Alternative and creative thinking.

  • docx
  • 12.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 525.docx

Երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։ Ըստ մանկական կենտրոններում, մանկապարտեզներում և դպրոցներում կատարված հարցումների և հետազոտությունների` այս երևույթը հանդիպում է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների 4-9%-ի մոտ։ Դա նշանակում է, որ միջին թվաքանակով դասարաններում` 25-27 աշակերտներից առնվազն 2-ը գերակտիվ երեխաներ են։ 

Իրավիճակն առավել բարդանում է, երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։ Պարապմունքները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին։ 

Հիպերակտիվության ախտանիշը` ուշադրության խանգարմամբ, հենց այնպես չի դրսևորվում։ Դրա սերմերն ի հայտ են գալիս դեռ երեխայի ներարգանդային կյանքից, և, որպես կանոն, դրանց համար հիմք են հանդիսանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները։  Հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև ժառանգական նախապայմաններ։

Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ։ Ոմանք փորձում են պայքարել` օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը։ Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը` ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը։ Այլք, ընդհակառակը, կիրառում են ամենաթողության մեխանիզմը` առանց սահմանափակելու, հնարավորություն են տալիս երեխային անել ամեն ինչ, սպառել էներգիան ամեն կերպ։ Նման երեխաների հետ վարքային մինիմալիզացված ոսկե միջինին հասնելիս ծնողներն իրենք են խճճվում, քանի որ անհնար է հիպերակտիվ երեխայի հետ որոշակիություն գտնել։ Այդ իսկ պատճառով ծնողներն առաջնային պետք է գիտակցեն, որ իրենց փոքրիկը գերակտիվ է ոչ թե` ի հակառակ իրենց, այլ նրա պահվածքը չմտածված է։ Եվ իրենց սպառնալիքները, սաստումները, բղավոցները երեխային կարող են ավելի շատ վնասել, քան օգնել։ 

Հիպերակտիվ երեխաների հետ շփման մեջ կարևոր դրույթ է խնդրի կամ հարցադրման հստակ արտահայտումը։ Եթե ցանկանում ենք, որպեսզի երեխան կատարի մեր պահանջը, ապա պետք է ձևակերպենք այն հնարավորինս հստակ և հակիրճ` օգտագործելով ամենաշատը տասը բառ։ Խորհուրդ չի տրվում երեխային տալ միանգամից մի քանի հարցադրում կամ հրահանգ. Օրինակ` «Գնա  դասասենյակ, հավաքիր գրքեդ, հետո մաքրիր գրատախտակը և արի մարզադահլիճ»։ Երեխան դժվար թե կընկալի այդ ամենը միանգամից։ Նրա համար ավելի գերադասելի կլինի ուշադրությունը միանգամից տեղափոխել մեկ այլ գործողության վրա։ Անհրաժեշտ է աստիճանաբար տալ նույն հրահանգները, սպասելով մեկի ավարտին` անցնել մյուսին։ Յուրաքանչյուր գործողության կատարման հիմքում պետք է որոշակի ժամանակ դրված լինի` մաքսիմում 10-15 րոպե։ Ավարտը գերադասելի է ազդարարի զարթուցիչը կամ վայրկենաչափը։ Երեխային ինչ-որ բան արգելելուց առավել գերադասելի է, որպեսզի այն արտահայտվի ոչ թե «չի կարելի» արտահայտությամբ, այլ քննարկելով և բացատրելով։ Յուրաքանչյուր իրավիճակի մասին պետք է հանգիստ զրուցել երեխայի հետ, առանց բարձր տոնայնության։