«Հայաստանը` միջնադարի երկրորդ կեսին կարողացավ Արևելքում ստեղծել իրական մշակույթի բնօրրան, որը կարողանում էր միայնակ մարտնչել ողջ Ասիայի հետ։ »
Վալերի Բրյուսով
Կիլիկյան թագավթրության ժամանակ ստեղծվեց երկրի զինված ուժերը ղեկավարող մարմինը` սպարապետության գործակալությունը, հաստավեցին բանակի հրամանատարի` սպարապետ (գունդստաբլի) և վերջինիս տեղակալի` մարաջախտի, այն է` բանակի սպառազինության և մատակարարման պետի պաշտոնները:
Անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու ռազմական հզոր կառույց` մշտական, կանոնովոր և մարտունակ բանակ, դարաշրջանի չափանիշներին համապատասխանող ռազմանավերով համալրված նավատորմով: Երկրի բանակի կորիզը կազմում էր արքունի մշտական հեծելազորը (12 հազար) և (50 հազար): Բանակը բաժանվում էր գնդերի, վերջիններս` դասերի: Խաղաղ ժամանակաշրջանում մշտական բանակը տեղակայվում էր քաղաքների, բերդերի ու ամրոցների թագավորական զորակայաններում, հատակապես երկրի սահմանամերձ շրջաններում և կատարում էր «սահմանապահ» կամ կողմնապահ ծառայություն: Ըստ անհրաժեշտության` (պատերազմ, զորահանդեսներ, զորախաղեր կամ այլ խոշոր միջոցառումներ) թագավորի կամ երկրի սպարապետի հրամանով արքունի մշտական զորաբանակը համալրվում էր վասալ իշխանների նաև վասալ խաչակիր ասպետների զորախմբերով:
Կիլիկիայի արքունի գործակալությունների շարքում պետության մեջ ունեցած իր հույժ կարևոր դերով առանձնանում էր մարաջախտություն գործակալությունը:Սպարապետի տեղակալը մարջախտն էր (լատ. Marescalcus, ֆր. Marechal`մարեշալ, մարշալ), որը ևս ըստ Ալիշանի, իր նշանակությամբ գրեթե նույնանում էր ախոռապետին և վերջինիս նման հոգում էր զպէտս և զկարգ բանակին և կամ զդրօշն կամ զմեծ նշան պատերազմին:
Մարկո Պոլո
“Հայերն ունեն մի քաղաք ծովի վրա, որ կոչվում է Լայաս, այստեղ նրանք մեծ առևտուր են կատարում:”
Մատենագրության մեջ հիշատակվում են հետևյալ մարաջախտները` 13-րդ դար` Վասիլ մարաջախտ, Վահրամ Կոռիկոսեցի մարաջախտ, Լևոն` որդի Կոստանդին Պայլի, Լևոն Ապլհասնանց, Օշին` որդի Կոնստանդին Լամբրոնացու, 14-րդ դար` Թորոս մարաջախտ, պարոն Սմբատ մարաջախտ, Բաղդի, Հովհան:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.