ՖԻԶԻԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
- Ֆիզիկան մի դրամա է՝հիանալի դերակատարմամբ և վերլուծություններով։
- Ֆիզիկան ճկուն է բալետի պարուհու կամ էլ արևի հյութով լցված մրգերի ծանրության տակ ծառացած ճյուղերի նման...
- ֆիզիկան գիտություն է։Բնական գիտություն,գիտություն կյանքի,գիտություն մեր մասին...
- Ֆիզիկան արվեստ է, այն առնչվում է բոլորի հետ,հասանելի է միայն շատ քչերին...
- Հայաստանում
ճշգրիտ գիտությունների
և բնագիտական ուղղության
հիմնադիրը Անանիա
Շիրակացին է։
- Միջին դարերում
բնագիտության
բնագավառում զգալի
ավանդ են ներդրել
Գրիգոր Մագիստրոս
Պահլավունին, Հովհաննես
Սարկավագը, Հովհաննես
Երզնկացին, Ղուկաս
Վանանդեցին և
ուրիշներ։
- Վ. Համբարձումյանի
ղեկավարությամբ
Բյուրականի աստղադիտարանում
աշխատանքներ են
կատարվել տեսական
աստղաֆիզիկայի,
աստղերի ու միգամածությունների
, ֆիզիկայի, աստղերի
ու գալակտիկաների
զարգացման բնագավառներում։
- Պատմությունըմերանցյալնէ,իսկֆիզիկան`ներկանուապագան։
-
Ֆիզիկական
երևույթների աշխարհը
բազմաբնույթ է:
-Մեր
առօրյա կյանքում
մենք չենք գտնի
ավելի լավ տեղ,քան
խոհանոցն է,որտեղ
կատարվում են ֆիզիկական
բազմաթիվ երևույթներ՝
զարմանալի և հանելուկային:
- Հատկապես այստեղ են մեր մայրիկները խառնում մթերքները միմյանց հետ,տաքացնում և եռացնում ուտելիքը, սառեցնում,եփում կամ տապակում տարբեր տեսակի կենդանական, բուսական և անօրգանական մթերքներ:
- Երբեմն նաև այրում,վառում կամ փչացնում այն:
- Իսկ երբեմն այնպիսի համեղ ուտեստներ պատրաստում, որ քիչ է մնում մատներդ էլ հետը լիզես:
-
Կա մի
այսպիսի վրացական
իմաստություն՝
Հոգնել ես՝ թեյ
խնդրիր, շոգ է՝
թեյ խմիր, ուզում
ես տաքանալ ,դարձյալ
թեյ ըմպիր:
- Թեյ խմելը շատ տարածված է նաև Հայաստանում:Հատկապես ձմռանը հաճելի է հավաքվել ընտանիքով և ջերմ զրուցել համեղ թեյի սեղանի շուրջ:
-
Եկեք
քննարկենք այն
բոլոր ֆիզիկական
երևույթները,ինչը
կապված է թեյի
հետ:
- Հայտնի է,որ թեյ պատրաստելուց առաջ պետք է նախ ջուրը եռացնել, ապա թրմել թեյը:
- Ինչու՞:
-
Եռում
անվանում
են հեղուկի ամբողջ
ծավալում շոգեգոյացման
պրոցեսը :
Եռման
ջերմաստիճանը
կախված է հեղուկի
մակերևույթին
առկա ճնշումից
և նրա մեջ լուծված
նյութերի քանակից:Սովորական
ջուրը եռում է
1000 C, իսկ Արարատի
գագաթին ջրի եռման
ջերմաստիճանը
83 0 C է:
- Թեյը թրմելը կապված է մի երևույթի հետ,որը կոչվում է դիֆուզիա: Նյութերի ինքնաբերաբար խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա, որը տեղի է ունենում նյութերի մոլեկուլների անկանոն շարժման հետևանքով:
- Այդ դեպքում ինչ կապ ունի եռացրած ջուրը՞:
- Ջերմաստիճանի բարձրացման հետ զուգընթաց դիֆուզիայի երևույթը կատարվում է ավելի արագ:
- Ես հիմա այդ ամենը ցույց կտամ:/Եռացրած ջրով թրմում է սև թեյ/:
- Չի կարելի բացել և նայել եռացող ջրին շատ մոտ, գոլորշու այրվածքը շատ վտանգավոր է:
- Ինչու ՞ երբ եռացրած ջուրը լցնում են բաժակի կամ բանկայի մեջ,գերադասում են այնտեղ լինի մետաղական գդալ:
- Այստեղ առկա է ջերմային երևույթը:Երբ բաժակի պատերը բարակ լինեն,այն ավելի արագ և համաչափ կտաքանա,իսկ գդալը իր վրա կվերցնի եռացրած ջրի շիթի հոսքի տաքությունը:Գդալը կտաքանա և ջերմությունը կհաղորդի ջրի մնացած մոլեկուլներին:
- Տաք թեյը խառնելիս տաքանում է ոչ միայն գդալի այն մասը,որը թեյի մեջ է,այլ նաև բաժակից դուրս մասը:Ջերմությունը գդալի տաք ծայրից <<ճանապարհորդում է>> սառը ծայրը:
- Ինչու՞ թեյը,սուրճը,ապուրը սառչում են ավելի արագ, երբ դրանք խառնում ենք գդալով:
- Այդ դեպքում դու հարկադրաբար ստիպում ես,որ մոլեկուլների քաոսային շարժումն արագանա, հարկադրական կոնվեկցիայի շնորհիվ կերակրի գոլորշիացումը ավելի արագ է կատարվում,որով և պայմանավորված է նրա սառչելը:
- Ինչու՞ է թեյնիկը աղմկում,երբ ջուը սկսում է եռալ, իսկ եռման պահին աղմուկը կտրուկ անցնում է:Ինչ՞ ֆիզիկական երևույթներ են կատարվում այնտեղ:
- Երբ թեյնիկի մեջ եղած ջուրը սկսում է տաքանալ կոնվեկցիայի շնորհիվ,իսկ կոնվեկցիա կոչվում է հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը,որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմանը:Ջուրը աստիճանաբար վերածվում է գոլորշու,ջրի մեջ եղած օդային մասը ջերմությունից բարձրանում է վերև,բայց դեռ չհասած վերևի շերտ՝ պայթում են աղմուկով և պղպջակները տրաքում են:Այստեղից էլ առաջանում է աղմուկը:Պղպջակի ողջ ծավալը լցվում է հագեցած գոլորշիով:Երբ ջուրը սկսում է եռալ,պղպջակը պայթում է և նրա միջի գոլորշին դուրս է գալիս շրջակա միջավայր:Խշշոցը դադարում է և հեղուկն սկսում էբլբլթալ,ասում ենք՝ ջուրը եռում է:
- Ո՞ր բաժակից խմել թեյը,որպեսզի շրթունքները չայրվեն՝ ալյումինե թե՞ բյուրեղապակյա:
- Ալյումինե բաժակը,որը լցված է տաք թեյով,այրում է շուրթերը, իսկ բյուրեղապակյա բաժակը՝ ոչ:Ալյումինը օժտված է ավելի բարձր ջերմահաղորդականությամբ: Ջերմահաղորդականություն կոչվում է մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին:
- Ո՞ր բաժակի մեջ է ավելի դանդաղ թեյը սառչում,սպիտակ թե՞ սև:
Վերցնենք 2 չեփած
ձու և տեղավորենք
2 բաժակներում:
Կտեսնենք, որ աղի
ջրի մեջ ձուն չի
սուզվում, այն
բարձրանում է վերև,իսկ
մաքուր ջրում ՝
սուզվում է:
-
Հայտնի
է, որ աղի ջրում
խտությունը ավելի
մեծ է, քան քաղցրահամ
ջրում, ուստի ձուն
բարձրանում է վերև:Այս
մեթոդով մայրիկները
պատրաստում ենճիշտ
աղաջուր:Այս պատճառով
է, որ աղի ջրերում
լողացող մարդիկ
ավելի ապահով են:
- Շատ հաճախ խոհանոցում անհրաժեշտ է լինում օգտագործել թերմոս , որը հնարավորություն է տալիս հեղուկը կամ կերակուրը 24 ժամ պահել տաք վիճակում: Ինչպե՞ս է դա կատարվում:
-
Թերմոսը
կրկնակի պատերով
ապակե անոթ է, արտաքին
և ներքին պատերի
արանքից օդը հանած:
Անոթի պատերը թե
ներսից, թե դրսից
պատված են հայելային
շերտով և ջերմամեկուսիչ
նյութով, որի շնորհիվ
էլ իրականացնում
են ջերմաստիճանի
պահպանումը:
-
Օրեցօր
զարգանում է ֆիզիկան
և նրաօգտագործման
հնարավորությունները
ավելի են մեծանում:
3 րոպեում միկրոալիքային
ջեռուցիչներով
կարելի է ուտեստներ
պատրաստել, շոգեեփով
մի քանի րոպեում
որևէ կերակուր
եփել,ձեռքի աշխատանքները
վեր են ածվել էլեկտրականի,
ստեղծվել են օդարկիչներ,
որոնք ապահովում
են խոհանոցում
չոր և մաքուր օդ:
- Ֆիզիկան հնարավորություն է տալիս հասկանալու թե´ մեխանիկական, թե´ ջերմային սարքերի հետ ճիշտ աշխատելու հնարքները:
- Ֆիզիկայի օրենքների իմացությունը թույլ է տալիս ճիշտ ընտրել խոհանոցային սպասքը, կաթսաները, հասկանալ ո՞ր կաթսայում է ավելի համեղ պատրաստվում ապուրը և պահպանել խոհանոցային բազմաթիվ գաղտնիքներ:
- Դե´, մեզ մնում է ժամանակին սերտել ֆիզիկայի հետաքրքրաշարժ դասերը և կիրառել դրանք կյանքում :
© ООО «Знанио»
С вами с 2009 года.