Կիսամյակային ամփոփիչ աշխատանք ինֆորմատիկայից, I կիսամյակ, 7-րդ դասարան,
2017-2018 ուստարի
Թեստ 1
1. Մեկ Կբայթը հավասար է՝
ա/ 1024 բայթի բ/ 1240 բայթի գ/ 1420 բայթի
2. Եթե ենթադրենք, որ դասագրքի մեկ էջը պարունակում է տեքստի 34 տող, իսկ յուրաքանչյուր տողում կա 65 պայմանանշան, ապա դասագրքի 2 էջը համակարգչում կզբաղեցնի՝
ա/ 34+65+2=101բայթ բ/ 34 x 65 x 2 = 4420բայթ գ/ 65-34=31բայթ
3. Կոդի տեսքով ինֆորմացիայի ներկայացման գործընթացը անվանում են՝
ա/հավաքագրում բ/ինֆորմացիա գ/կոդավորում
4. Լրացրու´ նախադասությունը:
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը անվանում են ___________________________, իսկ Բայթը ______________________________________
հաջոդականությունն է:
5. Ճի՞շտ է արդյոք հետևյալ արտահայտությունը. ջնջելով որևէ օբյեկտ և պահելով Recycle Bin-ում, մենք հիմնական հիշողությունն ավելորդ ինֆորմացիայից չենք ազատում:
ա/ ոչ բ/ այո
6. Օբյեկտի տեղափոխման համար անհրաժեշտ է /նշել սխալ տարբերակը/
ա/ մկնիկի ցուցիչով ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը և, ձախ սեղմակը սեղմած, մկնիկի տեղաշարժմամբ այն տեղափոխել անհրաժեշտ թղթապանակի մեջ
բ/ ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը, նշված օբյեկտը Computer պատուհանի Organize կոճակով բացված մենյուի Cut հրամանով հեռացնել՝ պահպանելով փոխանակման բուֆերում, բացել այն թղթապանակը, ուր պետք է օբյեկտը տեղափոխել, Computer պատուհանի Organize կոճակով բացված մենյուի Paste հրամանով փոխանակման բուֆերի պարունակությունը պատճենել այդ թղթապանակում:
գ/ Start մենյուից ընտրել Run հրամանը:
7. MS Word տեքստի սահմաններում բացված ենթատեքստային մենյուի Font հրամանով սահմանվում է՝
ա/ պարբերության ձևաչափը բ/ տառատեսակը
գ/ միջտողային հեռավորությունը
8. Microsoft Word տեքստային խմբագրիչի միջավայրում տեքստի որևէ հատված նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել այդ հատվածի սկզբում և...
ա/ մկնիկի ձախ կոճակը սեղմելով՝ ցուցիչը տեղաշարժել մինչև հատվածի վերջը
բ/ մկնիկի աջ կոճակը սեղմելով՝ ցուցիչը տեղաշարժել մինչև հատվածի վերջը
գ/ մկնիկի աջ ու ձախ կոճակները սեղմել միաժամանակ
9. Microsoft Word տեքստային խմբագրիչի Page Setup պատուհանում էջի անհրաժեշտ չափսը կարելի է կարգավորել՝
ա/ Size հրամանի միջոցով բ/ Open հրամանի միջոցով
գ/ Close հրամանի օգնությամբ
10. Microsoft Word տեքստային խմբագրիչում փաստաթղթից նշված հատվածը կարելի է ջնջել ստեղնաշարի՝
ա/ Delete կամ Backspace ստեղնի օգնությամբ բ/ Page Down ստեղնի օգնությամբ
գ/ Page Up ստեղնի օգնությամբ
11. Microsoft Word տեքստային խմբագրիչում փաստաթղթի ցանկացած մասից կարելի է նոր էջի անցնել
ա/ Ctrl և Enter ստեղների համատեղ սեղմումով
բ/ Ctrl և Tab ստեղների համատեղ սեղմումով
գ/ Enter և Tab ստեղների համատեղ սեղմումով
12. <</>> պայմանանշանի միջոցով տրվում է ֆայլի կամ ենթաթղթապանակի՝
ա/ գտնվելու հասցեն բ/ գույնը գ/ չափը
13. Արտաքին հիշող սարքի վրա որոշակի անվանումով պահպանված ինֆորմացիան անվանում են՝
ա/ ֆայլ բ/ սկավառակ գ/ մենյու
14. Օբյեկտը ընտրելու համար հարկավոր է՝
ա/ միացնել համակարգիչը
բ/ մկնիկի ցուցիչը տեղադրել համապատասխան տարբերավշանի վրա և սեղմել ձախ սեղմակը
գ/ բացել Computer-ը
15. ՀՀ դրոշը ընտրելիս կարելի է գրել՝
ա/ հայերեն բ/ ռուսերեն գ/ անգլերեն
Անուն, ազգանուն___________________________
Գնահատական _____________________________
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.