АСОЦАЦИИ _ УМ
Оценка 4.9

АСОЦАЦИИ _ УМ

Оценка 4.9
Документация
docx
логика
7 кл—11 кл +1
07.03.2022
АСОЦАЦИИ _ УМ
метод- асоцаци
ասոցացիայի մեթոդ.docx

Ազատ ասոցիացիաների մեթոդ-

անգիտակցականի  ուսումնասիրման հոգեվերլուծական ընթացակարգ, որի ընթացքում անհատը ազատ խոսում է այն ամենի մասին, ինչ այդ պահն մտածում է, անկախ նրանից, թե որքան անհեթեթ կամ անպարկեշտ կարող է դա թվալ[1]։ Դասվում է պրոյեկտիվ մեթոդների շարքին։

Մեթոդն ակտիվորեն օգտագործվում է՝ հոգեվերլուծությունումհոգեբանությունումսոցիոլոգիայումհոգեբուժությունումսոցիալական աշխատանքումհոգելեզվաբանությունում։

Զիգմունդ Ֆրոյդը և նրա հետևորդները կարծում էին, որ չկառավորվող ասոցիացիաները, դա ներքինի սիմվոլիկ կամ երբեմն ուղիղ պրոյեկցիան է, հաճախ՝ չգիտակցված, գիտակցության պարունակությունը[2]։ Դա թույլ է տալիս ասոցատիվ փորձն օգտագործել աֆեկտիվ բարդույթների բացահայտման ու նկարագրման համար։ Ասոցիացիաների այսպիսի հասկացության համատեքստում բոլոր պրոյեկտիվ մեթոդիկաները կարող են դասակարգվել որպես ազատ ասոցացիաների մեթոդի տարատեսակ։

Բովանդակություն

·         1Պատմություն

·         2Մեթոդը հոգեվերլուծությունում

·         3Քննադատություն

·         4Ծանոթագրություններ

·         5Գրականություն

·         7Արտաքին հղումներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Գալթոնն 1879 թվականին առաջինը փորձեց անցկացնել ասոցատիվ փորձ։ Նա ընտրեց 75 բառ՝ յուրաքանչյուրը գրելով առանձին քարտի վրա։ Այնուհետև նա վերցնում էր մեկական քարտ և նայում դրանց։ Քարտին նայելուց հետո նա դուրս էր գրում յուրաքանչյուր բառի շուրջ ծագած մտքերը, բայց հրաժարվեց հրապարակել արդյունքները։ «Նրանք այնպիսի զրամանալի պարզությամբ են մերկացնում մարդկային մտքի էությունը, որ հազիվ թե պահպանվեն, եթե դրանք հրապարակվեն»։

Մեթոդը հոգեվերլուծությունում

Հոգեվերլուծության հիմնական կանոնը. «ասել այն ամենը, ինչի մասին այդ պահին մտածում ես» հրահանգն է, որը տրվում է այցելուին՝ հոգեվերլուծության համար։ Այս կանոնում ընդգծվում է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է խուսափել ցանկացած մտքի արտահայտման «ֆիլտրումից», անգամ այն ժամանակ, եթե այդ մտքերը թվում են ծիծաղելի, աննշան, քննարկման թեմային չհամապատասխանող և, եթե դրանք առաջացնում են անհարմարության կամ ամոթի զգացում։ Հիմնական վերլուծական կանոնի կատարումը հաճախ առաջացնում է դիմադրություն (թեմայի անհեթեթություն, զրուցակցի տեսանիելի աջակցության բացակայություն, առաջացող մտքերի բացահայտման ճշմարտացիության պահանջ)։ Սակայն այդպիսի դժվարությունները, հիվանդի կողմից կրկնվող պրակտիկայի և հոգեվերլուծական մեթոդների օգնությամբ, հաղթահարվում են։

Խիստ իմաստով, բոլոր մնացած կանոնները. սեանսի համար վճարումները, 50 րոպե տևողությունը, բազմոցին պարկելը, համարվում են ընտրովի, այլ ոչ թե՝ հոգեվերլուծության անցկացման պարտադիր պահանջ։ Հայտնի դեպքերից է, երբ Զիգմունդ Ֆրոյդը աշխատում էր անվճար, նաև տրամադրում էր որոշակի գումարներ՝ ընթացիկ ծախսերի համար։ Նա իր աշակերտներին խորհուրդ էր տալիս գոնե մեկ հիվանդի բուժել անվճար։

Ըստ Ֆրոյդի՝ ազատ ասոցիացիաներն իրականում «ազատ» չեն, այլ ուղղորդվում են անգիտակցական գործընթացով։ Գիտակցությունը «բաց է թողնում» այդ անգիտակցական նյութը, քանի որ այն խորհրդանշական ձևով է:


 

Скачано с www.znanio.ru

Ազատ ասոցիացիաների մեթոդ - անգիտակցականի ուսումնասիրման հոգեվերլուծական ընթացակարգ , որի ընթացքում անհատը ազատ խոսում է այն ամենի մասին , ինչ այդ պահն մտածում է ,…

Ազատ ասոցիացիաների մեթոդ - անգիտակցականի ուսումնասիրման հոգեվերլուծական ընթացակարգ , որի ընթացքում անհատը ազատ խոսում է այն ամենի մասին , ինչ այդ պահն մտածում է ,…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
07.03.2022