Ի՞նչ է ուժը
Մարմինների փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է ուժ: Ուժը վեկտորական մեծություն է:
F -Ուժ
ուղղություն
թվային արժեք
կիրառման կետ
F
Միավորների ՄՀ-ում ուժի միավորը 1 նյուտոնն է(1 Ն):
Ուժի միավորը
Ուժի միավորն այդպես է կոչվում ի պատիվ անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնի:
Ուժի տեսակները
Տիեզերական ձգողութ յան ուժ
Ճնշման ուժ
Առաձգականության ուժ
Շփման ուժ
Մարմնի կշիռ
Ծանրության ուժ
Տիեզերական ձգողության ուժ
Նյուտոնը ենթադրեց, որ մի շարք երևույթներ, օրինակ՝ մարմինների ընկնելը Երկրի վրա, մոլորակների պտույտը Արեգակի շուրջը, մակընթացություններն ու տեղատվությունները, հետևանք են մի երևույթի, որ կոչվում է տիեզերական ձգողություն:
Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև:
Այդ համընդհանուր երևույթն անվանեցին տիեզերական ձգողություն, իսկ մարմինների միջև գործող ուժերը՝ տիեզերական ձգողության ուժեր:
Տիեզերական ձգողության ուժ
Տիեզերական ձգողության ուժն ուղիղ համեմատական է փոխազդող մարմինների զանգվածների արտադրյալին և հակադարձ համեմատական նրանց միջև հեռավորության քառակուսուն:
m1, m2 –մարմինների զանգվածներ
R –մարմինների կենտրոնների հեռավորությունը
G –տիեզերական ձգողության հաստատուն:
G =6.67.10 -11Նմ2/կգ2
Տիեզերական ձգողության ուժ
Ծանրության ուժ
Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:
g =9,8 Ն/կգ – ազատ անկման արագացում
m – մարմնի զանգված
Ծանրության ուժ
Ծանրության ուժը վեկտորական մեծություն է: Ծանրության ուժը մեծ ճշտությամբ ուղղված է դեպի Երկրի կենտրոն:
Առաձգականության ուժ
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
Fառ
Դեֆորմացիա
Առաձգական
Ոչ առաձգական
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Մարմնի կշիռ
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ:
P =mg
P
Ինչպես յուրաքանչյուր ուժ, կշիռը նույնպես միավորների ՄՀ-ում չափվում է նյուտոններով:
Р = N = mg
Մարմնի կշիռ
Ճնշում: Ճնշման ուժ
Մարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
p- ճնշում,
F – ճնշման ուժ,
S- մակերևույթի մակերես
Շփման ուժ
դադարի
սահքի
գլորման
Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:
Դադարի շփման ուժ
Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք միմյանց նկատմամբ գտնվում են դադարի վիճակում, կոչվում է դադարի շփման ուժ:
µ-շփման գործակից
N – հենարանի հակազդեցության ուժ
Սահքի շփման ուժ
Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ:
Fշփ= N
V
Fշփ
- շփման գործակից
N – հենարանի հակազդեցության ուժ
Գլորման շփման ուժ
Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:
Fշփ= N
V
Fշփ
-շփման գործակից
N – հենարանի հակազդեցության ուժ
Շփումը բնության մեջ և տեխնիկայում
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով:
Շփումը բնության մեջ և տեխնիկայում
Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել: Օրինակ՝ շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են: Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուկով կամ նյութով:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.