АРМЯНСКИЙ ЯЗЫК 2 КЛАСС

  • docx
  • 12.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала պլան_4_դաս․_մայրենի.docx

ԲԱՑ ԴԱՍ

13-02-20թ

Առարկա – Մայրենի

Թեմա –   <<Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ>>։ Ամենաթանկը հավասարների մեջ

 Տիպը-  Համակցված

 Նպատակները 

·         կկարողանան գործնականում տարբերել ժողովրդական 

բանահյուսության ժանրերը ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները

·         կվերհիշեն հեքիաթի մասին իրենց գիտելիքները, կհարստացնեն   դրանք

·         կարողանան կարծիքներ և տպավորություններ արտահայտել

                                            բնագրի շուրջ,

·         կբացահայտեն հեղինակի մտադրությունը ՝ թափանցելով բնագրի ենթաշերտերը    

Ընթացքը –  Նախորդ թեմատիկ խմբի ամփոփումն ու անցումը նորին կկազմակերպենք խաղ-առաջադրանքի միջոցով։ Աշակերտներին կտրվի կպչուն թղթեր , որոնց վրա գրված կլինեն բանալի բառեր։Կարդալուց հետո նրանք  պետք է կողմնորոշվեն , թե որ առակին է վերաբերում տվյալ բառը և  փակցնեն համապատասխան վերնագրի տակ  / <<Վեճը>>, Ճպուռն ու մրջյունը>>, <<Արջն ու օձը>>, <<Այրի կինն ու որդին>>/։  Այնուհետև մեկ-երկու նախադասությամբ կամ առած-ասացվածքով կնշեն առակի բարոյախրատական գաղափարը և կբեմադրեն դրանցից որևէ մեկը։

   Նոր թեմատիկ խմբի մուտքը  կիրականացնենք << Կռահի՛ր կրկնվող բառը>> խաղ-առաջադրանքի միջոցով ։Էկրանին կերևա մեծ լոռեցու խոսքերը՝ բաց թողնված հիմնական հասկացությունն անվանող բառը։ 

———————————ում անդունդներ են ՝ խորը, անծայր, անվերջ․․․

  ————ը հարուստ ու շքեղ աշխարհ է ։   ———————ամենաբարձր ստեղծագործությունն է , նույնիսկ հանճարները ———————— չեն կարողանում ստեղծել, բայց ———————ների են ձգտում․․․

  Սովորողները կռահում են, որ կրկնվող բառը հեքիաթն է։ Քննարկում է անցկացվում Թումանյանի անմահ խոսքերի շուրջ։ Վիեննի դիագրամի միջոցով զուգահեռներ ենք անցկացնում հեքիաթի և առակի միջև՝ նշելով տարբերություններն ու ընդհանրությունները։ Սահիկի միջոցով համառոտ կներկայացվի նաև հեքիաթի տեսակները, աշակերտները կնշեն օրինակներ։

  Թեմատիկ խմբի խորագիրը ընթերցում են աշակերտները, պատմում դրվագային նկարները ,  պատասխանում հարցերին, կանխագուշակումներ անում բովանդակության վերաբերյալ։

*      Ի՞նչ գիտեք հեքիաթների մասին։

*      Ի՞նչպես եք հասկանում թեմատիկ խմբի վերնագրի իմաստը։

*      Ի՞նչ հասկացաք՝ ինչ դասանյութեր են ընդգրկված այս թեմատիկ խմբում և այլն։

  Մինչ դասանյութի ընթերցումը կքննարկենք հղումը ,բնագրի վերնագիրը, աշակերտների կարծիքները , կանխագուշակումները դասանյութի բովանդակության վերաբերյալ։

 Դասանյութը ,միմյանց շարունակելով կընթերցեն աշակերտները։ Հարցերի միջոցով  հեքիաթի բովանդակության ընկալման մակարդակը կերևա, կմեկնաբանենք առած-ասացվածքները, կհամեմատենք հեքիաթի բովանդակության հետ , կապերը կտեսնեն սովորողները։

   Գրավոր կկատարենք առ․ 3-ը ՝ միաժամանակ աշխատելով նաև տեքստի շուրջ։

       Կատարել ամփոփում և անդրադարձ ։

      Աշակերտները միավորային չեն գնահատվի, այլ՝ ուսուցանող։

  Եզրահանգում։   Եղի՛ր համբերող ու եղի՛ր ուշիմ,

                               Մի՛ շտապիր լսածդ ասել ուրիշին։

 

 

 

 

                                                                                                 Հովհաննիսյան Ազատուհի