Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր լուսավորիչ
Оценка 4.7

Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր լուսավորիչ

Оценка 4.7
Лекции
docx
история
1 кл—7 кл
10.05.2020
Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր լուսավորիչ
Խոշաբի ճակատամարտ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչ.docx

Քրիստոնեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի քաղաքական, կրոնական և մշակութային կյանքում:Հայոց պետականության համար ստեղծվեց գաղափարական նոր հենարան, որը այդ և հետագա բոլոր դարերում հայերի համար դարձավ վահան  արտաքին կորնական և գաղափարաքաղաքական հարձակումների դեմ:

Բացի այդ, քրիստոնեությունը բնույթով շատ ավելի առաջադիմական էր և հոգևոր, մշակութային զարգացման նոր հնարավորություններ էր տալիս:  Քրիստոնեություն ընդունելուց հետո ձևավորվեց Հայ առաքելական եկեղեցու կառույցը, որի շուրջն համախմբվեցին շինականն ու արհեստավորը, իշխանն ու զինվորը:

Հայոց եկեղեցին իր գործունեությամբ նպաստել է կենտրոնացված ուժեղ պետության ստեղծմանը: Պետականության բացակայության տարիներին նա հաճախ հանդես է եկել որպես ազատագրական պայքարի կազակերպիչ և ոգեշնչող:

Հայոց եկեղեցին միշտ եղել է իր ժողովրդի հետ, նրան զերծ պահել ձուլման վտանգից, կատարել ազգապահպան դեր: Իր գոյության ընթացքում  նա աշխարհասփյուռ հայությանը միավորող կամուրջ է հանդիսացել: 

Քրիստոնեության ընդունումը նպաստել է հայոց գրերի ստեղծմանը: հայոց այբուբենը դարձել հայ ժողովրդի գոյատևման հենասյուներից մեկը: Վանքերին կից բացվել են բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ և հայ հոգևոր գործիչներն անգնահատելի դեր են խաղացել հայ մշակույթի զարգացման գործում: Նրանք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր, ստեղծվեցին գրականության և արվեստի արժեքավոր գործեր:

Տրդատ մեծը և Գրիգոր Լուսավորիչը պահպանեցին նախաքրիստոնեական մշակութային արժեքները, որոնք ստեղծվել էին ժողովրդի կողմից: Քրիստոնեության ընդունումից հետո մեծ զարգացում ապրեց ճարտարապետությունը, ստեղծվեցին արվեստի հրաշալի կոթողներ:

Եվ վերջապես  Քրիստոնեությունը դարձավ հայ ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասը: Անուրանալի է հայ քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: 

Քրիստոնեությունը Հայաստանում առաջին անգամ քարոզել են Հիսուս Քրիստոսի աշակերտներ` Հայոց առաջին լուսավորիչները Թադեոս կամ Ղեբեոս և Բարդուղիմեոս կամ Նաթանայել առաքյալները:

 

Իսկ ով էր հայոց առաջին հայրապետը

ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՅՐԱՊԵՏԸ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը  արմատ հավատո:

Լուսավորիչ է ասվում նրա համար, որ մարդկանց հեթանոսության խավարից բերել է  ճշմարիտ լույսի: Նաև Գրիգոր Լուսավորչի գերեզմանի մոտ շատ կույրեր բժշկվել են և լուսավորվել:

Արմատ հավատո է կոչվում Լուսավորիչը, որովհետև մարդկանց է փոխանցել աստվածային շնորհները: Ինչպես որ ծառի արմատը սկզբում է   և օգտակարն իր միջով փոխանցել է ճյուղերին ու տերևներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը աստվածային շնորհները փոխանցել հայ ժողովրդին:

 

 

 

Ագաթանգեղոս –ի  մուտքը   փետուր, մեծ գիրք, թանաքաման,  ճրագ  /Անդրանիկ/

 

Անդրանիկ  - Պատմությունը անպակաս գանձ է մարդկանց համար: Օգնիր ինձ բարձրյալ ամենակարող, պայծառեցրու հիշողությունս, լուսավորիր միտքս, որ կարողանամ գրել գիրքն հայոց ազգիս պատմության, որ պիտի փոխանցվի սերնդե - սերունդ հավիտյանս հավիտենից: Քանզի պատմությունն է  բոլորի ճարտարապետը և գիտություն սովորեցնողը, իմաստության առաջնորդը:   

 

          

Ս. ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Ա Լուսավորիչը ծնվել է 255 թվին, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա ծնունդը դնում են 239 թվին: Ավանդական պատմության համաձայն՝ նա սերել է պարթևական Սուրենի պահլավ ցեղի ներկայացուցիչ Անակից, որն իբր պարսից արքա Արտաշիր Սասանյանին խոստանում է սպանել հայոց թագավոր Խոսրով Մեծին: Իրականում Անակը Մեծ Հայքի թագավորություն է գալիս պարսից արքայից արքա Շապուհի  իշխանության օրոք և գործում է վերջինիս որդի Որմիզդ-Արտաշիրի ցուցումներովշ:

 

Մեծ Հայքի թագավորությունը 253 թվին ռազմակալվում է պարսկական զորքերի կողմից, Խոսրով Մեծը փախչում է Հռոմեական կայսրություն, իսկ նրա որդիներն աշխատում են լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Սակայն Վալերիանոս կայսեր գահ բարձրանալուց հետո, մեզ անհայտ հանգամանքներում, Խոսրովին հաջողվում է վերահաստատվել հայոց գահին, որն սկսում է լրջորեն անհանգստացնել պարսից արքունիքին:

 

 Ստանալով մեծ խոստումներ՝ անգամ թագավորական իշխանության և Սասանյան Պարսկաստանի երկրորդը լինելու պատիվը՝ Անակ Պարթևը կեղծ լուրեր է տարածում, թե փախչում է Սասանյանների վտանգից, իսկ պարսկական զորքերն էլ ձևի համար հետապնդում են նրան՝ իբրև թե փախցնելով նրան Ասորեստանի և Կորդուքի վրայով մինչև Ատրպատականի սահմանները: Հայոց թագավորը, որ այդ ժամանակ Ուտիքում էր գտնվում, կարծելով, թե Սասանյանների կողմից կոտորված Կարենյան Պահլավ ցեղի փրկված մասն է Հայաստան փախչում, Անակին փրկելու համար անգամ օգնական գունդ է ուղարկում:

 

Հայոց զինվորները, հանդիպելով Անակին, թագավորի հրամանով նրան տանում են Արտազ գավառի մի դաշտավայր տեղ, որտեղ, Մովսես Խորենացու խոսքերով, հայտնվել էին մեր մեծ ու սուրբ Թադեոս առաքյալի նշխարները: Ավանդական պատմությունը նշում է, որ երբ Անակը բնակվում է Արտազի դաշտում, նրա անկողինը գցվում է սուրբ առաքյալի գերեզմանի մոտ՝ վրանի ներսի կողմում, և այդ ժամանակ էլ հղիանում է Գրիգոր Ա Լուսավորչի մայրը, իսկ նրա որդին ստանում առաքյալի շնորհը:

 

Հայաստան գալու երկրորդ տարում, օգտվելով հարմար պահից, Անակն սպանում է հայոց Խոսրով Մեծ թագավորին՝ չնայած վերջինից անգամ ստացել էր հայոց թագավորության երկրորդության պատիվը, սակայն փախուստի ժամանակ իրեն էլ, իր յուրայիններին էլ Արտաշատի մատույցներում սպանում են հետապնդող հայկական զորքի զինվորները՝ Տափերական կամրջից գետը գցելով:

 

 

Դեռևս կենդանի, բայց վիրավոր Խոսրով Մեծը կարգադրում է ոչնչացնել Անակի ազգատոհմը, սակայն նրա մանկահասակ զավակներից երկուսին փրկում են դայակները՝ մեկին տանելով պարսից, իսկ մյուսին՝ հունաց կամ կայսրության կողմերը:

 

Եղիշեի համաձայն՝ Խոսրով Մեծի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցում են նաև հայոց թագավորի եղբայրները, որոնց վրեժխնդրությունից փրկելու համար Խոսրով Մեծի  մանկահասակ որդուն՝ Տրդատին, փախցնում են կայսեր արքունիքը, իսկ երկիր ներխուժած պարսկական զորքերը դուրս են մղում հայոց թագավորությունից օգնության եկած հռոմեական զորքերին, ռազմակալում են երկիրը և Խոսրով Մեծի եղբայրներից Արտավազդ 4-րդին 256 թ-ին գահ բարձրացնում:

 

Մեկամսյա Սուրենին ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ բերում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ նա քրիստոնյա է մկրտվում Գրիգոր անունով, որ հունարեն  նշանակում է արթուն, հսկող: Գրիգորը կրթվում ու դաստիարակվում Փիրմիլքանա եպիսկոպոսի մոտ, ստանում  բարձրագույն կրթություն և քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն:

 

Չափահաս դառնալով՝ ամուսնանում է իշխան Դավթի դստեր՝ Մարիամի հետ, որը նրա համար ծնում է երկու զավակ՝ Վրթանեսին և Արիստակեսին:

Շատ չանցած՝ Մարիամը կրտսեր տղայի՝ Արիստակեսի հետ վանք է մտնում, իսկ Վրթանեսը հանձնվում խնամատուն և մեծանալով դառնում զինվորական:

 

Ագաթանգեղոսի տվյալներով՝ Գրիգոր Պարթևը, դայակներից տեղեկանալով, որ Խոսրով Մեծ թագավորին իր հայրն է սպանել, որոշում է գնալ ծառայել Լիկիանոս կայսեր պալատում դաստիարակված Խոսրով Մեծի որդուն՝ Տրդատին՝ թաքցնելով իր անձը:

 

Դիոկղետիանոս կայսեր իշխանության (284-305) տարիներին   Տրդատ 3րդ արքան հռոմեական կողմի օգնությամբ հաստատվում է հայոց գահին՝ տիրելով Մեծ Հայքի թագավորության զգալի մասին, իսկ արևելյան շրջաններում շարունակում է իշխել Մեծ Հայաստանի հզոր թագավոր Ներսեհ Սասանյանը, որը մինչ այդ տիրում էր ամբողջ երկրին:

 

Գրիգոր Պարթևը դառնում է պալատական Տրդատ 3-րդի արքունիքում՝ փորձելով քարոզել նոր վարդապետությունը: Իր թագավորության առաջին տարում Տրդատ 3-րդը  ի նշան պարսիկների դեմ տարած  մի շարք հաղթանակների Եկեղյաց գավառի Երիզա գյուղում մեծ հանդիսություններ է կազմակերպում: Ողջ զորքն ու արքային ուղեկցող շքախումբը ծաղկեպսակներ և զոհեր են մատուցում Անահիտ դիցուհուն, իսկ դրանից հետո բանակ են դնում Գայլ գետի ափին:

 

Թագավորը կարգադրում է Գրիգոր Պարթևին պսակներ և ծառի թավ ոստեր նվեր մատուցել Անահիտ աստվածուհուն, որի կատարումից նա հրաժարվում է: Թագավորը Գրիգոր Պարթևին մեղադրում է՝ ասելով, թե նա ինչպես մի օտարական և անաշխարհիկ մարդ, որ եկել հարել է իրենց, համարձակվում է պաշտել մի աստծու, որին ինքը չի պաշտում:

 

 

Գրիգորն արդարանալով, թե նրան ծառայել է ամենայն հավատարմությամբ, միաժամանակ հայտնում է, որ նա պաշտում է երկրի, երկնքի, մարդկանց, ծովի և ցամաքի արարիչ Աստծուն՝ Քրիստոսին, հետևաբար չի կարող պաշտել հեթանոսական աստվածներին:

 Զայրացած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթևը ավելի քան 1 ամիս ենթարկվում է անասելի  չարչարանքների, իսկ երբ հայոց հազարապետ Արտավանի փեսա Տաճատը Տրդատ 3րդ-ին տեղյակ է պահում այն մասին, որ Գրիգոր Պարթևը նրա հորը սպանող մահապարտ Անակի որդին է, թագավորը կարգադրում է նրան տանել Արտաշատ և նետել Խոր վիրապի արքայական բանտը:

 

Ագաթանգեղոսի պատմության համաձայն՝ Արտաշատի բերդում գտնվող մի այրի կին նրան կերակրում է՝ փրկելով սովամահությունից: Խոր վիրապի բանտում հայտնվողներն այլևս այնտեղից կենդանի դուրս չէին գալիս, որովհետև այն նախատեսված էր չարագործների և մահապարտների համար:

 

Բեմադրություն

 

-  Դու պիտի  տեսնեիր, թե  ինչ  ջարդ տվեցինք  այդ վախկոտ պարսիկներին Գրիգոր Պարթև: Փառք Անահիտ  դիցուհուն:  Մի քանի ժամ  դիմացան  այնուհետև փախան խուճապահար:  Վախկոտներ…   Էլի եմ ջարդելու

 

-Կեցցեք,  Արքա:  Շնորհավորում եմ:

 

-       Զոհեր ու ծաղկեպսակներ մատուցենք  Անահիտ դիցուհուն:  Մեհյանը զարդարենք ծաղիկներով :  Գոհանանք նրանից:

 

_  Գրիգոր  հիմա քո  հերթն է : Դե  մոտեցիր…

 

-       Ներիր    Արքա, այսքան տարիներ ես հավատարմորեն ծառայել եմ Ձեզ և կատարել Ձեր բոլոր հրամանները, սակայն հեթանոս Աստծո երկրպագել չեմ կարող

 

-       Արքա, մի թե դուք չգիտեք, որ Գրիգորը պաշտում է մի աստծու, որին մենք չենք ճանաչում

 

-       Քրիստոնյա՞  է

-       Այո: Երևի տեղյակ չեք նաև որ նա Հայոց թագավորին`  Ձեր հորն սպանող մահապարտ Անակի որդին է:

 

-       Այս ինչ ես ասում  Տաճատ: Ինչ ես ասում…       Անհնար է …..

 

-         Անասելի չարչարանքների ենթարկեք:  Հետո  բանտ  նետեք….

 

-         Ձեր հրամանը կատարված է  Արքա:

 

/Սաթենիկ/   Պարանով  ջուր և  հաց է  իջեցնում  փոսը:

 

 

 

 

Գրիգոր Պարթևի բանտարկության տասներեքերորդ տարում Հռոմից Հայաստան են փախչում Գայանե և Հռիփսիմե կույսերը՝ իրենց մի քանի տասնյակ ընկերուհիների հետ, որոնք հայոց թագավորություն են գալիս Հռիփսիմեի՝ Դիոկղետիանոս կայսեր հետ ամուսնանալուց խուսափելու պատճառով:

 

Նրանք գալիս են Այրարատ՝ հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող այգեստանի հնձանահարկում և կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով:

 

Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավորին՝ խնդրելով գտնել նրանց, մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն, կամ էլ, եթե նա դուր գա Տրդատին, պահել իր մոտ: Ինչպես և սպասելի էր, գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ:

 

 

Սակայն կայսեր սերը մերժած կույսը մերժում է նաև հայոց հեթանոս թագավորի սիրո առաջարկը: Կատաղության հասած թագավորի հրամանով մահապատժի է ենթարկվում Հռիփսիմեն՝ իր երեսուներեք ընկերուհիների հետ, իսկ  հետո՝ Գայանեն՝ երկու կույսերի հետ:

 Ավանդական պատմության համաձայն, որ պահպանել է Ագաթանգեղոսի «Հայոց Պատմութիւն»-ը, այս իրադարձություններից վեց օր անց Տրդատ 3-րդը հիվանդանում է խոզակերպություն հիվանդությամբ:

 

 

   Արքան  պառկում է 

 

   - Այս ինչ պատիժ է  թանկագին եղբայր, ինչ  է  պատահել /լաց է  լինում, փորձում է    

     ջուր տալ  հրաժարվում է /  Ախր մեկ շաբաթ դու բան չես դրել բերանդ, Տրդատ 

     խնդրում եմ

 

-          Ես  ոչինչ  չեմ  ուզում  /նստում է /:  Հանգիստ թող ինձ  Խոսրովիդուխտ:  Ախր ինչու չես լսում, ես  բժիշկներ եմ հրավիրել թող զննեն քեզ եղբայրս:

 

     Բժիշկները մտնում են  ուսումնասիրում արքային  և  գլխի   բացասական  նշանով   ցույց տալիս, որ ոչինչ չեն կարող անել:

  Խոսրովիդուխտը լաց  է  լինում   և գլուխը դնում է  աթոռին ու քնում:

 

       Սոնայի մուտքը  -    Տրդատին կարող է  բուժել  միայն Խոր Վիրապում

                                          բանտարկված  Գրիգորը

 

Խոսրովիդուխտը վեր է թռնում  ու փորձում արքային համոզել:   Արքան տնքալով  ասում  է 

-         Քեզ  թվում է Գրիգորը կենդանի է:  Ինչ  ես խոսում…

-         Խնդրում եմ Տրդատ, եղբայրս հրամայիր նրան դուրս բերեն … բռնում է ձեռքը

-         Հռու գնա……………………  Հրամայիր նախարար Օտա Ամատունուն  Գրիգոր Պարթևին բանտից ազատելու …

 

 

Սաթենիկի  մուտքը    - ջուր ու հաց է  իջեցնում  փոսը:

Գրիգորը  Աղոթում է   /ձայնագրություն/

Գրիգորին  շորեր են տալիս հագնելու դուրս են բերում փոսից  -  տանում են  Արքայի մոտ

 

Բոլորը բարձրաձայն   Հրաշք է,      կենդանի է…

Գրիգորը Աղոթում է   /աղոթք ներման/

 

Թագավորը ոտքի է ելնում:  Խոսրովիդուխտն ուրախանում է:

 

Արքան հրամայում է

-          Քրիստոնեությունն Հայաստանում հռչակել պետական կրոն: Շնորհավորում են իրար: Մկրտիր ազգն հայոց, սկսելով թագավորական ընտանիքի անդամներից, ավագանու  անդամներից  ու զորականներից:

Գրիգորը  մկրտում է բոլորին……….   Երաժշտություն

          

                

Արքայադստեր երազը թերահավատությամբ է ընդունվում: Չնայած բոլորը մտածում էին, թե նա վաղուց մահացել է, այնուամենայնիվ Խոստովիդուխտի պնդմամբ ավագ նախարարներից Օտա Ամատունին ուղարկվում է Արտաշատ՝ Գրիգոր Պարթևին բանտից ազատելու:

 

Ի զարմանս ամենքի, Գրիգորը ողջ էր և ազատվելով բանտարկությունից` մեծ հանդիսությամբ մուտք է գործում մայրաքաղաքՆա բուժում է Տրդատ 3-րդին, ով զղջում է իր կատարած դաժանությունների համար: Հողին է հանձնում նահատակ կույսերի մարմինները և առաջարկում թողնել հեթանոսությունը՝ քարից, փայտից, արծաթից և ոսկուց պատրաստված կուռքերի պաշտամունքից հրաժարվել և ընդունել քրիստոնեական վարդապետությունը: Թագավորն ու նախարարներն ընդունում են նոր կրոնը:

 

Ագաթանգեղոս –ի  մուտքը   փետուր, մեծ գիրք, թանաքաման,  ճրագ  /Անդրանիկ/

303 թվականի  հունվարի 6-ին Նպատ լեռան մոտ` Արածանի գետում, Լուսավոիչը մկրտում է  թագավորական ընտանիքի և ավագանու անդամներին, զորականների և բազմահազար նորադարձ քրիստոնյաների:

 

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել:

 

Հեթանոս Տրդատ 3-րդ թագավորը լավ գիտակցելով նոր վարդապետության դերն արքունական իշխանությունը կրոնական առումով ամրապնդելու, թե՛ զրադաշտական Պարսկաստանից և թե՛ հեթանոսական Հռոմից անջրպետվելու և մշակութային ասպարեզում անկախանալու տեսակետից՝ հեղաշրջիչ քայլ է կատարում՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակելով պետական կրոն:

 

 Այդ քաղաքականությունն իրագործելիս թագավորին և Գրիգոր Պարթևին մեծապես օժանդակում են Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովիդուխտը:

 

Թագավորի հրամանով և բոլորի հավանությամբ՝ պայքար է սկսվում հեթանոսության և հեթանոսների դեմ: Տրդատ 3-րդ արքան և Գրիգոր Պարթևը  Վաղարշապատից շարժվում են Արտաշատ և Երազամույն վայրում ավերում Անահիտ աստվածուհու և Տիր աստծու մեհյանը:

 

Ամենուրեք հաստատելով նոր վարդապետության պաշտամունքը՝ նրանք Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում ավերում են Բարշամինա աստծու մեհյանը՝ հեթանոսներին քշելով Խաղտյաց կողմերը

 

Ավերում են Անի ամրոցում՝ Արամազդ աստծու բագինը, որը հեթանոսական գլխավոր աստվածությունն էրԹիլ ավանում՝ Արամազդ աստծու դստեր՝ Նանեի մեհյանը:  Դերջան գավառում՝ Միհրի մեհյանը, որը նվիրված էր Արամազդի որդի Միհրին:

 

Շուտով Վաղարշապատում հավաքվում են երկրի մեծամեծները, կուսակալները, գավառակալները, պատվավոր և պատվական նախարարները, զորավարները, պետերն ու իշխանները, ազատները, դատավորները, զորագլուխները և առհասարակ ամբողջ զորքը, որոնք թագավորի հետ որոշում են երկրի հովիվ դարձնել Գրիգոր Պարթևին:

 

Տրդատի հովանավորությամբ  իշխանների  ուղեկցությամբ Գրիգոր Պարթևը  ուղարկում է Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ միտրոպոլիտ Ղևոնդիոսը  ձեռնադրում է կաթողիկոս:

 

Քանի որ  Հայաստանում դեռ 1-ին դարից կային եպիսկոպոսական  աթոռներ, Գրիգոր Լուսավորիչը կաթողիկոս  է  օծվում Հայաստանում` Աշտիշատում: Աշտիշատի եպիսկոպոսական աթոռը հիմնել էր Թադեոս առաքյալը:

 

Եթե մինչ այդ ինչ-որ չափով հանդուրժում էին հեթանոսությունը, ապա Գրիգոր Լուսավորչի առաջին գործը վերադառնալուց հետո Տարոն շարժվելն ու ավերելն է լինում Վահևանյան մեհյանը` նվիրված Վիշապաքաղ Վահագնին,որ հայոց թագավորների հաշտից վայրն էր Քարքե լեռան սնարին՝ Եփրատի մոտ:

 

Աշտիշատի 3 մեհյանները միասին՝ Վահևանյանը, Ոսկեմոր Ոսկեծին աստվածուհունը և Աստղիկ աստվածուհունը հայտնի էին նաև Սենյակ Վահագնի անունով և համապատասխանում էր հունական Ափրոդիտեին  նույնպես ավերվում են հիմնահատակ:

 

Այստեղ հիմք է դրվում թագավորության առաջին կամ մայր եկեղեցուն: Սակայն հենց Տարոն գավառում թագավորը և կաթողիկոսը հանդիպում են հեթանոսական քրմության հուսահատ դիմադրությանը:, որ հայտնի է նաև Գիսանեի կուռքերի վայրում  Գլակա մեհյանի գլխավոր քուրմ Արձանը և նրա որդի Դեմետրը, հավաքելով Կուառս և շրջակա գյուղերի ռազմական ուժերը, կատաղի կռիվ են սկսում:

 

 Մի պահ վիճակն այնքան է հուսահատական դառնում, որ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ բերած սուրբ Աթանագինեսի և կարապետի մասունքները փորձում է թաքցնել, որ հեթանոսների ձեռքը չընկնեն: Սակայն օգնական ուժերի ժամանումը հաղթանակը թեքում է արքունի զորքի կողմը: Հեթանոսները փրկվում են, իսկ քրմերը կա՛մ ոչնչացվում, կա՛մ աքսորվում են Կասպք և բանտարկվում Փայտակարան քաղաքի արքունի բանտում:

 

Տարոն գավառում Գրիգոր Լուսավորիչը մկրտում է իր հետ Կեսարիա գնացած մեծամեծ նախարարներին, գավառականներին և երկրամասի բնակիչներին ընդհանրապես: Շուրջ քսան օրվա ընթացքում նա մկրտում է ավելի քան տասնինը բյուր մարդու:

 

Ամենուրեք նա քահանաներ է կարգում և եկեղեցիներ կառուցում: Նույն թվականին կաթողիկոսը, Տարոնից դուրս գալով, շարժվում է Բագրևանդ գավառի Բագավան քաղաքագյուղը, որտեղ նրան դիմավորելու է գալիս հայոց թագավորը՝ իր հետ վերցնելով Աշխեն թագուհուն, քրոջը՝ Խոսրովիդուխտին, մեծ թվով նախարարների և ամբողջ զորքը: Նրանք հանդիպում են Եփրատ հիմա Արածանի գետի ափին, հետո շարժվում դեպի Բագավան:

 

Հաջորդ օրը՝ այգաբացին, Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտը, բոլոր մեծամեծները, բանակը Եփրատի ջրերում մկրտվում են Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ օրը միայն արքունական զորքերից մկրտվում է ավելի քան տասնինը բյուր մարդ:

 

Հաջորդ յոթ օրերի ընթացքում, ինչպես հավաստում է Ագաթանգեղոսը, մկրտվում է ավելի քան չորս հարյուր բյուր մարդ: Սա իրականում ցույց է տալիս Մեծ Հայքի թագավորության բնակչության քանակը, որը կազմում է ավելի քան չորս միլիոն մարդ: Կաթողիկոսը սահմանում է Բագավանում տոնել երանելի մեծ Հովհաննեսի և նահատակ սուրբ Աթանագինեսի հիշատակը:

 

Ամենուրեք կառուցվում են եկեղեցիներ՝ քաղաքներում, ավաններում, շեներում, գյուղերում և ագարակներում: Թագավորի կարգադրությամբ՝ ամեն մի ագարակում չորս-չորս չափաբաժին հող, իսկ ավաններում յոթ-յոթ չափաբաժին հող է հատկացվում քահանաների սպասավորության համար և պտղի է վճարվում:

 

Գրիգոր Լուսավորիչը հաստատում է իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծում եկեղեցական  ամուր կազմակերպություն, որն ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գրիգոր Լուսավորիչը հիմնում է նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով,  մասնավորապես քրմերի երեխաներին ուսուցանում էին հունարենով և ասորերենով:

 

Մտնելով Այրարատյան գավառ և աթոռանիստ Վաղարշապատ՝ նա շարունակում է մեհյաններն ավերել և եկեղեցիներ կառուցել: Վաղարշապատի մեհյանի տեղում նա հիմնում է Մայր տաճար Կաթողիկե եկեղեցին:

 

Ըստ ավանդության` մի գիշեր, երբ Գրիգոր լուսավորիչն առանձնանում և աղոթում է, հանկարծ տեսիլք է երևում: Հրշետակներով շրջապատված Հիսուս Քրիստոսն իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածելով գետնին` ցույց է տալիս այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր սուրբ սեղանը

 

Լուսավորիչն այս տեսիլքի մասին պատմում է  Տրդատ արքային, և նրանք ձեռնամուխ են լինում  Մայր Տաճարի շինարարությանը:

303 թ. օգոստոսի 15-ին` Սուրբ Աստվածածնի տոնի օրը, նորակառույց տաճարն օծվում  և անվանվում է Սուրբ Աստվածածին, իսկ ավելի ուշ նաև Սուրբ Էջմիածին:

 

Գրիգոր Լուսավորիչը և Տրտադ Մեծը  Վաղարշապատում Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրում, կառուցում են վկայարաններ  և ամփոփում նրանց նշխարները:

Հետագայում այդ վկայարանների վրա 7-րդ դարում կառուցվում են  Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները:  

 

Շատ լավ գիտակցելով, որ ժողովրդական լայն զանգվածներին իր շուրջը հավաքելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև հեթանոսական որոշ հավատալիքներ, նա մի շարք ազգային տոներ ներմուծում է քրիստոնեություն:

 

 

 Հեթանոսական ժամանակների ավանդույթով՝ ժառանգականության իրավունքը պահպանվում է նաև եկեղեցական վարչության մեջ: Գրիգոր Լուսավորչի տոհմը ձեռք է բերում կաթողիկոսության ժառանգական իրավունքը, որը միայն ժամանակ առ ժամանակ  խախտվում է հայոց Տիրանի և  Պապի թագավորների կողմից:

 

Կամենալով մեղմել հեթանոսների դիմադրությունը՝ նա քրմական ընտանիքներից տասներկու ներկայացուցիչների ձեռնադրում է եպիսկոպոս, որոնց մեջ նշանավոր է դառնում Աղբիանոսյանների ընտանիքը:

 

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Գրիգոր Լուսավորչի գործունեության շնորհիվ քրիստոնեությունը տարածվում է Սատաղացվոց քաղաքից մինչև Խաղտիք և Կաղարջք, մինչև Մասքթաց սահմանների սպառվելը, Ալանաց դռները, արքունի Փայտակարան քաղաքը, Կասպքի սահմանները, Ամիդ քաղաքից մինչև Մծբին քաղաք, Ասորիք, Նոր Շիրականով և Կորդուքով մինչև Մարաց Ամուր աշխարհ, Մահկերտ տուն և Ատրպատական: Միայն Մեծ Հայքում հաստատում է 36 եպիսկոպոսություններ, որոնք իրենց կաթողիկոսների ձեռնադրությունն ու մյուռոնը  դարեր շարունակ ստանում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից`  Հայոց  կաթողիկոսից:

 

Տրդատ 3-րդի հրամանով՝ երեք մեծամեծ նախարարներ՝ սպարապետ Արտավազդը, Աշոցքի իշխան Տաճատը և արքայի կարապետ Դատը մեկնում են Կապադովկիայի  Կեսարիա քաղաքը և Հայաստան բերում կաթողիկոսի որդիներին, որոնցից կրտսերը` Արիստակեսը կարգվում է քահանայապետի փոխանորդ:

 

Քրիստոնեությունը բավականաչափ ամուր արմատներ էր ձգում Մեծ Հայքի թագավորությունում, երբ հռոմեական Մաքսիմիանոս Դայա կայսրը ցանկանալով Հայաստանում վերստին հաստատել հեթանոսությունը 312 թվականին պատերազմ է հայտարարում Հայաստանին:

 

Ինչպես վկայում են աղբյուրները, <<աստվածատյաց կայսրը արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց>>:

Դա հանուն քրիստոնեական  հավատի  աշխարհում տեղի ունեցած  առաջին  պատերազմն էր, որ մղել է Հայաստանը: 

 

Հռոմի նոր կայսր Կոստանդիանոս Մեծը գահ  բարձրանալով ազատություն է շնորհում քրիստոնյաներին, իսկ 313 թ. Միլանի հրովարտակով կայսրությունում քրիստոնեությունը հռչակում թույլատրված կրոն:

Ավիլի ուշ 324 թվականին Կոստանդիանոս Մեծի նոր հրամանով Հռոմեական կայսրությունում քրիստոնեությունը ընդունվում է  որպես պետական կրոն:

 

 

325 թ. Կոստանդիանոս կայսրըխորապես գիտակցելով եկեղեցական ամուր կազմակերպության կարևորությունն իր պետության համար, հրավիրում է Նիկիայի ժողովը, որին մասնակցում է 318 հայրապետ: Չնայած հրավերին՝ Տրդատ 3-րդ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը չեն կարողանում մասնակցել ժողովին և Մեծ Հայքի անունից ուղարկում են քահանայապետի փոխանորդ Արիստակես եպիսկոպոսին:

Հայոց ամբողջական դարձից և Հայրապետական գահի նորոգությունից հետո, Հայրապետական գործը հանձնելով երիտասարդ Արիստակեսին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ` Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ էլ 325 թ. ի Տեր խաղաղությամբ ավանդում է իր հոգին:

Ավանդության համաձայն, Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Հետագայում  Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

 Ս. Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիա և Իտալիա, սփռվել են քրիստոնյա աշխարհում և դարձել պաշտամունքի առարկա

 Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվել  է արծաթե Սուրբ. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. այն սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է:

Տրդատ թագավորը նրա գերեզմանի  կառուցման համար տալիս է  իր համար  շատ թանկագին սուրը, որը ստացել էր Կոստանդիանոց կայսրից:   Տրդատ արքայի սրից, որ կոչվում էր  <<հավլունի>>, խաչ են պատրաստում և գրում`

<<Սպանման գործի  արքայական այս զենքը  Կյանքի Արքայի` Քրիստոսի խաչին նվիրյալ լինի, որով մեզ փրկեց հավիտենական մահից>>:

 

Հայ եկեղեցին Գրիգոր Լուսավորչին դասել է ավագ սրբերի կարգը, նրա հիշատակին նվիրել մի շարք տոներ: Նրան անվանում են Հայոց Մկրտիչ, Երկրորդ Լուսավորիչ Հայոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո:

 

Գրիգոր Լուսավորիչը՝ որպես համաքրիստոնեական տոնելի սուրբ, հիշատակի օր ունի  ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում` քույր եկեղեցիները նրա հիշատակը տոնում են սեպտեմբերի 30-ին:

 

 Գրիգոր  Լուսավորիչը  Հայոց եկեղեցու մեծագույն հայրապետն է: Նա թողել է գրական հարուստ ժառանգություն:

Գրիգոր Լուսավորիչը  հայ քրիստոնեական գրականության հիմնադիրն է : Մեզ են հասել նրա անունով կրոնա-բարոյախոսական 23 ճառից բաղկացած «Հաճախապատում» քարոզների գիրքը, փոքրածավալ մի քանի երկասիրություն և եկեղեցական կանոններ:

 

Գրիգոր Լուսավորիչն  է  կազմել  հայ ժողովրդի ազգային սովորույթներին համապատասխանող  <<Ծիսական>>  ժողովածունՈրոշ ուսումնասիրողներ հակված են կարծելու, թե նրա գրչին է պատկանում նաև «Պատարագամատոյց» աշխատությունը:

Երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված Երևանում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի։ Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը՝ 1997 թվականի  ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնակատարության օրը։

 

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք բերելով Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց 2000 թ.  նոյեմբերի  11-ին  Հռոմի Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում  հանձնել էր Գարեգին 2-րդ Ներսիսյանին:

 

Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ   2005 թվականի   հունվարի 19-ին  Վատիկանի , Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրվել է Գրիգոր Լուսավորչի արձանը:  Այն օծել  է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններից  ծնունդ առան հայոց նշանագրերը, նրա մաքառումներից՝ մեր անպարտելի Ավարայրները:

Պատմում են, որ մի գիշեր, երբ Գրիգոր Լուսավորիչը աղոթում էր Արագած լեռան կատարին, նրան լուսավորում է երկնքից առանց պարան կախված մի մշտավառ կանթեղ:  Ասում են,  թե այդ կանթեղը այժմ էլ կա և տեսանելի է միայն արժանավորներին:

Ոչ մարդկային ձեռ կհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սրտերին,
Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-
Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:


Հովհաննես  Թումանյան

Լուսավորչի կանթեղը

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկընքից,

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա˜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նրա մեջ:


 

Скачано с www.znanio.ru

Քրիստոնեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի քաղաքական, կրոնական և մշակութային կյանքում:Հայոց պետականության համար ստեղծվեց գաղափարական նոր հենարան, որը այդ և հետագա բոլոր դարերում հայերի համար…

Քրիստոնեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի քաղաքական, կրոնական և մշակութային կյանքում:Հայոց պետականության համար ստեղծվեց գաղափարական նոր հենարան, որը այդ և հետագա բոլոր դարերում հայերի համար…

Ագաթանգեղոս –ի մուտքը փետուր, մեծ գիրք, թանաքաման, ճրագ /Անդրանիկ/ Անդրանիկ - Պատմությունը անպակաս գանձ է մարդկանց համար: Օգնիր ինձ բարձրյալ ամենակարող, պայծառեցրու հիշողությունս, լուսավորիր միտքս,…

Ագաթանգեղոս –ի մուտքը փետուր, մեծ գիրք, թանաքաման, ճրագ /Անդրանիկ/ Անդրանիկ - Պատմությունը անպակաս գանձ է մարդկանց համար: Օգնիր ինձ բարձրյալ ամենակարող, պայծառեցրու հիշողությունս, լուսավորիր միտքս,…

դայակները՝ մեկին տանելով պարսից , իսկ մյուսին՝ հունաց կամ կայսրության կողմերը : Եղիշեի համաձայն՝ Խոսրով Մեծի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցում են նաև հայոց թագավորի եղբայրները…

դայակները՝ մեկին տանելով պարսից , իսկ մյուսին՝ հունաց կամ կայսրության կողմերը : Եղիշեի համաձայն՝ Խոսրով Մեծի դեմ կազմակերպված դավադրությանը մասնակցում են նաև հայոց թագավորի եղբայրները…

Զայրացած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթևը ավելի քան 1 ամիս ենթարկվում է անասելի չարչարանքների , իսկ երբ հայոց հազարապետ Արտավանի փեսա Տաճատը Տրդատ 3 րդ -…

Զայրացած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթևը ավելի քան 1 ամիս ենթարկվում է անասելի չարչարանքների , իսկ երբ հայոց հազարապետ Արտավանի փեսա Տաճատը Տրդատ 3 րդ -…

Նրանք գալիս են Այրարատ՝ հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս - արևելքում գտնվող այգեստանի հնձանահարկում և կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով…

Նրանք գալիս են Այրարատ՝ հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս - արևելքում գտնվող այգեստանի հնձանահարկում և կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով…

Բոլորը բարձրաձայն Հրաշք է, կենդանի է… Գրիգորը Աղոթում է /աղոթք ներման/ Թագավորը ոտքի է ելնում: Խոսրովիդուխտն ուրախանում է: Արքան հրամայում է - Քրիստոնեությունն Հայաստանում հռչակել…

Բոլորը բարձրաձայն Հրաշք է, կենդանի է… Գրիգորը Աղոթում է /աղոթք ներման/ Թագավորը ոտքի է ելնում: Խոսրովիդուխտն ուրախանում է: Արքան հրամայում է - Քրիստոնեությունն Հայաստանում հռչակել…

Ավերում են Անի ամրոցում՝ Արամազդ աստծու բագինը , որը հեթանոսական գլխավոր աստվածությունն էր , Թիլ ավանում՝ Արամազդ աստծու դստեր՝ Նանեի մեհյանը : Դերջան գավառում՝ Միհրի…

Ավերում են Անի ամրոցում՝ Արամազդ աստծու բագինը , որը հեթանոսական գլխավոր աստվածությունն էր , Թիլ ավանում՝ Արամազդ աստծու դստեր՝ Նանեի մեհյանը : Դերջան գավառում՝ Միհրի…

ամբողջ զորքը : Նրանք հանդիպում են Եփրատ հիմա Արածանի գետի ափին , հետո շարժվում դեպի Բագավան : Հաջորդ օրը՝ այգաբացին , Տրդատ թագավորը , Աշխեն…

ամբողջ զորքը : Նրանք հանդիպում են Եփրատ հիմա Արածանի գետի ափին , հետո շարժվում դեպի Բագավան : Հաջորդ օրը՝ այգաբացին , Տրդատ թագավորը , Աշխեն…

Հեթանոսական ժամանակների ավանդույթով՝ ժառանգականության իրավունքը պահպանվում է նաև եկեղեցական վարչության մեջ : Գրիգոր Լուսավորչի տոհմը ձեռք է բերում կաթողիկոսության ժառանգական իրավունքը , որը միայն ժամանակ…

Հեթանոսական ժամանակների ավանդույթով՝ ժառանգականության իրավունքը պահպանվում է նաև եկեղեցական վարչության մեջ : Գրիգոր Լուսավորչի տոհմը ձեռք է բերում կաթողիկոսության ժառանգական իրավունքը , որը միայն ժամանակ…

Ս ուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ ` Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա այրում , որտեղ էլ 325 թ .…

Ս ուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ ` Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա այրում , որտեղ էլ 325 թ .…

II պապը Վատիկանում հանձնել էր Գարեգին 2- րդ Ներսիսյանին : Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակի առթիվ 2005 թվականի հունվարի 19 - ին…

II պապը Վատիկանում հանձնել էր Գարեգին 2- րդ Ներսիսյանին : Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակի առթիվ 2005 թվականի հունվարի 19 - ին…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020