Մայիսի 9

  • docx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ԱՆՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ մայիսի 9.docx

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/2/2e/Armenia_portal-flag.png/500px-Armenia_portal-flag.png

 

           ԱՆՊԱՐՏ   ՀԱՅԱՍՏԱՆ

                          միջոցառում

 

 

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

        

   Մեր հայրենիք, ազատ անկախ,
   Որ ապրել է դարեդար
   Իր որդիքը արդ կանչում է
   Ազատ, անկախ Հայաստան։            x2

 

  Ահա   եղբայր  քեզ  մի  դրոշ,
  Որ  իմ  ձեռքով  գործեցի ,
  Գիշերները  ես  քուն  չեղա ,
  Արտասուքով   լվացի։                x2

  (մուգ  գրված  հատվածը  երաժշտության  ներքո  հնչող  խոսքեր)

Արյունից  ծորած  կարմիր  մի  բոսոր,

Երկնքից   պոկված  երիզ  մի  կապույտ ,

Հասուն  հասկերի  շողք   նարնջագույն ,

Եվ  վեց  դարերի  խավարի  վրա ՝

Դրոշ եռագույն։

 

Հայոց  մթին  լեռների  հետ

Նա  է  կանգնած  անսասան,

Ծածանում  է  գլխին  վետ վետ

Հայ  դրոշը  սրբազան ։

 

Նրանով  երդվել  են  խաղաղ  պայմաններում,

Այն  կրելը  փառք  է ,  բանակում   պատիվ ,

Ռազմի  դաշտում՝  սխրանք ։ 

-Ես   սիրում  եմ  իմ  կարմիրը ։

-Ես  սիրում  եմ   իմ  կապույտը ։

-Ես  սիրում  եմ  իմ  նարնջագույնը ։

 

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան                                                                                                                                              Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։         x2

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի  անգամ  պի՛տ  մեռնի,
Բայց երանի , որ յուր ազգի
Ազատության  կզոհվի։                  x2

    Նորից   մայիս  է   հաղթանակած  մայիս ։ Գեղեցիկ   են  գարնանային  օրերն  ու  տոները  ,  բայց  ուրիշ  է   այսօրվա  խորհուրդը ։  Այսօր  օրն   է  հաղթանակի , օրն  է   փառքի   ու  պարծանքի ։

 

Եկա՜ր , հաղթանակի  մայիս , եկա՜ր․․․

Ես ուրախ  եմ  քո  գալուն ։

Դու   աշխարհին  ավետելով  գարուն՝

Եկա՛ր , հաղթանակի  մայիս ,  եկա՛ր ։  

 

Գիշեր  է  մութ ՝ մայիսի  ութ ,

Երկինքը  ջինջ  ու  արձակ ։

Մեր  զորքերի  ձայնն  է  գալիս

Արցախից   մեր  հարազատ։

 

Իմ  օրն  այսօր   այնքան  է   բարի ,

Որ   հարկ  է  ծալել   իբրև   հրավեր ,

Բաժանել  մարդկանց, որ  երբ  բաց  անեն ,

Իրենք  ողողվեն  ցոլքով  բարության ։

 

 

 

 

 

Թո՛ղ  երկինքն  էլ  չմթնի ,

Չխանգարվի  քունը  մանկան ,

Թո՛ղ   չքանա   տակը   գետնի ,

Ամեն  տեսակ  զենք  ու  ական ։

 

Թո՛ղ  երկինքն  էլ  չմթնի ,

Չխանգարվի  քունը  մանկան ,

Թո՛ղ   չքանա   տակը   գետնի ,

Ամեն  տեսակ  զենք  ու  ական ։

 

 

Սիրում  ենք   անչափ   խաղաղությունը ,

Թո՛ղ   պատերազմն  ընդմիշտ  վերանա ,

Թո՛ղ  ուրախ  անցնի  մեր  մանկությունը ,

Միշտ  արև  լինի  աշխարհի  վրա ։

 

Խաղաղություն  թո՛ղ  լինի ,

Մանուկներին  ծիծաղկոտ ,

Խաղաղությամբ  թո՛ղ  բացվի

Լույսն  ամեն առավոտ ։

 

Թո՛ղ  թևածեն   երկնքում ,

Աղավնիները  գեղեցիկ ,

Որ   հայրենի  տաք   գրկում

Ապրենք   խաղաղ  ,  երջանիկ ։

 

 

Մենք   սիրում  ենք  պայծառ  արև ,

Երկինք  պայծառ  ու  մաքուր ,

Մենք  սիրում  ենք  երգ  ,  խնդություն ,

Խաղաղություն  ամենուր ։

 

Հասկավորված   դեղին  ցորեն ,

Հովն  է  խաղում  արտերում ,

Փոքրիկները  դեղին  գույնով

Խաղաղություն  են  նկարում ։

 

Մի  կապուտակ ,  մաքուր  երկինք

Ուր  փուչիկներն  են  պարում ,

Փոքրիկները  կանաչ  գույնով

Խաղաղություն  են  նկարում  ։

 

 

 

Աղավնիներ  ճերմակաթև

Թևածում  են  ամպերում ,

Փոքրիկները  ճերմակ  գույնով

Խաղաղություն  են  նկարում ։

 

Հաղթանակի  օրը  եկավ,

Մանուկները  տետրերում

Խաղաղության  պերճ  գույներով

Խաղաղություն  են  նկարում ։

 

 

Սավառնեցե՛ք   աղավնիներ ,

Եվ  տարածվե՛ք  աշխարհով  մեկ ,

Լայն  բաց  արեք  թևերը  ձեր ,

Փարատեցեք  մշուշ  ու  մեգ ։

 

Թո՛ղ  հարաճուն  լինի  ձեր  չուն ,

Աղավնիներ  ճերմա՜կ ,  ճերմա՜կ ,

Առե՛ք  ձեր   ջերմ  թևերի   տակ ։

 

Թռի՛ր   հայոց   աղավնի,

Չէ  ո՞ր  լույս ես  սպիտակ ,

Քո   եռագույն   թևերով

Դու  հավիտյան արեգակ։

 

Խաղաղությունն ամենքին  ու ամենուր ,

Այդ  ենք   միայն  մենք  աշխարհին  կամենում ։

 

Խաղաղություն  ,որ  աչիկներն  իր  բանա

Օրորոցում  մի  մանուկ ։

Խաղաղություն , որ  տատիկները  բոլոր

Երգեն  իրենց  թոռնիկներին   մեղմ  օրոր ։

Խաղաղություն   ամենքին  ու   ամենուր ,

Ողջ   աշխարհն  է  ողջ   աշխարհին  կամենում ։

                       

 

 

                        Խաղաղություն

                                           I

Մենք ուզում ենք ,  որ աշխարհը  այս  խաղաղ  ապրի

Մենք  ուզում  ենք  , որ ոչ  մի  մանուկ  էլ   չտխրի ։

                     Կրկ  Թո՛ղ  աշխարհում   խաղաղությունը  միշտ  տիրի ,

                               Եվ  որ  մանկան  ջինջ  աչիկները   միշտ   փայլի ։             x2

                                     II

Թող   այս  մեղեդին  անվերջ   հնչի ,  անվերջ  հնչի

ՈՒ  թող   նա  դիպչի  մարդկանց  հոգուն , մարդկանց  սրտին։

                  

                    Կրկ  Թող  աշխարհին  խաղաղություն նա  միշտ  բերի,

                                Եվ որ  մանկան  ջինջ  աչիկները   միշտ   փայլի։                                  x2

Ա-Ի –Ա ,Ա-Ի-

                     Կրկ  Թող  աշխարհում   խաղաղությունը  միշտ  տիրի,

                                Եվ որ  մանկան  ջինջ  աչիկները   միշտ   փայլի։                                  x2

                                   III

   Խաղաղություն  աշխարհին ,

   Խաղաղություն  աշխարհին,                                   x4

   Խաղաղություն  մեր   մայրերի  սրտերին։

   Խաղաղություն  մեր   մայրերի  սրտերին ։

 

  Դառն  է  եղել  մեր  ժողովրդի  ճակատագիրը։ Դարեր  շարունակ  հայ  ժողովուրդը  կռիվներ  է  մղել  զանազան   զավթիչների  դեմ ։ Մարտնչել   է  իր  երկիրը , իր  լեզուն , իր  գոյությունը  պաշտպանելու  համար ։  Մարտերը  եղել  են  դաժան  ու  հերոսական , սակայն հայ  քաջերը  միշտ  հաղթանակել  են ։

 

 

Հաղթանակած  ,  հերոսացած ,

Հայոց  երկրի  հզոր  բանակ,

Քո  մարտական  ջահը  վառած

Պահի՛ր  որպես  փառքի  պսակ ։

 

Մարտիկներիդ  համախմբի՛ր ,

Հզորացրու՛   քո   ապագան ,

Չունենաս  էլ  թշնամի

Ապրե՛ս  կայուն   ու   անսասան ։

 

                Եկե՛ք  միասին ,սրբազան  դողով ,

                Արյունով   ներկված  մեր  այս  սուրբ  հողով ,

                Մեր  մատաղ  սրտից  ծնված  ներբողով

                Ասենք  բարձրաձայն

Խումբ -  Փա՛ռք  զոհվածներին,

               Անմահներին   փա՛ռք,

               Հավերժ  փա՛ռք ։

ՆՆջե՛ք  հանգիստ  քնով  հավիտյան ,

Ձեզ  հետ  են  ընդմիշտ   որպես  պահապան

Երկու  զորավար ՝  հայրենյաց  պաշտպան ՝

Մեծն  Անդրանիկ ,Վազգեն  Սարգսյան ։

 

 

Ամեն  մարդ  իր  հոր  որդին  է   կյանքում ,

Բայց   հազար   անգամ   նրան  երանի ՝

Ում ՝  հայրենիքը  որդի  կանվանի ։

 

                                              Միշտ   առաջ

                                          I                                                                                                                                 Հզոր  հայրենիք, զինվորդ  ենք  փոքրիկ,

Քո  ասած  խոսքը  կպահենք   գաղտնիք,

Զինվորիկ  ենք  մենք խելոք  ու  ճարպիկ,            x2                   

Լեռ  ենք ,  լեռ  ենք ,  անառիկ։

                          Կրկ  Քայլում  ենք  առաջ ,մեկ աջ ,մեկ  էլ ձախ,

                                    Քիչ բոյով,  քիչ  կարճ  կտրիճներն ենք  քաջ,         x2

                                    Մեր  ուղին  կանաչ  կանչում  է  առաջ,                                 

                                    Միշտ  առաջ  , առաջ , առաջ ։

Ունենք  պարզ  երկինք, արևոտ  ու  ջինջ

Թող  օրը  գալիք   մեզ   բերի  բարիք                       x2

Զինվորիկ  ենք  մենք  պատրաստ  ու  խիզախ                  

Քաջ  ենք, քաջ  ենք  ու  անվախ ։

                                Կրկ Քայլում  ենք  առաջ ,մեկ աջ ,մեկ  էլ ձախ,

                                           Քիչ բոյով,  քիչ  կարճ  կտրիճներն ենք  քաջ,          x2

                                           Մեր  ուղին  կանաչ  կանչում  է  առաջ,                        

                                           Միշտ  առաջ  , առաջ , առաջ ։

 

Ի՛մ  մայր  Հայաստան , սիրում  եմ  ես քեզ ,

Սիրում  եմ  հոգով , սիրում  եմ  սրտով ,

Սիրում  եմ  ինչպես  հարազատ  մորս,

Եթե  հանկարծ  թշնամին  գա  և   հարձակվի  վրադ

Իմ  կյանքը  կտամ ,  իմ  շունչը  կտամ ,

Իմ  Հայաստանը   օտարին  չե՛մ  տա ։

 

 

 

Հայաստա՛ն ,  գուցե  այսպես  փոքրացար ,

Որ   իսպառ   լուծվես  մեր   սրտերի  մեջ  ,

Այրված   մատյանի   պատառիկ   դարձար,

Որ  վրադ   դողանք   բյուր   թերթերի  մեջ ։

Որ  պտղունց  հողդ  թալիսմանի  պես

Մեր  կրծքի   վրա  կրենք  երկյուղած ։

 

Իրավ ,  մի  բան  կա   արժանի  ու   ջերմ ,

Որ  սիրենք  նրան  ու  մեզ   մայր  կոչենք ,

Եվ   պահենք   սրտում  մեր  գիշեր  ու  զօր

Դա  իմ  հինավուրց   Հայաստանն  է  հին ։

 

Հայը   դարերով   սիրով  է   պահել

       Յոթ  թանկ   սրբություն՝

Գիրը ,Մասիսը , շինարար  ոգին

        Հավատը  ,  լեզուն  ։

 

Սուրբ   անուններ  են  եղել   դարերով

           Հայ  ընտանիքը ,

Եվ  ամենից   վեր ,  ամենից   լուսե ՝

           Մայր   հայրենիքը ։

Իմ  սուրբ  հայրենիք  դու  սրտիս  մեջ   ես ,

Դու  սրտիս  մեջ  ես  , ոչ  լեզվիս  վրա  ,

Իմ  սրտի  միջից ՝  թե  սիրտս  ճեղքես ՝ 

Դրոշիդ  բոցը  պիտի   հուրհրա ։

 

Չեմ  ուզում  գոռալ   իմ  սիրո  մասին ,

Սակայն , իմացի՛ր , հայրենիք   իմ  մեծ ,

Քեզ  հարյուր  տեղով  խոցեց   թշնամին ,

Բայց   հազար  տեղով   իմ  սիրտը  խոցվեց ։

Ես  ամբողջովին  քոնն եմ  ,  հայրենիք ,

Ես  մոմի  նման  ճամփեքիդ  վրա ,

Քո   փառքի   համար , թե  մի  օր  վառվեմ ,

Մոխրաբիծ   անգամ   ինձնից  չի  մնա ։

 

Դու  քաղցր  ես  հող  , հող  իմ  հայրենի ,

Չկա  քեզնից   անուշ   անուն ,

Բայց  վտանգի   ահեղ   պահին ,

Երբ   սպառնում  է  թշնամին ,

Դու  ավելի  ես  քաղցրանում ։

 

Հայաստան   ասելիս   այտերս  այրվում  են ,

Հայաստան  ասելիս   ծնկներս  ծալվում  են ,

Չգիտեմ   ինչու՞    է   այդպես ։

 

Հայաստան  ասելիս   շրթունքս   ճաքում  է ,

Հայաստան  ասելիս   հասակս  ծաղկում   է,

Չգիտեմ   ինչու՞    է   այդպես ։

Հայաստան  ասելիս   աչքերս  լցվում  են  ,

Հայաստան  ասելիս    թևերս  բացվում  են ,

Չգիտեմ   ինչու՞    է   այդպես ։

 

Հայաստան  ասելիս  աշխարհն  իմ  տունն է ,

Հայաստան  ասելիս  էլ   մահն   ու՞մ  շունն է ,

Կլինեմ , կմնամ  այսպես ։

 

Իմ  ճամփի  լույսը ,

Իմ  անմար  հույսը ,

Իմ  սրտի   հույսը

Դո՛ւ  ես , հայրենի՛ք ։

Իմ  ծով  բերկրանքը ,

Իմ  ներշնչանքը ,

Իմ  ուրախ  կյանքը ,

Դո՛ւ  ես,  հայրենի՛ք։

 

Երգիս  աղբյուրը ,

Իմ  կյանքի  բույրը ,

Իմ  հոգու  հուրը

Դո՛ւ  ես  հայրենի՛ք ։

 

Հպարտությունս ,

Անպարտությունս,

Հարազատ  տունս

Դո՛ւ  ես ,   հայրենի՛ք ։

 

Պար

Ուր  էլ  գնամ ,  աղավնու   պես

Ետ  եմ  գալիս  իմ  բույնը  տաք ,

Իմ  պապերն   են  բույնս  դրել

Մասիսների   գմբեթի   տակ  ։

 

Եվ  իմ  միակ  տաճարն  անմեռ

Ոսկեբուրվառ   մեր   արտերով

Հայաստանն  է   հազարալեռ՝

Մասսյանց   մարմար  լեռներով ։

 

        -Հայրենիքից  դուրս  երջանկություն  չկա ,թո՛ղ  յուրաքանչյուր   ոք   արմատներ   գցի   հարազատ   հողում ։

-Ով   չի  սիրում   երկիրն   հայրենի՝

-Հոգով  անդամալույծից  էլ  տկար  է ։

 

   -Սրբազան   պարտականություն  է   սիրել  մեր   երկիրը ,  այն   մեզ   սնուցել  և  կերակրել   է   ինչպես   հարազատ   մայրը ։

 

     -Մենք  սիրում  ենք  մեր   հայրենիքը   դա  օդն  է   որ  մենք   շնչում   ենք ։

 

Սա  իմ   երկիրն  է  -  չափերով   այնպիսին ,

Որ  կարող  եմ   վերցնել  հետս ,

Թե  մի  հեռու  տեղ  գնամ։

 

Փոքրիկ՝  ինչպես    ծերացած   մայր ,

Փոքրիկ՝ ինչպես  նորածին   զավակ ,

Իսկ  քարտեզի  վրա

Ընդամենը   արցունքի  մի   կաթիլ ։

Սա  իմ  երկիրն  է   չափերով   այնպիսին ,

Որ  ազատորեն   տեղավորվել   է  սրտիս  մեջ ,

Որ  չկորցնեմ  հանկարծ ։

 

Ինչքան  հույզեր  են   մեր  լույսը  մարել,

Այնքան   պայծառ  է  դարձել   մեր  շողը ,

Ինչքան   հեռուն  է  մեզ  քամին   տարել,

Այնքան   ուժեղ  ենք  սիրել  մայր  հողը ։

 

Թե  մութ  ամպեր   են   երկինքը  պատել

Եվ  գազազել  է  բնավեր  քամին ,

Այնքան   ուժեղ  ենք   թշնամուն   ատել ,

Այնքան  ուժեղ  ենք  կապվել  մենք   բարեկամին ։

 

 

Ի՞նչ  հույս  ունես  , որ   երբեք  չես  հուսահատվում ,

Ի՞նչ  կամք   ու  կորով , որ  չի   վհատվում ,

Թշնամին   հաճախ  բզկտում  է  քեզ  ,

Դու  դեռ  կռվում  ես , նորեն   գտնում  քեզ ։

 

Մենք ՝  հայերս    արտառոց , զարմանալի

Մի   ժողովուրդ  ենք,

Թվով  քիչ  ենք ,իսկ   մտքերով  բազում ,

Ցավերի  մեջ՝  միշտ  անողոք,

Պարտությանը՝  անհաղորդ  ենք ,

Այս  աշխարհի   ազգերի  մեջ

Հավերժական  մի  ճամփորդ  ենք ։

Խումբ – Մենք ՝  հայերս ։

Ցրել  են   մեզ  աշխարհով  մեկ ,

Դարձրել  անտուն ,թափառական ,

Ու  սրտաբաց   Մասիսի  պես

Շղթաների  մեջ   դիվական

Հույս  ենք   պահել  ազատ   տեսնել

Երկիրը   մեր  պապենական

Խումբ- Մենք ՝  հայերս ։

 

Քեզ  սիրում  եմ   խենթի  պես,

Ապրի՛ր  իմ  հայ  ժողովուրդ ,

Իմ  մայր  Արաքս  գետի  պես ,

Ապրի՛ր ,  իմ  հա՛յ ,  ժողովուրդ ։

 

Ի՛մ  հայ   ժողովուրդ  ,  ի՛մ  մեծանուն ,

Դու  չես  հյուսվել  արյուն  ու  մսից ,

Հյուսվել  ես  , ազգ   ի՛մ , պարզապես  լույսից ։

           

 Քեզ  սիրում  եմ   խենթի  պես,

Ապրի՛ր  իմ  հայ  ժողովուրդ ,

Իմ  մայր  Արաքս  գետի  պես ,

Ապրի՛ր ,  իմ  հա՛յ ,  ժողովուրդ ։

 

                   

Թո՛ղ   հավերժ   ապրի  իմ  հայ   ժողովուրդը ,

Հազա՛ր  տարիներ  ու  հազա՛ր  դարեր ։   

 

Ապրի՛ր ,ինչքան  հայ  դեռ  պիտի  ծնվի ,

Հազա՛ր  տարիներ  ու  հազա՛ր  դարեր ։