Սովորողների լեզվական,լեզվաբանական,հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը
Оценка 4.8

Սովորողների լեզվական,լեզվաբանական,հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը

Оценка 4.8
doc
15.05.2020
Սովորողների լեզվական,լեզվաբանական,հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը
+ Հայոց-լեզու.doc

Սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական  կոմպետենցիաների ձևավորումը դպրոցում

 

Կողմնորոշվածությունը կրթության կոմպետենցիաների նկատմամբ ձևավորվել է անցյալ դարի 70-ական թթ ԱՄՆ-ում, ամերիկացի հայտնի լեզվաբան Նոամ Խոմսկու կողմից 1965 թ առաջադրված  գաղափարական դրույթների համատեքստում [1]։ «Կոմպետենցիա» հասկացությունը վերաբերում է նաև լեզվի տեսությանը [2, 17]։

Ինչպես այլ լեզուների, այդպես նաև հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի զարգացման ներկա փուլին բնորոշ են նոր մոտեցումները և ուսուցման նպատակների նոր սահմանումները։ Գիտամանկավարժական բառապաշարում ակտիվ գործածության ոլորտ է մտել  և քաղաքացիություն ձեռք բերել  «կոմպետենցիա» հասկացությունը։ Դպրոցում հայոց լեզվի դասավանդման գլխավոր նպատակը համարվում է սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը։ Այս հասկացությունների ներմուծումը մանկավարժական պրակտիկա պատահական չէ։ Ենթադրվում է, որ կրթության բովանդակության նորացման հիմքում պետք է ընկած լինեն վերոնշյալ հանգուցային կոմպետենցիաները, որոնք դիտարկվում են որպես կրթության որոշակիացված նպատակներ։

Նշված հասկացությունների ամրակայումը մեթոդիկայում պայմանավորված է նաև ժամանակակից հոգեբանական և լեզվաբանական գիտությունների ձեռքբերումներով խոսքային գործունեության, հաղորդակցական լեզվաբանության տեսություններով, որոնք ուսումնասիրում են խոսքային հաղորդակցման և լեզվական միջոցների գործառնության ընդհանուր օրինաչափությունները, և կոգնիտիվ լեզվաբանության զարգացմամբ, որն առաջարկում է լեզվի յուրացման գործիքակազմերի համակարգային նկարագրություն և բացատրություն։

Ոչ պակաս կարևոր է դիտարկվում նաև հայկական դպրոցներում լեզվական կրթության ամբողջական հայեցակարգի մշակումը, որը ներառում է մայրենի լեզվի, ինչպես նաև օտար լեզուների ուսումնասիրությունը՝ իրականացնելով միասնական մոտեցումներ և  օգտագործելով որոշ չափով միասնական հասկացութային ապարատ։

«Կոմպետենցիա» հասկացության և նրա տարատեսակների ներմուծումը մեթոդիկա հարաբերակցվում է լեզուների տիրապետման մակարդակի և նպատակների սահմանման համաշխարհային տեսության ու պրակտիկայի հետ։ Այդ հասկացությունների ներմուծման հիմնական տեսական նախադրյալը լեզվի և խոսքի սահմանազատումն է։ Անկասկած, իր ազդեցությունն է ունենում նաև լեզուների դասավանդման մեթոդիկաների ակտիվ փոխգործակցությունը։

 «Կոմպետենցիա» հասկացության ներմուծումը հայոց լեզվի դասավանդման դպրոցական մեթոդիկա կապված է ուսուցման առավել ճշգրիտ, խստորեն որոշարկված նպատակների որոնման, լեզվի տիրապետման մակարդակի  դրսևորման հետ, այլ կերպ ասած՝ այն հարցի պատասխանի հետ, թե որքանով է աշակերտը տիրապետում լեզվին։

Կոմպետենցիա ասելով ժամանակակից մեթոդիկայում հասկանում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամբողջություն, որոնք ձևավորվում են ուսուցման ժամանակ և ծառայում են դպրոցականի անձի կայացմանը: Ելնելով կոմպետենցիայի այսպիսի ըմբռնումից՝ նրա նկարագիրը ներառում է. 1) գիտելիքներ, որոնք պետք է յուրացվեն, 2) կարողություններ և հմտություններ, որոնք պետք է ձևավորվեն:

Կոմպետենցիայի այսպիսի՝ երկբաղադրիչ նկարագրումը բավարար է, եթե հայոց լեզուն ուսումնասիրվում է իբրև օտար լեզու: Սակայն ուսուցման նպատակները մեր կողմից քննարկվում են հայկական դպրոցական կրթության համակարգում, որը լուծում է ոչ միայն ուսուցման, այլև դաստիարակության խնդիրներ:

Նպատակ է հռչակվում ոչ միայն գիտելիքի պարզ յուրացումը և կարողությունների ու հմտությունների ձևավորումը, այլ նաև դպրոցականի անձի, նրա իտելեկտուալ և ստեղծագործական  ընդունակությունների  զարգացումը, արժեքային կողմնորոշումը: Այդ պատճառով էլ դպրոցում հայոց լեզվի դասավանդման կոմպետենցիան ենթադրում է երրորդ  բաղադրիչը՝ այն նպատակները, որոնց իրականացմանը պետք է հասնել դպրոցականի անձի զարգացման ճանապարհին:

Հայոց լեզվի դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ առանձնացնում են հետևյալ կոմպետենցիաները՝ լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական, մշակութաբանական  (լեզվաերկրագիտական, էթնոմշակութաբանական, սոցիո-մշակութային):

Այս հասկացությունների, նրանց բովանդակության և կառուցվածքի ընկալումը, նրանց փոխհարաբերությունների մեկնաբանությունները ժամանակակից լեզվամանկավարժության մեջ միանշանակ չեն:

Լեզվական կոմպետենցիա սովորողների ընդունակությունը՝ գործածել բառեր, բառերի ձևեր, շարահյուսական կառույցներ՝ գրական լեզվի կանոններին համապատասխան, օգտագործել լեզվի հոմանիշային հարստությունը, այս ամենի արդյունքում՝ տիրապետել լեզվին իբրև խոսքային գործունեության հաջողության պայմանի։

Հայոց լեզվի՝ որպես ոչ մայրենի (ռուսերեն ուսուցմամբ դպրոցներում) և մայրենի լեզվի դասավանդման մեջ լեզվական կոմպետենցիան միևնույն տեղը չի զբաղեցնում։ Առաջին դեպքում խոսքը սովորողների համար նոր նշանագիտական և նշանային համակարգերի յուրացման մասին է։  Երեխաները յուրացնում են  հայոց լեզվի  հնչյունական և լեզվական համակարգերը, քերականական կարգերը, սովորում են հասկանալ լեզուն և կառուցել սեփական արտահայտությունները։

Այլ է իրավիճակը հայոց լեզուն որպես մայրենի լեզու դասավանդելու պարագայում։ Հայտնի է, որ 5-6 տարեկանում երեխաները հիմնականում տիրապետում են մայրենի լեզվին։ Այդ պատճառով էլ մայրենի լեզվի դասավանդման ժամանակ խոսքն ըստ էության ոչ թե լեզվական կոմպետենցիայի ձևավորման, այլ կատարելագործման մասին է։ Այդ խնդիրները ավանդաբար լուծվում են դպրոցում ներմուծվում են բառապաշարի նոր շերտեր, լրացվում է դարձվածաբանական պաշարը, հարստանում է սովորողների խոսքի քերականական իմացությունը յուրացվում են ձևաբանության, համաձայնության, տարբեր բնույթի նախադասություններ կառուցելու կանոնները, դպրոցականների խոսքը հարստանում է հոմանիշային ձևերով և կառույցներով։

Լեզվաբանական կոմպետենցիան հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայում մեկնաբանվում է ոչ միանշանակ։ Երբեմն այդ տերմինն օգտագործվում է որպես լեզվական կոմպետենցիայի հոմանիշ, սակայն լեզվի դասավանդման պրակտիկայում առավել հեռանկարային է դրանց սահմանազատումը։ Լեզվաբանական կոմպետենցիան սովորողների խոսքային փորձի իմաստավորման արդյունք է։ Այն ներառում է հայոց լեզվի մասին գիտության գիտական հիմքերը, ենթադրում է լեզվաբանական հասկացությունների համալիր յուրացում։

Լեզվաբանական կոմպետենցիան նաև ենթադրում է ձևավորել պատկերացում այն մասին, թե ինչպե՛ս է հայոց լեզուն կառուցված, նրանում ի՛նչ և ինչպե՛ս է փոփոխվում, ուղղախոսական ի՛նչ ասպեկտներ են համարվում առավել հրատապ, մարդու և հասարակության կյանքում լեզվի դերի ինչպիսի՛ ըմբռնումների հիման վրա է մշտական հետաքրքրություն դաստիարակվում հայոց լեզու առարկայի, սիրո և հարգանքի զգացում՝ հայոց լեզվի նկատմամբ։ Լեզվաբանական կոմպետենցիան ներառում է նաև հայոց լեզվի պատմության, հայ նշանավոր լեզվաբան-հայագետների մասին տեղեկատվական տարրեր։ Սովորողները եթե մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության մասին որպես գիտությունների, դպրոցից հեռանալով, իրենց հետ տանում են որոշակի պատկերացումներ, ծանոթ են լինում այդ գիտությունների նշանավոր ներկայացուցիչներին, նրանց բացահայտումներին և աշխատություններին, ապա հայագիտությունը շատ դեպքերում հանրակրթական դպրոցի շրջանավարտի համար մնում է որպես Terra incognita – անհայտ երկիր։

Լեզվաբանական կոմպետենցիան ենթադրում է նաև ուսումնա-լեզվական կարողությունների և հմտությունների ձևավորում։ Դրանց թվում, ամենից առաջ, կարևորվում են ճանաչողական կարողությունները՝ ճանաչել հնչյունները, տառերը, բառի մասերը, ձևույթները,  խոսքի մասերը և այլն։ Երկրորդ խումբը դասակարգելու կարողություններն են՝ լեզվական երևույթները առանձնացնել խմբերի։ Երրորդ խումբը կազմում են վերլուծական կարողությունները․իրականացնել հնչյունաբանական, ձևութաբանական, բառակազմական, ձևաբանական, շարահյուսական, ոճական վերլուծություն։

Լեզվի մասին գիտելիքների յուրացումը ինքնանպատակ չէ։ Հայտնի է, որ անձի զարգացման խնդիրներից մեկը «մտածել սովորելն» է։  Կ Ուշինսկին պնդում էր, որ «շատ գիտություններ միայն հարստացնում են երեխայի գիտակցությունը՝ նրան հաղորդելով նորանոր փաստեր, իսկ քերականությունը սկսում է զարգացնել մարդու ինքնագիտակցությունը» [3, 145]։ Քերականությունը համարվում է  մարդու՝ ինքն իրեն և իր հոգևոր կյանքին նայելու սկիզբ։ Մայրենի լեզվի քերականության ուսումնասիրության ներքին նպատակը բխում է նրա հենց այս նշանակությունից։ Լեզվաբանական կոմպետենցիան ապահովում է դպրոցականի անձի ճանաչողական մշակույթը, տրամաբանական մտածողության զարգացումը, հիշողությունը, երևակայությունը, ինքնավերլուծության կարողությունը, ինքնագնահատականը։ Լեզվաբանականի առանձնացումը լեզվականից որպես ինքնուրույն կոմպետենցիա կարևոր է լեզվի ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթի ըմբռնման համար։

Հայտնի է, որ կարելի է լավ իմանալ առոգանության կանոնները, բառերը և դրանց գործածման կանոնները, քերականական ձևերը և կառուցվածքները, օգտագործել միևնույն մտքի արտահայտման տարբեր եղանակները, տիրապետել հոմանիշային հարստությանը, այլ կերպ ասած՝ լեզվական և լեզվաբանական հարաբերություններում լինել կոմպետենտ, սակայն չկարողանալ օգտագործել այդ գիտելիքներն ու կարողությունները համապատասխան իրական լեզվական իրավիճակներում կամ, ինչպես ասում են, հաղորդակցական իրավիճակում։ Լեզվին տիրապետելու համար կարևոր է այս կամ այն բառի, քերականական կառույցների  գործածության կարողությունն ու հմտությունը  մարդկանց հետ շփման որոշակի՝ հաղորդակցական  պայմաններում։ Ահա այս նպատակով էլ լեզուների ուսուցման մեջ առանձնացնում են նաև կոմպետենցիաների երրորդ տեսակը՝ հաղորդակցական կոմպետենցիան։ (Այս տերմինին զուգահեռ, իր նշանակությանը մոտ, գիտական գրականության մեջ օգտագործում են նաև խոսքային կոմպետենցիա ձևակերպումը)։ Հաղորդակցական կոմպետենցիան   ուրիշներին հասկանալու և սեփական խոսքային վարքի կազմակերպման ընդունակությունն է՝ հաղորդակցման իրավիճակին, ոլորտին և նպատակներին համապատասխան։ Այն ներառում է գիտելիքներ լեզվաբանության հիմնական հասկացությունների վերաբերյալ՝ խոսքի ոճեր, տեսակներ, նկարագրությունների, պատմությունների կառուցում, քննարկում, տեքստում նախադասությունների կապի եղանակներ, տեքստի վերլուծության կարողություններ [4]։ Հաղորդակցական կոմպետենցիայի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուն հաղորդակցական կարողություններն ու հմտությունները՝ ընտրել անհրաժեշտ լեզվական ձևերը, հաղորդակցական ակտի պայմաններից կախված՝ արտահայտության եղանակները, այսինքն՝ ունենալ հաղորդակցական իրավիճակին համարժեք խոսքային շփման կարողություններ և հմտություններ։  Այսօր արդեն որոշակիացված են խոսքային պայմանների կամ իրադրության այն բաղկացուցիչները, որոնք թելադրում են խոսողին բառերի և քերականական միջոցների որոշակի ընտրություն։ Դրանք, ամենից առաջ, զրուցակիցների փոխհարաբերություններն են (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) և նրանց սոցիալական դերերը։

Խոսքային հաղորդակցության բնույթը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե ո՛ւմ հետ է հաղորդակցումը, ինչպիսի՛ սոցիալական կարգավիճակ, տարիք, սեռ, հետաքրքրություններ ունեն հաղորդակցվողները և այլն։  Երկրորդ բաղադրիչը հաղորդակցման տեղն է (օրինակ՝ ուսուցչի շփումը աշակերտների հետ դասարանում, միջանցքում, դպրոցի բակում կամ փողոցում)։ Երրորդ, որ խոսքային իրադրության շատ կարևոր բաղադրիչն է՝ հաղորդակցման ժամանակ խոսակիցների նպատակը։ Այսպիսով՝ բուն հաղորդակցական կարողություններն ու հմտությունները ենթադրում են խոսքային հաղորդակցում այն բանի հաշվառումով, թե ո՛ւմ  հետ ենք խոսում, որտե՛ղ ենք խոսում, ի՛նչ նպատակով ենք խոսում։   Կասկած չկա, որ դրանք կարող են ձևավորվել միայն լեզվական և լեզվաբանական կոմպետենցիաների հիմքի վրա։ Հարկ է նաև ընդգծել հաղորդակցական կոմպետենցիայի հսկայական նշանակությունը այսօր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման մեր ժամանակներում [6]։ Դպրոցը կոչված է զարգացնելու դպրոցականի ունակությունը՝ ինքնիրացվել փոփոխվող սոցիալ-տնտեսական իրավիճակներում, կարողանալ հարմարվել տարբեր կենսական պայմաններին։ Ուստի դպրոցականի անձի բնութագրերից մեկը դառնում է նրա հաղորդակցականությունը, բանավոր և գրավոր խոսքին տիրապետելու մշակույթը։

Լեզուների դասավանդման մեթոդիկայի զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է սուր հետաքրքրությամբ դեպի լեզվի մշակութակիր (կումուլյատիվ) գործառույթները, դեպի լեզվի ուսուցումը՝ որպես ազգային մշակույթներին հաղորդակցվելու միջոցի։

Լեզվի ուսումնասիրությունը պետք է զարգացնի մշակութաբանական կոմպետենցիան։ Մայրենի լեզվի դասավանդման ժամանակ մշակութաբանական կոմպետենցիան ենթադրում է հետևյալ նպատակները՝ իր ժողովրդի ազգային մշակույթի ըմբռնումը, նրա յուրօրինակության ճանաչումը, կարևորագույն արժեքային կողմնորոշումներից մեկի՝ ժողովրդի կյանքում մայրենի լեզվի նշանակության գիտակցման ձևավորումը, դպրոցականի հոգևոր-բարոյական աշխարհի,  նրա ազգային ինքնագիտակցության  զարգացումը։

Վերոհիշյալ հասկացությունների վերլուծությունը դյուրացնում է գործնական խնդիրների լուծումը։ Օրինակ, ներկայումս ակտիվորեն հետազոտվում են  գիտելքների և կարողությունների վերահսկողության բարդ հիմնախնդիրները։ Մինչև վերջին ժամանակներս «լեզվի տիրապետում» հասկացությունը բավարար չափով լիարժեք չէր, այն սահմանափակված էր (դժբախտաբար, այսօր էլ որոշակիորեն սահմանափակված է) սովորողների կողմից հիմնական քերականական կարգերի, կանոնների վերաբերյալ գիտելիքների իմացությամբ, նրանց ուղղագրական գրագիտության մակարդակով։ Դպրոցական պրակտիկայում կոմպետենցիաների հասկացությունների ներմուծումը  տալիս է առավել հստակ կողմնորոշիչներ լեզվի ուսուցման գործնական կիրառման մակարդակի բարձրացման առումով,  վերջին հաշվով՝ նաև նշանակալից կերպով փոխում է այդ մակարդակի հաշվառումը և գնահատականը, ամբողջ վերահսկողական համակարգը [5, 76]։ Ուստի պատահական չէ, որ լեզվի տիրապետման մակարդակի գնահատականը  ներառում է նաև թեստեր՝ լեզվական և լեզվաբանական կոմպետենցիաների որոշման համար, իսկ հաղորդակցական կոմպետենցիան որոշվում է խոսքային գործունեությանը տիրապետելու մակարդակի ստուգման ընթացքում (ընթերցանություն, նամակագրություն, բանավոր մենախոսություն և երկխոսություն)։

Հաշվի առնելով դպրոցականի անձի, նրա ընդհանուր և ճանաչողական մշակույթի զարգացման մեջ մայրենի լեզվի նշանակությունը, կարևորագույն արժեքային կողմնորոշումը՝ վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ, լեզվաբանական կոմպետենցիաների ձևավորումը նպատակահարմար է համարել ոչ միայն խոսքային գործունեության տիրապետման անհրաժեշտ և պարտադիր պայման, այլ նաև լեզվական զարգացման, սովորողների լեզվաբանական մտահորիզոնի ընդլայնման  միջոց, նրանց կողմից լեզվի ըմբռնումը որպես հատուկ նշանային համակարգի և հասարակական երևույթի, և այս բոլորի արդյունքում՝ լեզվական անձի ձևավորում։

Այսպիսով՝ օգտվելով կոմպետենցիա հասկացությունից՝ մանկավարժը հնարավորություն է ստանում առավել հստակ, լիարժեք և միևնույն ժամանակ ստույգ կերպով որոշել դպրոցում հայոց լեզվի դասավանդման նպատակը, ուսումնական այդ առարկայի բովանդակությունը, լեզվական նյութի յուրացման և լեզվի տիրապետման չափանիշները և մակարդակը։

 

Սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական  կոմպետենցիաների ձևավորումը դպրոցում

Ամփոփում

Հանգուցային բառեր․ կոմպետենցիա, հաղորդակցում, դասավանդում, դպրոցական մեթոդիկա, գիտելիք, կարողություն, հմտություն, նպատակ, խոսքային իրադրություն, կումուլյատիվ, լեզվի տիրապետում։

Գիտամանկավարժական բառապաշարում ակտիվ գործածություն է ձեռք բերել  և քաղաքացիություն ստացել «կոմպետենցիա» հասկացությունը։ Դասավանդման գլխավոր նպատակը համարվում է սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը։ Այս հասկացությունների ներմուծումը մանկավարժական պրակտիկա պատահական չէ ենթադրվում է, որ կրթության բովանդակության նորացման հիմքում պետք է ընկած լինեն վերոնշյալ կոմպետենցիաները, որոնք դիտարկվում են որպես կրթության որոշակիացված նպատակներ։ Ոչ պակաս կարևոր է դիտարկվում նաև դպրոցներում լեզվական կրթության ամբողջական հայեցակարգի մշակումը, որը ներառում է մայրենի լեզվի ուսումնասիրությունը՝ իրականացնելով միասնական մոտեցումներ և  օգտագործելով միասնական կատեգորիալ ապարատ։

«Կոմպետենցիա» հասկացության ներմուծումը հայոց լեզվի դասավանդման դպրոցական մեթոդիկա կապված է ուսուցման առավել ճշգրիտ, խստորեն որոշարկված նպատակների որոնման, լեզվի տիրապետման մակարդակի  հետ, այլ կերպ ասած՝ այն հարցի պատասխանի հետ, թե որքանով է աշակերտը տիրապետում լեզվին։

Հոդվածում բնութագրվում են վերոնշյալ կոմպետենցիաները։

 

Գրականության ցանկ

1 Ноам Хомский, Язык и мышление,
М.: Изд. МГУ, 1972.-  123 с.

2. Тесленко В. И. Коммуникативная компетентность : формирование, развитие, оценивание. – Красноярск : Изд-во Красноярского гос. пед. ун-та, 2007.

3. Сергеев Г. А. Компетентность и компетенции в образовании – Владимир: Изд-во Владимирского гос. Ун-та, 2010.

4Տոնոյան Թ, Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը: Ե, 2016, 404 էջ:

5.  Зимняя И. А. Ключевые компетенции – новая парадигма результата образования // Эйдос : Интернет-журнал. – 2006. – [Электронный ресурс].

6. http://www.school2100.com/upload/iblock/b03/b03ad044b21107e7e90bae0f10f3912f.pdf

 

Developing Learners' Language, Linguistic, Communicative and Cultural Competencies

at School

 

Summary

Key words: competency, communication, teaching, Teaching Methodology, knowledge, abilities, skills, purpose, verbal situation, accumulative, a mastery of language

The concept of competency” has recently become popular and is mostly used in the scientific-pedagogical vocabulary. The main purpose of teaching is to develop the learners’ language, linguistic, communicative and cultural competencies. The introduction of these concepts into pedagogical practice is not accidental. It is supposed that the above-mentioned competencies should be on the basis of modernizing the contents of education, as they are considered to be the specific objectives of education. It is also important to develop the comprehensive concept of language education at schools that comprises the study of the native language, using the integrated approach and the unified categorical apparatus.

The introduction of the concept ofcompetency” into the Armenian Language Teaching Methodology is related to the search for more precise, strictly defined aims of teaching and the level of language proficiency, in other words, the answer to the question to what extent the pupil masters the language.

The above-mentioned competencies are presented in the article.

 

Развитие языковых, лингвистических, коммуникативных и культурных компетенций у учащихся в школе

 

Резюме

 Ключевые слова: компетентность, общение, обучение, методика обучения, знания, умения, навыки, цель, речевая ситуация, накопительное, овладение языком.

Понятие «компетентность» в последнее время стало популярным и в основном используется в научно-педагогической лексике. Основной целью обучения является развитие языковых, лингвистических, коммуникативных и культурных компетенций учащихся. Внедрение этих понятий в педагогическую практику не случайно. Предполагается, что вышеупомянутые компетенции должны основываться на модернизации содержания образования, поскольку они считаются конкретными целями образования. Также важно разработать комплексную концепцию языкового образования в школах, которая включает в себя изучение родного языка, используя комплексный подход и единый категориальный аппарат. Введение понятия «компетенция» в методику обучения армянскому языку связано с поиском более точных, строго определенных целей обучения и уровня владения языком, иными словами, с ответом на вопрос, в какой степени ученик владеет языком. Вышеуказанные компетенции представлены в статье.


Скачано с www.znanio.ru

Սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը դպրոցում Կողմնորոշվածությունը կրթության կոմպետենցիաների նկատմամբ ձևավորվել է անցյալ դարի 70-ական թթ ․ ԱՄՆ-ում, ամերիկացի հայտնի լեզվաբան Նոամ…

Սովորողների լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական և մշակութաբանական կոմպետենցիաների ձևավորումը դպրոցում Կողմնորոշվածությունը կրթության կոմպետենցիաների նկատմամբ ձևավորվել է անցյալ դարի 70-ական թթ ․ ԱՄՆ-ում, ամերիկացի հայտնի լեզվաբան Նոամ…

մոտեցումներ և օգտագործելով որոշ չափով միասնական հասկացութային ապարատ։ «Կոմպետենցիա» հասկացության և նրա տարատեսակների ներմուծումը մեթոդիկա հարաբերակցվում է լեզուների տիրապետման մակարդակի և նպատակների սահմանման համաշխարհային տեսության…

մոտեցումներ և օգտագործելով որոշ չափով միասնական հասկացութային ապարատ։ «Կոմպետենցիա» հասկացության և նրա տարատեսակների ներմուծումը մեթոդիկա հարաբերակցվում է լեզուների տիրապետման մակարդակի և նպատակների սահմանման համաշխարհային տեսության…

նպատակները , որոնց իրականացմանը պետք է հասնել դպրոցականի անձի զարգացման ճանապարհին: Հայոց լեզվի դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ առանձնացնում են հետևյալ կոմպետենցիաները՝ լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական,…

նպատակները , որոնց իրականացմանը պետք է հասնել դպրոցականի անձի զարգացման ճանապարհին: Հայոց լեզվի դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ առանձնացնում են հետևյալ կոմպետենցիաները՝ լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական,…

Terra incognita – անհայտ երկիր։ Լեզվաբանական կոմպետենցիան ենթադրում է նաև ուսումնա-լեզվական կարողությունների և հմտությունների ձևավորում։ Դրանց թվում, ամենից առաջ, կարևորվում են ճանաչողական կարողությունները՝ ճանաչել հնչյունները,…

Terra incognita – անհայտ երկիր։ Լեզվաբանական կոմպետենցիան ենթադրում է նաև ուսումնա-լեզվական կարողությունների և հմտությունների ձևավորում։ Դրանց թվում, ամենից առաջ, կարևորվում են ճանաչողական կարողությունները՝ ճանաչել հնչյունները,…

Լեզվի մասին գիտելիքների յուրացումը ինքնանպատակ չէ։ Հայտնի է, որ անձի զարգացման խնդիրներից մեկը «մտածել սովորելն» է։ Կ ․ Ուշինսկին պնդում էր , որ «շատ գիտություններ…

Լեզվի մասին գիտելիքների յուրացումը ինքնանպատակ չէ։ Հայտնի է, որ անձի զարգացման խնդիրներից մեկը «մտածել սովորելն» է։ Կ ․ Ուշինսկին պնդում էր , որ «շատ գիտություններ…

տեքստում նախադասությունների կապի եղանակներ, տեքստի վերլուծության կարողություններ [4]։ Հաղորդակցական կոմպետենցիայի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուն հաղորդակցական կարողություններն ու հմտությունները՝ ընտրել անհրաժեշտ լեզվական ձևերը, հաղորդակցական…

տեքստում նախադասությունների կապի եղանակներ, տեքստի վերլուծության կարողություններ [4]։ Հաղորդակցական կոմպետենցիայի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուն հաղորդակցական կարողություններն ու հմտությունները՝ ընտրել անհրաժեշտ լեզվական ձևերը, հաղորդակցական…

գործառույթները, դեպի լեզվի ուսուցումը՝ որպես ազգային մշակույթներին հաղորդակցվելու միջոցի։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է զարգացնի մշակութաբանական կոմպետենցիան։ Մայրենի լեզվի դասավանդման ժամանակ մշակութաբանական կոմպետենցիան ենթադրում է հետևյալ…

գործառույթները, դեպի լեզվի ուսուցումը՝ որպես ազգային մշակույթներին հաղորդակցվելու միջոցի։ Լեզվի ուսումնասիրությունը պետք է զարգացնի մշակութաբանական կոմպետենցիան։ Մայրենի լեզվի դասավանդման ժամանակ մշակութաբանական կոմպետենցիան ենթադրում է հետևյալ…

միայն խոսքային գործունեության տիրապետման անհրաժեշտ և պարտադիր պայման, այլ նաև լեզվական զարգացման, սովորողների լեզվաբանական մտահորիզոնի ընդլայնման միջոց, նրանց կողմից լեզվի ըմբռնումը որպես հատուկ նշանային համակարգի…

միայն խոսքային գործունեության տիրապետման անհրաժեշտ և պարտադիր պայման, այլ նաև լեզվական զարգացման, սովորողների լեզվաբանական մտահորիզոնի ընդլայնման միջոց, նրանց կողմից լեզվի ըմբռնումը որպես հատուկ նշանային համակարգի…

Ноам Хомский, Язык и мышление,

Ноам Хомский, Язык и мышление,

The concept of “ competency ” has recently bec o me popular and is mostly used in the scientific-pedagogical vocabulary

The concept of “ competency ” has recently bec o me popular and is mostly used in the scientific-pedagogical vocabulary

Введение понятия «компетенция» в методику обучения армянскому языку связано с поиском более точных, строго определенных целей обучения и уровня владения языком, иными словами, с ответом…

Введение понятия «компетенция» в методику обучения армянскому языку связано с поиском более точных, строго определенных целей обучения и уровня владения языком, иными словами, с ответом…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
15.05.2020