Կիսամյակային աշխատանք ֆիզիկայից
ԹԵՍՏ 1
Կիսամյակ` II Անուն, ազգանուն _________________________
Դասարանը` 7 Միավորը՝ _______________________________
Տևողությունը`45 րոպե Գնահատականը՝ _________________________
Առավելագույն միավորը`20
1. Որքա՞ն է նորմալ մթնոլորտային ճնշումը՝ արտահայտված մմ սնդիկի սյունով: /1 միավոր/
ա/ 670 բ/ 760 գ/ 9,8 դ/ 100
2. Կազմե´ք համադրություններ՝ օգտվելով ձախ և աջ ուղղահայաց սյունակների հասկացություններից: /1 միավոր/
1/պողպատե գնդիկը ա/ ֆիզիկական մարմին է:
2/ կայծակը բ/ ֆիզիկական մեծություն է:
3/ ծավալը գ/ ֆիզիկական երևույթ է:
3. Համապատասխանեցրե´ք ֆիզիկական մեծությունները և դրանց չափման միավորները:
/1 միավոր/
1/ հզորություն ա/ Ջ
2/ աշխատանք բ/Վտ
3/ արագություն գ/ կգ/մ3
4/ խտություն դ/ Պա
5/ ճնշում ե/ մ/վ
4. Ո՞ր դեպքում է մարմինը խորասուզվում հեղուկում: /1 միավոր/
ա/ երբ հեղուկի խտությունը մեծ է մարմնի խտությունից
բ/ երբ հեղուկի խտությունը փոքր է մարմնի խտությունից
գ/ երբ հեղուկի խտությունը հավասար է մարմնի խտությանը
5. Ինչպիսի՞ կապ կա ջրաբաշխական մեքենայի մխոցների վրա գործադրվող F1 և F2 ուժերի և S1 և S2 մակերեսների միջև, եթե մխոցները գտնվում են հավասարակշռության վիճակում:/1մ./
ա/ F1/F2=S1/S2 բ/ F1/F2=S2/S1 գ/ F1/F2=S22/S12 դ/ F1/F2=S12/S22
6. Ինչո՞վ է պայմանավորված գազի ճնշումն անոթի հատակին և պատերի վրա:/1 միավոր/
ա/ գազի կշռով բ/ գազի ծանրության ուժով
գ/ գազի մոլեկուլների հատվածներով դ/ գազի և անոթի մոլեկուլներիձգողությամբ
7. Ո՞րն է հիդրոստատիկ ճնշման բանաձևը: /1 միավոր/
ա/ P=ρgv բ/P=ρgh գ/ P=ρg/h դ/P=ρhv
8. Ինչի՞ է հավասար հաղորդակից անոթների աջ և ձախ ծնկերում հեղուկների խտությունների ρ2/ρ1 հարաբերությունը, եթե h1=20սմ, իսկ h2=15 սմ:/1 միավոր/
9. Ի՞նչ ճնշման տակ պոմպը պետք է մղի ջուրը, որ այն հասնի 15մ բարձրության: /2 միավոր/
10. Որոշե´ք ծովի ջրում 1,6մ3 ծավալով քարի վրա ազդող արքիմեդյան ուժը: / 2 միավոր/
ա/ 16,15կՆ բ/ 161,5կՆ գ/ 1,5կՆ դ/ 16,15Ն
11. Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>: /1 միավոր/
________________________________________________________________________________________________________________________________________________________________________
12. 7մ x 3մ x 0,4մ չափերով երկաթբետոնե սալն իր ծավալի կեսով ընկղմված է ջրի մեջ: Ի՞նչ արքիմեդյան ուժ է ազդում նրա վրա: / 2 միավոր/
13. 20 վ-ում 1 կմ ճանապարհ անցած ավտոմեքենայի շարժիչի կատարած աշխատանքը հավասար է 25 կՋ-ի: Որքա՞ն է քարշի ուժը և հզորությունը: / 2 միավոր/
14. Լրացրու աղյուսակը՝ յուրաքանչյուր ճիշտ պնդման դիմաց համապատասխան վանդակում կատարելով <<+>>, իսկ սխալ պնդման դիմաց <<–>> նշումը: /3 միավոր/
Հ/հ |
Պնդում |
Նշում |
1 |
Արքիմեդյան ուժը կախված է հեղուկի խտությունից |
|
2 |
Արքիմեդյան ուժն ուղղված է ծանրության ուժի ուղղությամբ |
|
3 |
Արքիմեդյան ուժը հավասար է արտամղած հեղուկի / գազի / կշռին |
|
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.