Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը:
ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հազ. կմ2 էր,
բնակչությունը՝ 700 հազ., 1919 թ-ին՝ hմապատասխանաբար՝ 60 հազ., 961,7 հազ.կմ2, մայրաքաղաքը՝ Երևան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:
Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:
Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները:
1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների, ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:
Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան:
Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվել է հաշտություն:
Լոռին հայտարարվել է չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն որևէ լուծում չի տրվել:
Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ:
ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ
1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը:
Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ2-ի:
1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը:
1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:
1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:
Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր:
Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժել է:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի օրենսդիր մարմինը՝ պառլամենտը
Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակումից երկու ամիս անց: Այդ պառլամենտը Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության պառլամենտը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդիանդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր։
ՀՀ Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ:
1918թ
ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվել է 1918 թվականի օգոստոսի 1-ին։ Մինչ այդ ընտրություններ չեն անցկացվել, քանի որ հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։
Առաջին գումարման առաջին նիստը նախագահում էր Ավետիք Սահակյանը։ Բացմանը ներկա էին ականավոր կրոնական ու ռազմական գործիչներ, մուսուլմանական ու ռուսական համայնքների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, Ուկրաինայից, Ավստրո-Հունգարիայից ու Գերմանիայից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇ
Հայաստանի դրոշը պետական խորհրդանիշերից է։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։
ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը» ։
Հայկական դրոշի պատմությունը
Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում, բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։Անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանի առաջին հանրապետությունը ընդունեց ներկայիս հայկական եռագույնը։ Սիմոն Վրացյանը վկայել է. «Դրոշակի ձեւի և գոյնի շուրջ եղան բաւական երկար խորհրդակցութիւններ. ի նկատի առնուեցին հայոց պատմական դրօշակները, լսուեց հայկաբան Ստ. Մալխասեանցի հիմնաւորուած զեկուցումը հայկական դրօշակի մասին եւ, ի վերջոյ, որոշուեց ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարուի Սահմանադիր ժողովի կողմից, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ» (Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 1958, էջ 183)։ Նախնական ձևը, որը վերջին հաշվով մերժվեց, ծիածանագույն դրոշն էր։ Այս նախնական ձևը կարելի է տեսնել Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում (Երևան)։ Անկախ Հայաստանի դրոշը ուներ 2:3 հարաբերակցություն, սակայն 1990 թվականի օգոստոսի 26-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց այն որպես Հայաստանի Հանրապետության դրոշ՝ հարաբերակցությունը փոխվեց 1:2-ի։
Արցախի դրոշը ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։
Հայաստանի դրոշների ցանկ
Դրոշ | Ժամանակաշրջան | Նկարագրություն |
Մ. թ. ա. 189 - Մ. թ. 1 | Արտաշեսյանների դինաստիայի խորհրդանիշը | |
54 - 428 | Արշակունիների դինաստիայի խորհրդանիշը | |
885 – 1045 | Բագրատունիների դինաստիայի դրոշը | |
1198 – 1375 | Կիլիկիայի Հայկական Թագավորության դրոշը |
Պատմական
Դրոշ | Ժամանակաշրջան | Նկարագրություն |
1885 | Հայկական Սփյուռքի դրոշը | |
20–րդ դարի սկիզբ | ||
1915 - 1918 | Արևմտյան Հայաստանի ադմինիստրացիայի դրոշը | |
1918 | Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատվ Հանրապետության դրոշը | |
1918 - Փետրվար, 1922 | Հայաստանի Հանրապետության դրոշը | |
Փետրվար, 1922 - Մարտ, 1922 | Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշը | |
Մարտ, 1922 - 1936 | Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության դրոշը | |
1936 – 1940 | Հայաստանի ԽՍՀ դրոշը | |
1940 – 1952 | ||
1952 – 1990 | ||
1990 - | Հայաստանի դրոշը |
Ժամանակակից
Դրոշ | Ժամանակաշրջան | Նկարագրություն |
Երևանի դրոշը | ||
Վաղարշապատի դրոշը | ||
Գյումրիի դրոշը |
Տեղային
Դրոշ | Ժամանակաշրջան | Նկարագրություն |
Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի կողմից 2011 թ.-ի փետրվարի 4-ինհռչակված Արևմտյան Հայաստան Կառավարությանպաշտոնական դրոշ։ |
Ոչ պաշտոնական / առաջարկված
Վերջում՝ մի երկու խոսք
1918 թվականին ստեղծվեց առաջին հանրապետությունը։ Դա մեծ իրադարձություն էր հայերի համար, քանի որ շուրջ վեցուկես դար հայերը անկախ չէին։ Վերջին հայկական թագավորությունը, ինչպես գիտենք, Կիլիկիայի թագավորությունն է։
Գոյություն է ունեցել նաև երկրորդ հանրապետություն։ Ներկայումս մենք ապրում ենք Հայաստանի Երկրորդ Հանրապետությունում։Այն արդեն կա շուրջ 25 տարի։Եվ յուրաքանչյուր հայ պատրաստ է Արևմտյան Հայաստանը վերականգնելու և հայոց պետականությունը անառիկ պահելու համար զոհել իր կյանքը։
ՀՀ Կառավարության կազմ[2] | |||
Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Պաշտոնավարում |
Վարչապետ | Կարեն Կարապետյան | Հանրապետական | 13 սեպտեմբերի2016 |
Փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար | Վաչե Գաբրիելյան | 28 Նոյեմբերի2014 | |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար | Արտեմ Ասատրյան | 16 հունիսի 2012 | |
Առողջապահության նախարար | Լևոն Ալթունյան | 27 սեպտեմբերի2016 | |
Արդարադատության նախարար | Դավիթ Հարությունյան | 25 մայիսի 2017 | |
Արտակարգ իրավիճակների նախարար | Դավիթ Տոնոյան | Անկուսակցական | 6 Փետրվարի 2017 |
Արտաքին գործերի նախարար | Էդվարդ Նալբանդյան | 15 ապրիլի 2008 | |
Բնապահպանության նախարար | Արծվիկ Մինասյան | Դաշնակցություն | 30 ապրիլի 2016 |
Գյուղատնտեսության նախարար | Իգնատի Առաքելյան | Անկուսակցական | 31 դեկտեմբերի2010 |
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար | Սուրեն Կարայան | Հանրապետական | 27 սեպտեմբերի2016 |
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար | Աշոտ Մանուկյան | Անկուսակցական | 6 հոկտեմբերի2016 |
Կրթության և գիտության նախարար | Լևոն Մկրտչյան | Դաշնակցություն | 24 փետրվարի2016 |
Մշակույթի նախարար | Արմեն Ամիրյան | Հանրապետական | 27 սեպտեմբերի2016 |
Պաշտպանության նախարար | Վիգեն Սարգսյան | 3 Հոկտեմբերի2016 | |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար | Հրաչյա Ռոստոմյան | Անկուսակցական | 27 սեպտեմբերի2016 |
Սփյուռքի նախարար | Հրանուշ Հակոբյան | Հանրապետական | 1 Հոկտեմբերի2008 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար | Դավիթ Լոքյան | Դաշնակցություն | 26 փետրվարի2016 |
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար | Վահան Մարտիրոսյան | Հանրապետական | 6 հոկտեմբերի2016 |
Ֆինանսների նախարար | Վարդան Արամյան |
© ООО «Знанио»
С вами с 2009 года.