Դասղեկական դաս
Ինչն է լավ և ինչը վատ…
փուլերը |
Ուսուցչի գործողությունները |
Աշակերտի գործողությունները |
Բացման խոսք
Պատմություն 1
Քննարկում
Զրույց
խաղ
Պատմություն 2
Բանաստեղ Ծություն 1
Աշխատանք ասույթներով
Սողոմոն Իմաստուն
Մուլտֆիլմ < Ինչն է լավ և ինչը վատ…>
Բանաստեղ Ծություն 2
Զարդարել ծառը
Վերջաբան
|
Սիրելի երեխաներ այսօր մեզ մոտ առանձնահատուկ դաս է : Մենք կխոսենք այն մասին , թե ինչն է լավ և ինչը վատ: Ես ուզում եմ դասը սկսել մի հետաքրքիր պատմությամբ: Այս պատմությունը տեղի է ունեցել շատ վաղուց: Հնագույն մի քաղաքում ապրում էր հռչակավոր մի իմաստուն: Նրա իմաստության համբավը տարածվել էր քաղաքի սահմաններից դուրս: Մարդիկ սիրում և հարգում էին նրան: Բայց քաղաքում կար մի մարդ, որը նախանձում էր նրա իմաստությանը և նրա փառքին: Եվ ահա նա որոշում է այնպիսի մի հարց մտածել, որ ճանաչված իմաստունը չկարողանա պատասխանել: Գնում է այգի, մի թիթեռ է բռնում, Դնում է երկու ափերի արանքում և մտածում է. <Կգնամ իմաստունի մոտ և կհարցնեմ, ով մեծարգո իմաստուն կարող ես ասել ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում մեռած, թե կենդանի: եթե նա ասի կենդանի` ես կսեղմեմ ձեռքերիս ափերը և թիթեռը կմեռնի, եթե նա ասի մեռած` ես կբացեմ ձեռքերիս ափերը և թիթեռը կթռչի:Ահա այդ ժամանակ բոլորը կհասկանան, թե ով է մեզանից խելացի: Գալիս է իմաստունի մոտ և անում է այնպես ինչպես որոշել էր`տալիս է իր հարցը < ով մեծարգո իմաստուն կարող ես ասել ինչպիսի թիթեռ է իմ ձեռքերում մեռած, թե կենդանի >: Բայց քանի որ իմաստունը իսկապես խելացի էր նա տալիս է մի հստակ պատասխան: Ի՞նչ է պատասխանում իմաստունը: Ես կասեմ թե ինչ էր իմաստունի պատասխանը` նա ասաց. <Ամեն ինչ քո ձեռքերում է>: Իսկ դուք ի՞նչ եք կարծում մենք կարո՞ղ ենք կառավարել մեզ, արդյո՞ք մեր ձեռքերում են մեր արարքները: Ճի՞շտ վարվեց այն քաղաքացին, ի՞նչը դրդեց նրան այդ քայլին: Իսկ հիմա եկեք պարզենք, թե ո՞վ է համարվում լավ մարդ, և ով վատ:
Սիրելի երեխաներ հաղթում է այն աշակերտը ով մարդուն բնութագրող ավելի շատ դրական և բացասական հատկանիշներ կգրի:
Իսկ հիմա լսեք 2-րդ պատմությունը: Մի իմաստուն մարդ իր թոռնիկին փոխանցեց մի դարավոր ճշմարտություն: Մարդու հոգում մշտապես չդադարող պայքար կա, որը նման է 2 գայլերի պայքարի: Գայլերից մեկը սպիտակ է, այն խորհրդանշում է բարություն, սեր, հարգանք, հույս, հավատարմություն: Իսկ մյուս գայլը սև է` այն խորհրդանշում է նախանձ, չարություն, խանդ, կեղծավորություն, ստախոսություն: Հաղթում է այն գայլը, որին մարդը մշտապես կերակրում է:
Հարց` Ո՞ր գայլին կկերակրեիք դուք:
Կարդում ենք բանաստեղծությունը. <Ծույլ աղջիկը>:
-Ա´յ թոռնիկ ջան, օգնի´ր ինձ, Մի դույլ ջուր բեր աղբյուրից: -Վա´յ, տատի ջան, կներես, Կոտրատվում են ոտքերս: Դրսում այնքան ման եկա, Հոգնած հազիվ տուն եկա: -Գոնե կես դույլ բեր, աղջի: -Վա´յ, տատի ջան, ամոթ չի՞: -Մի բաժակ բեր, մի բաժակ… -Տատի´,չունեմ ժամանակ. Դե դու ասա` կսազի՞, Իսկ տեսնողը ի՞նչ կասի… -Մի ՞թե այնքան ուժ չունես, Որ մի բաժակ ջուր բերես, Իսկ ես գնամ ու՞մ կանչեմ: -Հենց իմացիր տանը չեմ:
1. <Ով բարու դիմաց չարիքով է պատասխանում, նրա տնից չարը չի հեռանա:> 2. <Բարի անունն ավելի վեր է, քան հարստությունը, և բարի համբավն ավելի լավ է արծաթից և ոսկուց:> 3. <Սիրտդ սովորելուն տուր, իսկ ականջներդ` խելացի խոսքերին:>
Դիտում ենք
Իսկ հիմա լսեք այս մուլտֆիլմի հայերեն տարբերակը,որը գրել է ռուս գրող Մայակովսկին:
Փոքրիկ, փոքրիկ մի բալիկ Հորը մի օր մոտեցավ, ասաց. -Պատմիր ինձ, հայրիկ, Ինչն է վատը, ինչն է լավը:
-Ձեզնից ես ինչ թաքցնեմ, Մանուկներ իմ սիրելի, Հիմա ես ձեզ կպատմեմ Ասածները հայրիկի:
-Երբ կարկուտն է աղմկում, Քամին կտուրն է պոկում, Ով չգիտի վատ է շատ Զբոսանքի համար այդ:
Մաղեց, անցավ անձրևը, Փայլեց պայծառ արևը, Այդ շատ լավ է, հաճելի` Մեծի համար, թե փոքրի:
Եթե կեղտոտ է տղան, Սև գիշերվա է նման, Պարզ է `վատն է նա անշուշտ, Կփչացնի մաշկը շուտ:
Իսկ եթե օճառ է սիրում, Ատամներն է միշտ մաքրում, Դա արդեն լավ բալիկ է , Նա արդեն շատ լավիկն է:
Եթե չար է, անհանգիստ, Ու ծեծում է փոքրին միշտ, Նրա մասին այ, արդեն, Չարժե նույնիսկ, որ խոսեն:
Իսկ եթե ասի.-Ձեռք մի տա, Չէ որ քեզնից փոքր է դա… Այ, այս դեպքում գովեստով կասեն. -Ինչքան է խելքով:
Եթե պատռես դու գրքեր, Խաղագնդակ ու տետրեր, Մանուկները կասեն քեզ, -Ինչ անպետքն ես, ինչ վատն ես:-
Իսկ ով ժիր է, ջանասեր, Սիրում է գործ ու գրքեր, Նրա մասին ասենք մենք, -Նա շատ լավիկն է,-կասենք:
Սա ճչում է ու փախչում, Երբ որ ագռավն է թռչում: Դա շատ վատ է և ամոթ: Տղան այդքան էլ վախկոտ:
Այս թզուկն էլ ահ չունի Ոչ մի հսկա թռչունից, Տղան այդպես կլինի, Մարդ կդառնա պիտանի:
Սա ցեխի մեջ է մտել, Ոտն ու ձեռը կեղտոտել: Սրա մասին միշտ կասենք` -Ինչ փնթի է, ինչ անպետք…
Սա էլ ինքն է լվացվում, Կոշիկներն է միշտ մաքրում: Ինչ խոսք, որ լավ բալիկ է, Պստիկ է, բայց ճստիկ է:
Իսկ հիմա եկեք զարդարենք բարության ծառը միայն դրական հատկանիշներով:
Մեր այսօրվա դասը եկեք ավարտենք իմաստուն ասույթներով § Չարն էլ, բարին էլ քո սրտում են: § Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: § Մի արա դիմացինիդ այն,ինչը չէիր ցանկանա որ դիմացինդ աներ քեզ: |
Տալիս են բազմաբնույթ պատասխաններ:
Մասնակցում են զրույցին:
Լրացնում են անավարտ նախադասությունները Լավ մարդը նա է ով….. Վատ մարդը նա է ով…
Ընտրում են հաղթողին, ասում են ով քանիսն է գրել, ամենաշատ գրողին առաջարկում են կարդալ:
Տալիս են պատասխաններ
Կարդում են բանաստեղծությունը
Լսում են և մասնակցում քննարկմանը
Դիտում են
Զարդարում են ծառը |
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.