Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան 6-րդ դպրոցի ուսուցիչ՝ Ն. Միկոյան
. 23.03.2018թ
Առարկա- Հայոց պատմություն
Դասարան- 8-րդ
Թեմա -Մայիսյան հերոսամարտեր
Նպատակ- իմանան –
պետականության ստեղծման ճանապարհին հայ ժողովրդի անցած
ճանապարհի և անձնուրած պայքարի մասին:
կարողանան
հիմնավորել , որ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում
պատերազմն ընդունել էր թուրք–հայկական բնույթ:
Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորությունը
և ռազմական գործողությունների ընթացքը:
Նկարագրել Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքը
և արդյունքները:
Դասի տիպը- տեսադաս
Միջառարկայական կապ- Հայոց եկեղեցու պատմություն
Մեթոդներ - հարցազրույց, քննարկում, գծակարգեր, դասախոսություն
Պարագաներ—քարտեզ, գիրք, տետր, սմարթ գրատախտակ, տեսանյութեր, նկարներ
Հղումներ՝ /https://www.youtube.com/watch?v=xtD6sJQo8bI/
/https://www.youtube.com/watch?v=y-jX4ioKYbc/
/ https://www.youtube.com/watch?v=n9_4TmxGtnA/
/https://www.youtube.com/watch?v=gJ1rsTuZbvo/
Դասի ընթացք
Դասը սկսել շնորհավորանքի խոսքերով մեկ անգամ ևս փաստելով, թե ինչքան կարևոր
է պետության և պետականության անհրաժեշտությունը հայ ժողովրդի կյանքում:Կհնչի
Սարդարապատի Ճակատամարտին նվիրված երգ և կցուցադրվի տեսանյութ
Այնուհետև կազմակերպել հարցում-քննարկում
1. Ե՞րբ է ստեղծվել Հայկական կորպուսը:
2. Ի՞նչ կառուցվածք ուներ այն: Ներկայաց րե՛ք դրա հրամանատարական կազմը:
Հայկական կորպուս
1917 թ. նոյեմբերի 16
հրամանատար կոմիսար
գեներալ Թովմաս Նազարբեկյանը կոմիսար՝ Դրոն
3. Ինչո՞ւ Ա. Մանուկյանը գործուղվեց Երևան:
4. Ո՞ւմ հրամանատարությամբ և ե՞րբ է ստեղծվել արևմտահայ դիվիզիան:
Հատուկ հավաքական ջոկատ:
հրամանատար
Անդրանիկ Օզանյանը
5. Ո՞ր ուժերից և ե՞րբ ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը:
Առանձին հայկական կորպուսը
1918 թ. մարտի 1
Հայկական կորպուսը Հատուկ հավաքական ջոկատ
հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյան
Քննարկումը կազմակերպելուց հետո այն ամբողջացնել դիտելով փոքրիկ տեսանյութ
Տեսանյութից հետո կարճ դասախոսություն՝
<<Պատերազմի վերաճումը թուրք–հայկականի>>
Կարևորելով Սարդարապատի ճակատամարտի պատմական նշանակությունը անդրադառնալ
նաև հայոց եկեղեցու , հոգևորականության մասնակցությանը , քանի, որ հայ
հոգևորականներից շատերն էին այդ օրերին խաչի փոխարեն զենք վերցրել
և մեջբերել հատվածներ կաթողիկոս Գ.Սուրենյանցի, ինպես նաև
Գ.Հովսեփյանի ելույթներց՝ այսպիսով ապահովելով նաև միջառարկայական կապը
Հայոց եկեղեցու պատմության հետ;
կաթողիկոս Գ.Սուրենյանց
«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը:
Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ. «Էջմիածնի միաբանը շրջում էր մի մասից մյուսը և իր ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը...»:
.դասախոսությունից հետո դիտել տեսանյութ, որը նվիրված կլինի Սարդարապատի
հերոսական ճակատամարտին
.տեսանյութից հետո երեխաների օգնությամբ ամփոփել Սարդարապատի ճակատամարտը՝
կատարելով քարտեզի հետ աշխատանք
. դասի այս հատվածում դասախոսությամբ անդրադառնալ նաև Բաշ Ապարանի ճակատամարտին,
Իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին դիտել փոքրիկ տեսանյութ
Կշռադատման փուլում անդրադառնալ մայիսյան հերոսամարտերի
պատմական նշանակության և նրա դասերի մասին
պատճառ
նշանակություն
Դասի ավարտին մեկ անգամ ևս հիշել այն հերոսներին , որոնք կերտեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը
Արամ Մանուկյան Գարեգին Նժդեհ Անդրանիկ Օզանյան
կաթողիկոս Գ.Սուրենյանց Մովսես Սիլիկան Դրաստամատ Կանայան
Դ.Բեկ Փիրումյան Պողոս Բեկ Փիրումյան
.
© ООО «Знанио»
С вами с 2009 года.