Կետային գրաֆիկայում պատկեր ստեղծելու և խմբագրելու համար կարևոր դեր ունի պատկերի տիրույթը նշելու գործողությունը, քանի որ այստեղ օբյեկտներ չկան ու պատկերի որևէ տիրույթ նշելուց հետո միայն կարելի է տվյալ տիրույթի հետ գործողություններ կատարել. փոփոխել չափերը, պտտել, շեղել, փոխել գույները, պատճենել, տեղափոխել և այլն:
Photoshop խմբագրիչում պատկերի տիրույթ նշելու շատ գործիքներ կան.
Ծանոթանանք դրանցից մի քանիսին:
Պատկերի ուղղանկյուն տիրույթ նշելու համար անհրաժեշտ է.
ընտրել (Rectangular Marquee) գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել նշման ենթակա ուղղանկյուն տիրույթի որևէ գագաթում,
ձախ սեղմակը սեղմած` մկնիկի ցուցիչը տեղաշարժել դեպի նշվող ուղղանկյուն տիրույթի հակադիր գագաթն ու վերջում բաց թողնել սեղմակը:
Պատկերի օվալային տիրույթ նշելու համար անհրաժեշտ է.
(Rectangular Marquee) գործիքի վրա սեղմել մկնիկի աջ սեղմակը,
հայտնված օժանդակ գործիքներից մկնիկի ցուցիչով ընտրել (Elliptical Marquee) գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել այն ուղղանկյուն տիրույթի որևէ գագաթում, որին պետք է ներգծված լինի նշման ենթակա օվալային տիրույթը:
ձախ սեղմակը սեղմած` մկնիկի ցուցիչը տեղաշարժել դեպի այդ ուղղանկյան հակադիր գագաթն ու վերջում բ աց թողնել սեղմակը:
Պատկերի ազատ տեսքի տիրույթ նշելու համար անհրաժեշտ է.
(Zoom) գործիքի օգնությամբ պատկերի դիտման չափը դարձնել 200%,
ընտրել ( Lasso) գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել պատկերի նշման ենթակա տարրի ուրվագծի որևէ կետում,
մկնիկի ցուցիչով ուրվագծել նշման ենթակա տարրն ու բաց թողնել սեղմակը: Տարված ուրվագիծը պետք է փակ լինի` ծայրերով իրար միացած:
Պատկերի բազմանկյուն տեսքի տիրույթ նշելու համար անհրաժեշտ է.
(Lasso) գործիքի վրա սեղմել մկնիկի աջ սեղմակը,
հայտնված օժանդակ գործիքներից ընտրել (Polygonal Lasso)
գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել կառուցվելիք բազմանկյան որևէ գագաթի
վրա,
մկնիկի որևէ սեղմակով գծել բազմանկյունը կազմող բեկյալի առաջին
կողմը,
մնացած կողմերը նկարելու համար բավական է հաջորդ հերթական
գագաթի վրա նորից սեղմել և թողնել սեղմակը,
բազմանկյան վերջին գագաթը սկզբնակետին միացնելու համար
անհրաժեշտ է վերջին գագաթի վրա կատարել մկնիկի սեղմակի
կրկնակի սեղմում:
Պատկերի տիրույթը կիսաավտոմատ կերպով նշելու համար անհրաժեշտ է.
(Zoom) գործիքի օգնությամբ պատկերի դիտման չափը դարձնել
200%,
ընտրել ( Lasso) գործիքը,
հայտնված օժանդակ գործիքներից մկնիկի ցուցիչով ընտրել
(Magnetic Lasso) գործիքը,
ցուցիչը տեղադրել պատկերի նշման ենթակա տարրի ուրվագծի որևէ
կետում,
մկնիկի ցուցիչով ուրվագծել նշման ենթակա տարրը. այս դեպքում ևս
ուրվագիծը պետք է լինի ծայրերով միացած` այսինքն փակ:
Եթե Magnetic Lasso գործիքը ճշգրիտ կերպով չի տալիս անհրաժեշտ
ուրվագիծը, ապա մկնիկի ձախ սեղմակով կարելի է լրացուցիչ նշիչներ դնել:
Պատկերի հարևան ու գույներով մոտ կետերը, այսպես կոչված կախարդական
փայտիկի օգնությամբ նշելու համար անհրաժեշտ է.
ընտրել (Magic Wand) գործիքը,
գործիքի հատկությունների վահանակի Tolerance դաշտում սահմանել
գույների մոտիկության շեմը
մկնիկի ցուցիչը տեղադրելով պատկերի անհրաժեշտ կետում ու սեղմելով
ձախ սեղմակը` նշել ընտրված կետին հարևան ու գույներով մոտ կետերը,
եթե միանգամից չի հաջողվում նշել պահանջվող բոլոր կետերը, ապա
անհրաժեշտ է Shift ստեղնը սեղմած վիճակում կախարդական փայտիկով
նշել անհրաժեշտ այլ կետեր ևս:
Պատկերի նշված տիրույթի սահմանները տեղաշարժելու համար անհրաժեշտ է
մկնիկի ցուցիչը տեղադրել պատկերի նշված տիրույթի ներսում, և երբ այն ստանա սպիտակ ուղղանկյուն վերջույթով սլաքի տեսք` մկնիկի ցուցիչով կատարել անհրաժեշտ տեղաշարժը:
Պատկերի նշված տիրույթի սահմանների չափը փոփոխելու համար անհրաժեշտ է.
ընտրել մենյուի տողի Select ենթամենյուի Modify ենթամենյուի Expand հրամանը` մեծացնելու և Contract հրամանը` փոքրացնելու նպատակով,
բացված պատուհանում ներմուծել փոփոխման անհրաժեշտ չափը` 1-ից 100 սահմաններում:
Պատկերի նշված տիրույթը տեղաշարժելու համար անհրաժեշտ է.
ընտրել (Move) գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել նշված տիրույթի ներսում ու երբ այն ընդունի մկրատով սլաքի տեսք` ձախ սեղմակով նշված տիրույթը պետք եղած չափով տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ:
Պատկերի նշված տիրույթի պատճեն տեղաշարժելու համար անհրաժեշտ է.
ընտրել (Move) գործիքը,
մկնիկի ցուցիչը տեղադրել նշված տիրույթի ներսում,
Alt ստեղնը սեղմած վիճակում նշված տիրույթի պատճեն մկնիկի ձախ սեղմակով տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ, անհրաժեշտ չափով:
Պատկերի նշված տիրույթը պտտելու համար անհրաժեշտ է.
ընտրել մենյուի տողի Edit ենթամենյուի Free Transform հրամանը,
մկնիկի ցուցիչը տեղադրել նշված տիրույթի շուրջն առաջացած
նշիչներից որևէ մեկի մոտ` տիրույթի արտաքին մասում, և երբ ցուցիչը ստանա երկկողմ սլաքներով կորացված հատվածի տեսք` մկնիկի ձախ սեղմակով տիրույթը պտտել անհրաժեշտ ուղղությամբ,
գործողությունն ավարտելու համար նշված տիրույթի ներսում կատարել մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում:
Պտույտը կատարվում է պտտման կենտրոնի նկատմամբ, որը կարելի է տեղաշարժել մկնիկի ձախ սեղմակով:
Պատկերը կադրավորելու (նշված տիրույթով առանձնացնելու) համար
անհրաժեշտ է.
ընտրել (Crop) գործիքը,
մկնիկի ձախ սեղմակով նշել պատկերի այն ուղղանկյուն տիրույթը, որն
անհրաժեշտ է պահել (այդ տիրույթը կառանձնացվի ստվերագծով, որի
վրա եղած նշիչները հնարավորություն կտան փոփոխել նշված տիրույթի
չափերը կամ պտտել այն),
գործողությունն ավարտելու համար նշված տիրույթի ներսում կատարել
մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում:
Ընդ որում` գործիքի հատկությունների վահանակի վրա, անհրաժեշտության
դեպքում, կարելի է սահմանել նշվող տիրույթի լայնությունը (Width), բարձրությունն (Height) ու պատկերի թույլատրելի ունակությունը (Resolution):
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.