Սասունցի Դավթի կերպարը
Հայ ժողովրդի հյուսած բազմաթիվ հերոսական դյուցազներգությունների մեջ իր գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկած և ամենաբնորոշ գծերով օժտված էպոսը <<Սասունցի Դավիթ>> Էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է 8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ: Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, իսկ հետո՝ Մանուկ Աբեղյանը: Էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ <<Սանասարից և Բաղդասարից>>, <<Մեծ Մհերից>>, <<Դավթից >>, և <<Փոքև Մհերից>>: 1939 թ.-ին ստեղծվել է էպոսի համահավաք տեքստը: Այս էպոսի հերոսները ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով և արարքներով կապված են բնության և նրա ուժերի հետ, խորապես մարդկային են: Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ:
Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝ ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ <<Դավիթ>> կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: Որպես հպատակության նշան, Մելիքը Դավթից պահանջում է անցնել թրի տակով: Բայց.
Դավիթ
չգնաց,
չ’անցավ թրի
տակով,
Կըշտով
անցավ.
Ճկութ
քսվավ ի ջադու
քար`
Քարեն կրակ
ելավ:
Իբրև աշխատավոր ժողովրդի նախանձախնդիր, մեծ է նրա ցասումն ու ատելությունը ժողովրդի կեղեքիչների և նրա ազատության ու անկախության վրա բռնացողների դեմ:
Դավթի հայրենասիրությունը ցայտուն կերպով երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Մսրա Մելիքի վրա հարձակվելուց առաջ նա երեք անգամ բարձրաձայն գոչում է.
-Էհե՜յ
Ով քնած է՝
արթուն կացեք,
Ով արթուն է՝
ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝
էլեք, հեծեք
Չասեք Դավիթ
գող-գող եկավ
Գող- գող գնաց
Դավիթը նաև հրապուրվող է: Նա սկզբում սիրելով Չմշկիկ Սուլթանին, ամուսնանում է նրա հետ: Սակայն հետո դրժում է ամուսնությունը և հրապուրվում Խանդութով:
Ժողովուրդը սիրելով իր հերոսին՝ նրան անվանել է ծուռ և թլուր: Այս էպոսը մեծ հիացմունք է պատճառում հայ ժողովրդին:
Скачано с www.znanio.ru
© ООО «Знанио»
С вами с 2009 года.