медиазнание

  • pptx
  • 28.02.2023
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Աշխատանք-ծնողների-հետ (1).pptx

ԱՇԽԱՏԱՆՔ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Դասղեկ Մ․Օչինյան
Ծնողական ժողով <<Մեդիագրագիտություն>>

Ի՞նչ խորհուրդներ պետք է տալ ծնողներին

Գերադասելի է երեխային չգնել առանձին համակարգիչ: Այս պարագայում երեխային զրկելը կունենա օբյեկտիվ պատճառ տվյալ պահին համակարգիչը ծնողներին է անհրաժեշտ՝ աշխատանքի համար:
Նպաստե՛ք, որ երեխաները ընկերներ ունենան: Հրավիրե՛ք ընկերներին Ձեր տուն, թու՛յլ տվեք նրան, որ ի՛նքը հյուրընկալի նրանց:
Եթե երեխան նստում է համակարգչի առջև՝ խաղալու, ապա նախապես նրա հետ պայմանավորվե՛ք, թե ինչքան ժամանակ է տևելու այդ խաղը:

Ի՞նչ խորհուրդներ պետք է տալ ծնողներին



Երեխայի հետ մշակե՛ք համակարգչից օգտվելու, մասնավորապես, նրանով խաղալու համատեղ կանոններ, որոնք երկուստեք պետք է պահպանվեն, այլապես խախտող կողմը տույժի կենթարկվի: Օրինակ՝ քնելուց առաջ բացառվում է համակարգչային խաղեր խաղալ: Դա երեխայի մեջ կձևավորի գիտակցված ենթարկվածության զգացում:

Համատեղ ստեղծե՛ք համակարգչային զարգացնող խաղերի, ֆիլմերի բազա, շտեմարան, որից երեխան կարող է օգտվել: Քննարկե՛ք երեխայի հետ դրանց բովանդակությունը, զարգացման հնարավորությունները, շեշտե՛ք դրանց ազդեցության հնարավորությունները:

Օգնե՛ք երեխային՝ ինքն իրեն լավ ճանաչել, շեշտը դրե՛ք նրա մեջ առկա դրականի վրա, միշտ շեշտադրե՛ք նրա առավելությունները, այն, ինչով նա տարբերվում է ուրիշներից:

Ի՞նչ խորհուրդներ պետք է տա ուսուցիչը ծնողներին



Համակագիչն օգտագործե՛ք երեխայի հետ միասին՝ ստեղծագոր­ծական գործունեություն ծավալելու նպատակով: Ներգրավելով երեխային անհրաժեշտ տեղեկույթ որոնելու մեջ՝ դուք դաստիարակում և ձևավորում եք համակարգչի հետ աշխատելու նրա մշակույթը:
Առաջար­կեք երեխային ազատ ժամանցի կազմակերպման նրա համար հե­տաքրքիր և գրավիչ ձևեր: Այդ ցանկում կարող են լինել կինոթատրոն հաճախելը, մաքուր օդում զբոսանքը, շարժախաղերը և այլն:

Ի՞նչ խորհուրդներ պետք է տա ուսուցիչը ծնողներին


Քննարկե՛ք երեխայի հետ կյանքի բացասական դրսևորումները, դաստիարակե՛ք կայուն վերաբերմունք չարի, ագրեսիայի և այլ բացասական երևույթների նկատմամբ:

Տեղադրե՛ք հատուկ ցանցային զտիչներ և վերահսկողության մասնագիտացված ծրագրեր, որոնք օգնում են վերահսկել և սահմանափակել երեխայի համակարգչի հետ շփումը:

Ծնողների հետ աշխատանքի ձևերը

Անհատական
Տնայցեր
Հրավեր դպրոց
Մանկավարժի անհատական խորհրդատվությունը ծնողներին
Նամակագրություն

ԽՄԲԱՅԻՆ ՁԵՎԵՐ

Ծնողական լեկտորիումներ
Թեմատիկ խորհրդատվություններ
Ծնողների ներգրավվածությամբ միջոցառումների կազմակերպում
Ծնողական երեկոներ
Կինոդիտումներ և քննարկումներ

Ծնողական ժողովների ընթացքում մեդիային վերաբերող թեմաների քննարկում

«Համակարգիչ և հեռուստատեսություն ՝ ընկերնե՞ր,
թե՞ թշնամիներ»:/ Առաջարկություններ ծնողներին,
թե ինչպես օգտագործել դրանք ՝ առանց վնաս հասցնելու կրտսեր աշակերտի առողջությանը/
«Համակարգչային կախվածություն երեխաների շրջանում»:
«Ինտերնետը ՝ չարի՞ք, թե՞ բարիք: Ի՞նչ կլինի, եթե երեխան ապրում է «առցանց»»:
«Երեխաների մեդիա անվտանգությունը ինտերնետում և բջջային կապով»:
«Մանկական մեդիաանվտանգության կազմակերպում »
«Մեդիան երեխայի կյանքում »:
«Մեդիայի դերը երեխայի զարգացման գործում»:
« Նեթիկետի կանոնները՝ ինչպես պետք է դրանց հետևել » :

Շնորհակալություն ուշադրության համար