Կիսամյակային ամփոփիչ աշխատանք ֆիզիկայից, I կիսամյակ, 8-րդ դասարան,2017-2018 ուստարի
Թեստ 1
1. Շարունակի´ր սահմանումը:
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են _____________ էներգիա, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ _______________ էներգիա:
2. Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
ա/ զանգվածից բ/ արագությունից գ/ զանգվածից և արագությունից
դ/ Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից
3. Ի՞նչ միավորով է չափվում անհավասարաչափ շարժման միջին արագությունը ՄՀ-ում:
ա/ 1մ/վ բ/ 1կմ/ժ գ/ 1մ/ժ դ/ ա-գ ճիշտ են
4. Ի՞նչ արագություն է ձեռք բերում 0,5մ/վ2 հաստատուն արագացմամբ շարժվող հեծանվորդը շարժումն սկսելուց 2վ անց:
ա/0,5մ/վ բ/ 1մ/վ գ/ 2մ/վ դ/ 3մ/վ
5. Որքա՞ն են մարմնի պտտման պարբերությունը և հաճախությունը, եթե նա t ժամանակամիջոցում կատարել N պտույտ:
Պարբերություն _______________________
Հաճախություն _______________________
6. Մարմնի իմպուլսին վերաբերող ո՞ր պնդումն է սխալ:
ա/ Իմպուլսի միավորը 1կգմ/վ է: բ/ Իմպուլսը վեկտորական մեծություն է:
գ/ Իմպուլսը հավասար է մարմնի վրա ազդող ուժին:
դ/ Դադարի վիճակում գտնվող մարմնի իմպուլսը զրո է:
7. Ո՞ր մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը:
ա/ երկարությունից բ/ զանգվածից և երկարությունից
գ/ զանգվածից և ազատ անկման արագացումից
դ/ երկարությունից և ազատ անկման արագացումից
8. Ա և Բ խմբերից կատարելով ընտրություն՝ գտե´ք ճիշտ շարունակությունը: Մարմնի զանգվածի և արագացման արտադրյալը
ա/ հավասար
է ազդող ուժին:
բ/ անվանում են իմպուլս:
|
Ա |
Բ |
|
|
|
Այն
միավորների ՄՀ-ում
չափվում է
1/ 1 կգմ/վ-ով
2/ 1Ն-ով
9. Ի՞նչ բարձրությունից է ընկել խնձորը, եթե այն գետնին է դիպել 6մ/վ արագացմամբ: /g=10մ/վ2/
10. Մաթեմատիկական ճոճանակը 5 վ-ում կատարում 10 տատանում:Որքա՞ն է ճոճանակի տատանումների պարբերությունը և երկարությունը: Ընդունել՝ ∏= 3:
11. Որքա՞ն է Երկրի մակերևույթից 40կմ բարձրությամբ և 1400մ/վ արագությամբ շարժվող 500կգ զանգվածով հրթիռի լրիվ մեխանիկական էներգիան:
12. 1,5∙104 կգ զանգվածով ավտոբուսը, 15կՆ դիմադրության ուժի ազդեցությամբ, կանգնեց շարժիչն անջատելուց 0,5 րոպե անց: Որոշե´ք ավտոբուսի արագացումը, արագությունը, կինետիկ էներգիան:
Անուն, ազգանուն ___________________________________________
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.