Դատիարակություն

  • docx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала dastiarakutyun.docx

Երեխաների դաստիարակությունը

Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։ Չկա առավելանմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մեր փորձով փոխարինելու փորձը։

Ժան Ժակ Ռուսո

 

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:

Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ էքանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունիշուտ էզարգանումուստի հատուկ մոտեցում է պետք:

Մի բան պարզ էոր երեխային պետք է դաստիարակել մանկուցայլապես ուշ կլինիԻնչպես մեր մեծերն էին ասում, «Երեխայինբարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանիցԵրեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծնշանակություն ունի շրջապատըսակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքումհետո՝ դպրոցում:Ծնողները՝ հայրն ու մայրըպետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:

Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Եվ նրա նշանակությունը չի կարելի չգնահատել, չի կարելի ինքնահոսի թողնել, կամ ամբողջովին վստահել մանկապարտեզին ու դպրոցին: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքներինրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենցերեխայինորի արդյունքում անվճռականություն են ցուցաբերումև ի հայտ են գալիս մի շարք բացթողումներև երբ երեխան արդենսկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործումսկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողինորնէլբնականաբարհիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:

Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակություն վրաներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով:

Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խմբեր`

1.ավտորիտար

2. հանդուրժողական

3. ավտորիտատիվ

1.Այն ծնողներըորոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին, սովորաբար ջղային ենդժգոհիշխողկոպիտ,սահմանափակ են արտահայտում իրենց հույզերըՆման ծնողի համար երեխային գրկելըհամբուրելըգովասանքի խոսքեր ասելըլրացուցիչ ճոխություն է և անընդունելիՆման հարաբերություններում ծնողը միտ ճիշտ էիսկ երեխան միշտ պետք է ենթարկվողլինիԱյսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստվախկոտջղային,դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնումՆման դաստիարակության արդյունքում տուժում եներեխա-ծնող հարաբերություններըանխուսափելի են վեճերը:

2.Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն էՆման ծնողները ջերմ են և հուզականբայց շատ սահմանափակհսկողությամբքիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներինԱյս ծնողըառավել շահագրգռված էոր երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանիՆման ընտանիքներում մեծացող երեխաները լինում ենանհանգիստկարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասինթելադրում են ծնողներին իրենց կամքր ևթերահավատությամբ են վերաբերվում նրանց: <<Ժամանակակից>> ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այսերևույթիներբ մայրըկամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյայինԻհարկենման դեպքերում օգնության են գալիսդայակըտատիկները կամ որևէ կրթական համալիրբայց արդյունքում երեխան մնում է անտեսվածունենում էինքնավստահության պակասիսկ երբեմն էլ ցուցաբերում է հակասոցիալական վարք:

3.Երրորդ ոճը ավտորիտատիվն էՆման ծնողները լինում են ջերմհանգիստչափավոր են հսկողության մեջքաջալերում եներեխայինհաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանըԱյս ծնողները հակված են դրականծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուննրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքըԱյսպիսիընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահի վիճակի են պատասխանատվություն կրելանկախ ենանկեղծ:

Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ`

·         Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իրանձի նկատմամբ:

·         Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքի ձևավորումը, նրա նպատակասլացությունը:

·         Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:

·         Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:

Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:

Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև կոնֆլիկտների առկայությունը նունպես վնասում է երեխային: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, դրա հետևանքով անընդհատ բախումների առիթ է հանդիսանում, որի արդյունքում էլ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ և մնում է բարձիթողի վիճակում:

Երբ բացակայում է ծնողներից մեկը, ապա տեղի է ունենում ծնողական զգացմունքների ոլորտի ընդարձակում: Այն բոլոր զգացմունքներն ու էմոցիաները, որոնք նախատեսված էին բացակայող ամուսնու կամ կնոջ համար, ուղղվում են երեխային: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է, երեխան այս պարագայում առավել սիրված ու գնահատված կարող է լինել, սակայն դա այդպես չէ, ուստի այս պարագայում ի հայտ է գալիս ամեն կերպ երեխային պաշտպանելու ձգտում և երեխային զրկում են առավել ազատ, ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունից:

Շատ դեպքերում, երբ ծնողները տեսնում են, որ իրենց երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, որի արդյունքում նրանք ամեն կերպ երեխաների մեջ սերմանում են մանկական որակներ, որն էլ հատկապես դեռահասության տարիքում կարող է հանգեցնել ծնող–երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ դեռահասները ավելի շատ ձգտում են մեծահասակին բնորոշ որակներ ձեռք բերել ու համապատասխան գործունեություն ծավալել:

 Եթե յուրաքանչյուր ծնող ինքն անձամբ թեկուզ մեկ անգամ խորությամբ մտածի իր սեփական դաստիարակչական ներգործությունների մասին, վերլուծի, կշռադատի սեփական քայլերը, ապա անպայման կգտնի այն պատճառը, այն սկզբնաղբյուրը, որը հանգեցրել է սեփական երեխայի սխալ դաստիարակությանը և վարքի շեղումներին:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ երեխաները ծնվում են ոչ միայն նրա համար, որ մենք նրանց դաստիարակենք, այլ նաև նրա համար, որ նրանք մեզ դաստիարակեն: Որպեսզի երեխային դարձնի լավագույնը, լավ ծնողը պետք է ինքը դառնա ավելի լավը:

Առաջին հերթին ծնողը պետք է երեխայի մոտ ձևավորի բարձր ինքնագնահատականԻնչքան շատ երեխան սիրի ու հարգի ինքնիրենայնքան լավ կվերաբերվի շրջապատի մարդկանց և բնականաբար լավ կարծիքների կարժանանա:

Չի կարելի երեխային կառավարել սակարկելով ձեր սերըՕրինակ` “Եթե չանես այնինչ ասում եմապա ես քեզ էլ չեմ սիրի”:Երեխաները մայրական սիրո կորստի վախ են ապրումորի հետևանքով ավելի անվստահ են լինում մարդկանց մեջ:

Հաճախ ասեք երեխայինոր սիրում եքՀաճախ գրկեք նրաներեխան պետք է իմանաոր իրեն սիրում են և կսիրեն միշտինչ էլոր լինի:

Ծնողական սերը երեխային շատ ավելի մեծ երջանկություն կբերիեթե նա տեսնիոր այդ զգացմունքը ծնողները մշտապեսդրսևորում են ոչ միայն իրայլև միմյանց նկատմամբ:

Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին որ դու ես կամ դու ես ուզում: Դաստիարակությունը պետք է օգնի նրան լինել ոչ թե քեզ նման, այլ իր նման:

Հարգանքով վերաբերվեք այն ամենինինչ երեխան անում էԵթե քնելու ժամն է և նա դեռ խաղում էօգնեք նրան խաղըավարտին հասցնել:

Եթե երեխան սխալ բան է արելնրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:

Սովորեցրեք լավատեսություն: Ձախողումը փորձ էորն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համարՕրինակ`երեխան պարտվել է որևէ մրցույթումչնայածոր ինքը շատ էր ուզում հաղթել և երկար ժամանակ պատրաստվել էրԲացատրեքնրանոր իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար:

Անհնար է միշտ հաղթել և ամեն ինչ անել ճիշտԲայց պետք է ձգտել դրանԱյնպես որեթե ինչ-որ բան չի ստացվումապապետք է ավելի շատ աշխատել և այդ դեպքում անպայման կհասնի իր ուզած արդյունքին:

Մի պահանջեք երեխայից վարձահատույց լինել այն ամենի համար, ինչ արել եք նրա համար: Դուք  նրան կյանք եք տվել.. ինչպես նաՁեզ փոխհատուցի նույնը:

 Ասացեք երեխայինոր կյանքում լինում է և՛ ուրախությունև՛ տխրություներջանիկ պահեր և վատ իրավիճակներ:

Ամեն մարդ ունի կոնկրետ ընդունակությունԻնչքան շուտ երեխան սկսի զբաղվել իր կյանքի գործովայնքան իր հասակակիցներիհամեմատ ավելի մեծ հաջողության կհասնի:

 Ձեր խնդրին է երեխային ցույց տալ և թույլ տալ փորձել շատ մասնագիտությունների առանձնահատկություններՊատմեքերեխայինթե ինչպես կարելի է վաստակել գումարօրինակ բերեք իրեն ծանոթ մարդկանցմիասին դիտեք ուսուցողականֆիլմերկարդացեք գրքեր մասնագիտությունների մասին և այլն:

Կարդացեք երեխայի համար վաղ տարիքիցՀանձնարարեք առաջադրանքներ և հետևեքթե որ առաջադրանքի ժամանակ է նահետաքրքրված և կարող է ժամերով զբաղվելԴա նշան էոր երեխային փորձեք այդ ուղղությամբ զարգացնել:

Երեխան, փոքր տարիքում հետաքրքրված լինելով արվեստով, հնարավոր է հեշտությամբ փոխի հետաքրքրությունըԲայց վստահեղեքոր կուտակված փորձը անպայման օգուտ է տալուԵվ չի բացառվումոր երեխան կգտնի նմանօրինակ մասնագիտություն:

Զարգացրեք երեխայի մոտ ճարտասանությունը: Մարդու կյանքում հաջողությունը կախված է 80% բանակցելու և ընդհանուր լեզուգտնելու կարողությունիցԵթե ուզում եքոր ձեր երեխան լինի հաջողականհրաժեշտ է զարգացնել նրա մոտ արդյունավետհաղորդակցման հմտությունները:

Երեխային սովորեցրեք ճանաչել և բառերով արտահայտել իր զգացողություններըզգացմունքներըմտքերըկառուցել ճիշտնախադասություններ և կարողանալ վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով:

 Սերմանեք երեխայի մոտ շատ հաղորդակցվելու ցանկությունՄիասին մասնակցեք զարգացնող խմբակներինորից պատմեքկարդացած հեքիաթներըքննարկեք միասին դիտված ֆիլմերը և տեղի ունեցած իրավիճակները:

Երբեք մի ստորացրեք երեխային դաստիարակության ընթացքում:

Խրախուսեք երեխային ունենալ իր սեփական կարծիքըհասկանալ իր ցանկություններըԻմանալթե ինչ և ինչու է ինքըցանկանումՉափահաս կյանքում շատ կարևոր է հասկանալ ինքդ քեզառանձնացնել քո անհատականությունըպահանջներով ևցանկություններով հանդերձԴա բավական նորմալ էեթե որոշ դեպքերում ձեր երեխայի կարծիքը չհամապատասխանիընդհանուրի կարծիքի հետ:

Խրախուսեք երեխային որպեսզի նա անընդհատ ընտրություն կատարիԴուք մի շտապեք նրա փոխարեն ընտրելԻրականում մերկյանքը կախված է նրանիցթե ինչ ենք մենք ընտրումՅուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքներըորն էլ կազմում է մերկյանքըԱյնպես որշատ կարևոր էոր մարդը վաղ տարիքից սովորի ընտրել:

Եթե երեխայի համար որևէ բան եք գնումխնդրեք նրան օգնի ձեզ ընտրելԵթե պատրաստվում եք զբոսնելապա հարցրեքինչ էուզում հագնիՕրինակ հարցրեքոր զգեստն է ուզում հագնիկարմիր, թե՞ կապույտկամ ինչ է տանելու իր հետ խաղալուհամարգնդակը թե՞ հեծանիվըԱնընդհատ սովորեցրեք նրան ընտրելոր ափսեից ուտիոր տիկնկի հետ քնիինչ գիրք կարդաք ևայլն:

Մի տանջեք ձեզ, եթե չեք կարողանում ինչ որ բան անել ձեր երեխայի համար, տանջվեք եթե կարող եք անել, բայց չեք անում:

Միշտ հիշեք, ինչքան էլ որ անեք երեխայի համար դա քիչ է, եթե չես արել ամեն ինչ: Դա կարևոր օրենք է դաստիարակության մեջ:

Երեխայի հետ հաճախ զրուցեքհարցրեք նրա կարծիքն ու խորհուրդը:

Սովորեցրեք նրան ինքնուրույնություն: Ինչքան երեխան ինքնուրույն լինի, այնքան իրեն վստահ կզգա: Վաղ տարիքից սովորեցրեքինքնուրույն հագնվի և հանվի, հավաքի իր խաղալիքները, ինքնուրույն ուտի: Զինվեք համբերությամբ և օգնեք երեխային անել այն,ինչ նա փորձում է անել ինքնուրույն:

Զարգացրեք երեխայի երևակայությունը: Կյանքի հաջողությունը կախված է դժվարություններին դիմադրելուց և գլուխ հանելուց:Ինչքան լուծման տարբերակներ մտածենք, այնքան արդյունավետ կհարթենք խոչընդոտները:

Վաղ հասակում երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործական ընդունակություններ: Նկարչություն, պար, երաժշտություն,բանաստեղծություններ հորինել, հայտնի հեքիաթի ավարտի սեփական տարբերակ և այլն: Նրան անընդհատ հարցրեք. «Իսկ ի՞նչկլինի, եթե...»

Սովորեցրեք գնահատել ժամանակը: Ամենաարժեքավորը, որ ունենք կյանքում, դա կյանքի ժամանակն է: Ինչքան արդյունավետմենք օգտագործենք այն, այնքան լավ կլինի մեր կյանքը:

Վաղ տարիքից սովորեցրեք նրան լինի անընդհատ զբաղված: Եթե երեխան չգիտի ինչով զբաղվի, զբաղեցրեք նրան որևէհերտքրքիր բանով: Ժամանակի ընթացքում զբաղված լինելու սովորությունը, կվերածվի բնավորության: Իսկ սա հաջողակ մարդուհամար կարևոր հանգամանք է:

Երեխայի հետ պլանավորեք հաջորդ օրը և շաբաթը: Վերլուծեք անցաց օրը, օրինակ քնելուց առաջ: Շեշտեք նրահաջողությունները և խրախուսեք:

Սերմանեք պատասխանատվություն: Հաջողակ մարդիկ գիտակցում են, որ միայն իրենք են պատասխանատու այն ամենի համար,ինչ կատարվում է իրենց կյանքում:

Վաղ տարիքից սովորեցրեք պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար: Նա պետք է հասկանա, որ բոլոր իրգործողությունները ունեն հետևանք: Բայց մի հանդիմանեք նրա սխալները, պարզապես բացատրեք, քննարկեք որտեղ է սխալ:Ձեր երեխան զարգանում է որպես անհատ և պետք է իր սխալների հիման վրա փորձ ձեռք բերի:

Ձեռք բերեք տնային կենդանի, բայց նախապես պայմանավորվեք, որ նա կենդանուն կկերակրի, կհետևի կմաքրի նրա հետևից:

 Զարգացրեք երեխայի մոտ սովորությունորկատարի իր խոստումըԴա սովորեցրեք ձեր սեփական օրինակովանպայման արեքայնինչ խոսք եք տվել նրանԱյդպես նա կզգա իր կարևորությունը և նշանակությունըինպես նաև կսովորի պահել իր խոսքը:

Սովորեցրեք ունենալ նպատակ և հասնել այդ նպատակինՇատ մարդիկ չեն հասնում հաջողությանորովհետև հստակ չգիտեն`ինչ են ուզումՆրանց ցանկությունները թույլ ուրվագծված են և շատ քիչ հույս ունենոր երբևէ կկատարվի:

 Ուստի երեխային պետք է սովորեցնել կոնկրետ ինչ է ուզումդրան հասնելու ինչ պլաններ ունի և անպայման իրագործի այն:

Շատ կարևոր էոր երեխան ճաշակի հաղթանակի «համը»: Անպայման գովեք երեխայիներբ արժանի է դրանՀստակեցրեքկոնկրետ ինչի համար եք գովումԵթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվումօգնեք նրանբայց ոչ մի դեպքում նրա փոխարենչանեք ամբողջ աշխատանքըԽրախուսեք երեխայի ձգտումըոր սկսածը հասցնի ավարտինՍովորեցրեք դժվարություններիհանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարելՉէ որ հաջողությունըակտիվ գործունեության արդյունք է:

Որպեսզի երեխան մեծ տարիքում հաջողակ լինի պետք է շատ աշխատել: Բայց դրա հատուցումը կլինի ձեր ժառանգի երջանիկկյանքը: Բացի այդ երեխայի մոտ հաջողակ լինելու որակները զարգացնելու ընթացքում դուք էլ ավելի կփոխվեք դեպի լավը:Այսպես ձեր կյանքն էլ կփոխվի դեպի լավը և կներկվի նոր ու վառ գույներով:

Կարողացեք սիրել ուրիշի երեխաներին: Երբեք օտարին մի արեք այն ինչ չէիք ցանկանա, որ ձեր երեխային անեն:

Սիրեք ձեր երեխային այնպիսին ինչպես, որ նա կաանընդունակ, անհաջողակ, փոքր թե մեծ, շփվելով նրա հետ ուրախացեք, քանի որ երեխան դա տոն է, որն առայժմ քեզ հետ է:

Բոլոր ծնողները և մանկավարժները գիտեն, որ երեխան ավելի շատ սովորում է ուրիշների օրինակով: Եվ առաջին հերթին այդպիսի օրինակ են հանդիսանում հենց ծնողները: Օրինակ` եթե հայրը տղային ասում է ուտելուց առաջ ձեռքերդ լվա, իսկ ինքը աշխատանքից գալիս ու չի լվացվում, ինչքան էլ երեխային ասեն, նրա մոտ ենթագիտակցական ձգտում է անել հոր նման: Առաջանում է կոնֆլիկտ դաստիարակության մեջպահանջի և կատարածի անհամապատասխանություն, որն էլ իր հերթին ծնում է դիմադրություն:

Երեխաների հոգեբանական հավասարակշռությունը հիմնականում կախված է ծնողներից: Ամենակարևոր բանը, որ երեխան կարող է ստանալ` դա այն համոզմունքն է, որ ծնողները սիրում են իրեն և պատրաստ են միշտ օգնել:

Ծնողի եւ երեխայի հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկն է նաև երեխայի ազատ կիսվելը ծնողի հետ: Նման հարաբերություններ հաստատելը և բաց զրույցներին հասնելը ժամանակ, համառություն և փոխըմբռնում է պահանջում: Ծնողները նաև պետք է ժամանակ գտնեն յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես ժամանակ անցկացնելու, հատկապես, երբ պետք է զրուցել երեխային հուզող կամ խանգարող խնդիրների մասին:

 

 

 

 

Հաղթահարի՛ր վատ սովորությունները

Մենք ապ­րում ենք սո­վո­րույթ­նե­րով, որոնք կազ­մում են մեր կյան­քի մեծ մա­սը: Ի՞նչ է սո­վո­րույ­թը: Սո­վո­րույ­թը սո­վո­րա­կան, ծա­նոթ և անվ­տանգ գոր­ծո­ղու­թյուն է: «Ավ­տո­մա­տաց­ված» վարք, որը չի պա­հան­ջում խորհր­դա­ծու­թյուն­ներ կամ գի­տակ­ցա­կան ջան­քեր: Մար­դիկ սկսում են այն կու­տա­կել ման­կուց, և ար­դեն գի­տա­կից տա­րի­քում մարդ ձեռք է բե­րում մի ամ­բողջ կույտ սո­վո­րույթ­ներ:

Աշ­խա­տան­քից հե­տո փռվե­լ բազ­մո­ցին 
(հե­ռուս­տա­ցույց դի­տել, շա­տա­խո­սել ըն­կե­րու­հու հետ)...

Գեր­հա­գե­նալ(ու­տել շատ քաղցր, յու­ղոտ)...

Հե­տաձ­գել իր կյան­քը մին­չև եր­կու­շաբ­թի...

Գրգռվել և կոպ­տել ի պա­տաս­խան կոպ­տու­թյան...

Սե­փա­կան խնդիր­նե­րում մե­ղադ­րել մտե­րիմ­նե­րին...

Չգի­տակ­ցել ինքն իրեն և սե­փա­կան արարք­նե­րը...

Չմտա­ծել, չվեր­լու­ծել, եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի չհան­գել...

Շա­տա­խո­սել և ոչինչ չա­նել...

Փախ­չել խնդրից...

Տնքտնքալ, նվնվալ, դժգո­հել, չգոր­ծել...

Պատ­կե­րաց­նել ամե­նա­վա­տը...


Կարծում եմ` բոլորին ծանոթ է: «Իսկ լավ սովորույթնե՞րը,- կհարցնեք դուք,- օրինակ, մաքրել ատամները կամ հաճախել մարզադահլիճ»: Բանն այն է, որ լավ հմտությունները դադարում են լինել օգտակար, հենց որ վերածվում են սովորական, ավտոմատացված վարքի...

Ասացեք, օրինակ, ինչ լավ բան կա նրանում, որ առավոտյան` հազիվ տրորելով աչքերը, դուք խցկվում եք լողասենյակ, որպեսզի երկու-երեք անգամ շփեք ատամները... Որտե՞ղ է դրա օգուտը:

Կամ, ասենք, մարզումները մարզադահլիճում: Եթե գնաս մարզադահլիճ և անես միանման և ավտոմատացված միևնույն շարժումները, մկաններն աստիճանաբար կսովորեն ծանրաբեռնվածությանը և կդադարեն զարգանալ:

Միտք առաջին.

Հենց որ գործողությունը դառնում է ավտոմատացված, չգիտակցված վարք, այդ գործողությունը դադարում է լինել օգտակար: Ձևավորվում է սովորույթը:

Միտք երկրորդ.

Սովորույթները որոշում են քո (և իմը նույնպես) այսօրվա իրականությունը: Այն, ինչ ունես այսօր, քո սովորույթների արդյունքն է:

Օրինակ, կինը, որը երազում է լինել սլացիկ, շքեղ լեդի, աշխատանքից տուն վերադառնալուց հետո սովորության համաձայն խրվում է բազմոցի մեջ, միացնում է սիրելի սերիալը` թեյի հետ կուլ տալով կոնֆետներ...

...առողջ լինելու մասին երազողը դեղահաբերի կույտեր է ընդունում և բողոքում անշնորհք բժիշկներից...

...սիրելի լինել երազողը «ռազբորկա» է անում, վերահսկում, լարում սիրելիին և սովորույթի համաձայն փնթփնթում է նրա վրա...

...տղամարդու կողմից հարգված, գնահատված լինել երազողը շարունակում է վազել նրա ետևից, կատարել նրա ցանկությունները` սարսափելով նրան կորցնել, զայրացնել...

Միտք երրորդ.

Եթե քեզ չի բավարարում այսօրվա քո իրականությունը` արտաքինը, առողջությունը, հարաբերությունները, ուշադիր նայիր քո սովորույթներին, նրան, թե ինչ ես անում ավտոմատաբար ամեն օր, որը քեզ բացարձակապես օգուտ չի բերում:

Հնարավոր է` արժե հրաժեշտ տալ քո որոշ սովորույթներին:

Առջևում երևում է երազանքը` սլացիկ, գայթակղիչ ֆիգուրան, որը ձգում է տղամարդկանց հայացքները. երիտասարդությունն ու առողջությունը, որոնք օգնում են հեշտ և աշխույժ ապրել ու ստանալ նրա ամենաարժեքավոր պտուղները` ամենաանհրաժեշտ մարդու` քո սիրելիի սերն ու քնքշանքը:

Կողքին քո սովորույթներն են` սիրելի կոնֆետները և բլիթները, սիրելի հեռուստացույցն ու բազմոցը, սիրելի ծխախոտը, հարաբերություններ պարզելու սիրելի ձևը, ցավալի լինելու աստիճանի սիրելի նեգատիվ մտքերը...

Նրանք քեզ ետ են քաշում. «Մնա մեզ հետ... Մնա մեզ հետ... Ինչո՞ւ ես շարժվում, մտածում ինչ-որ բան անելու մասին... Մեզ հետ լավ է, հարմարավետ է, անվտանգ...»:

Ինչ-որ մեկին սովորույթներն են իշխում...

Ինչ-որ մեկը ինքն է որոշում սովորույթները և անվախ քայլ է անում երազանքին ընդառաջ, ապա էլի քայլ, էլի... և երազանքն իրականություն է դարձնում...

 

 

 

 

 

Կոմպյուտերային խաղերի վտանգը. Երեխաները կորցնում են իրականությունը


Գեւորը լուրջ մտահոգված է, որ իր կրտսեր եղբայրը` 7-ամյաՏիգրանը, որ դպրոցի առաջին դասարան է ընդունվել`սովորելու եւ ընկերների հետ շփվելու փոխարեն, շարունակումէ «կառչած» մնալ համակարգչի մոնիտորից:

«Փոքր եղբայրս օր ու գիշեր կոմպյուտերից կառչած՝ խաղ ախաղում: Ծնողներիս դա կարծես բոլորովին չիանհանգստացնում, ասում են՝ լավ ա, թող էրեխեն զբաղվի:Բայց տենց չի կարելի, չէ՞, սաղ օրը խաղում ա, ես էլ որ գործեմ ունենում, կոմպյուտերի մոտ չի թողնում, հետս կռիվ ա անում» – պատմում է ուսանող Գեւորը:

Այսօր նման խնդիր կա շատ ընտանիքներում, որտեղ երեխաներն, աշխարհում ամեն բանի մասինմոռանալով, ժամերով նստում են համակարգչի առաջ եւ խաղում են:

Վնա՞ս են արդյոք համակարգչային խաղերը: Այս հարցն այսօր հետաքրքրում է շատերին եւՀայաստանում, եւ շատ այլ երկրներում: Կրթության միջազգային ակադեմիայի դոցենտ, հոգեբանՌուզաննա Ղարիբջանյանն ասում է, որ այս հարցը չունի միանշանակ պատասխան, եւ ամեն ինչ կախվածէ այն բանից, թե ինչքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առաջ եւ ինչպիսի՞ խաղեր էխաղում:

«Կոմպյուտերային խաղերը կարող են նպաստել երեխայի ինտելեկտուալ զարգացմանը եւ հաղորդակիցդարձնել նրան նոր տեխնոլոգիաներին: 21-րդ դարի երեխան պետք է կոմպյուտերի հետ «դու»-ով խոսի, –ասում է հոգեբանը: – Սակայն չի կարելի թույլ տալ, որ կոմպյուտերային խաղերը դառնան նրա կյանքիիմաստը: Պետք չի, որ երեխան ապրի միայն վիրտուալ աշխարհում, քանի որ նրա անձը պիտի ձեւավորվիայլ երեխաների եւ մեծահասակների հետ շփման մեջ: Երբ երեխան մերժում է իրական շփումը, իրժամանակի մեծ մասն անցկացնելով մոնիտորի առջեւ, նրան կլանում է վիրտուալ աշխարհը, եւ երեխանսկսում է հեռանալ իրականությունից, կորցնում է իր կոմունիկատիվ կարողությունները, դժվարությամբ էընկերանում այլ երեխաների հետ»:

Ըստ Ղարիբջանյանի, շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչ խաղեր է խաղում երեխան: Կան խաղեր, որոնքզարգացնում են տրամաբանությունը, վերլուծական միտքը, օգնում երեխայի ինտելեկտուալ զարգացմանը:Սակայն ցանկացած ինտերնետ ակումբ մտնելիս՝ ավելի հաճախ տեսնում ես մոնիտորների վրա ոչ թեստրատեգիաներ կամ տրամաբանական խաղեր, այլ դաժան եւ պարզունակ «կրակելու» տեսարաններ:Ըստ հոգեբանի, նման խաղերից շատերը կարող են ագրեսիվ վարք եւ ֆոբիաներ ստանալ:

«Տարածված կոմպյուտերային խաղերում հիմնականում կրակում են, ջարդում, սպանում, վերացնում ենինչ-որ օբյեկտներ, մարդկանց: Այսպիսի խաղերը երեխային հեռացնում են իրականությունից, ջնջում ենհասարակական նորմերի, ճիշտ, ադեկվատ վարքի հասկացությունները», – ասում է Ղարիբջանյանը:

Նա ասում է, որ շրջապատը ձեւավորում է երեխայի մտածելակերպն ու աշխարհայացքը, եւ եթե երեխայի«շրջապատը» դաժան խաղերն են, նա կարող է այդ խաղերում տեսած վարվելակերպի մոդելն իր հետիրական կյանք բերել եւ փորձել այն այնտեղ կիրառել:

«Այսպիսի խաղերը չեն սովորեցնում երեխաներին տարբերել լավը վատից եւ չեն հասցնում երեխային այնգաղափարը, որ վատ արարքների համար պետք է պատասխանատու լինել եւ պատասխան տալ, -ասում էհոգեբանը, – ընդհակառակը, դաժան խաղերը ստեղծում են երեխայի մոտ անպատժելիության զգացում:Երեխան սկսում է սխալ ընկալել հասարակության կողմից իր արարքներին տրվող պատասխանները, քանիոր խաղերում նրա արարքներին ոչ մի պատասխան չի հաջորդում»:

Համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացնող երեխաների մոտ հաճախ են նկատվում անքնություն, եւնրանք ունենում են մղձավանջային երազներ: Ղարիբջանյանը բացատրում է սա նրանով, որհամակարգչային խաղեր խաղալիս մարդու մոտ լարվում է ամբողջ նյարդային համակարգը, նա չիհասցնում քնելուց առաջ լիցքաթափվել, ինչի հետեւանքով ստացած տպավորությունները հաճախվերածվում են սարսափելի երազների, երբեմն էլ առաջացնում են անքնություն:

Մեծահասակները նույնպես շատ ժամանակ են անցկացնում համակարգչային խաղեր խաղալով, սակայն,ըստ հոգեբանների, նրանք՝ արդեն ձեւավորված անձնավորություններ լինելով, կարողանում են տարբերելխաղն իրականությունից, եւ նրանց համար խաղը իրականությունից որոշ ժամանակով հեռանալու,հանգստանալու մի ձեւ է:

Երեխաները՝ լինելով դեռ ձեւավորման շրջանում, շատ ավելի «սրտին մոտ» են ընկալում խաղերը: Խաղըհաճախ դառնում է երեխայի ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման հնարավորություն, եւ խաղի մեջնա փնտրում է այն ամենը, ինչ իրական կյանքում չի կարողանում ստանալ այդպես հեշտությամբ. խաղումերեխայի համար գրավիչ է հեշտ հաղթանակը, հեշտ լիդերությունը: «Խաղում ամենը խաղացողիձեռքերում է, եւ սա շատ հրապուրիչ է երեխաների համար, չէ՞ որ խաղը մենախոսություն է, որտեղ դութելադրում ես քո կանոնները, իսկ իրական կյանքը միշտ երկխոսություն է, որտեղ պետք է հաշվի առնելուրիշների կարծիքը», – ասում է Ղարիբջանյանը:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել, թե ինչքան ժամանակ են իրենց երեխաներնանցկացնում համակարգչի մոտ, եւ ինչ խաղեր են նրանք խաղում, քանի որ նույնիսկ ինտելեկտուալխաղերը չպիտի դառնան երեխայի միակ ընկերը եւ փոխարինեն իրական շփմանը:

Շատերին հուզում է այն հարցը, թե ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, եթե երեխան, ամեն ինչի մասինմոռանալով, ամբողջ օրը համակարգչային խաղեր է խաղում: Ղարիբջանյանն ասում է, որ նմանդեպքերում պետք է ոչ թե արգելել երեխային խաղալ, այլ նրա համար ավելի հետաքրքիր այլ զբաղմունքգտնել. «Ցանկալի է, որ ծնողներն ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին՝ տանեն նրանցկինո, զբոսնելու, գտնեն նրանց համար հետաքրքիր այլ զբաղմունքներ, ապահովեն երեխաների շփումը թեհասակակիցների, թե մեծահասակների հետ», – ասում է Ղարիբջանյանն, ավելացնելով, որ այս ամենը`համակարգչի չափավոր օգտագործման հետ մեկտեղ, կապահովի երեխայի ներդաշնակ եւ համակողմանիզարգացումը:

Ըստ Ղարիբջանյանի, շատ կարեւոր է նաեւ` այլ զբաղմունքների հետ մեկտեղ, հետաքրքրել երեխայինսպորտով: Սպորտով զբաղվող երեխաները, որպես կանոն, լինում են ավելի առողջ, առույգ, հեշտ ենընկերանում ուրիշ երեխաների հետ եւ հարմարվում դժվար պայմաններին: Նրանք լինում են ավելիինքնուրույն եւ պատասխանատու, եւ իրական աշխարհը նրանց համար դառնում է ոչ պակաս հրապուրիչ,քան վիրտուալ աշխարհը:

«Անպայման չի, որ երեխան լավ մարզիկ կամ սպորտի վարպետ դառնա, – նշում է հոգեբանը: –Սպորտում զարգանում է բնավորությունը ու կամքի ուժը, իսկ դա անհրաժեշտ է ցանկացած երեխայի»:

 

 

 

 

 

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

       Երեխայի դաստիարակության կարեւոր մասերից է նրան ճիշտ վարք սովորեցնելը: Կարգապահությունը տարբեր տարիքում տարբեր է լինում: Չկա երեխային դաստիարակելու մեկ ստույգ ձեւ, բայց մանկապատանեկան հոգեբույժները առաջարկում են ուշադրության արժանի հետեւյալ հիմնական դրույթները.

Երեխաները հիմնականում ցանկանում են գոհացնել իրենց ծնողներին: Խելացի ծնողը կարող է նրա այս ցանկությունը ճիշտ օգտագործել երեխային դաստիարակելու գործում:

Երբ ծնողները հավանություն են տալիս երեխայի արարքին, դա ներշնչում է նրան լավ վարքի: Երբ ծնողները դժգոհ են երեխայի վաղ տարիքում դրսեւորած վտնգավոր կամ տհաճ վարքից, ավելի մեծ հասակում երեխան չի կրկնի նման վարք:

Երեխայի համար կարեւոր է այն, թե ինչպես է ծնողը նրան նկատողություն անում կամ ուղղում: Ծնողը չպետք է շատ խիստ լինի, որպեսզի երեխան չզգա ծնողի կողմից սիրո կամ ուշադրության պակաս:

Երեխաները կարող են զայրացնել ծնողին, եւ ծնողը պետք է ուժեղ ինքնակառավարում ցուցաբերի զայրույթի պահին: Թեեւ բղաված <<ոչ>>-ը կարող է զսպել երեխային չթռչել դեպի խիտ երթեւեկությամբ փողոց, սակայն դա չի օգնի բարուրի մանուկին լացը կտրել: Ավելի մեծ հասակի երեխայի համար ծնողները պետք է սահմանեն դաստիարակման համատեղ եւ կոնկրետ չափանիշներ եւ դրանք բացատրեն երեխային:

Մեր խառը հասարակության մեջ, ուր մշակույթները եւ ծնողական պարտականություններ հասկացությունը այդքան տարբեր են, ամեն ընտանիքում ակնկալիքները երեխաներից տարբեր են լինում:

Մի երեխային կարող են թույլ տալ գալ տուն ցանկացած ժամի, մինչդեռ մյուսին կարող է նշանակվել խիստ գրաֆիկ: Երբ ծնողները եւ երեխաները համաձայնության չեն գալիս ընտանիքում սահմանված կանոնների վերաբերյալ, կարող է օգնել կարծիքների եւ մտքերի բաց եւ անկեղծ փոխանակումը: Այնուամենայնիվ, ծնողները պետք է շատ ուշադիր ընտրեն ընտանիքում հաստատվելիք կանոնները եւ օրենքները:

Վատ վարքը առաջին անգամ կանխելը ավելի հեշտ է, քան այն հետագայում ամեն անգամ սաստելը:

Ավելի լավ է ջարդվող կամ թանկարժեք իրերը հեռու եւ անհասանելի պահել երեխայից, որպեսզի նա չհրի եւ ջարդի դրանք: Երեխայի հետաքրքրասիրությունը պետք է, իհարկե, քաջալերել, բայց կոնկրետ գործունության մեջ, օրինակ՝ գլուխկոտրուկներով զբաղվելու, ջրաներկներով նկարելու կամ գրքեր կարդալու հարցում:

Երեխայի անցանկալի վարքը փոխելը կարող է օգնել նրան զարգացնելու ինքնակառավարումը եւ ավելի պատասխաատու եւ ուրիշների մասին հոգացող դառնալ:

Ինքնակառավարումը հանկարծակի կամ ավտոմատ կերպով ի հայտ չի գալիս: Նորածինները մեծերի կարիքն ունեն, որպեսզի սկսեն սովորել կառավարել իրենց: Ինքնակառավարումը սովորաբար ի հայտ է գալիս մոտ 6 տարեկան հասակում: Երբ երեխայի ինքնակառավարումը ղեկավարվում է ծնողների կողմից, այն ավելանում է դպրոցական տարիներին: Դեռահասների մոտ գլուխ է բարձրացնում փորձարկումներ կատարելու եւ ապստամբելու ձգտումը, բայց այդ շրջանը սովորաբար բարեհաջող է անցնում, եւ նրանք դառնում են պատասխանատու հասուն մարդիկ, հատկապես եթե նրանց ժամանակին հետեւել են:

Ծնողները պետք է դիմեն հատուկ մեթոդների՝ երեխային դաստիարակելու եւ սերնդից սերունդ փոխանցվող նրանց ակնկալիքները պարզելու համար:

Երբ երեխային կարգապահ դարձնելու ծնողների ջանքերը ապարդյուն են, այդ դեպքում հաճախ օգնում է երեխային դաստիարակելու հարցում դրսից մեկի առաջարկները: Երեխայի զարգացման եւ վարքի կարգավորման ոլորտում աշխատող մասնագետները կարող են ծնողներին տեղեկություն տալ այն մասին, թե ինչ են մտածում երեխաները եւ ինչպես են նրանք զարգանում: Նրանք կարող են նաեւ երեխայի անցանկալի վարքը փոխելու ձեւեր առաջարկել: Ծնողների համբերությունը եւ մասնագետների ժամանակին օգնությունը կնպաստի երեխայի անխափան սովորելուն, հասարակական բոլոր հաճույքներից օգտվելուն եւ իրենց սեփական ակնկալիքները պարզելուն:


 

Скачано с www.znanio.ru