,, Ճուտիկը ,, առակը

  • pptx
  • 11.08.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ,, Ճուտիկը ,, առակ.pptx

ՃՈՒՏԻԿԸ
Կոռնեյ Չուկովսկի

Լինում է, չի լինում՝ մի պստիկ ճուտիկ: Ա՜յ, այսպիսի ճուտիկ:

Բայց նա կարծում էր, թե ինքը մեծ, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր, գլուխը բարձր պահում:
Ա՜յ, այսպես:

Ճուտիկը մայրիկ ուներ: Անունը՝ Մարիկ՝ գիրուկ մի հավիկ:
Ա՜յ, այսպիսի մայրիկ:

Մայրիկը ճուտիկին շատ էր սիրում: Նրան կերակրում էր որդերով: Մի անգամ Մարիկի վրա հարձակվեց սևուկ փիսիկը և նրան քշեց մինչև լճի ափը:
Ա՜յ, սա է փիսիկը:

Ճուտիկը մնաց ցանկապատի մոտ: Հանկարծ նա տեսավ, թե ինչպես աքլորը, վիզը ձգած, փետուրները ցցած, լայն-լայն քայլերով, բարկացած մոտեցավ փիսիկին:

Փիսիկը վախեցած փախավ:
Աքլորը թռավ ցանկապատի վրա, թևերը թափ տվեց, վիզը ձգեց:
Ա՜յ, այսպես:
Եվ բարձր ձայնով կանչեց՝ ծո՜ւղ –րո՜ւ- ղո՜ւ:

Հետո դես ու դեն նայեց ու ասաց.
- Մի՞թե ես քաջ չեմ, մի՞թե լավը չեմ:
Այս բանը ճուտիկին շատ դուր եկավ: Ինքն էլ վիզը ձգեց:
Ա՜յ, այսպես:

Եվ ամբողջ ուժով ծվծվաց.
Ծի՛-ծի՛-ծի՛-ծի՛: Ես էլ եմ քաջ, ես էլ եմ լավը:
Բայց սայթաքեց և ընկավ ջրափոսը:
Ա՜յ, այսպես:

Գորտը տեսավ ճուտիկին ու ծիծաղեց…

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ
ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ:

ԴՈՒ ՔԵԶ ՄԻ ԳՈՎԻ, ԹՈՂ ՈՒՐԻՇԸ ԳՈՎԻ: