Մենք հաղթանակի ժառանգորդ ենք
Հայերն իրենց ամբողջ կյանքում դարեր շարունակ ենթարկվել են օտար բռնակալների հարձակումներին: Նրանք շատ են տեսել պատերազմ, կոտորած, սով,բռնություն, բայց նաև՝ հաղթանակներ:
Երբ սկսվեց 1941թվականի պատերազմը, հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի ելավ՝ պաշտպանելու իր հայրենիքը: Հայաստանից և աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ հայեր մեկնեցին բանակ: Նրանց մեջ կային ինչպես անվանի և բարձրաստիճան հայ զինվորականներ, այնպես էլ սովորական աշխատավոր մարդիկ, որոնք մի քանի տարի շարունակ հաղթահարելով շատ դժվարություններ՝ կռվում էին թշնամու դեմ:
Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին հայերի մասնակցությունը մեծ դեր ուներ հաղթանակի հասնելու հարցում: Հայ ժողովրդի պատմական էջերում կարևոր և նշանակալից օր է հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, որը մենք մինչև հիմա հիշում և տոնում ենք մեծ շուքով: Մենք հպարտ ենք հայ լինելու և մեր նախնիների տարած հաղթանակների համար:
Ես հպարտ եմ , որ սովորում եմ 89-րդ Թամանյան դիվիզիայի հրամանատար ,գեներալ- մայոր Նվեր Սաֆարյանի անունը կրող դպրոցում: Մարդ , ով իր անմնացորդ նվիրումով փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.