вܸºêÆ Ü²Ê²´²Ü
2015Ãí³Ï³ÝÇ Ù³ÛÇëÇ 20-ÇÝ Տավուշի Ù³ñ½Ç Բերդի ÃÇí 4 ÑÇÙÝ³Ï³Ý ¹åñáóáõÙ ïáÝ ¿ñ, ѳóÇ ïáÝ` §ÂáÕ Ñ³í»ñÅÇ Ñ³óÁ Ù»ñ ѳݳ峽ûñÛ³¦ Ëáñ³·ñáí:
ö³é³µ³Ýí»ó ѳóÁ áñå»ë Ù³ñ¹Ï³ÛÇÝÙ³ñ¹Ï³ÛÇÝ Ñ³ñ³µ»ñáõÃÛáõÝÝ»ñÇ, µ³ñáõÃÛ³Ý, Ñá·¨áñÇ ¨ Ù³ñÙݳíáñÇ µ³ñÓñ ³ñÅ»ù` ¹³ë»Éáõí ëáõñµ ëñµáó ß³ñùÁÁ:
ØÇçáó³éáõÙÝ ëϽµÇó ÙÇÝ㨠í»ñç ßÝãáõÙ ¿ñ ³½·³ÛÇÝ á·áí` ѳÛÏ³Ï³Ý »ñ· áõ å³ñÇ áõÕ»ÏóáõÃÛ³Ùµ:
ì»ñçáõÙ µáÉáñ ÑÛáõñ»ñÝ Çñ»Ýó ùÇÙùáõÙ ½·³óÇÝ Ù³ñÙݳíáñí³Í ÑÇëáõëÇ ¨ Ññ»ßï³ÏÝ»ñǵ³Å³Ýí³Í Ýß˳ñÑÇ Ñ³ÙÁ….
20. 05 2015 Թ.
Միջոցառում՝ <<ԹՈՂ ՀԱՎԵՐԺԻ ՀԱՑԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ>>
Գովազդային մանրապատում
Թագավորը կանչեց իմաստուններին .
-Ասացեք տեսնեմ, որն է աշխարհի ամենաթանկ բանը, որը պիտի ուտի մարդը՝ երկար ապրելու համար:
1-ին իմաստուն
-Իմ կարծիքով մեղրը, Ձերդ գերազանցություն:
2-րդ իմաստուն
-Իմ կարծիքով միրգը:
3-րդ իմաստուն
-Իմ կարծիքով բանջարեղենը:
Թագավոր
-Կանչեք խոհարարին:
-Լսում եմ, տեր իմ;
-Կարող ես ասել, որն է ամենաթանկ բանը, որը պիտի ուտի մարդը երկար ապրելու համար:
-Ձերդ գերազանցուրյուն, հացը՝ թագավոր , ջուրը՝ վեզիր, մնացածը՝ գզիր-մզիր:
-Իրավացի ես, թող փառաբանվի ու հավերժի հացը մեր հանապազորյա….
Հաղորդավար 1,2
-Հացաբույր ողջույններ բոլորիդ:
Հ.1
-Ձեր տանը միշտ ցորեն հաց լինի:Թող Ձեր կյանքն ու սիրտը երաշտ չտեսնեն:
Հ.2
-Ձեր հոգիները մաքուր մնան մինչև խոր ծերություն և մարդիկ սիրեն Ձեզ արդար ցորենի պես:
Հ1
_Ասում են հայերի լեզուն բացվել է,երբ սկսել են կլորահատիկ ցորեն հաց ուտել:
Այդ ցորենից են գույն առել հայի այտերը:
Հ.2
-Հայաստանի սահմանները գծվում էին կլորահատիկ ցորենի արտերով:Հասկի ցորենի -քանակը առանց մնացորդի բաժանվում է 7-ի:
-Ցորենի մի հատիկից ստացվում է շուրջ 20 միլիգրամ ալյուր:Մեկ բատոն հաց թխելու համար՝ 10000 հատիկ ցորեն:Ցորենի ուժով հողին կպած ծառը մահ չունի, ինչ էլ անես մի տեղից կդալարի:
Հ1
Աշորան հացահատիկի աստվածուհին էր՝ 4վարսահյուսքով. ցորենաթույր, հաճարաթույր,
գարեթույր, կորեկաթույր:
Հ2
Մասիսի լանջերին ման գալիս նկատեց դեղնահասկ ցորեններ:Զարմացավ, փորձեց մի հատիկ:
-Ի՜նչ համեղ է, սննդարար, բաժանեմ մարդկանց , թող ցանեն այս սերմերը և առատություն լինի….Կոշիկներս սանդեր կդառնան՝ կծեծեն ցորենը, գրտնակ-ձեռնափայտով կհարթեցնեն խմորը
Հ1
-Հայերը հացը թխում էին վահանաձև սաջերի վրա:
Հ2-
-Մի անգամ Ասորեստանի թագավոր Սև արքան գրավեց Հայոց աշխարհը:
-Սովի կմատնեմ հայերին ու կբնաջնջեմ նրանց:Հավաքեցեք վահանաձև սաջերը և այլևս
դրանցով հաց չթխեք:
Հ1
-Հայերին օգնության է գալիս կալի աստվածուհի Հացանուշը:
-Իմ հայ ժողովուրդ, թող ամեն մարդ իր տան ներսում գետնափոր փուռ –թոնիր սարքի և հաց թխի դրանց մեջ:
-Թոնիրն անվանել են Աստծո տաճար:
-Թոնիրների մեջ հացն է արթնանում , և խղճի հոտ է աշխարհից գալիս:
ԵՐԳ-<<Գարուն>>
Սերմնացանները սերմ են ցանում:
Սերմնացան 1
-Արտը վարեցի ,
Ցորեն ցանեցի,
Հողը շուռ եկավ,
Տուն տվեց նրան,
Անձրևը կգա,
Ջուր կտա նրան,
Թե ցանել եմ մի քանի հատիկ,
Արտից կտանեմ հազարապատիկ:
Սերմնացան 2
Փառք տանք ցորենին և օրհնաբանենք,
Մայրը՝ հողն է սուրբ, հայրը՝երկինքը,
Հող դարձնենք քարը և ցորեն ցանենք,
Էլի ցորենն է աշխարհի հիմքը,
Փառք տանք ցորենին և օրհնաբանենք:
--Ցորենն առատություն է խորհրդանշում և իր ուրույն տեղն է զբաղեցնում զինանշանում:
--Տրդատ Ճարտարապետը շենքի հիմքում մի բուռ ցորեն էր լցնում:
--Նորածին երեխայի օրորոցից հասկ կամ քսակով ցորեն էին կախում:
--Նորահարսի օժիտի մեջ հասկերի փունջ էին դնում՝ դրոշ դարձրած:
--Նորափեսայի գլխին հասկի ծղոտից պսակ էին դնում՝ եռագույն ներկում. կարմիր, կապույտ,
Ց
ցորնագույն՝ մաղթելով հացառատություն:
Հասկերի պար՝ ծիլերը կամաց-կամաց արթնանում, հասկեր են դառնում, << ծփում է >> արտը Շոպենի մեղմ երաժշտության ներքո:
Հասկ-Ես աշխարհ եկա,
Որ ընտրաբանեմ խորհուրդը հասկի
ԵՎ այս աշխարհում
Հասկի զորությունն արարող բազկի….
Հնձվորները <<հնձում են արտը>>գերանդիներով:
Բեմադրություն-՝<<Երեք հարց>>
Տատը հարցրեց.
-Էն որ բույսն է,
Որ բոյով է ու գեղեցիկ:
Թոռնիկը պատասխանեց.
-Մեխակը, տատ,
Պոչը բարակ ու սլացիկ:
Տատիկ
-Մեխա՜կը:Հա՜:Բայց իմ խելքով
Գեղեցիկը հասկն է, հասկը,
Որ լուսերես մայրն էհացի՝
Գլխին շաղոտ ոսկե թագը:
- Հիմա ասա, ինչն է, տղաս,
Որ ամենից լավ է բուրում:
Թոռնիկ
-Դե, երևի վարդը, այ տատ,
Վարդաբույրը շատ եմ սիրում:
Տատիկ
-Լավն է,ինչ խոսք, բայց քեզ ասեմ,
Բուրավետը հացն է,հացը:
Ախր սոված չես մնացել,
Որ հասկանաս իմ ասածը
--Իսկ էն ինչն է արևի տակ,
Որ համով է ամեն բանից:
Թոռնիկ
--Սունկը, այ տատ, ուրիշ էլ ինչ.
Չեմ կշտանում ես նրանից:
Տատիկ
ԴԵ,ինչ ասեմ , իմ անուշիկ,
Համով բան է քո ասածը,
Բայց իմացիր, ինչ էլ ուտես,
Համովն էլի հացն է, հացը:
Նա կյանքի չափ թանկ է, որդի,
Նաապրուստն է ամենօրյա
Աշխատավոր ժողովրդի:
Ասաց տատն ու սեղանից կտրեց հացի
փոքրիկ պատառ քսեց աչքին,դրեց գլխին ու համբուրեց խոնարհաբար:
Երգ- Կանաչ հեքիաթ/Արևիկ/
--Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2 հազարամյակներում մ.թ.ա.:
--Երվանդ արքայի հրամանով ծառ կտրողը1 տարով զրկվում էր հազ ուտելու իրավունքից՝թող ծառ կտրողն իմանա, որ ծառը բնության համար նույնն է, ինչ մարդու համար հացը:
--Մինչև հացը , հաց է դառնում ,
Տաք քրտինք են նրան խառնում,
Վարում,ցանում, ջրում, քաղում,
Ցորենն ապա մի լավ աղում
Ու նրանից հաց են թխում.
Հաց սրբազան, հաց՝ կյանք մի բուռ,
Հաց խնկահամ, անուշաբույր…
--Եկեք փառք տանք հացթուխին.
Նրա թխած սուրբ հացին:
Երգ- Հացթուխի երգը
--Հացթուխներն անձեռնամխելի էին,կռվի ժամանակ նրանց չէին սպանում:
--Առավոտյան թխած հացն ավելի համեղ է:
--Պանդխտության գնացողի բարձի տակ հաց են դրել:
--Փոքրիկ երեխայի գիշերով տանից հանելիս նրա խանձարուրում հացի կտոր են դրել:
--Հացով բուժել են, մի կտոր հաց են դրել հիվանդի գրպանը և ապա տվել են շանը, որպեսզի հիվանդությունն անցնի:
--Հարսի ու փեսայի ուսին լավաշ են գցել, եթե հարսի ուսից լավաշն ընկել է, դադարեցրել են հարսանիքը՝
Հացը գետնին նետողը չի կարող լավ մայր ու տան կին լինել:
Հ-1
--Հացով բարեկամացել են՝ հաց կտրել:
Հ-2
Հացով երդվել են՝ էս հացը վկա:
Հ-1
Հացով ճանաչել՝<<Կուզես մարդուն ճանաչել, հետը հաց կեր>>:
Հ-2
Լեզուն ազգի հոգևոր հացն է:Լեզուն էլ հացի նման է, երբեք չի հնանում կամ թառամում:
---Օշականի կանայք իրենց 1-ին բերքից ստացած հացը դնում էին Մաշտոցի գերեզմանին ևհոգևոր հացի նստում նրա հետ:
--Հացեկացում հաց են թխել դեռևս աստվածների համար և 36 տարին մեկ աստվածներին հրավիրել հացկերույթի:
--Հացը սուրբ է
Մի կասկածեք,
Հացը նուրբ է
Լավ իմացեք:
Հացի մասին ասել են.
-Ուրիշի հացով փոր չի կշտանա:
-Հացիկ, ջրիկ կյանք երջանիկ:
Պար-Սասունցիների յարխուշտա
--Հայերը թխել են բաղարջ, շոթա, որին անվանում են հացի շուտասելուկ, լավաշ, սոմի, մատնաքաշ, բատոն, տարեհաց ևտոնական տարատեսակ հացեր:
--Լավաշն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի մարդկության ոչ նյութական,մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում որպես հայկական մշակութային արժեք՝ 2014 թվականին:
--Աշխարհի ամենաերկարակյաց հացը լավաշն է, որում համոզվելու համար հնդիկը 6ամիս մնաց Հայաստանում:
--Գիտեք ինչքան դժ վարությամբ
Մեր պապերը , այս քարթքարոտ Հայաստանում
Քարը շարժել, հողը փորել,
Սերմը ցանել, արտը ջրել
Մշակել են, ապա հնձել
Ու կալսել են:
--Հետո բերքը աղաց տարել
Ջրաղացում աղացել են
Ու պարկերով տուն ենբերել,
Խմոր շաղել,թոնիր վառել
ԵՎ սուրբ լավաշ հաց են թխել:
Դուք այս բանը լավ իմացեք
Եվ սուրբ հացը խնայեցեք:
Երգ-Լավաշի երգը/Արևիկ/
Ափ անեմ, տափ անեմ…
--Լավաշն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկութկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, որպես հայկական մշակութային արժեք` 2014 թվականին
--Նրբաթերթ լավաշը փրկել է Արամ թագավորի կյանքը:Նա Նոսորից գաղտնի համտեսել է իր լանջապանակում թաքցրած լավաշը և հայկական լավաշի զորությամբ հաղթել Նոսորին:
--Ալեկսանդր Մակեդոնացին պաշարել էր հայկական մի բերդ:4-րդ օրը հայերը բերդի աշտարակից կաղեցին մի լավաշ:Մակեդոնային զորքին հրամայեց հեռանալ ասելով՝
--Հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել, Աստվածները 7 տարի շուտ են մահ պարգևում նրան, ով կռիվ է գնում հացի դեմ:
Բեմականացում- <<Հացը>>
-- Տղան ուախ թռչկոտելով
ՈՒտում էր թարմ լավաշ հացը:
Բայց արի տես, երբ կշտացավ,
Դեն շպրտեց մնացածը:
--Այդ ինչ արիր, -մթնեց պապը,
Դու մեղքի մեջ թաղեցիր քեզ
Բա չգիտես որ աշխարհում
Հացը սուրբ է մոր ջեռքի պես…
Վերցրու հապա, քանի շուտ է,
Հացը մեղք է, չես կեղտոտի,
Պահիր նրան ափերիդ մեջ,
Ներողություն խնդրիր, որդի:
--Դուք հացին վերևից մի նայեք,
Դուք հացը գլխից վեր պահեք,
Սեղանին ինչ էլ որ լինի`
Հացի դեմ խոնարհ մնացեք:
--Մեր նախնիք հացը պաշտել են,
Աստծու կարգին են դասել,
<<Սուրբ>> բառով հացին պատվել են
ՈՒ հացին արդար են ասել:
--Հացն է ձեզ հացի տեր անում,
Սուրբ հացից ճամփան մի շեղեք
Մեր արդար բառը հիշեցեք
ԵՎ հացին արժանի եղեք:
--Իզուր չէ` մեր հնօրյա և նորօրյա բոլոր աղոթքներում ջերմությամբ ենք հնչեցնում <<հաց մեր հանապազօրյա տուր մեզ այսօր>> խոսքերը, որոնք ունեն երեք իմաստ
1. ուղղակի` ամենօրյա հացի
2. հաղորդության մասին է` Տիրոջ մարմնի
3. հավերժական կյանքի` երկնային կյանքի
-- Հացը որպես Քրիստոսի հետ սուրբ հաղորդության միջոց նշխարհի տեսքով իր սկզբնավորումն է ստացել Զատկի այն խորհրդավոր ընթրիքից, որի մասնակիցներն էին Քրիստոսն ու իր տասներկու առաքյալները:
----Վերցրեք,կերեք այս է իմ մարմինը, որ բաշխում է ձեզ և շատերին` մեղքերի քավություն և թողություն:
--Սուրբ պատարաքի հաղորդությամբ վերականգնվում է ի սկզբանե հաստատված հազորդակցական կապն Աստծու հետ:
----Ես եմ կենդանի հացը:
Ես եմ կյանք պարգևող հացը:
Նա ով միացած է ինձ երբեք քաղցած չի մնա:
Նա ով հավատում է ինձ երբեք ծարավ չի մնա:
--Ալյուր ենք մաղում,
Խմոր ենք անում,
Գրտնակի տակ արագ-արագ
Գնդերը բացում
Հետո ձեռքերով
ՈՒրախ երգերով
Հատիկ-հատիկ թոնրի պատին
Լավաշ ենք խփում:
--հանում ենք տաք-տաք
Լավաշը բարակ,
Մաքուր, սպիտակ
Սփռոցի տակ դարսում ենք արագ:
--Լավաշը կտում, պանիր ենք դնում,
Եկեք, եկեք դուք էլ կերեք,
Լավաշ ենք ուտում:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.