Ֆիզիկա 8-1

  • docx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала fizika 8-1.docx

Կիսամյակային աշխատանք ֆիզիկայից

ԹԵՍՏ 1

Կիսամյակ` II                                          Անուն, ազգանուն _________________________

Դասարանը` 8                                         Միավորը՝ _______________________________

Տևողությունը`45 րոպե                           Գնահատականը՝ _________________________

Առավելագույն միավորը`20

1.      Ո՞ր մեծությունն են անվանում ալիքի երկարությունը: /1 միավոր/

ա/ միավոր ժամանակում ալիքի տեղափոխությունը

բ/ ալիքի կատարի և փոսիկի միջև հեռավորությունը

գ/ մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոությունը

դ/ մեկ պարբերության ընթացքում կատարված տատանումների թիվը

 

2.      Ինչի՞ց է կախված ձայնի տոնի բարձրությունը: /1 միավոր/

ա/ ալիքի երկարությունից                       բ/ տատանումների լայնույթից

գ/ տարածման արագությունից               դ/ տատանումների հաճախությունից

 

3.      Ջրի մակերևույթով տարածվում է ալիք, որի երկարությունը 1մ է: Որքա՞ն է ալիքի տարածման արագությունը, եթե տատնումների հաճախությունը 2 Հց է: /1 միավոր/

 

 

Պատ.՝ _____________

4.      Նյութի ո՞ր վիճակում է դիֆուզիան ավելի արագ ընթանում: /1 միավոր/

ա/ պինդ                    բ/ հեղուկ                  գ/ գազային              

դ/ դիֆուզիայի արագությունը կախված չէ նյութի վիճակից

 

5.      Ինչպե՞ս է փոխվում դասասենյակում օդի մոլեկուլների անկանոն շարժման արագությունը՝ ջերմաստիճանը բարձրացնելիս: /1 միավոր/

ա/ մեծանում է                     բ/ փոքրանում է                   գ/ մնում է նույնը

 

6.      Ո՞ր դեպքում է մեծանում մարմնի ներքին էներգիան: /1 միավոր/

ա/ մարմինը բարձրացնում են 2մ-ով                                         բ/ մարմինը տաքացնում են 2°C

գ/ մարմնի արագությունը մեծացնում են 2մ/վ-ով                  դ/ բոլոր դեպքերում մեծանում է

 

7.      Նյութի ագրեգատային ո՞ր վիճակում է տեղի ունենում կոնվեկցիան: /1 միավոր/

ա/ միայն պինդ                    բ/ միայն հեղուկ                 

գ/ միայն գազային               դ/ հեղուկ և գազային

 

8.      Ընտրի´ր սահմանման ճիշտ շարունակությունը: /1 միավոր/

Հալում կոչվում է նյութի անցումը...

ա/ պինդ վիճակից գազայինի                  բ/ հեղուկ վիճակից գազայինի

գ/պինդ վիճակից հեղուկ վիճակի           դ/ հեղուկ վիճակից պինդ վիճակի

 

9.      Մեծությունները սլաքներով համապատասխանեցրու´ դրանց հաշվարկման բանաձևերի հետ: /2 միավոր/

 

ա/Մարմինը տաքացնելոը համար պահանջվող ջերմաքանակը:                          1/Q=λm

բ/ Բյուրեղային մարմինը հալելու համար պահանջվող ջերմաքանակը:              2/Q=qm

գ/ Վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմաքանակը:                                        3/Q=mc(t2-t1)

 

10.  Ի՞նչ  ջերմաքանակ կանջատվի 0,5 կգ բենզինը լրիվ այրելիս, եթե բենզինի այրման տեսակարար ջերմությունը 46 ՄՋ/կգ է: /2 միավոր/

ա/ 23ՄՋ                    բ/ 46ՄՋ                     գ/ 31 ՄՋ                    դ/ 92 ՄՋ

 

11.  Ի՞նչ են անվանում այն մեքենաներին, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխակերպում են մեխանիկական էներգիայի: /1 միավոր/

______________________________

12.  Որքա՞ն է ջերմաշարիժիչի ՕԳԳ-ն, եթե վառելիքի այրումից ստացած ջերմաքանակը 200 Ջ է, իսկ կատարած օգտակար աշխատանքը՝ 100Ջ: /1 միավոր/

ա/ 0,5%                                 բ/ 2%                          գ/ 50%                        դ/ 100%

 

13.  Որքա՞ն է ջերմաշարժիչում վառելիքի այրումից անջատված ջերմաքանկը, եթե նրա ՕԳԳ-ն h է, իսկ կատարած օգտակար աշխատանքը՝ A: /1 միավոր/

ա/ A/100h                 բ/ Ah/100                               գ/ 100A/h                              դ/ h/100A

 

14.  20°C ջերմաստիճանի 4 կգ ջրին որոշակի ջերմաքանակ հաղորդելիս այն տաքացավ մինչև եռման ջերմաստիճանը / 100°C/ և 200գ ջուրը փոխարկվեց գոլորշու: Որքա՞ն էներգիա հաղորդվեց ջրին ամբողջ պրոցեսի ընթացքում: /3 միավոր/

 

 

 

 

 

Պատ.՝ _____________

15.  Ժայռից 1400մ հեռավորությամբ թնդանոթից կրակում են: 8 վ անց ժայռի կողմից լսվում է կրակոցի արձագանքը: Որքա՞ն է ձայնի արագությունը և որքա՞ն ժամանակում է ձայնը թնդանոթից հասնում ժայռին: / 2 միավոր/

 

 

 

 

 

 

Պատ.՝ _____________