Կիսամյակային ամփոփիչ աշխատանք ֆիզիկայից, I կիսամյակ, 8-րդ դասարան, 2017-2018 ուստարի
Թեստ 2
1. Ֆիզիկական մեծություններից յուրաքանչյուրը սլաքով միացրու´ համապատասխան միավորին:
Արագացում 1 կգմ/վ
Էներգիա 1 մ/վ2
Իմպուլս 1 Ջ
2. Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի իմպուլսը:
ա/ զանգվածից բ/ արագությունից գ/ զանգվածից և արագությունից
3. Ի՞նչ միավորով է չափվում պտտման պարբերությունը միավորների ՄՀ-ում:
ա/ 1վ-1 բ/ 1վ գ/ 1մվ դ/ 1մ/վ
4. Մարմինը 3վ-ում կատարեց 360 պտույտ: Ինչքա՞ն է մարմնի պտտման պարբերությունը:
ա/ 2 վ-1 բ/ 120 վ-1 գ/ 0,5 վ-1 դ/ 3 վ-1
5. Աղյուսակի ազատ վանդակներում գրի´ր համապատասխան բանաձևերը:
Մեծությունը |
Բանաձևը |
Հավասարաչափ արագացող շարժման արագությունը դադարի վիճակից շարժումն սկսելուց t ժամանակ անց |
|
a արագացումով հավասրաչափ արագացող շարժում կատարող մարմնի անցած ճանապարհը t ժամանակում |
|
6. Ձևակերպե´ք Նյուտոնի III օրենքը:
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________
7. Ո՞ր մեծություններից է կախված զսպանակավոր ճոճանակի տատանումների պարբերությունը:
ա/ կոշտությունից բ/ զանգվածից և կոշտությունից
գ/ զանգվածից և ազատ անկման արագացումից դ/ զանգվածից
8. Ա և Բ խմբերից կատարելով ընտրություն՝ գտե´ք ճիշտ շարունակությունը: Մարմնի զանգվածի և արագության արտադրյալը
ա/ հավասար
է ազդող ուժին:
բ/ անվանում են իմպուլս:
Ա |
Բ |
|
|
Այն միավորների ՄՀ-ում չափվում է
1/ 1 կգմ/վ-ով
2/ 1Ն-ով
9. Կոլիբրի կոչվող թռչունի զանգվածը 2գ է: Թռիչքի ընթացքում այն զարգացնում է 10մ/վ արագություն:Ինչի՞ է հավասար նրա կինետիկ էներգիան:
10. 3 կգ զանգվածով , 2մ/վ արագությամբ շարժվող գունդը բախվում է նույն զանգվածով անշարժ գնդին և շարունակում նրա հետ շարժվել միասին:Որքա՞ն է շարժվող գնդի իմպուլսը մինչև բախվելը: Ի՞նչ արագությամբ են շարժվում գնդերը բախվելուց հետո:
11. <<Իլ-86>> օդանավը Երևանից Մոսկվա 2700կմ տարածությունն անցավ 2ժ 30ր-ում: Որքա՞ն է օդանավի միջին արագությունը մ/վ-ով:
12. Դադարի վիճակում գտնվող 2 կգ զանգվածով մարմինը ինչ-որ ուժի ազդեցությամբ 10 վ-ում անցավ 50 մ ճանապարհ: Որքա՞ն է մարմնի արագացումը, ազդող ուժը և մարմնի վերջնական արագությունը:
Անուն, ազգանուն ___________________________________________
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.