Բաց դաս -7 ֆիզիկա
Оценка 4.8

Բաց դաս -7 ֆիզիկա

Оценка 4.8
docx
22.05.2020
Բաց դաս -7 ֆիզիկա
բաց դաս 7-րդ դասարան ֆիզիկա.docx

Դասարան - VII

Դասի  թեման - Շփման  ուժ  ( ամփոփիչ  դաս )

Դասի  նպատակը - սովորողները  պետք  է  իմանան <<  շփման  ուժ >>  հասկացությունը, իմանան  շփման  ուժերի  տեսակները, կարողանան  բերել  օրինակներ , իմանան  շփման  ուժի  բանաձևը , շփման  ուժի  դրական  և  բացասական  կողմերը, իմանան,  թե  ինչից  է  կախված  շփման  ուժը, կարողանան  օգտվել  սարքերից, կարողանան  ինքնուրույն  փորձ  կատարել  և  փորձից  ելնելով  կատարել  եզրակացություններ:

Ցուցադրումներ - պաստառ,  խաչբառ

Դիդակտիկ  նյութեր - փայտե  չորսուներ, բեռների հավաքածու, ուժաչափեր, մատիտներ:

Դասի ընթացքը                  

Նախապես  դասարանը  բաժանել   եմ  3  խմբի՝ յուրաքանչյուր  խմբում  6  աշակերտ:

Խթանում -7-10 ր – գնդակը  մեկը  մեկին  փոխանցելով  աշակերտները   պատասխանում  են ուսուցչի  հարցերին  ( ամփոփիչ  հարցեր )

1. Ի՞նչ  է  ուժը

2.Ո՞ր  տառով են  նշանակում ուժը, ո՞րն  է  միավորը

3. Ուժը  վեկտորակա՞ն,  թե՞  սկալյար  մեծություն  է

4. Ուժի  միավոր   << նյուտոն >> -ը հիմնակա՞ն ,  թե՞  ածանցյալ  միավոր  է

5. Ի՞նչ  է  փոխազդեցությունը

6. Ո՞ր  ուժն  են  անվանում  ծանրության  ուժ

7. Ո՞րն է  ծանրության  ուժի  բանաձևը

8. Ո՞ր ուժն են  անվանում մարմնի  կշիռ

9.Ո՞րն  է  մարմնի  կշռի  բանաձևը

10.Ո՞ր  մեծությունն  են  անվանում վեկտորական

11.Ո՞ր  մեծությունն  են  անվանում  սկալյար

12. Ինչի՞  է  հավասար  սեղանի  կշիռը, եթե  զանգվածը  5  կգ է

13. Որքա՞ն  է  ազատ անկման  արագացման  արժեքը

14. Թվարկի՛ր  վեկտորական մեծությունների  օրինակներ

15. Թվարկի՛ր  սկալյար  մեծությունների  օրինակներ

16. Ո՞ր  ուժն  են  անվանում  համազոր  ուժ

17. Ինչպե՞ս  է  ուղղված  ծանրության  ուժը

18. Թվարկե՛լ  ուժերի  տեսակները

Խաչբառի   լուծում – լուծման  արդյունքում  բացվում  է  ամփոփվող  թեմայի  անվանումը`կարմիր  գույնի  տակ:

                                                                                          

2.

3.

 

1.

 

6.

 

7.

 

5.

 

4.

 

1.Այն  ուժը, որով  մարմինը  Երկրի  ձգողությամբ  ազդում  է  անշարժ  հորիզոնական  հենարանի   վրա  կոչվում  է……………….

2.Մարմինների փոխադեցությունը  միմյանց  վրա  կոչվում  է  ……………

3. Չափման  հիմնական  միավոր

4. ………………..ուժ      ( mg )

5.Մարմնի   իներտության     քանակական  չափն    անվանում  են  …………..

6. Ֆիզիկոս  ՝  Իսահակ  ………..

7.Ուժը  չափելու  համար  օգտագործվող  սարք 

Իմաստի  ընկալման  փուլ-25 ր- այս  փուլում  ներառվող  հարցեր

1.Ո՞ր ուժն  են  անվանում  շփման  ուժ

2. Որո՞նք  են  շփման  ուժի  տեսակները, բերել  օրինակներ

3. Ինչպե՞ս  է  ուղղված  շփման ուժը

4.Ո՞րն  է  շփման  ուժի  բանաձևը

5. Հաստատելոր դադարի շփման  ուժը  մեծ  է  սահքի  շփման  ուժիցորն  էլ  իր հերթին  մեծ  է  գլորման  շփման ուժից

6.  Ինչի՞ց  է  կախված  շփման ուժը

Գրատախտակին  փակցվում  են  նկարներ  և  աշակերտները  պետք  է  որոշեն  նկարներիցթե  որն  է  դադարի շփման  ուժըսահքի շփման  ուժը  և  գլորման  շփման  ուժը:

                                                                                                                      

                                   

                           Fգ                                           Fս                                             Fդ

 

Գործնական  աշխատանքի  կատարում: Յուրաքանչյուր  խմբին  տրվելու  է  ուժաչափչորսուներբեռներմատիտներ և տրվելու  են  ցուցումներ  փորձը  կատարելու  համարԳործնական  աշխատանքը  կատարելիս  աշակերտները  պետք  է  լրացնեն  հետևյալ  աղյուսակը՝

Փորձի  համարը

Դադարի շփման        ուժ ՝ Fդ

Սահքի  շփման        ուժ՝ Fս 

Գլորման  շփման     ուժ՝ Fգ

          1.

 

 

 

          2.

 

 

 

          3.

 

 

 

 

Փորձը  կատարելուց  հետո  աշակերտը  յուրաքանչյուր  նկարի  տակ  նշում  է  ,  թե  որ  ուժն է   մեծ: Համոզվում  են ,որ  իրոք  Fդ > Fս > Fգ  :

                                                             Շփման  ուժը 

                   Կախված  է                                                            Կախված  չէ

 

 

 

Խնդիր 1.Հորիզոնական  ուղղությամբ  սեղանի  վրա  ազդում  են  29 Ն  ուժով, սակայն   այն  տեղից  չի  շարժվում: Որքա՞ն  է  այդ  դեպքում  սեղանի  և  հատակի  միջև  շփման ուժը:

Խնդիր 2. Մարմինն  ինչ-որ  ուժի  ազդեցությամբ  հավասարաչափ  սահում  է    հորիզոնական  մակերևույթով: Նրան  ամրացված  ուժաչափը  ցույց  է  տալիս  39 Ն  ուժՈրոշի՛ր  մարմնի  վրա  ազդող  սահքի  շփման  ուժը:

Կշռադատում -10 ր - Կշռադատման  փուլում  յուրաքանչյուր  խմբին  տրվում  են  հետևյալ  հարցաթերթիկները՝ տրվելու  է  5ր  ժամանակ, պետք  է  ընտրեն  ճիշտ  պատասխանը:

                                                           Առաջին   խումբ

1.Ո՞րն  է  շփման  ուժի  չափման  միավորը

ա) 1 մ

բ) 1 Ն

գ) 1 մ/վ

2.Ո՞ր  ուժն  է  մեծ, դադարի  շփման ուժը,  թե՞  սահքի  շփման  ուժը

ա) Fդ > Fս

բ)  Fդ < Fս

գ)  Fդ  = Fս

3.Ինչու՞  ծանր  մարմինը  տեղաշարժելու  համար  այդ  մարմնի  տակ  դնում  են  անիվներ

ա) որպեսզի  մեծացնեն  շփման  ուժը

բ) որպեսզի  փոքրացնեն  շփման  ուժը

գ) շփման  ուժը  չի  փոփոխվում

4.Մերկասառույցի  ժամանակ  կոշիկի  ներբանի  և  սառույցի  միջև  շփումը…………………….  համար  սառույցի  վրա  ավազ  են  լցնում

ա)  մեծացնելու

բ)  փոքրացնելու

գ)  մեծացնելու  և  փոքրացնելու

 

                                                      Երկրորդ   խումբ

1.Ո՞ր  սարքի  միջոցով  կարող  ենք  չափել  շփման  ուժը

ա) քանոն

բ) չափագլան

գ) ուժաչափ

2. Ո՞ր  ուժն է  փոքր, դադարի  շփման ուժը,  թե՞  գլորման  շփման ուժը

ա)  դադարի  շփման  ուժը

բ)   գլորման շփման  ուժը

գ)   դադարի  շփման ուժը  հավասար  է  գլորման շփման  ուժին

3.Ինչու՞  ցանկացած  շարժվող   մարմին  ի  վերջո  կանգ է  առնում

ա)  որովհետև  մարմնի  վրա  ազդում  է  սահքի  շփման  ուժը

բ)   որովհետև  մարմնի   վրա  ազդում  է  գլորման  շփման  ուժը

գ)  որովհետև  մարմնի  վրա  ազդում  է  դադարի  շփման  ուժը

4.Ճանապարհի  առավել  վտանգավոր  հատվածներում  ավտոմեքենայի   անվադողերին  հատուկ  շղթաներ  են  հագցնում  շփման  ուժը……………………….

ա)  մեծացնելու  համար

բ)  փոքրացնելու  համար

գ)  անփոփոխ  թողնելու  համար

 

                                                       Երրորդ   խումբ

1.Ո՞րն  է  շփման  ուժի  բանաձևը

ա)  F = mg

բ)   F = kx

գ)   F = μN

2.Երեխան  սահնակով  ցած  է  սահում  բլրից:  Ո՞ր տեսակի  շփման ուժն  է    նրա վրա  ազդում

ա) դադարի  շփման  ուժը

բ)  սահքի  շփման  ուժը

գ)  ոչ  մեկը

3.Շփման  մակերևույթների  յուղման  դեպքում  շփման  ուժը……………….

ա) չի  փոփոխվում

բ)  մեծանում է

գ)  փոքրանում  է

4.Ո՞րը  շփման  ուժի  տեսակ  չէ

ա) դադարի

բ)  գլորման

գ)  պտտման

Գրատախտակին  փակցվում  է   կենգուրու  պատկեր ՝ կտորից  պարկով, նախապես  բաժանվում  են  գունավոր   թերթիկներ  և  աշակերտները  լրացնում  են  ի՞նչ  գիտեի,    չգիտեի,  իմացա:

Տնային  հանձնարարություն- << Եթե  չլիներ  շփման  ուժը …>>


 

VII Դասի թեման - Շփման ուժ ( ամփոփիչ դաս ) Դասի նպատակը - սովորողները պետք է իմանան << շփման ուժ >> հասկացությունը, իմանան շփման ուժերի…

VII Դասի թեման - Շփման ուժ ( ամփոփիչ դաս ) Դասի նպատակը - սովորողները պետք է իմանան << շփման ուժ >> հասկացությունը, իմանան շփման ուժերի…

17. Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը 18. Թվարկե՛լ ուժերի տեսակները Խաչբառի լուծում – լուծման արդյունքում բացվում է ամփոփվող թեմայի անվանումը` կարմիր գույնի տակ : 2.…

17. Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը 18. Թվարկե՛լ ուժերի տեսակները Խաչբառի լուծում – լուծման արդյունքում բացվում է ամփոփվող թեմայի անվանումը` կարմիր գույնի տակ : 2.…

F գ

F գ

F դ > F ս բ) F դ < F ս գ)

F դ > F ս բ) F դ < F ս գ)

F = mg բ) F = kx գ)

F = mg բ) F = kx գ)

4.Ո՞րը շփման ուժի տեսակ չէ ա) դադարի բ) գլորման գ) պտտման Գրատախտակին փակցվում է կենգուրու պատկեր ՝ կտորից պարկով , նախապես բաժանվում են գունավոր թերթիկներ…

4.Ո՞րը շփման ուժի տեսակ չէ ա) դադարի բ) գլորման գ) պտտման Գրատախտակին փակցվում է կենգուրու պատկեր ՝ կտորից պարկով , նախապես բաժանվում են գունավոր թերթիկներ…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
22.05.2020