
Մի «խելացի»
պրոֆեսոր մի
օր
համալսարանում
մի հարց տվեց
իր
ուսանողներին.
- Այն ամենն
ինչ
գոյություն
ունի Աստծո
կողմի՞ց է
ստեղծված:
Մի ուսանող
խիզախորեն
պատասխանեց.
- Այո',ամեն ինչ
Աստված է
ստեղծել:
- Մի՞թե այն
ամենն, ինչ կա
աշխարհում
Աստված է ստեղծել:
-
Այո,պարոն,-պատասխանեց
ուսանողը:
Այնուհետև
պրոֆեսորը
հարցրեց.
- Եթե Աստված
ամեն ինչն է
ստեղծել,ապա
նա ստեղծել է
նաև Չարիքը,
քանզի այն
գոյություն
ունի:
Համաձայն
այն
սկզբունքի,
որ մեր
արարքները սահմանում
են մեր ով
լինելը, ապա
Աստված
Չարիքն է:
Լսելով այս
պատասխանը`
ուսանողը մի
պահ լռեց: Պրոֆեսորը
շատ գոհ էր
ինքն իրենից,
նա ևս մեկ անգամ
հայտարարեց,
որ Աստծո
հավատքը լոկ
միֆ է: Մեկ
ուրիշ
ուսանող
բարձրացրեց
ձեռքը և ասաց.
- Պրոֆեսոր,
կարո՞ղ եմ
ձեզ մի հարց
տալ:
- Ի՞նչ հարց:
Իհա'րկե,
կարող ես,
համեցի'ր:
Ուսանողը
ոտքի
կանգնեց և
պատասխանեց.
-Պրոֆեսոր,ցուրտը
գոյություն
ունի՞:
- Այդ ի՞նչ
հարց է,
իհարկե,
գոյություն
ունի: Դու
երբեք չե՞ս
մրսել միթե:
Ամբողջ
լսարանը
ծիծաղեց
ուսանողի
առաջին հայացքից
անմիտ
թվացող
հարցի վրա:
Երիտասարդը
պատասխանեց.
- Իրականում,
պարոն,
ցուրտը
գոյությունը
չունի:
Ֆիզիկայի
օրենքների
համաձայն,այն
ինչ մենք
համարում
ենք ցուրտ,
իրականում,
տաքության բացակայությունն
է: Բացարձակ
զրոն (−273.15
աստիճան ըստ
Ցելսիուսի
սանդղակի)
տաքության
իսպառ
բացակայությունն
է,երբ ամբողջ
մարմինը
դառնում է
իներտ և անընդունակ
փոխազդելու
այլ
մարմինների
հետ այդ
ջերմաստիճանի
պայմաններում:
Ուսանողը
շարունակեց.
-Պարոն, իսկ
մթությունը
գոյություն
ունի՞:
- Իհա'րկե,
գոյություն
ունի,-առանց
վարանելու պատասխանեց
պրոֆեսորը:
-Դուք այս անգամ
էլ ճիշտ
չեք,պարո'ն:
Մթություն
նույնպես գոյություն
չունի:
Մթությունն,
իրականում,
լույսի
բացակայությունն
է: Մենք կարող
են ուսումնասիրել
լույսը,բայց
ոչ
մթությունը:
Մենք կարող
ենք
Նյուտոնի
պրիզմայի
օգնությամբ
տարրալուծել
լույսը և
ուսումնասիրել
ամեն գույնի
ալիքի
երկարությունը
և այլ
հատկություններ:
Դուք չեք
կարող չափել
մթությունը:
Լույսի ալիքը
կարող է
թափանցել
մթության
մեջ և ճեղքել այն:
Ինչպե՞ս եք
Դուք ի զորու
իմանալ, թե
ինչքան մութ
է
տարածությունը:
Սակայն,Դուք
կարող եք
չափել
լույսի
առկայությունը
տարածության
մեջ:
Մթության
հասկացությունը
մարդ օգտագործում
է
բնութագրելու
համար
լույսի
բացակայության
դեպքում
տեղի
ունեցող
երևութների էությունը:
Վերջիվերջո,
երիտասարդը
հարցրեց.
-Պարոն,իսկ
Չարիքը
գոյություն
ունի՞:
Այս անգամ
անվստահորեն
պրոֆեսորը
պատասխանեց.
- Իհարկե, ինչպես
ես արդեն
ասել եմ: Մենք
այն տեսնում
ենք ամեն օր:
Մարդկանց
մեջ եղած
դաժանությունը,
բազմաթիվ
հանցագործություններ
և բռնությունը
ամբողջ
աշխարհով
տարածված…
Այս օրինակները
ոչ այլ ինչ են,
քան Չարիքի
դրսևորումներ:
Ուսանողը
պատասխանեց.
-Չարիքը
գոյություն
չունի,կամ
գոնե
գոյություն
չունի Նրա
համար: Չարիքը
Աստծո
բացակայությունն
է: Այն նման է
ցրտին ու
մթությանը,
բառ` մարդու
կողմից
ստեղծված բացատրելու
համար Աստծո
բացակայությունը:
Աստված չի
ստեղծել
Չարիքը:
Չարիքը
հավատը կամ սերը
չէ, որը
գոյություն
ունի ինչպես
լույսն ու
ջերմությունը:
Չարիքը
մարդու սրտի
աստվածատուր
սիրո
բացակայության
արդյունքն է:
Դա նման է
ցրտին, որ
գալիս է
տաքության
բացակայության
դեպքում կամ
մթությանը,
որ վրա է
հասնում , երբ
չկա լույս…
Պրոֆեսորը
նստեց:
Այդ
ուսանողի
անունն էր
Ալբերտ Էյնշտեյն:
|