Բ Ա Ց Դ Ա Ս
Առարկա` Ֆիզիկա
Թեմա` Էլեկտրական հոսանքը տարբեր միջավայրերում
Ընթացքը` 1. Տեսական մաս. Էլեկտրական հոսանքը մետաղներում, էլեկտրոլիտներում, գազերում, վակուումում, կիսահաղորդիչներում:
2. Գործնական մաս. Ցույց տալ գազային պարպումը: Փորձով ցույց տալ, թե դիտարկված նյութերից որոնք են էլեկտրոլիտներ: Պղնձարջասպի լուծույթում էլեկտրոլիզի միջոցով ստանալ պղինձ, գնահատել` տարրական լիցքի մեծությունը: Ցույց տալ կիսահաղորդչի դիմադրության կախումը արտաքին ազդեցություններից:
3. Տեսանյութով ցուցադրել մետաղներում հոսանքի առաջացումը, էլեկտրոլիտային դիսոցման երևույթը, տրանզիստորի աշխատանքի սկզբունքը:
4. Պատմական ակնարկ. Ներկայացնել էլեկտրոնիկայի զարգացման փուլերը:
5. Նանոէլեկտրոնիկան ներկայացնել որպես էլեկտրոնիրկայի արդի փուլ:
Դասի նպատակը`
· Նկարագրել տարբեր միջավայրերում հոսանքի առաջացման պայմանները և առանձնահատկությունները:
· Էլեկտրոնիկայի զարգացման հիմնական փուլերը:
· Անցում ժամանակակից միկրոէլեկտրոնիկայից նանոէլեկտրոնիկայի:
Դիդակտիկ նյութի օգտագործում`
Դասի անցկացում Power Point ծրագրով, տեսահոլովակների և դասի թեմայով պատրաստված վահանակի ցուցադրում:
Ուսուցչուհի` ֆ.մ.գ.թ. Շուշանիկ Գասպարյան
07.05.2014թ.
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.