Մթնոլորտային տեղումները կախված որտեղի՞ց են թափվում
Առաջանում են երկրամերձ շերտում
Անմիջապես ամպերից
Եղյամ
Ցող
Ձյուն
Կարկուտ
Անձրև
Անձրև
Առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանի դեպքում, երբ մթնոլորտում կան բավարար քանակությամբ ջրային գոլորշիներ, որոնք, խտանալով, իրար միանալով, Երկրի ձգողությամբ՝ թափվում են ցած:
Ձյուն
Առաջանում է օդի 0-ից ցածր ջերմաստիճանում: Նախ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով իրար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խոշորանում, կազմում են փաթիլներ և Երկրի ձգողականության շնորհիվ թափվում ցած:
Կարկուտ
Առաջանում է տարվա տաք սեզոնում: Երբ ջրային գոլորշիները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ ջերմաստիճանը բացասական է, վերածվում են սառցաբյուրեղների, որոնք աստիճանաբար պատվելով սառցե թաղանթներով մեծանում են, դառնում կարկուտի հատիկներ, և թափվում Երկրի վրա:
Ցող
Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են, որոնք գոյանում են հիմնականում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաններում:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.