Կիսամյակային աշխատանք ֆիզիկայից, 7-րդ դասարան, I կիսամյակ, 2017-2018 ուստարի
Թեստ 1
1. Կազմի´ր համապատասխանություններ՝ միացնելով սլաքների օգնությամբ:
1.ջուր ա/ չափման միավոր
2. ջերմաչափ բ/ նյութ
3. կիլոգրամ գ/ չափիչ սարք
2. Շարունակի´ր միտքը:
Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է.
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
3. Ինչո՞վ է բնութագրվում ճանապարհը՝ որպես ֆիզիկական մեծություն:
ա/ և´ թվային արժեքով, և´ ուղղությամբ բ/ ո´չ թվային արժեքով, ո´չ ուղղությամբ
գ/ թվային արժեքով դ/ ուղղությամբ
4. Միմյանց հետ փոխազդեցության արդյունքում սայլակներից առաջինի արագությունը փոխվեց 6մ/վ-ով, իսկ երկրորդինը՝ 3մ/վ-ով:Ո՞ր սայլակի զանգվածն է ավելի մեծ և քանի անգամ:
ա/ առաջին սայլակինը, 3 անգամ բ/ առաջին սայլակինը, 2 անգամ
գ/ երկրորդ սայլակինը, 3 անգամ դ/ երկրորդ սայլակինը, 2 անգամ
5. Լրացրու´ բաց թողնված բառերը:
Խտություն = _________________________
6. Որքա՞ն է նկարում պատկերված ուժերի համազորը:
ա/ 70 Ն բ/ 50 Ն գ/ 10 Ն դ/ 0
![]()
F2 =40Ն F1=30Ն
7. Ո՞ր նկարում է ճիշտ պատկերված գնդիկի ծանրության ուժը, որում՝ կշիռը:
ա/ա-ում՝ ծանրության ուժը, բ-ում՝ կշիռը բ/ ա-ում՝ կշիռը, բ-ում՝ ծանրության ուժը
գ/ երկուսում էլ՝ ծանրության ուժը դ/ երկուսում էլ՝ կշիռը
![]()
![]()
![]()
ա/ բ/
8. Հորիզոնական ուղղությամբ 6Ն ուժով հրելիս սեղանը տեղից չի շարժվում: Ինչի՞ է հավասար հատակի և սեղանի ոտքերի միջև եղած շփման ուժը:
ա/ 0 բ/ 10Ն գ/ 6 Ն դ/ 60 Ն
9. Բերե´ք շփման դրսևորման վնասակար օրինակներ:
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
10. Լրացրու´ աղյուսակը՝ յուրաքանչյուր ճիշտ պնդման դիմաց համապատասխան վանդակում կատարելով +, իսկ սխալ պնդման դիմաց՝ - նշումը:
|
Հ/հ |
Պնդում |
Նշում |
|
1 |
Ուժի միավորը միավորների ՄՀ-ում նյուտոնն է |
|
|
2 |
Զանգվածը և կշիռը չափվում են միևնույն միավորներով |
|
|
3 |
Շփման ուժը պայմանավորված է Երկրի ձգողությամբ |
|
11. Մարմինը կարելի է ընդունել որպես նյութական կետ, եթե.
ա/ մարմնի խտությունը շատ փոքր է: բ/ մարմնի չափերը կարելի է անտեսել
գ/ մարմինը շարժվում է հավասարաչափ դ/ պարտադիր առկա են բ/ և գ/ պայմանները:
12. Աղջիկը գնեց 0,75 մ3 ծավալով արևածաղկի ձեթ: Որքա՞ն է այդ ձեթի կշիռը, եթե ձեթի խտությունը 930 կգ/մ3 է:
13-14. Ավտոմեքենան հավասարաչափ շարժվում է 36կմ/ժ արագությամբ:
13. Որքա՞ն է այդ արագությունը՝ արտահայտված մ/վ-ով:
14. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 3 վայրկյանում:
15-16. Զսպանակից անշարժ կախված բեռի կշիռը 10Ն է:
15. Որքա՞ն է բեռի զանգվածը:
16. Որքա՞ն է զսպանակի երկարացումը, եթե զսպանակի կոշտությունը 100Ն/մ է:
Անուն, ազգանուն ___________________________________________
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.