1727թվականի մարտի 20-ին վախճանվեց անգլիացի հանճարեղ գիտնական Իսահակ Նյուտոնը:Անգլիայի թագավոր Գեորգ առաջինի հրամանագրով Լոնդոնի Վեստմինիստերյան գերեզմանոցում գիտնականին մեծ հանդիսավորությամբ հանձնեցին հողին:Հուղար-կավորությանը մասնակցեց անգլիական տոհմիկ ազնվականության վերնախավը:Հուղարկավորությունից հետո Վոլտերը գրեց. << Հայտնի մի ընկերախմբում վերջերս ծեծված ու անմիտ հարց էր քննարկվում, թե ո±վ է եղել մարդկության մեծագույն մարդը`<<Հուլիոս Կեսա±րը, Ալեքսանդր Մակեդոնացի±ն,թե± Կրոմվելը:Ինչ-որ մեկն ասաց, թե մեծագույն մարդն անկասկած Իսահակ Նյուտոնն է:Եվ նա իրավացի էր:Մենք պետք է շնորհակալ լինենք Նյուտոնին, քանի որ նա մեր բանականությանը տիրեց ոչ թե բռնությամբ, այլ ճշմարտության ուժով>>:
<<Բնությունը նրա համար,_ ավելի ուշ գրել է Էյնշտեյնը,_ բաց գիրք էր, որը նա կարդում էր առանց դժվարության>>:Իր գիտական վաստակի համար Նյուտոնն ասպետի կոչում ստացավ:Եվ լիովին իրավունք ուներ մահվան մահճում ասելու. <<Արեցի, ինչ կարող էի, ուրիշները թող ավելի լավ անեն>>:
Նյուտոնը ծնվել է 1642 թվականին`Գալիլեյի մահվան տարում:Ծնվել է չափազանց թույլ և այնքան փոքր, որ նրան կարելի էր լողացնել գարեջրի մեծ գավաթում:Մի ամբողջ շաբաթ նրա կյանքը մազից էր կախված:Սակայն ճակատագրին հաճո էր, որ մահը պարտվի, և երեխան ողջ մնա: Չնայած նորածինի տկարությանը, նա ապրեց 84 տարի։
Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606—1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։
1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից նա ունեցել է երեք երեխա և նա սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դաձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին յռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացված, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն զգաց միայնակ։1653 թվականին մահանում է խորթ հայրը , որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է ինքն իրեն։
1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Դպրոցում Նյուտոնը սկզբում վատ էր սովորում, առաջադիմության ցուցակում զբաղեցնում էր նախավերջին տեղը:Սակայն համադասարանցու հետ ինճ-որ առիթով պատահած ծեծկռտուքից հետո նա որոշում է ապացուցել, որ դասընկերոջը կարող է հաղթել նաև առաջադիմության ցուցակում նրանից առաջ անցնելով և հրապուրվելով ուսմամբ` սկսում է մեկը մյուսի ետևից առաջ անցնել դասարանի բոլոր աշակերտներից:
Մանկության տարիներին Նյուտոնը անրջելու և մտքերի մեջ խորասուզվելու հակում ուներ:Նա ոգևորված բանաստեղծություններ էր գրում, նկարում էր, ձեռքով զանազան բաներ պատրաստում` արևային ու ջրային ժամացույցներ, քամու ուժով աշխատող աղաց, թղթե օդապարիկ և այլն:Դպրոցական տարիներին նրա միակ ընկերը իր կողմից ծեծված համադասարանցու քույրն էր:Շատ տարիներ անց նա պատմում էր, որ Իսահակը <<հանգիստ, կշռադատված ու խելացի տղա էր:Նա երբեք չէր խաղում բակի տղաների հետ`նա հաճախ էր փոքրիկ սեղանիկներ, գավաթիկներ և այլ խաղալիքներ պատրաստում և° իմ, և° իմ ընկերուհիների համար, որպեսզի մենք կարողանայինք տեղավորել մեր տիկնիկներն ու էժանագին զարդարանքները>>:
Շուտով Իսահակը դառնում է դպրոցի լավագույն աշակերտը, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում է պարտադրել 16-ամյա որդուն տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը չբերեց հաջողություն, քանի որ Իսահակը բոլոր մնացած զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը ։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը, և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը ։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը ) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։
1665 թվականին Անգլիայում խոլերայի համաճարակ տարածվեց:Փրկվելու համար քաղաքի բնակիչներն սկսեցին հեռանալ շրջակա նոսր բնակեցված գյուղերը:Նյուտոնը նույպես լքում է Քեմբրիջը և վերադառնում հայրենի գյուղ:Քաղաքային իրարանցումից հետո գյուղում անցկացրած այդ երկու տարիները նրա համար շատ արդյունավետ եղան:Իր գլխավոր հայտնագործությունները նա արեց այդ ժամանակ`մշակեց մաթեմատիկական հետազոտության նոր եղանակներ, ստեղծեց գույների տեսությունը, բացահայտեց տիեզերական ձգողականության օրենքը և այլն:Սակայն այդ ժամանակ նրա ձեռք բերած արդյունքները հրատարակվեցին միայն շատ ժամանակ անց:
Նյուտոնի խնձորի հետևանքները,,,
Նյուտոնը սովորություն ուներ նստել բակում, ուր հովանի էր անում հարևանի խնձորենու ճյուղը, և խորհել: Հենց այդտեղ էլ գիիտնականն աշխարհահռչակ գյուտ է անում, և ամենքը նրա մասին են խոսում ու նրան են գովերգում: Այդ տեսնելով` հարևանը հարցնում է, թե նա ինչպես է այդ գյուտն արել: Նյուտոնը կատակում է, որ դրա պատճառը ծառից ընկած խնձորն է եղել: Հարևանը տեսնելով, որ Նյուտոնի գյուտի պատճառը իր ծառից ընկած խնձորն է եղել, մյուս օրը կտրում է խնձորենու ճյուղը, և ինքն է նստում ծառի տակ ու սպասում մեծ գյուտ անելուն: Անցնում են օրեր ու երկարաձիգ տարիներ, և այդ ժամանակամիջոցում ծառից հարևանի գլխին շատ խնձորներ են ընկնում, բայց հարևանի անունը պատմության մեջ ոչ մի հետք չի թողնում:
Հետաքրքիր պատմություն Իսահակ Նյուտոնի մասին
Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:
Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:
Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար:
_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:
Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.
_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:
Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:
Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի մասին:
Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը:
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.