«ԲՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
(ԲԱՑ ԴԱՍ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻՑ, 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ)
Նպատակը՝
· ուսուցողական. խորացնել և ընդլայնել աշակերտների գիտելիքները «Բնական թվեր» թեմայից,
· դաստիարակչական. ձևավորել աշակերտների մոտ հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ ,տվյալ թեմայի խորացված ուսումնասիրություն:
Գործող անձինք՝
Հաղորդավարը, թագավորն ու թագուհին, նրանց ենթականները՝ 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանները, թագավորության հյուր՝ Դավիթը:
Ընթացքը.
Հաղորդավար (ուսուցիչ).
-Այսօր մենք այցելելու ենք «Մաթեմատիկա» երկրագնդի, «Թվաբանություն» մայրցամաքի «Բնական թվերի» թագավորությունը: Նման ուղևորություն կատարելու համար մենք պետք է անցնենք «Գիտելիքի» օվկիանոսը, եթե կարող ենք լողալ, այսինքն, կկարողանաք կարդալ թվային արտահայտություններ և հաշվել, օգտագործելով թվաբանական գործողությունների հատկությունները: ( Հաղորդավարը մեկնաբանում է քրտեզը):
Եվ, այսպես,մեր ճանապարհորդությունը սկսվում է:
Ձեզ կպատվի և կարժանանացնի ուշադրության «Բնական թվի» թագավորության թագուհին՝(թագուհին դուրս է գալիս և դիմում բոլորին):
Թագուհին .
-Ես հզոր թագուհին եմ, ես ներկայացնում եմ «Մաթեմատիկա» երկրագնդի, «Թվաբանություն» մայրցամաքի «Բնական թվերի» թագավորությունը: Այսօր դուք կլինեք իմ թագավորության գլխավոր հյուրերը: Անցնելով հատկությունների լիճը, դուք կծանոթանաք այս թագավորության օրենքներին, որոնց ենթարկվում են իմ ենթականները: (Թագուհին ներկայացնում է իր թագավորության քարտեզը):
Մինչ մենք կսկսենք մեր հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը, ես ուզում եմ ձեզ ներկայացնել այս թագավորության թագավորին: Սակայն դուք պետք է գուշակեք նրա անունը, կատարելով հետևյալ առաջադրանքը.
Պետք է վանդակներում լրացնել այն բառերի առաջին տառերը, որոնք կհանդիսանան հանելուկների ճիշտ պատասխանները: Դա էլ կլինի մեր թագավորի անունը:
Առաջադրանք՝
1. Ճերմակ բացատ է՝ սև ծաղիկներով,
Եվ պտտվում է արար աշխարհով,
Մեզ հետ է խոսում ցանկացած պահին՝
Նորություններ է պատմում աշխարհին: /Թերթ /
2. Անհուն կապույտ է կտրում ու անցնում,
Մեզ գիրկը առած՝ հեռուներ տանում,
Ճախրում է ծով ու ցամաքի վրա՝
Գուշակեք՝ ի՞նչ է անունը նրա: /Ինքնաթիռ/
3. Քեզ տանում է վեր ու վար՝
Ինչպես հմուտ նավավար,
Թե իր կոճակը սեղմես՝
Քեզ դարձնում է նա ... ավար: /Վերելակ/
Թ |
Ի |
Վ |
Պատասխան՝
Թագավորը.
-Բարև ձեզ:
(երեխաներին ծանոթացնում է հաշվի հայտնության պատմությանը):
-Իսկ դուք գիտեք, կար մի ժամանակ, երբ մարդը արդեն մարդ էր, բայց նա հաշվել չգիտեր: Ավելի ճիշտ, նա գիտեր միայն երկու թիվ `« մեկը » և « շատը »: Հետո այդ «շատը» շարունակվեց , շարունակվեց և հայտնվեցին « երկու »,« երեք » ... թվերը, բայց դա այնքան դանդաղ էր ընթանում, որ դարեր էին անցնում յուրաքանչյուր նոր թվի ի հայտ գալուն:
Մարդը արդեն պատրաստում էր հրաշալի քարե գործիքներ, կաշվից հագուստներ, բայց մարդը չէր կարող հաշվել: Ինչու՞:
Տարօրինակ էր, բայց մարդուն դժվար էր նկատել առարկաների նմանությունը, չէ -որ կարելի է հաշվել միայն այնպիսի առարկաներ, որոնք նման են միմյանց, բայց նախնադարյան մարդուն ամեն ինչը թվում էր տարբեր:
Սակայն, աստիճանաբար մարդիկ սկսեցին նկատել առարկաների նմանությունը: Եվ երբ նրանք սկսեցին փոխանակել միմյանց հետ ինչ-որ բաներ,օրինակ ` կենդանիների կաշիները քարե կացիններով , անհրաժեշտություն առաջացավ հաշվարկ կատարել: Ամենակարևոր քայլը կատարվեց այն ժամանակ, երբ մարդը կռահեց հաշվարկի ընթացքում մի առարկան փոխարինել մեկ այլով, ավելի հարմար, քանի որ դրանք միշտ էլ ձեռքի տակ են, օրինակ, քարերով կամ խեցիներով: Մարդը ստեղծեց մարդկության պատմության ամենամեծ գյուտերից մեկը.նա ստեղծեց թիվը:
(Դուրս են գալիս բոլոր թվանշանները և շարվում են շարքով, իսկ 0-ն և 1-ը վիճվում են թե ով է ամենակարևորը):
Թագավորը.
-Դուք ճանաչեցի՞ք իմ ենթականերին: Դրանք թվանշաններն են:
Թագուհին.
-Իսկ ինչի՞ համար են թվանշանները: Ի հարկե թվեր կազմելու համար:
(Առաջ են գալիս 0-ն և 1-ը՝ վիճվելով միմյանց հետ):
0-ն:
-Ես ամենակարևոր թվանշանն եմ:
1-ը:
-Ոչ,ես եմ ամենակարևորը: Ինձնով են սկսում հաշվել ցանկացած առարկա:
(Վեճը շարունակվում է, և վեճին միանում են մյուս թվանշանները, որոնցից յուրաքանչյուրը համարում է իրեն գլխավորը):
9-ը:
-Ես եմ ամենակարևոր թվանշանը, ես ամենամեծն եմ:
Թագավոր :
-Օգնեք մեզ, խնդրում եմ, պարզեք, թե ո՞վ է նրանցից գլխավորը:
(Դավիթը բարձրացնելով իր ձեռքը, մոտենում է թագավորին և թագուհուն ու փորձում օգնել պարզել այդ հարցը):
Թագուհի.
- Երիտասարդ, դու պատրաստ ես մեզ օգնելու՞: Իսկ ի՞նչ է ձեր անունը, որտեղի՞ց եք:
Դավիթը.
-Ես Դավիթն եմ, հեռավոր Նոր Երզնկայից: Ես ուզում եմ օգնել թվանշաններին իրենց վեճին վերջ տալու: Թվանշանները սիրում են վազվզել կարգից կարգ, և չես հասցնի նկատել, մեկ էլ նրանք միավորների կարգից փախչում են հարյուրավորների կամ հազարավորների կարգ, կամ տասնյակ հազարավորների…և այդպես շարունակ,մինչև անսահմանություն՝ ընթացքում փոխելով իր դասը:
(Դավիթի խոսքերի ընթացքում թվանշանները միմյանց հետ փոփոխվում են տեղերով):
0-ն.
-Զրոն նման է O տառին,
Նա կարևոր է , ոչինչ չի:
Եվ թիվը ցանկացած պահին
Նա տաս անգամ կմեծացնի :
(0-ն, կարդալով այս քառյակը, վազվաում է և կանգնում յուրաքանչյուր թվի կողք՝ իբր ապացուցելով իր կարևորությունը: Յուրաքանչյուր թիվ կարդում է ստացված թիվը ):
Դավիթ.
-Ես հասկացա՛, կարևոր թիվը 0-ն է : Միայն 17-րդ դարում , երբ ներմուծվեց կոորդինատային համակարգի գաղափարը, 0-ն սկսեց հանդես գալ հավասար մյուս թվերի հետ միասին:
(Այդ ընթացքում թվերը մոտենում են թագուհուն և ինչ-որ բան շշնջում ականջից ):
Թագուհի.
-Դավիթ, թվանշանները ուզում են , որ դու կատարես իրենց ցանկությունը:
(Թվանշանները կազմում են 6851039724 թիվը):
8-ը.
- Կկարդա՞ս այս թիվը: Իսկ ի՞նչ է պետք դրա համար անել:
Դավիթ.
- Թիվն ընթերցելու համար անհրաժեշտ է նախ թվի գրառումը, աջից սկսելով,տրոհել խմբերի (դասերի)՝ յուրաքանչյուրում երեք թվանշան: Այնուհետև հաջորդաբար , ձախից սկսելով,կարդալ առանձնացված թվերից յուրաքանչյուրրը՝ ավելացնելով համապատասխան դասի անվանումը: (Նա սկսում է թվերը բաժանել խմբերի՝ անվանելով դասերը):
3-ը.
-Դավիթ, ի՛նչ[ելացի ես դու: Դու կարող ես շարունակել քո ճանապարհորդությունը «Բնական թվերի» թագավորությունում: Եվ, որպեսզի դու հասնես «գործողությունների գետ»,պետք է անցնես հատկությունների լիճը՝ կատարելով ևս մի հանձնարարություն:
Հաշվի՛ր հարմար եղանակով. 125•75•8
Դավիթ.
- Ես օգտագործեցի տեղափոխական օրենքը՝ 125•8•75=1000•75=75000
4-ը.
- Քո ճանապարհորդությունը «Բնական թվերի» թագավորությունում մոտենում է իր ավարտին: Դու պետք է ևս մի հանձնարարություն կատարես.
Անվանի՛ր գործողությունների հերթականությունը հետևյալ թվային արտահայտությունում.
32 + 204 • (739 – 147) : 8
9-ը.
-Թվերը քեզ կօգնեն:
(Թվերը բարձրացնում են թվաբաանական գործողությունների քարտերը,գումարում, բաժանում, բազմապատկում և բաժանում):
Դավիթ.
-Հանում, բազմապատկում,բաժանում և գումարում:
Թագավոր.
-Գերազանց է, Դավիթ: Դու կատարեցիր բոլոր վարժությունները և կարող ես գրավել պատվավոր հյուրի տեղը:
(Դավիթը նստում է):
2-ը.
- Իսկ դուք գիտեք թե առաջ ինչպե՞ս են գրառել թվերը:
Դեռևս հնում մարդիկ հորինել են թվերը գրի առնելու բազմազան եղանակներ.փորագրել են փայտերի և ծառերի վրա: Սակայն այդպիսի եղանակով մեծ թվերը հնարավոր չէր պատկերել :
5 հազար տարի առաջ տարբեր ազգերի մոտ (Բաբելոնում,Եգիպտոսում, Չինաստանում) ի հայտ եկան թվերի թվանշաններով գրառման նոր եղանակներ: Բոլորը հաշվում էին տարբեր ձևերով:
5-ը.
-Չինացիներն այսպիսի թվային նշաններ օգտագործել են մ.թ.ա. 1500-1200 թթ-ին:
7-ը.
-Թվերն այսպիսի հիերոգլիֆներով են նշանակել հին եգիպտացիները: Նրանք նաև հատուկ հիերոգլիֆներ ունեին տասնյակները, հարյուրյակները, հազարյակները, տասը հազարյակները, հարյուր հազարյակները, միլիոնները և տասնյակ միլիոնները նշանակելու համար:
8-ը.
-Այսօր ամբողջ աշխարհը վայելում է Հնդկաստանում տեղծված գյուտը` թվերը: Այո, թվերը, որոնք երկրի բնակիչներն անվանում են արաբական, իրականում առաջացել են Հնդկաստանում, V դարից ոչ ուշ: Թվերի գրանցման հնդկա-արաբական համակարգում օգտագործվում է 10 թվանշան՝ 0-ից մինչև 9:
ԹԻՎԸ |
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
1 |
I |
5 |
V |
10 |
X |
50 |
L |
100 |
C |
500 |
D |
1000 |
M |
6-ը.
- Մինչ այդ թվերի ստեղծումը Եվրոպայում օգտագործում էին հռոմեական թվերը, որոնք նշանակվում են լատինական տառերով, օրինակ I – 1; Y – 5; X – 10; L – 50; С – 100 ; D – 500 ; М – 1000 և այլն: Եվ նրանք հաշվարկներ կատարելու համար հարմար չէին: Սակայն մենք հիմա էլ ենք օգտվում այդ թվերից:
Բոլոր թվերը միասին.
- «Աշխարհով ղեկավարում են թվերը»,-բացականչել է հին հունական գիտնական Պյութագորասը:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.