Դասի թեման՝ << Հայաստանը մեր հայրենիքն է>>թեմայի մուտքի դաս։
Դասի նպատակները՝
Ստեղծագործական կարողությունների հմտությունների համակարգում
Աշակերտները՝
Պատմություն կհյուսեն թեմատիկ նկարի շուրջ,
կպատկերացնեն որոշ գրական ստեղծագործությունների կապը ժողովրդի պատմության ու մշակույթի հետ
Արժեքային մակարդակում
Աշակերտները՝
Կգիտակցեն սեփական մշակույթի արժեքների կարևորությունը,
կհարգեն ՀՀ խորհրդանիշները,
կդաստիարակվեն հայրենասիրական ոգով և կկարևորեն իրենց մասնակցության անհրաժեշտությունը,
կգիտակցեն իրենց տեղն ու դերը հասարակության մեջ և ընտանիքում,
կհարգեն մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները,կլինեն մարդասեր, հանդուրժող,քաղաքակիրթ վերաբերմունք կդերսևորեն։
Դասի ընթացքը՝ 1․ Կազմակերպչական մաս
2․Նոր դասանյութի հաղորդում
ա․Խթանման փուլ
Դասն սկսել ՀՀ օրհներգը երգելով
Մտագրոհի միջոցով բացահայտել աշակերտների մտքում Հայաստան բառի առաջացրած զուգորդումները:
![]() |
Ցուցադրել Հայաստանի մասին փոքրիկ տեսանյութ
Զրույց ծավալել մեր հայրենիքի զինանշանների՝ դրոշի, զինանշանի, օրհներգի մասին
Բ․Իմաստի ընկալման փուլ
Խառնված հերթականություն մեթոդի միջոցով ասել թեմայի վերնագիրը
Պատմություն հյուսել թեմատիկ նկարի շուրջ
Զրույց ծավալել սեփական մշակույթի արժեքների կարևորության մասին(նկարներ )
Ֆիզկուլտ դադար
Գ․Կշռադատման փուլ
Ասել բանաստեղծություններ հայրենիքի մասին
Ցուցադրել մեր հայրենիքի հերոսների նկարները (տարբեր ժամանակաշրջանների)
Խոսել հայրենասիրական ոգու մասին
Հանձնարարել տնային աշխատանք
Դասն ամփոփել քառաբաժան մեթոդի միջոցով
Ի՞նչ տեսար
ի՞նչի մասին մտածեցիր
Ի՞նչ լսեցիր ի՞նչը կուզենայիր, որ փոխվեր
Ամփոփում,անդրադարձ
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.