Գույների վարպետը. Մարտիրոս Սարյան
«Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից,
անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը,
որ մարդ ապրում է,
շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։
Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը,
միշտ արևի հետ մնալու օրենքը։
Մենք կապված ենք արևին,
նա դարեր շարունակ տանում է երկիրը,
ո՞ւր է տանում,
չգիտես։
Գալիս են նոր սերունդներ և շարունակ արևը մնում է մարդու մեջ,
ամեն մեկի մեջ։ Ուրեմն,
մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։
Սիրենք կյանքը,
սիրենք լուսավորը,
սիրենք համերաշխությունը,
սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությանը։»
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
140 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույների վարպետ ՝Մարտիրոս Սարյանը, որին
էլ նվիրված
է մեր
այս դաս-ցերեկույթը:
Հանճարի ծնունդը
1.-Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։
2.-Նա ընտանիքի 9 երեխաներից յոթերորդ երեխան էր , որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը: Շատերը դեռ այն ժամանակ էին հիանում նրա տաղանդով ու նրա համար նկարչի ապագա կանխատեսում:
Կրթությունը
3.-Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական ուսումնարանը: Դեռ դպրոցում նա նկարչության դասեր էր վերցնում Բախմուտսկի ազգանունով ուսուցչի մոտ, աշխարհագրության դասերին սիրում էր քարտեզը գունավորել: Ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի ընդունվեց ամսագրերի ու թերթերի բաժանորդագրության գրասենյակում: Ազատ ժամանակ նա նկարում էր իրենց գրասենյակի այցելուներին:
4.-Հետաքրքիր դիմագծերով անցորդներ կային:Նստում էր մի անկյունում ու նկարում նրանց:Մի անգամ նկարեց մի ծերուկի. շատ հաջող դիմանկար ստացվեց:Սակայն ծերուկը հիվանդանում է ու մտածում , որ պատճառը նկարն է:Գործակալության վարիչը նկարը պատռում է ծերուկի ներկայությամբ՝ ուրախություն պատճառելով նրան և դառնություն Մարտիրոսին:
5.-Մեկ տարի անց նրա ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարան:
6.- Ընտանիքում ոչ բոլորն էին ողջունում այս որոշումը, կասկածներ ուներ նույնիսկ մայրը: Ինչպե՞ս է որդին մի կտոր հացի փող վաստակելու և ընտանիք պահելու: Չէ՞ որ այն մասնագիտությունից, որը նա ընտրել է, մայրն այնքան էլ չէր հասկանում: Ի՞նչ է նշանակում նկարիչ… Այն էլ ազատ…
7.-Սակայն Մարտիրոսը գերազանցեց բոլոր սպասումներն ու մեծ նկարիչ դարձավ` այդպիսով հայտնի դարձնելով իր ամբողջ տոհմը:Այդպիսին էր երիտասարդ Մարտիրոս Սարյանը:
8.-Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում կրթությունը նա կատարելագործում էր թատրոններ, ցուցահանդեսներ գնալով, քանի որ նկարիչը համոզված էր, որ արվեստագետը սովորելու տեղ ունի:
9.-Ժամանակի ընթացքում Սարյանը ավելի ու ավելի էր կատարելագործվում, սակայն սեփական ոճի բացակայությունը նրան մտածելու տեղիք էր տալիս: 1901-1903 թ.թ. Սարյանը ճամփորդում է Կովկասով և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի մյուսներից տարբերվելու համար:
Մ. Սարյան/ աշակերտ/.-Ես իմ կյանքի ամենադժվար տարիներն էի ապրում. այդքան բազմազան ոճերի մեջ ես ամեն բան պետք է անեի, որ ունենայի իմ սեփականը:
Ստեղծագործական գործունեություն
11.-Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։Ստեղծագործության առաջին շրջանում (1904 - 1909) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։
12.-Ստեղծելով հատուկ՝ սարյանական նկարչություն, նա սիրվում և գնահատվում է ամբողջ աշխարհում:Այս շրջանում Սարյանը շատ է ճանապարհորդել, էներգիայի և ոգեշնչման լիցքեր ստացել` նոր կտավներ նկարելու համար։
13.- 1901-1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ Եգիպտոսում, 1913 թվականին՝ Պարսկաստանում։
14.- Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսներին։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել
Մոսկվայում , Լենինգրադում , Թբիլիսիում , Փարիզում Երևանում և այլ քաղաքներում:
15.- Փարիզում անհատական ցուցահանդես է ունենում, որը մեծ ուրախություն է պարգևում նրան:Սակայն տունդարձի ճանապարհին հրդեհվում է այն նավը, որը հետ էր բերում Սարյանի նկարները:Դրանք ոչնչանում են :
16.- Մարտիրոս Սարյանն իր ժողովրդի նման կենսունակ էր ու չհուսահատվող:Նա նորից ու նորց վերադառնում է իր նկարներին ու նոր հրաշալիքներ մատուցում մեզ և ամբողջ աշխարհին:
17.-Սարյանը մեծ մարդ էր ու մեծ հայրենասեր, և բոլորի ցավն իր ցավն էր:Մեծ Եղեռնի օրերին նա մեկնում է Էջմիածին և Հովհաննես Թումանյանի հետ, կյանքը վտանգելով , օգնում թուրքերց մազապուրծ եղած հայ գաղթականներին, որոնք կոտորվում էին մոլեգնող համաճարակից:°
18.- 1915 թ. էր Սարյանի կյանքում դժվար շրջան էր սկսվել, նա չէր կարողանում ստեղծագործել, նա կորցրել էր իր ոգեշնչումը: Սա պայմանավորված էր Հայոց Մեծ Եղեռնով. նկարիչը խորը դեպրեսիայի մեջ էր: Հիվանդ հանճարին տեղափոխում են Թիֆլիս բուժման՝, հույս ունենալով, որ բանիմաց մասնագետները կարող են ինչ-որ կերպ մեղմել նրա ցավերը և օգնել՝ ուժ տալ նրան և նորից կյանքի կոչել:
19.- Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.:
20.- Թիֆլիսը խոստումնալից էր. այնտեղ Սարյանը հանդիպում է իր սիրելի կնոջը՝ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկին:
Այս միությունից լույս աշխարհ են գալիս Սարգիսն ու Ղազարոսը՝ նրանց որդիները: Տղաները յուրաքանչյուրն էլ գնում է արվեստի ուղղությամբ. Սարգիսը դառնում է հայտնի գրականագետ, իսկ Ղազարոսը՝ կոմպոզիտոր:
Ամուսիններն ապրում էին Նախիջևանում (Դոնի Ռոստով), որտեղ 1918-1919 թ.թ. Սարյանը պատմության թանգարան է հիմնում:
21. – Մարտիրոս Սարյանի ստեղծագործական կյանքում բազմաթիվ են եղել թե ուրախությունները և թե տխրությունները
22.- 1921 թ. Սարյանը տեղափոխվում է Հայաստան և իրեն ամբողջությամբ նվիրում է նկարչությանը: Հենց այստեղ էլ երկար դադարից հետո Սարյանի մոտ սկսվում է բուռն ստեղծագործական շրջան:
23.- Նա մանկական անմիջականությամբ և իմաստնությամբ իրար էր միացնում իրականն ու երևակայականը, հեքիաթն ու կյանքը և ստեղծում իր հրաշալիքը:
24.- Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ
Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:Սարյանի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Տեսանյութ
Ուսուցիչ- Հայկական գրերի գյուտից հազար հինգ հարյուր տարի հետո Մարտիրոս Սարյանը ստեղծեց հայկական գույների նորագույն այբուբենը։ Դա օրինաչափ հայտնագործություն էր հայ ժողովրդի կյանքում։ Մի ժողովուրդ, որն ուներ իր գիրն ու երաժշտական խազերը, իր ձեռագրերն ու կոթողները, չէր կարող չունենալ իր հայերեն կտավները։ Այդ մեծ մարգարեությունը տրված էր Մարտիրոս Սարյանին։ Նրա վրձնի տակ երկնքի լազուրն արտացոլեց մեր հին ու վերածնված բիբլիական Հայաստանը։
25.- «Մարտիրոս Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմութեամբ թաթախուն։ Կեանքի սէր է զարթնեցնում մեր մէջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող։ Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մէջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը»:
Սարյանական գույները
Այնպես ծաղկուն ու ծիծաղկուն, Այնպես բոսոր ու ծիրանի, Պատկառելի ցուցասրահում Կտավներն են մեծ Սարյանի:
Ես չեմ տեսել դեռ ոչ մի տեղ Ծաղիկներից այս մոլեգին. Կտավները այս գունադեղ Հմայում են մարդու հոգին:
Հնարա°նք է լազուրն այդ բոց Ու լազուրին նստած ձյունը, Հանճարն է սոսկ արարչագործ Իր մեջ կրում ամեն գույնը:
Նկարիչն իր զէնքն համարում էր իր վրձինը, մատիտը, ներկապնակը, բարէխիղճ ու ստեղծարար աշխատանքը, գեղեցիկ ու բարձրաճաշակ, բնական և գեղարվեստական որակ ունեցող արվեստը: Իր երկիրը նա պաշտպանում էր իր ստեղծագործ արվեստով:«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպէս չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»
«Մարտիրոս Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը։ Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է։ Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մէջ։
«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Ուրախալի լույս, որը լուսավորում է մարդկանց, լեռները, պտուղները: Նա գանձ է՝ կրկին հայտնաբերված: Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար»
Մարտիրոս Սարյանի կտավները պայծառ են, հագեցած գույներով, զարգացնում են նոր գեղագիտական ընկալում, հնարավորություն տալով հասկանալու, որ արվեստը իրականութեան նմանակում չէ սոսկ. այն պահանջում է երևակայութեան ազատություն և վերացականություն՝ միևնույն ժամանակ պահպանելով պարզ ու բնական ձևերը:
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.