Անկախության միջոցառում
Оценка 4.8

Անկախության միջոցառում

Оценка 4.8
docx
22.05.2020
Անկախության միջոցառում
անկախության_միջոցառում.docx

Հիմն

Դրոշով բարձրանում են վերև,թափահարում են բեմի մեջտեղում

Խոսք տնօրեն

1.Հեռու, մոտիկ ընկերներին,-աշխարհներին, արևներին,-

Հրանման հոգիներին:

Բոլոր նրանց, ում որ հոգին  վառվում է վառ,-

 Բոլոր նրանց հոգիներին արևավառ,-

 Կյանքի, մահի այս ամենի աղջամուղջում

 Ողջակիզվող հոգիներինողջույն,ողջույն:

1.ՊԱՐ

Հաղորդավար 1.Հայրենասիրություն` մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա: Այն այնքան է ջերմ մեր ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան ամբարիշտ են նրա հարևանները:

Հաղորդավար 2 Հայաստան աշխարհոչ ոք չի կարող ստույգ ասել երբ առաջին անգամ քարը քարին դրվեց այս հինավուրց լեռնաշխարհում: Այդ օրվանից կառուցելը ճակատագրի նման ուղեկցել է հայ ժողովրդին, որը ծնվել և ապրում էր քարե օրորոցում`  խնկարկելով հողին ու արևին:

Հաղորդավար 1.Դարեր են եկել ու անցել մեր հողի վրայով: Նրանցից ամեն մեկը մի վերք է թողել այս հողում մի կնճիռ ՝ ժողովրդի ճակատին ու նրա սրտում: Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը մղել է հազարավոր ճակատամարտեր, իրենց նշանակությամբ դրանցից հիշարժանը երեքն են` Ավարայրի,Սարդարապատի և Շուշիի:

Հաղորդավար 2Եղիշեն  Ավարայրի  ճակատամարտի սրբազան արյունով սրբագործեց մեր ժողովրդի գոյամարտի առաջին մատյանը, որը նրա ազատամարտն էր՝ հանուն հավատի, և գիտակցված մահի գաղափարական խորհրդանիշը: Սարդարապատը պատերազմն էր հանուն կյանքի և ընդդեմ հավատի,Շուշին հավելեց նաև նոր ժամանակներում մեր չհնացող ազատասիրության վերածննդի ոգին,այս ամենից մեզ համար առանձնանում է մի բախտորոշ խորհուրդ ..<<Մեզ համար չկան անելանելի վիճակներ,մենք միշտ ուժեղ ենք ավելի քան պատկերացնում ենք և հետո մենք դատապարտված ենք ապավինելու միայն մեր սեփական ուժերին, կարողություններին և հնարավորություններին:Մենք ոչ միայն եզակի ենք մեր տեսակով ու ստեղծածով, նաև մենակ ենք մեր ճակատագրով:

Հաղորդավար 1Իսկ որն է կյանքի օրենքը: Մեր մատղաշ արյունը վկա, մեր մտքի թռիչքն ու հոգեկան ուժը վկա, կյանքի օրենքը պայքարն է, այո~, պայքարը մեր չար բախտի դեմ: Ու հավատացեք մեզ, այն ցեղը, որ իր կյանքի ու արևի համար պայքարում է, պիտի գտնի իր մեջ այնքան ուժ, այնքան հղացում և իրատեսություն, որ կարողանա չարը բարիի փոխել

2.Ախ,իմ ժողովուրդ,

Ես դեռ չկայի,

Որ քեզ հետ քո պես ես էլ տոկայի`

Ծալվելու պատրաստ մեջքդ գրկելով:

Սակայն դու,

Որ դու քո պատմագրքերով

Մի ձիգ ցուցակ ես Մի լեցուն ցանկ ես

Նահատակների,

Հսկաների,

Դու չես զգացել երբևէ կարիք

Նաև քաջերի,

Անբեկ աջերի,

Որ կրծքիդ վրա

Դարձել են զրահ,

Որ սուրբ են պահել պատիվդ ազգային

Իրենց պարզ կյանքով-մահով հսկայի:

Հաղորդավար2
1991
թ սեպտեմբերի 21-ին հայժողովրդի ճնշող մեծամասնությունը` շուրջ  2 մլն 42 հազարմարդայոասացանկախությանը: Կատարվեց հայ ժողովրդի երազանքը: Հաղորդավար1
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի  դեկտեմբերի 1-ի  «Հայկական ԽՍՀ- ի և Լեռնային  Ղարաբաղի վերամիավորման  մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,1991թ սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

3.Ազատություն երազեցինք,

Անկախություն պահանջեցինք,

Եվ կերտեցինք մենք իսկական

Ազատ, անկախ, Մայր Հայաստան:

2.Երգ  Լիլու, Արևներ  <<Հայաստանը մենք ենք>>

4.-Իմ հայ ժողովուրդ,իմ բարձրանուն,

Ես սիրում եմ քեզ նրա համար,

Որ դու խաժամուժ այս աշխարհում

Ազնիվ ես ապրել կյանքդ դժվար…

Որ ազատել ես ,որ չե~ս գերել,

Որ կառուցել ես , չե~ս ավերել,

Որ դարերից դար,վանքերից վանք

Փախցրել ես  ոչ ոսկի ու կայք

Այլ գրքերդ,որ ամուր գրկել

Ինքդ խոցվել ես` նրանց փրկել:

 

5.Իմ Հայաստան, իմ հայրենիք,

Ազատ ես դու և անառիկ,

Կանգնած ես հպարտ` աշխարհի առաջ,

Ինչպես Մասիսն է` վեհ, ձյունագագաթ

 

6մ Հայաստան, իմ Մայր, Իմ Հայրենիք

Քո շնչով եմ ապրում ես շարունակ,

Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք-ալիք

Իմաստություն դառնում պարզ ու շիտակ:
    

 

Աստծո օրհնաքը քեզ երկիր իմ ավետյաց,

Կուզեմ որ նոր ուժով փթթես, ծաղկես,

Ու քո եղերացիր որդոց միաբանած,

Դրախտ Երկիր դառնաս Արարատին ի տես:

7. Էլ ով կարող է, ով կհանդգնի

Վայրի մոլուցքով դարձնել նորից

Ավերի երկիր, ցավերի երկիր,

Խավարի երկիր` Հայաստան:

Երբ իր փառապանծ մարտիկների հետ

Արև է տանում աշխարհներին,

Արևին թիկնած, արևից շիկնած,

Արևի երկիր Հայաստանս:

8.Մենք  գիտենք մարտնչել կյանքում,

 Մենք գիտենք հառաչել ու լալ,

Ծովի պես շառաչել գիտենք

Եվ կանչել առվի պես զուլալ,

Ամպի պես գիտենք որոտալ,

Սոսափել սոսու պես մի պերճ,

Հողմի պոս ոլորել գիտենք,

Հովի պես օրորել անվերջ…

9.Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազարդարեր.
Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,-
Հազար տարիներ ու հազար դարեր
Ապրի,ինչքան շատ զոհեր է տվել,-
Հազար տարիներ ու հազար դարեր
Ապրի,ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-
Հազար տարիներ ու հազար դարեր
Ինչքան եղել է քաջ ու անձնվեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր
Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-
 
Հազար տարիներ ու հազար դարեր...
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:

Հաղորդավար 1 Այսօր արդեն 25 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամամակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով: Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի,Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատ շատերի դարավոր երազանքը: Այսօր մենք ենք մեր հողի ու հայրենիքի տերը: Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը:

 

Հաղորդավար 2- Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:

Արյունից ծորած երիզ մի կարմիր

Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

Հասուն արտերի շող նարնջագույն,

Եվ  վեց դարերի խավարի վրա

                        Դրոշ եռագույն:

10Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ,

Հայոց ավանդական ու հին հողում

Իր պետական շուքով ու վեհությամբ

Մեր պետական դրոշն է փողփողում:

 

11-Ծփում է նա բոսոր, մետաքսահյուս,

Ծփում է նահպարտ, ասեսթևում,

Իբրև կյանքի փարոս ու իբրև հույս

Ամբողջ հայությանն է նա երևում:

 

3,Երգ Ռազմիկ  Ամյան<<Եռագույն>>

Հաղորդավար 1:Այժմ մտովի վերադառնանք 1988 թվական:Ղարաբաղյան շարժում:

 

Հաղորդավար 2-1988 թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի  20-րդ գումարման նստաշրջանը, երկրի սահմանադրության համապատասխան, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` ԼՂիմ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

 

 

Հաղորդավար1-կրկնվեց 1915 թվի ահավոր պատկերը:  Նորից եղեռն, նախճիր, արյուն, զոհ, մանկան լաց ու գաղթականության հոսք: 1988թ փետրվարի 27-29 Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում

Կազմակերպվեց հայերի բռնի տեղահանումը:

 

 

12 Հիմի էլ լռենք, երբ մեր թշնամին

Լիրբ գոռոզությամբ լցրած իր ոգին

Արդարության ձայնը հանած իր սրտից

Արտաքսել է մեզ մեր բուն երկրից,

Պանդուխտ հալածյալ եղբայրք, ուր դիմենք,

                Հիմի էլ լռենք?

 

13 Ով հայ ժողովուրդ, ով դու դարավոր ազատամարտիկ

 Վսեմ արյան մեջ մկրտված զինվոր”,

 Ինչու ես ճնշում զայրույթդ անշեջ,

  Որ մրրկում է հոշոտված հոգիդ,-

 Հերի’ք համբերես…

… Մի անգամ մեռիր, քան հազար անգամ,

Կամ եղիր ազատ, հզոր, ինքնիշխան,    

Կամ ընկիր հպարտ, ձեռքովդ ավերակ    

Բռնապետության  բեկորների տակ:

 

Հաղորդավար 1Եվ նորից զենքը ձեռքին ոտքի ելավ հայ ֆիդային:

 

4.ԵՐԳ   <<ՀԱՅ ՖԻԴԱՅԻՆՆԵՐ>>

 

14-Ես ձեզ ասում եմ, որ ժամն է հասել

Արդարզայրույթի, ազնիվպայքարի,

Դրոշակը մեր գետին է  ընկել

Եվ ոտնակոխան է ամբարիշտ չարի.

Կամ պետք է մեռնել, կորչել հավիտյան,

Կամ է լբարձրացնել դարձյալ հաղթական

Դրոշակը մեր վեհ իդեալների:

 

15Հայոց քաջեր, մեր Սասնա տան սյուներ,

Հերոսության ու հանճարի այս մրցամարտերում

Հիշե’ք, որ մենք աղեղի պես լարված մկանների`

Ձեր վիպական կռվին ենք հետևում:

Կռվեք այնպե’ս, որ սաղավարտը Վարդանի գետնով չտաք,

Որ ամպ չառնի իր  ծեր գլխին Մասիսն` ամոթապարտ,

Որ ժողովուրդների դեմքին նայենք միշտ համարձակ

Եվ ձեզ անովհպարտ:

Այնպես, որ ոչ այսօր, և ոչ գալիք հաշվեհարդարներին,

Ոչ մի բերան չհանդգնի մեր դեմ ծամածռվել:

Որ սրտի մեջ խոսի մինչև իսկ թշնամին.

“Ապրի’ր, գրողը քեզտանի,

Որովհետև գիտես կռվել”: 

 

16 Ցնծա, Արցախաշխարհ,
Ցնծա, Հայոց երկիր,
Բացվեց ահա ճամփան
Մեր ընդհատված երթի.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք,
Քանզի ոգինՀայկյան
Մեր մեջ պահել ենք մենք:

Ծաղկիր, երկիր ազատ,
Ճախրիր ոգի հայոց,
Թող վեր հառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք...

5. Երգ- <<Կարմիր կակաչներ>>

Հաղորդավար 2  Ես ատումեմ պատերազմը՝այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները:Անիծվես դու, պատերազմ, բյուր անեծք քո հրձիգներին, ես «ո՛չ»  եմ ասում ձեզ, ձեր չար մտքերին ու չար նպատակներին…

Հաղորդավար 1 2016 թվականի ապրիլի  2-ից  5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով  և թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր:

Հաղորդավար 2  Ապրիլյան քառօրյան ունեցավ Արցախյան երկրորդ հայրենականի նշանակությունը, այն մի նոր Սարդարապատ էր, և մի կարևոր դաս քաղեցինք՝ ակամա աշխարհաքաղաքական առումով չափազանց կարևոր տարածաշրջանում ենք և այդ տարածաշրջանի առանցքային դերակատարը հենց մենք ենք:

Հաղորդավար 1 Եվ այս դասը պիտի դարձնենք կամային ինքնագիտակցություն և համազգային վստահություն:Հայկական լեռնաշխարհի բնիկները երբեք չեն լքի իրենց հայրենիքը և իրենք են իրենց բոլոր տարածքների հավերժական տերերը: Եվ մենք ինքներս ենք լինելու  թե՛ մեր անվտանգության երաշխավորն ու պաշտպանը,թե՛ մեր հարևաններին պատերազմ և խաղաղություն պարտադրողը:

Հաղորդավար 2 Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը
Հավատում ենք քեզ,  քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով

Հաղորդավար 1  Ես խրամատում սուրբ հայրենիքի համար կյանքը զոհած հայ զինվորի  երազանքն եմ,  մահին հաղթած այն զինվորի, որն ինձ անկախ հայրենիք ունենալու հնարավորություն տվեց: Հավերժ է հնչելու քո անունը` զինվո´ր, ինչպես հավերժ կանգուն է մնալու քո ազատագրած հայրենի հողը:

17 Ով արծիվներ Հայաստանի,

Ձեր հուրը թող հավերժ լինի,

Հայրենիքի սիրո համար

Դարձաք ցասման ահեղ կայծակ,

Դուք կռվեցիք հերոսաբար

Ու ձեր մահով անմահացաք,

Ձեզ հազար փառք, հազար օրհնանք:

18, Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր  դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:

19. Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ,  և օտար,

Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման:

Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,

Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

 

Ո՛չ, քեզ ոչ մեկը կուլ տալ չի կարող

Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:

20  Չես  խլվի երբեք,

Չես փլվի երբեք,

Ինչպես արյունից գույնը չի խլվում…

Եվ ինչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից

Հաղորդավար 1  Այժմ մեկ րոպե լռությամբ հարգենք Արցախյան ազատամարտում ընկած և քառօրյա պատերազմում զոհված Հայ զինվորների հիշատակը:

21 Վեր կաց հպարտ երկիր Հայոց,
Որդիներդ են կռիվ տալիս
Մեզ է ուղված հարվածն այլոց,
Զավակներիդ փրկիր մահից:
Թող զինվորի անվախ սրտում 
Անհուն տագնապ չտիրի,
ՈՒ թշնամու չար գնդակից
ոչ միպաշտպան չտուժի
Կոչ եմ անում, վեր կաց երկիր,
եղբայրներն են մեր կռվում,
Փրկիր անգին զավակներիդ
որ մեր հողն են պաշտպանում:

 Պար << Փափուռի>>

23, Գիտեմ, այս դարի հողմերում վրդով

Դարերից բերած խորին խորհրդով

Քեզ նորից պիտի Նարեկով զորես,

Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,

Ջրդեղես պիտի Չարենցյան հրով

Ու քո վաստակով, քո կոթողներով,

Քո մատյաններով, սիրո տողերով,

Քո մաքուր գինով, քո արդար հացով,

Հարատևության քո առեղծվածով

Հավերժ ես պիտի լեռներում այս լուրթ,

Հավատումեմ քեզ, իմ հայ ժողովուրդ

24.Ես ուզում եմ ինձ մոռանալ

Ու քո սիրով ապրել անվերջ,

Քո իղձերի գերին դառնալ,

Ու վառել քո տենչերն իմ մեջ...

 

Ես ուզում եմ վաղվա օրում

Եվ գալիքում լինել քոնը,

Որ և անցյալ տեսնեմ նորում

Եվ գալիքում տեսնեմ նորը..   

 

Որ լսելով ծանոթ մի երգ`

Չկեղեքվենք մենք մեր ներսում,

Որ չմնա և ոչ մի վերք

Աչքին անտես մեր լուռ կեսում..

 

Ես ուզում եմ ապրել այստեղ,

Այս քարքարոտ հողի վրա,

Իմ հնամյա գոյը փաստել

Ծլարկելով քարին նրա:

 

Ապրենք Մեկտեղ, Մի'  երկնքի.

Մի' արևի հովանու տակ`

Տալով մեր հին վարք ու փառքին

Մի նոր Թռիչք ու Նոր մի Կյանք....

6. Լեյլա Սարիբեկյան <<Միասնության շուրջպար>>

Միասնությունն այն է, որ դու գիտակցում ես քո տեսակի առանձնահատկությունները և մասնակցում քո տեսակի պահպանման աստվածահաճո գործերին:

Միասնությունն այն է,որ դու հավատարիմ ես մնում քո երազանքներին , և քո ապրած յուրաքանչյուր վայրկյանը մոտեցնում է Լեռան ժամանակը:

Եվ վերջապես միասնությունն այն է,որ քո ամեն մի արարք ու գործ քո երազանքը դարձնում է ծրագիր,ու քո յուրաքանչյուր քայլը դառնում է քայլ դեպի Արարատ:

Հաղորդավար 2 Հայ ժողովուրդը հավերժ է իր բոլոր նեղ ձորերի և ըղձանքների` անսահման դաշտերում: Ուրեմն անմահ են նրա բոլոր երևույթ զավակները: Բոլորը,որպես հայոց յոթնագագաթ պոեզիա` ամբողջ մշակույթ: Որոնք թանձր ու հավերժ խենթացնող գինիներ են, լցված մաշտոցատուր ադամանդյա կարասներում:

25 Եվ ինչ էլ լինի, համայն մարդկության լսողությունով,

Հայկական ձայնը պիտի սլանա:

Եվ ճշմարտապարտ մի ուրիշ դարում

Դառնա լսելի.

Քանզի արդար է:

Եվ քանզի երկար մնում է սաստված,

Իսկ պայթյունները հաճախ գալիս են նաև զսպումից:

26 Մեր ապուպապի կառուցած տան մեջ

Երջանկությունը բախտ է ունեցել.

Նույն տանիքի տակ մեր աղ ու հացով

Շարունակվելու ճանապարհ գտել,

Ծիծաղի դիմաց` մեր անուշ լացով

Կարոտն զգալու աղերսից բացի

Մեր տոհմածառի գարունվող կանչով

Կանաչ մնալու հնարքին ձգտել:

27.Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին —
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք:

Ես ՀԱՅՈւՀԻ եմ

Ես հայ եմ,հայեցի,ծնվել և ապրում եմ աստվածային  այն  հողի վրա,որ կոչվում է Հայոց հող:Զավակն եմ դարերի և ավերում տեսած,բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի:... 

Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում֊ հասունանում վաղվա արևի շողից.

Ես գալիս եմ Նաիրյան երկրից ու Ուրարտու երկրից եմ գալիս` Տիգրանակերտից, Էջմիածնից ու Ավարայրից, Սասնա բարձրիկ սարերից եմ գալիս. Մուշից, Վանից ու Սարդարապատից եմ գալիս:
Ես ՀԱՅՈւՀԻ եմ
...լսում եք՝ՀԱՅՈւՀԻ: Դղրդա՛Արարատ, մռնչա՛Արցախ, ծովացի՛րԱրաքս, վե՛րամբառնա Հայատան. Քո գոյությունը շարունակողը ԵՍ եմ: Դողա ոսո՛խ , սարսափիր թու՛րք. Քո առաջ ՀԱՅՈւՀԻ է կանգնած, ՀԱՅՈւՀԻՆ՝ուժը ժառանգած Մոնթեից , Անդրանիկից, Նժդեհից, Թաթուլից, նորոգիառած Ազատից, Արարատից, Արմենից, իր սահմանապահ Քաջ Տղերքից: Տե՛ս ու վախեցի՛ր ԻՄ հեզ, նուրբ, կանացի, բայց և կոպիտ, հպարտու ՀԱՅ  էությունից:

28 Երդվում եմ արյամբ հայոց զոհերի

Ես կյանքս կտամ , կզոհվեմ էլի

Բայց թե մի բուռ  հող Արաքսից  այս կողմ

Ես  էլ  չեմ զիջի օսմանյան ցեղին

Կառնեմ, ետ կառնեմ հողը պապերիս

Իմ  պապիս  հողում որդիս պիտ ապրի:

7. Սոֆի  Մխեյան <<Հայաստան>>

 


 

Հիմն Դրոշով բարձրանում են վերև , թափահարում են բեմի մեջտեղում Խոսք տնօրեն 1. Հեռու , մոտիկ ընկերներին ,- աշխարհներին , արևներին ,- Հրանման հոգիներին :…

Հիմն Դրոշով բարձրանում են վերև , թափահարում են բեմի մեջտեղում Խոսք տնօրեն 1. Հեռու , մոտիկ ընկերներին ,- աշխարհներին , արևներին ,- Հրանման հոգիներին :…

Հաղորդավար 1 Իսկ որն է կյանքի օրենքը : Մեր մատղաշ արյունը վկա , մեր մտքի թռիչքն ու հոգեկան ուժը վկա , կյանքի օրենքը պայքարն է…

Հաղորդավար 1 Իսկ որն է կյանքի օրենքը : Մեր մատղաշ արյունը վկա , մեր մտքի թռիչքն ու հոգեկան ուժը վկա , կյանքի օրենքը պայքարն է…

Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա , զարգացնելով 1918 թվականի մայիսի 28- ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները , խնդիր դնելով ժողովրդավարական , իրավական…

Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա , զարգացնելով 1918 թվականի մայիսի 28- ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները , խնդիր դնելով ժողովրդավարական , իրավական…

Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք - ալիք Իմաստություն դառնում պարզ ու շիտակ : Աստծո օրհնա ’ քը քեզ երկիր իմ ավետյաց , Կուզեմ…

Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք - ալիք Իմաստություն դառնում պարզ ու շիտակ : Աստծո օրհնա ’ քը քեզ երկիր իմ ավետյաց , Կուզեմ…

Ինչքան տենչ ունի և տենչի թևեր ,- Հազար տարիներ ու հազար դարեր ... Թող այնքան ապրի մեր ժողովուրդը , Քանի ապրում է մեր հողագունդը :…

Ինչքան տենչ ունի և տենչի թևեր ,- Հազար տարիներ ու հազար դարեր ... Թող այնքան ապրի մեր ժողովուրդը , Քանի ապրում է մեր հողագունդը :…

Լիրբ գոռոզությամբ լցրած իր ոգին Արդարության ձայնը հանած իր սրտից Արտաքսել է մեզ մեր բուն երկրից , Պանդուխտ հալածյալ եղբայրք , ուր դիմենք , Հիմի…

Լիրբ գոռոզությամբ լցրած իր ոգին Արդարության ձայնը հանած իր սրտից Արտաքսել է մեզ մեր բուն երկրից , Պանդուխտ հալածյալ եղբայրք , ուր դիմենք , Հիմի…

Քանզի հայեր ենք մենք , Վառվող ջահեր ենք մենք , Քանզի ոգինՀայկյան Մեր մեջ պահել ենք մենք : Ծաղկիր , երկիր ազատ , Ճախրիր ոգի…

Քանզի հայեր ենք մենք , Վառվող ջահեր ենք մենք , Քանզի ոգինՀայկյան Մեր մեջ պահել ենք մենք : Ծաղկիր , երկիր ազատ , Ճախրիր ոգի…

17 Ով արծիվներ Հայաստանի, Ձեր հուրը թող հավերժ լինի, Հայրենիքի սիրո համար Դարձաք ցասման ահեղ կայծակ, Դուք կռվեցիք հերոսաբար Ու ձեր մահով անմահացաք, Ձեզ հազար…

17 Ով արծիվներ Հայաստանի, Ձեր հուրը թող հավերժ լինի, Հայրենիքի սիրո համար Դարձաք ցասման ահեղ կայծակ, Դուք կռվեցիք հերոսաբար Ու ձեր մահով անմահացաք, Ձեզ հազար…

Ինչպես արյունից գույնը չի խլվում… Եվ ինչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից Հաղորդավար 1 Այժմ մեկ րոպե լռությամբ հարգենք Արցախյան ազատամարտում…

Ինչպես արյունից գույնը չի խլվում… Եվ ինչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից Հաղորդավար 1 Այժմ մեկ րոպե լռությամբ հարգենք Արցախյան ազատամարտում…

Ու քո սիրով ապրել անվերջ , Քո իղձերի գերին դառնալ , Ու վառել քո տենչերն իմ մեջ ... Ես ուզում եմ վաղվա օրում Եվ գալիքում…

Ու քո սիրով ապրել անվերջ , Քո իղձերի գերին դառնալ , Ու վառել քո տենչերն իմ մեջ ... Ես ուզում եմ վաղվա օրում Եվ գալիքում…

Եվ վերջապես միասնությունն այն է,որ քո ամեն մի արարք ու գործ քո երազանքը դարձնում է ծրագիր,ու քո յուրաքանչյուր քայլը դառնում է քայլ դեպի Արարատ: Հաղորդավար…

Եվ վերջապես միասնությունն այն է,որ քո ամեն մի արարք ու գործ քո երազանքը դարձնում է ծրագիր,ու քո յուրաքանչյուր քայլը դառնում է քայլ դեպի Արարատ: Հաղորդավար…

Ես հայ եմ,հայեցի,ծնվել և ապրում եմ աստվածային այն հողի վրա,որ կոչվում է Հայոց հող:Զավակն եմ դարերի և ավերում տեսած,բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի:...…

Ես հայ եմ,հայեցի,ծնվել և ապրում եմ աստվածային այն հողի վրա,որ կոչվում է Հայոց հող:Զավակն եմ դարերի և ավերում տեսած,բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի:...…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
22.05.2020