Տարածաչափության հիմնական աքսիոմները

  • docx
  • 10.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Տարածաչափության հիմնական աքսիոմները.docx

Տարածաչափության գլխավոր աքսիոմները

      Երկրաչափության ցանկացած դասընթացի հիմքում ընկած են աքսիոմները՝ պնդումներ որոնք ընդունվում են առանց ապացուցման: Աքսիոմների օգնությամբ սահմանվում են մնացած բոլոր հասկացություններն ու ապացուցվում են նրանց հատկությունները:

       Տարածաչափության հիմնական հասկացություններն են՝ կետ, ուղիղ, հարթություն:

       Էվկլիդյան երկրաչափության մեջ կետի, ուղղի և հարթության հատկությունները տրվում են 20 աքսիոմների միջոցով:

       Ձևակերպենք դրանցից մի քանիսը:

Տարածության ցանկացած երկու կետով անցնում է ուղիղ և այն էլ միայն մեկը:

Մի ուղղի վրա չգտնվող ցանկացած երեք կետով անցնում է հարթություն և այն էլ միայն մեկը:

Մի ուղղի վրա գտնվող երեք կետերով անցնում են անվերջ շատ հարթություններ:  

Եթե ուղղի երկու կետերն ընկած են հարթության մեջ, ապա ուղղի բոլոր կետերն ընկած են այդ հարթության մեջ:

Եթե երկու հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանք ունեն ընդհանուր ուղիղ, որի վրա են գտնվում այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը: