Ինֆորմատիկա 8-1

  • docx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала inform-8-1.docx

Կիսամյակային աշխատանք ինֆորմատիկայից, 8-րդ դասարան, II կիսամյակ

Անուն, ազգանուն _________________________________________________

Տևողությունը՝    45 րոպե                                  Միավորը՝ _______

Առավելագույն միավորը՝ 20                            Գնահատականը՝ _______________

Թեստ 1

1.      Մի օբյեկտի փախարինումը մեկ ուրիշով, որը պահպանում է հետազոտվող օբյեկտի բոլոր էական հատկությունները, կոչվում է

ա/ վերարտադրում                        բ/ մոդելավորում                 գ/ պատճենում

 

2.      Օբյեկտի հետազոտման նպատակով կարելի է ստեղծել

ա/ տարբեր մոդելներ, որոնցից յուրաքանչյուրը կրում է պբյեկտի առավել էական հատկությունները

բ/ միայն մեկ եզակի մոդել

գ/ երեք մոդել, որոնցից յուրաքանչյուրը օբյեկտի մեկ հատկություն է նկարագրում

 

3.      Մաթեմատիկական մոդելը

ա/ օբյեկտի էական հատկությունները նկարագրող բանաձև կամ բանաձևերի հավաքածու է

բ/ թվային ազդանշանների հաջորդականություն է

գ/ մաթեմատիկական բանաձևերի տեղեկատու է

 

4.      Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը նկարագրող ինֆորմացիոն մոդել է

ա/ դասամատյանը             բ/ դասագրքերի քանակը              գ/ դասացուցակը

 

5.      Մոդելի ստեղծման գործընթացը, որպես կանոն, նախատեսում է նկարագրել հետազոտվող օբյեկտի

ա/ բոլոր հատկությունները                     բ/ երկուսից ոչ ավելի հատկություններ

գ/ բոլոր այն հատկությունները, որոնք լուծվող խնդրի համար էական են

 

6.      Word  տեքստային խմբագրիչում էջի ձևավորման պարամետր չէ

ա/ տառաչափը                   բ/ թղթի վրա ինֆորմացիան տեղաբաշխելու ձևը

գ/ լուսանցքների չափը

 

7.      Փաստաթղթի ցանկացած մասից կարելի է նոր էջի անցնել

ա/  Ctrl և  Tab ստեղների  համատեղ  սեղմումով

բ/  Alt և Enter  ստեղների  համատեղ  սեղմումով

գ/ Ctrl  և  Enter  ստեղների  համատեղ  սեղմումով

 

8.      Word  տեքստային խմբագրիչում  հաջորդ էջին կամ բաժնին կարելի է անցնել  Page Setup խմբի

ա/  Breaks կոճակով                       բ/ Size  կոճակով                  գ/ Columns կոճակով

 

9.      Փաստաթղթի բաժիններն  իրարից  զատվում  են բաժնի ավարտի

ա/ $ նշանով                                    բ/ @ նշանով                         գ/ նշանով

 

10.  Փաստաթղթի էջի  պարամետրերը  կարելի է սահմանել

ա/ միայն փաստաթղթի վերջնական խմբագրումից հետո

բ/ միայն փաստաթղթի խմբագրումից առաջ               գ/ ցանկացած ժամանակ

 

11.  Ընկալման ձևից կախված չեն լինում

ա/ տեսողկան                                 բ/ մարսողական                             գ/ լսողական  նշաններ

 

12.  Ինֆորմացիայի ներկայացման համար կիրառվող պայմանանշանների  համախումբն  անվանում են

ա/ կոդ                                   բ/ կոդավորում                                գ/ մոդել

 

13.  Սեմուել Մորզեն ստեղծեց և գործնականում լայն կիրառման մեջ դրեց

ա/ կոդային համակարգը                          բ/ հեռագրային սարքավորումները

գ/ էլեկտրական հոսանքը

 

14.  Բանավոր խոսքում օգտագործվող հնչյունները  պատկանում են

ա/ լսողկան              բ/ տեսողական                    գ/ շոշափելիքի նշանների թվին

 

15.  Ֆորմալ լեզուներում որպես նշաններ չեն օգտագործում

ա/ թվերը                  բ/ տառերը                գ/ էլեկտրական ազդանշանները

 

16.  Որոշակի նպատակի համար կառուսվածքայնացված տվյալների համախումբն անվանում են

ա/ հենքային տվյալների ղեկավարման համակարգեր

բ/ տվյալների հենք             գ/ աղյուսակ

 

17.  Օբյեկտը կամ օբյեկտների դասը նկարագրող բնութագրիչ հատկանիշների տրամաբանորեն կապված դաշտերի համախումբ

ա/ գրառում                          բ/ դաշտ                                 գ/ բջիջ

 

18.  Օբյեկտ, որտեղ պահպանվում են հենքի կառուցվածքը և հենքային տվյալները

ա/ աղյուսակ                                   բ/ հավաքածու                                 գ/ հաշվետվություն

 

19.  Access–ում  կիրառվող  դաշտերի տիպ չէ

ա/ տեքստային                               բ/ թվային                              գ/ բանաձևային

 

20.  Աղյուսակի կառուցվածքը խմբագրելու համար պետք է օգտվել

ա/ Paste  գործիքից                         բ/ Save  գործիքից                            գ/ Design View գործիքից


 

Посмотрите также