Դժվար դաստիարակվող աշակերտների հետ կատարված աշխատանքներ

  • docx
  • 08.06.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Դժվար_դաստիարակվող_աշակերտների_հետ_կատարված_աշխատանքների_մասին.docx

Դժվար դաստիարակվող աշակերտների հետ կատարված աշխատանքներ

<<Այս աշխարհը չափազանց անհանգիստ է.
    մի վայրկյան կանգ առե′ք և նայե′ք Ձեր երեխայի աչքերին:
    Ի՞նչ են սպասում նրանք Ձեզանից:
 Նվիրե′ք Ձեզ երեխաներին, և նրանք երախտապարտ կլինեն ամբողջ կյանքում, իսկ դուք ապագայում կվայելեք երջանիկ ծերություն>>:

                                                                                                  Մասուրա  Իբուկա   /ճապոնացի գրող /

 

Ամեն  մեկն  այս կյանքում անցնում է  իր  ճանապարհը: Եվ թե ինչպես է դասավորվում յուրաքանչյուրի ճակատագիրը, պայմանավորված է տվյալ մարդու անհատականությամբ, նախասիրություններով, բնածին օժտվածությամբ և ընդունակություններով, շրջապատի նկատմամբ վերաբերմունքով և կյանքի պայմաններով: Իսկ այս ամենի հիմքերը ձևավորվում են վաղ մանկության տարիներից և շարունակվում դպրոցում: Ազգի և պետության գեղեցիկ ու բարվոք  ապագայի կերտումը  պայմանավորված  է  նրա քաղաքացիների  կրթության և դաստիարակության մակարդակով: Այս խնդրի լուծումը հիմնականում դրված է դպրոցի, ընտանիքների, շրջապատի վրա: Նրանք միասնական  ջանքերով  պետք  է աջակցեն  և ամենօրյա օգնություն ցուցաբերեն դասարանի ղեկավարին, որն աճող սերնդի կրթության ու դաստիարակության անճափ կարևոր գործի կազմակերպիչն է:

Ուրախությամբ պետք է նշեմ,որ մեր դպրոցում դժվար դաստիարակվող սովորողներ չունենք: Կան որոշ երեխաներ, որոնք կարծես թե դուրս են մնացել ծնողների ուշադրությունից և դրա հետևանքով նրանց հետ առաջանում են ուսման և կարգապահության որոշ խնդիրներ:Տարվել են բավականին աշխատանքներ այդ թերացումները ուղղելու ուղղությամբ:Դժվար դաստիարակվող, խնդիրներ ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքները չեն կարող լուծվել մեկ օրում: Նրանց հետ մշտապես տարվում են շարունակական, հետևողական աշխատանքներ այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

Շատ  կարևոր է, որ  մենք երեխաների  նկատմամբ  ցուցաբերենք  ուշադրություն, հետևողականություն և լինենք նրբանկատ: Երեխաների հետ պետք է լինել հնարավորինս հարգանքով, տակտով, չվիրավորել նրանց արժանապատվությունը, ինքնասիրությունը:
Պետք է ոչ թե հրամայել, նրանց նկատմամբ բռնություն կիրառել,այլ նրանց մեջ սերմանել այն գիտակցությունը, որ ներողամտության, հանդուրժողականության, փոխզիջման միջոցով, համատեղ ուժերով և միասնաբար կարելի է լուծել բոլոր պրոբլեմները: