոյական նորմեր, որոնց ձևավորման մասին հազիվ թե ավելին ասեինք քան մեծն Վոլտերը` <<Արհեստների խնդրում մարդկանց սովորեցնում են, իսկ բարոյականության հարցերում արթնացնում են ինքնուրույն մտածելու ունակաություն>>:
Սովորողների ինքնուրույն մտածելու ունակության ձևավորումը սերտորեն կապված է գործունեության և կենսափորձի հետ, որը կարող է ձևավորվել և զարգանալ` դասարանական և արտադասարանական  աշխատանքների ընթացքում:      

3. Սոցիալական հմտությունների այս խմբում միավորված են այնպիսի անձնային որակներ, որոնք հանրակրթության չափորոշիչներով տարվող, առարկայական  կրթական ծրագրերի միջոցով չեն ձևավորվի, եթե դրանց վրա ուսուցիչի կողմից հատուկ ուշադրություն չդարձվի[7].Օրինակ՝

·         ունենա ազգային մտածողություն և ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային և պետական  խնդիրների լուծմամբ.

·         ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավի­ճակ­ներում կողմ­նորոշվելու  կարողություն.

·         դրսևորի փոխըմբռնում և կարողանա համա­գործակցել ինչպես տարեկիցների, այնպես էլ ծնողների, իրենից մեծերի ու փոքրերի հետ.

·         լինի պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղա­քացի.

·         ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, հարգի համամարդկային արժեքները.

·         կարողանա ճիշտ գնահատել իր հնարա­վո­րու­թյունները, ունենա վստահու­թյուն սեփական ուժերի հանդեպ.

·         ունենա ինքնակրթությամբ զբաղ­վելու կամք, ունակ լինի սովորելու ողջ կյանքի ընթացքում.

·         ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրու­թյուն­­ներին և հա­կում­ներին համապատասխան մասնա­գի­տություն և աշխատանք ընտրելու,

·         ունակ լինի ինքնուրույն տնտե­­սություն վարելու:

 

Այսպիսով անձնային որակներից շատերը բացահայտելու, ձևավորելու, զարգացնելու համար անհրաժեշտ է աշակերտների սոցիալական ակտիվությունն ապահովող միջավայր ստեղծելը և առարկայական դասաժամերը լրացնել դաստիարակությանն ուղղված գործողություններով:

Դաստիարակության գործընթացն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է դասերը կառուցել՝ կազմակերպելով քննարկումներ հասարակական հնչեղություն ունեցող թեմաների շուրջ: Առարկաներին առնչվող թեմաներով կարելի է կազմակերպել վերլուծություններհետազոտություններ, երկխոսություններ և այլ աշխատանքներ. դրանք ավելի կմեծացնեն աշակերտների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:

 

Դասի պլանավորման օրինակ

Ստորև ներկայացված է մեթոդական գրականության մեջ [14]   հանդիպող դասի պլանի ամենատարածված սխեմաներից մեկի օրինակը:

 

Նպատակներ

Ի՞նչ­ ենք ցան­կա­նում սո­վո­րեց­նել ա­շա­կերտ­նե­րին այս դա­սին. մեր նպա­տակ­նե­րի մի մա­սն ակ­նա­ռու[8] են, մյուս մա­սը՝ ընդ­հա­նուր բնույ­թի: Ակ­նա­ռու նպա­տակ­նե­րը (կամ ու­սում­նա­ռութ­յան արդ­յունք­նե­րը) ան­մի­ջա­կա­նո­րեն չա­փե­լի են (օ­րի­նակ՝ քար­տե­զ կազ­մել, էսսե  գրել)։ Ընդ­հա­նուր նպա­տակ­ներն անհ­նա­րին է ան­մի­ջա­կա­նո­րեն չա­փել (օ­րի­նակ՝ ա­շա­կեր­տը կշա­րու­նա­կի արժևո­րե­լ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի լի­նե­լու հան­գա­ման­քը)։Այս նպա­տա­կի ի­րա­գոր­ծու­մը հնա­րա­վոր չէ ստու­գել մեկ դա­սա­ժա­մի ըն­թաց­քում:

Որպես դասի պլանի օրինակ ընտրելենք <<Սևանա լիճ>>թեմատիկ միավորի՝ <<Հայաստանի մարգարիտ, Սևանա լիճը>> դասի պլանի մի մասը: [14] էջ155

 

 

Ակ­նա­ռու նպա­տակ­ներ (ու­սում­նա­ռութ­յան, յու­րաց­ման արդ­յունք­ներ)

Աշակերտը կիմանա, կկարողանա՝

·       Ս­ևա­նա լճի տե­ղադ­րութ­յունն ու աշ­խար­հագ­րա­կան դիր­քը.

·       Ս­ևան թափ­վող գե­տերը.

·       Ս­ևա­նա լճի ջրա­հա­վաք ա­վա­զանը.

·       Գծել Ս­ևա­նա լճի պարզ քար­տեզ:

 

Ընդ­հա­նուր նպա­տակ­ներ (դա­սի դաստիարակչական նպա­տա­կը)

·      Ա­շա­կերտ­նե­րին տալ անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ և հմտութ­յուն­ներ՝ հա­սա­րա­կա­կա­կան կյան­քի գի­տա­կից և պա­տաս­խա­նա­տու մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա­լու հա­մար.

·      ընդ­լայ­նել գի­տե­լիք­նե­րն աշ­խար­հագ­րա­կան տե­ղադ­րութ­յան, դիր­քի, մար­դու շրջա­կա մի­ջա­վայ­րի և տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին:

 

Այստեղ ներկայացված են միայն դասի նպատակները:

 

 

Հավելված 1

 

Սոցիալական պատասխանատվության ասպեկտների վերաբերյալ մի քանի հանրահայտ դիտողություններ՝

Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքումս:

Զորավար Անդրանիկ

Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին:

 Այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին, հայ լինի, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով      կուզի լինի, և բարի մտածեք…

Զորավար Անդրանիկ

Մի՛  հարցրու, թե երկիրդ ինչ կարող է անել քեզ համար: Հարցրու, թե ի՛նքդ ինչ կարող ես անել երկրիդ համար:

Ջոն Ֆ. Քենեդի

 

Սովորողներին հասարակության արժանավոր անդամ դարձնելու համար, նրանց մեջ պետք է զարգացնել հետևյալ հատկությունները:[13]

 

Իրենց շրջապատող մարդկանց կարեկցելու, ապրումակցելու կարողություն, որն ըստ էության ենթադրում է քեզ ուրիշի տեղը դնելու կարողություն, և արդյունքում սովորել գործել հանուն ընդհանուր բարօրության և հետապնդել ընդհանուր նպատակ (Սեյման1980):

 

Սեփական կարևորության զգացում, երբ մարդը զգում է, որ իր անձնական մասնակցությունը հասարակական գործում (դասարանի, քաղաքի, երկրի) առանձին արժեք է ներկայացնում, որ իր արարքները կարևոր են ուրիշների համար(Քոլբի և Դեման 1992, Մերեյման և Քինգ 1986):

 

Սեփական կյանքը պատմական պահի հետ հարաբերակցելու կարողություն: Այսինքն պետք է սեփական գործունեության և դրա նպատակների կարևորությունը գնահատել ավելի լայն համատեքստում, ոչ թե քեզ համար, այլ՝ հասարակության, անկախ նրանից՝ դա պայքար է շրջակա միջավայրի պահպանման համար, աշխատանք հանուն ընդհանուր բարօրության, թե այս կամ այն հասարակական շարժմանը միանալու փորձ (Էրիկսոն 1963):

 

Սեփական սկզբունքների և արարքների միջև անքակտելի կապի գիտակցում: Օրինակ եթե մարդ խորապես համոզված է, որ ծերերին հասարակության մյուս անդամներից մեկուսոցնելը դաժան է, ապա նա պետք է գիտակցաբար և սիրով ժամանակ անցկացնի տարեց մարդկանց հետ (Էրիկսոն 1963):

 

Վերաբերմունք, հմտություններ, գործողություններ` այս բոլորը լավագույն կերպով զարգանում են ոչ թե մեկ առարկայի շրջանակներում, որքան էլ այն տեղեկատվական առումով հարուստ լինի,  այլ դպրոցական ուսուցման ընդհանուր համատեքստում, շնորհիվ ցուցադրումների, զանազան գործունեության, միջավայրի և ակնկալիքների` այն ամենի, ինչը կազմում է յուրաքանչյուր երեխայի դպրոցական կյանքի բնական հյուսվածքը (Բերման, 1991):

 

 

Հավելված 2

 

Սոցիալական հմտություններ, որոնք ձևավորվում են դպրոցում

 

Հասարակական համագործակցային հմտություններ

  • Միասին ներդաշնակ ապրել՝ իրենց և ուրիշներին հարգելով
  • Համագործակցելով աշխատել խմբերում
  • Հաշտվել (հանդուրժել) ցանկացած խմբին հատուկ բազմազանության հետ
  • Հասնել փոխադարձ բավարարվածության՝ փոխզիջումների միջոցով
  • Մասնակցել ու առաջնորդել բանավեճերը, պաշտպանել իրենց դիրքորոշումները
  • Որոշել իրենց դերը կոլեկտիվում (գնահատել կոլեկտիվում աշխատելու իրենց կարողությունները)
  • Հարթել կոնֆլիկտները, նախաձեռնել ու պահել կապերը
  •  Որոշումներ կայացնել, խնդիրներ լուծել
  • Ստանձնել պատասխանատվություն իրենց նախաձեռնությունն իրականացնելու համար,
  • Լինել տոկուն և համբերատար, երբ հանդիպում են դժվարությունների:

 

Հաղորդակցման կարողություններ

  • բանավոր խոսքը ճիշտ օգտագործել, հաշվի առնելով զրույցի ենթատեքստը, իրավիճակը, լսողների ով լինելը,
  • լսել ուրիշներին և նրանց համար տպավորիչլսող լինել,
  • մտքերը գրավոր արտահայտել հակիրճ, սպսռիչ, տիրապետել գրավոր խոսքի կառուցման ձևերին:.

 

Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ հասարակական աշխատանքներ կատարելով սովորողները ձեռք են բերում քննադատական մտածողության փորձ` սովորում են ճանաչել, զգալ և մեծացնել իրենց շրջապատող գեղեցկությունը, կատարել ընտրություն, գնահատել երևույթները՝ առաջնորդվելով բարոյական չափանիշներով և զարգացնում են արժեքների իրենց սեփական համակարգը[9]: Դրանց թվում`

  • անձնական զարգացման արժեքներ` ինքնաճանաչում, ճշգրիտ ինքնագնահատական, նպատակասլացություն, վճռականություն, ձեռներեցություն, համբերություն, պատասխանատվության զգացում:
  • անձնական փոխհարաբերությունների զարգացման արժեքներ`փոխադարձ հարգանք և իրավահավասարություն, ազնվություն, անձնվիրություն, վստահություն, զսպվածություն, զգայունություն, համբերություն, ապրումակցում, օգտակարություն, արդարություն (անկողմնակալություն):
  • ազգային ինքնության արժեքներ`  ազգային հպարտություն, վերաբերմունք մշակութային ժառանգության պահպանման ու ավելացման վերաբերյալ, զգայունություն և հանդուրժողականություն այլ ազգերի ու մշակույթների հանդեպ,
  • քաղաքացիական ինքնության արժեքներ`  քաղաքացիական ինքնագիտակցություն և քաղաքացիական պարտքի ընկալում, երկրի զարգացման գործում իր սերնդի դերի գիտակցում և հատկապես իր պարտականությունների ընկալում հաշվի առնելով` ժամանակաշրջանը, տնտեսական և քաղաքական իրադրությունը:

 

Ուսուցիչները կարող են աշակերտների հետ զրույց - քննարկումներ կազմակերպել՝ խնդրելով նրանց մտածել այսպիսի հարցերի շուրջ՝ նշված որակներից ո՞րը դուք ունեք, ինչպե՞ս զարգացնել դեռ չունեցածը: Կարելի է կազմակերպել զույգերով քննարկում, նախապես լրացնելով՝ <<Իմ ընկերը>> հարցաթերթիկներ և ստուգել՝ արդյոք ընկերների և իրենց կարծիքները համընկնում են, իրենք միմյանց լա՞վ են ճանաչում:


 

Скачано с www.znanio.ru



[1]Հոդվածի այս հատվածը վերցված է՝ <<Քաղաքացիական կրթություն. Ուսուցման բովանդակությունը և ակտիվ մեթոդները>> ձեռնարկից. ܳï³ÉÛ³ ìáëÏñ»ë»Ýëϳ۳ÛÇ ¨ êÃÇí»Ý Þ»ùï»ñÇ ËÙµ³·ñáõÃÛ³Ùµ, Երևան 2009թ.  ձեռնարկից :

[2]Ըստ  Հանրակրթության պետական չափորոշիչ, էջ 16

[3]Կարևոր է ընտրել այնպիսի ուսուցողական նյութեր, օրինակներ, որոնք՝ ներդաշնակ կլինեն դասի թեմային, կապված կլինեն սովորողների կենսափորձի հետ, նրանց մեջ կառաջացնեն հետաքրքրություն, ապա նաև հուզական և վարքային փոփոխություններ:

 

[4]Իհարկե, պետք է ընդունել, որ դժվար է այդ որոկների միջև հստակ  սահմաններ գծել:

[5] Þ»Õ³ï³é»ñáí ·ñí³Í áñ³ÏÝ»ñÁ, µ³óÇ ¹³ë³³ñ³ÝáõÙ áõëáõÙÝ³Ï³Ý Íñ³·ñÇ ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ Ó¨³íáñí»ÉÁ, ·áñÍݳϳÝáõÙ ³ß˳ï³ÝùÝ»ñÇ ÙÇçáóáí ½³ñ·³Ý³Éáõ ϳñÇù áõÝ»Ý, ѳϳé³Ï ¹»åùáõ٠ϳñáÕ »Ý ÙݳÉ` ½áõï ·³Õ³÷³ñÝ»ñÇ Ù³Ï³ñ¹³ÏáõÙ:

[6]Սա առաջին հայացքից գիտելիք է, բայց այն մեծ նշանակություն ունի մարդու համագործակցային հաղորդակցական հմտությունների զարգացման համար:

[7]Այս կետերից յուրաքանչյուրի համար ստեղծագործ ուսուցիչը կարող է դասի հեղինակային օրինակ ստեղծել և ներկայացնել, որպես վերապատ­րաստման դասընթացի ավարտական աշխատանք:

[8]Ակնառու կամ չափելի: Գրականության որոշ աղբյուրներում դրանք կոչվում են նաև <<վարքային>>: Սա կապ չունի վարքի հետ: Ընկալվում է այսպես՝ աշակերտը կարող է  որևէ բան կատարել, այս կամ այն կերպ ցուցաբերել գիտելիքը:[14]

[9]Ø»Ýù Ãí³ñÏ»É »Ýù ÑÇÙݳϳÝáõÙ ³ÛÝ ³ñÅ»ùÝ»ñÁ,áñáÝó ëáíáñ³µ³ñ ³í»ÉÇ å³Ï³ë áõß³¹ñáõÃÛáõÝ¿ ѳïϳóíáõÙ, ÇÝãå»ë ÙÇßï ³é³çݳÛÇÝ Ñ³Ù³ñ»Éáí µ³ñá۳ϳÝ, ·»Õ³·Çï³Ï³Ý ³ñÅ»ùÝ»ñÁ: