Գիտելիքի օր

  • docx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Գիտելիքի օր.docx

Գիտելիքի օր


ԹԵՄԱ` ,,Առաջին անգամ առաջին դասարանում,,


Նպատակ` ստեղծել տոնական տրամադրություն, ծանոթանալ աշակերտների հետ
ծանոթացնել աշակերտներին միմյանց հետ, զարգացնել բանավոր խոսքը
դ
աստիարակել հետաքրքրասիրություն:


Ընթացք`


I.
Նախապատրաստական մաս` մուտք դասասենյակ


.
Ողջույնի խոսք


-
Բարև երեխաներ: Այսօ դուք շատ գեղեցիկ եք, տոնական և երջանիկ:
-
Այսօր ինչ օր է
-
Այսօր դուք առաջին անգամ եք դպրոց եկել: Ծափահարեն զույգ ձեռքերով նրանք, ովքեր, ովքեր ունեն բարձր տրամադրություն: Հիմա ես կփորձեմ կռահել, թե ինչու եք դուք ուրախ: Եթե ես ճիշտ լինեմ, դուք ծափահարեք: Պայմանավորվեցինք: (Յուրաքանչյուր ձևակերպումից հետո երեխաները ծափահարում են


Դուք ուրախ եք.
Որովհետև ունեք գեղեցիկ պայուսակներ
Որովհետև ձեր պայուսակներում շատ նոր դպրոցական իրեր կան
Որովհետև դուք տոնական տեսք ունեք և շատ գեղեցիկ եք
Որովհետև դուք առաջին անգամ եք դպրոց եկել
Ուովհետև դուք այսօր դարձել եք դպրոցական
Որովհետև դուք այսօր առաջին անգամ հանդիպել եք ձեր առաջին ուսուցչուհուն


Երևի դուք շատ եք ուզում ծանոթանալ ինձ հետ, շատ բան իմանալ իմ մասին:



-
Հիմա մենք միասին կճամփորդենք գիտելիքների աշխարհում: Պատրաստվեք, մենք առաջ ենք գնում:

Մենք շատ վաղ ենք արթնացել,
Ուրախ դպրոց ենք մտել:


Եթե սովորենք կարդալ և արտասանել այս երկտողը, ապա կհասնենք առաջին կանգառ:


1.
Ահա և առաջին կանգառը` <<Արի ծանոթանանք>> 


-
Ներկայանում է ուսուցչուհին` մի քիչ պատմելով իր ևիր նախասիրությունների մասին:
Ես ձեր առաջին ուսուցչուհին եմ: Եթե մոռանաք իմ անունը, առանց ամաչելու հարցրեք: Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց համար հետաքրքիր դասեր վարել, զրուցել նրանց հետ, լսել նրանց: Չեմ սիրում, երբ երեխաները կռվում են, միմյանց նեղացնում են, վատ բառեր են ասում: Մենք միշտ միասին կլինենք, և ես միշտ կլինեմ ձեր կողքին ու կօգնեմ ցանկացած իրավիճակում:

Կպատմեմ ձեզ շատ թե քիչ
Աշխարհի մասին հմայիչ.
Արևն ինչու է ծագում
Ամպերն ուր են գնում,
Ինչ կա-չկա անտառում
Ով է ապրում լճակում:


Ինձ արդեն ճանաչեցիք: Իսկ հիմա ես ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ:Հիմա կխաղանք մի խաղ: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո ամեն մեկը կասի իր անունը, բոլորը միասին: Ես չեմ կարող հիշել ձեր անունները, իսկ ինչու: Որովհետև չի կարելի միասին պատասխանել, այն էլ բարձր ձայնով: Հարկավոր է լինել համբերատար և լսել միմյանց: Դե, հիմա փոխենք խաղի կանոնները: ,,Մեկ, երկու, երեք,, հրահանգից հետո կնետեմ մի գեղեցի գնդակ, բռնողը կասի իր անունը և մի բան, որ շատ է սիրում, իսկ հետո կփոխանցի գնդակը իր հարևանին: Ես էլ կփորձեմ հիշել ձեր անունները: Դե, հիմա ժպտում ենք և սկսում մեր խաղը: Դուք էլ փորձեք հիշել ձեր ընկերների անունները:
Ահա և ծանոթացանք: Սովորենք այս փոքրիկ քառատողը և կհասնենք հաջորդ կանգառ:
Մեկ, երկու, երեք`
Արդեն ընկերներ ենք:
Ուս ուսի որ տանք`
Սարեր շուռ կտանք:







2.
Մենք հասել ենք երկրորդ կանգառ` <<Հալելուկների պարտեզ>> 


Հիմա ծաղիկների միջից կհանենք հանելուկները և կփորձենք կռահել պատասխանները:Մի քիչ հուշեմ` դպրոցական իրերի մասին են:

Լեզու չունի` խոսում է,
Ամեն ինչից պատմում է:
(
գիրք)

Վանդակավոր և տողերով,
Գրիր այնտեղ դու սիրով:
(
տետր)

Մեջքիս նոր տուն եմ տանում,
Դուռ, պատուհան ամուր փակում:
(
պայուսակ)


Թուղթ ու տետրակը մրոտում է`
Սիրտը ածուխ է, իսկ հագուստը` փայտ:
(
մատիտ)

Չի աշխատի մինչև չթրջես ծայրը.
Փայտիկ է բարակ, մազերը` առատ:
(
վրձին)


Ես գրում եմ շատ արագ,
Արի իսկույն ընկերանանք
Բառեր գրենք երկար ու կարճ:
(
գրիչ)


3.
Երրորդ կանգառ` <<Խառնված թվեր>> 

Եկեք դասավորենք թվերը հերթականությամբ և փորձենք կարդալ, թե ինչ բառ է գրված:


1 2 3 4 5 6 7 


Դ Ա Ս Ա Ր Ա Ն 



Մեր դասարանում կան փոքրիկ կանոններ: Հիշենք դրանք



1)
Կանգնե՛լ միասին ամեն անգամ,
Երբ ուսուցիչ է մտնում դասարան:


2)
Հարցեր տալուց մի՛ գոռա,
Ձեռքով փոքրիկ նշան արա:


3)
Դպրոց հաճախի՛ր ժամանակին`
Միշտ մաքուր ու կարգին

4)
Նստարանին մի՛ պառկիր,
Մեջքդ ուղիղ միշտ պահի՛ր:


5)
Դասին եղիր ուշադիր,
Երբ հարցնում են, պատասխանի՛ր:


6)
Պայուսակդ մաքուր պահի՛ր,
Տետր ու գիրք դասավորի՛ր:


7)
Ընկերներիդ մի՛ ծաղրիր,,
Թե կարող ես` միշտ օգնիր:


8)
Քիթդ երբեք մի՛ կախիր,
Համարձակ առաջ քայլի՛ր:

 

 

 

 

 

1. Բարեխղճորեն սովորել և ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել հապատասխան հմտությունների և կարողությունների ,բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
2.
Ծանոթանալ և ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին:
3.
Դպրոց ներկայանալ դասերը սկսվելուց 5-10 րոպե առաջ:
4.
Դասաժամի զանգից հետո անմիջապես մտնել դասարան:
5.
Դասամիջոցներին չաղմկել, չվազել միջանցքներում և աստիճանասանդուղքների վրա:
6.
Չխանգարել դասապրոցեսը:
7.
Ենթարկվել օրվա հերթապահ ուսուցչին :
8.
Դասին ներկայանալ համապատասխան դասագրքերով և ուսումնական պարագաներով:
9.
Խնամքով վերաբերվել վարձակալված դասագրքերի և դպրոցական գույքի նկատմամբ:
10.
Դասապրոցեսի ժամանակ չօգտվել բջջային հեռախոսներից:
11.
Դպրոցի շենքում և բակում թույլ չտալ կարգազանց արարքներ,չմոտենալ էլեկտրոջեռուցիչներին և պահպանել հակահրդեհային կանոնները:
12.
Դպրոցում դրսևորել օրինակելի վարքագիծ և ունենալ աշակերտին վայել հագ ու կապ:
13.
Առանց դասղեկի թույլտվության և ծնողի համաձայնության չբացակայել դասաժամերից :
14.
Հարգել հավաքարարի աշխատանքը՝ որոշակի մասնակցություն ցուցաբերել դպրոցի և բակի մաքրությանը:
15.
Ճիշտ օգտվել դպրոցի սանհանգույցներից, պահպանել մաքրություն:
16.
Համակարգչային գույքը օգտագործել ճանաչողական, ուսուցողական և գեղեցիկի աշխարհը ընկալելու նպատակով:
17.
Ֆիկուլտուրայի դասաժամերին ներկայանալ մարզական համազգեստով:
18.
Դպրոցում ներքին կարգապահական կանոնները խախտելու համար կիրառվում են համապատասխան տույժեր
19.
Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

.

 

 

 

 

Ուսուցիչը ասում է, որ մեր հայրենիքը Երկիր մոլորակի մի մասն է կազմում: Երկիր մոլորակը ահա այս գնդի ձևն ունի: Մենք պետք է լավ սովորենք, խորը գիտելիքներ ձեռք բերենք, սիրենք, պահպանենք մեր հայրենիքը: Աշակերտները խոստանում են: Քանի որ դուք համարվում եք երկիր մոլորակի մի մասնիկը, եկեք այսօր ստեղծենք մեր մանկության փոքրիկ մոլորակը: Հավաքում են մոլորակը, իրեց կրծքին փակցրած ծաղիկներով: Այդ կանաչ գունդը զարդարվում է իրենց նկար- ծաղիկներով; Աշակերտները ասում են, որ այն գեղեցիկ է, որ պետք է իրենց մոլորակը լավ պահեն, մաքուր պահեն, կանաչապատեն: Ֆիզկուլտ- դադար:Մեկ, երկու աշակերտի նախապես ոտանավորներ էր հանձնարարված, որը նրանք արտասանեցին: Ուսուցիչը հարց է հղում. մեր մոլորակի վրա քաղաքներ կան, տներ, փողոցներ, դպրոցներ: Ուսուցիչը սովորեցնում է աշակերտներին /Իմ քաղաքը/ երգը: Աշակերտները խոստանում են, որ պետք է դասին ներկայանան առանց ուշացման: Կոկիկ ու մաքուր պահեն նոր ստացած գրքերը, տետրերը, պայուսակները, լինեն բարի, հոգատար: Դրա համար պետք է լավ սովորեն: Ուսուցիչը նշում է, որ առանց գիտելիքի չենք կարող կրթված ու գրագետ լինել բայց՝ Դաստիարակությունը առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիարակությունը: / Ա. Սենտ- Էքզյուպերի/ Աշակերտները ստանում են անհատական աշխատանքի համար նախատեսված թերթիկներ, նկարում իրենց առաջին օրը դպրոցում: Ուսուցիչը այդ աշխատանքները փակցնում է գրատախտակին: