Киликийская школа миниатюрной живописи

  • docx
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 13.docx

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

12-րդ դարի մանրանկարչությունը, գրքարվեստն առավել ծաղկման են հասել Կիլիկիայի մանրանկարչության դպրոցում, որն ունեցել է նշանավոր կենտրոններ Դրազարկում, Սկևռայում, Հռոմկլայում, Գռներում, Բարձրբերդում, Ակներում, որտեղ գործել են ականավոր մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը, Կոստանդինը, Հովհաննեսը, Հովասափը, Հովհաննես Արքաեղբայրը, Սարգիս Պիծակը, Թորոս Փիլիսոփան և ուրիշներ, ինչպես և անանուն վարպետներ՝ ստեղծելով հայ մանրանկարչության, գրքարվեստի գլուխգործոցներ (դրանց թվում՝ «Հեթում Բ թագավորի Ճաշոցը», «Ութ մանրանկարիչների Ավետարանը», «Կեռան թագուհու Ավետարանը» և այլն), շարունակելով ու զարգացնելով այդ դպրոցի պսակը հանդիսացող Թորոս Ռոսլինի արվեստը։ Նրանց հովանավորել են Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն ու Կիլիկյան Հայաստանի արքայական տան պատվիրատու անդամները։ Թորոս Ռոսլինը կերպավորել է ավետարանական թեմաների իր պատկերագրական համակարգը, դասականորեն վսեմ ու կոթողային հորինվածքներ, որոնք աչքի են ընկնում գույների աննախադեպ նրբերանգներով։ Բուն Հայաստանի որոշ շրջաններում, համեմատաբար կայուն քաղաքական վիճակում մանրանկարչությունը ծաղկում է ապրել 13-րդ դարում և 14-րդ դարին, գործել են մինչ այդ կազմավորված Անիի, Գլաձորի և Վասպուրականի մանրանկարչության դպրոցներում: