Կիսամյակային աշխատանք ֆիզիկայից
ԹԵՍՏ 2
Կիսամյակ` II Անուն, ազգանուն _________________________
Դասարանը` 8 Միավորը՝ _______________________________
Տևողությունը`45 րոպե Գնահատականը՝ _________________________
Առավելագույն միավորը`20
1. Մոտավորապես ի՞նչ սահմաններում է փոխվում այն մեխանիկական տատանումների հաճախությունը, որոնք մարդու ականջն ընկալում է որպես ձայն: /1 միավոր/
ա/ 1-16 Հց բ/ 16-20 Հց գ/16-20000 Հց դ/16000-20000 Հց
2. Ո՞ր երևույթն են անվանում դիֆուզիա: /1 միավոր/
ա/ նյութի մասնիկների անկանոն բախումները
բ/ տարբեր նյութերի ինքնաբերաբար իրար խառնվելը
գ/ նյութի՝ ագրեգատային մի վիճակից մյուսին անցնելը
դ/ տաք մարմնից սառը մարմնին ջերմության հաղորդվելը
3. Նավակը 2վ պարբերությամբ ճոճվում է ծովի ալիքների վրա: Որոշի´ր ալիքի երկարությունը, եթե այն տարածվում է 4 մ/վ արագությամբ: /1 միավոր/
Պատ.՝ _____________
4. Շարունակի´ր սահմանումը: /1 միավոր/
Նյութի՝ հեղուկ վիճակից գազային վիճակի անցնելու երևույթը կոչվում է _________________:
5. Բաժակի և ափսեի մեջ լցված է նույն քանակի ջուր: Դրանցից որի ջուրն ավելի շուտ կգոլորշիանա: /1 միավոր/
Պատ.՝ _____________
6. Ինչպե՞ս է փոխվում հեղուկի ջերմաստիճանը եռման ընթացքում: /1 միավոր/
ա/ իջնում է բ/ բարձրանում է գ/ չի փոխվում
7. Լրացրու աղյուսակը՝ համապատասխան վանդակներում կատարելով + նշումը: /3 միավոր/
Հ/հ |
Պնդում |
Այո |
Ոչ |
1 |
Նյութը կազմված է մասնիկներից՝ ատոմներից կամ մոլեկուլներից: |
|
|
2 |
Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ քաոսային շարժման մեջ: |
|
|
3 |
Նյութը կազմող մասնիկները չեն փոխազդում իրար հետ: |
|
|
8. Ընտրի´ր սահմանման ճիշտ շարունակությունը: /1 միավոր/
Պնդացում կոչվում է նյութի անցումը...
ա/ պինդ վիճակից գազայինի բ/ հեղուկ վիճակից գազայինի
գ/պինդ վիճակից հեղուկ վիճակի դ/ հեղուկ վիճակից պինդ վիճակի
9. Երևույթները սլաքներով միացրու´ ջերմափոխանակության համապատասխան տեսակների հետ: /3 միավոր/
ա/Ջերմաչափով չափում են մարմնի ջերմաստիճանը: 1/Ճառագայթում
բ/ Ջրամբարի ջուրը տաքանում է Արեգակից ստացվող ջերմության հաշվին: 2/Կոնվեկցիա
գ/ Ջեռուցման սարքը տաքացնում է ամբողջ սենյակը: 3/Ջերմահաղորդականություն
10. Ի՞նչ ջերմաքանակ է անհրաժեշտ 0°C – ում գտնվող 3 կգ սառույցը հալելու համար:Սառույցի հալման տեսակարար ջերմությունը 330000 Ջ/կգ է: /2 միավոր/
______________________________
11. Ո՞րն է ալիքի λ երկարության, տարածման ν արագության և υ հաճախության միջև ճիշտ առնչությունը: /1 միավոր/
ա/ υ=λν բ/ λ=νυ գ/ ν=λυ
12. Ինչի՞ է հավասար մարմնի ջերմաստիճանը Ֆարենհայտի սանդղակով, եթե Ցելսիուսի սանդղակով 35 աստիճան է: /1 միավոր/
ա/ 35°F բ/ 65°F գ/ 95°F դ/ 135°F
13. 5 կգ զանգվածով ջուրը տաքացնելու համար այրում են 2 կգ փայտ, որի այրման տեսկարար ջերմությունը 10 ՄՋ/կգ է: Որքա՞ն է փայտի այրումից անջատված ջերմաքանակը: Քանի՞ աստիճանով կտաքանա ջուրը, եթե անջատված ջերմաքանակի կեսը հաղորդվի ջրին, որի տեսակարար ջերմունակությունը 4200 Ջ/կգ°C է: Որքա՞ն կլինի ջրի վերջնական ջերմաստիճանը, եթե սկզբնական ջերմաստիճանը 15°C է: /3 միավոր/
Պատ.՝ _____________
© ООО «Знанио»
С вами с 2009 года.