Թեմա1 ՊԱՐԶ ԹՎԵՐ
Ա. Բնական թվերի շարքից առանձնացնենք այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց վրա: Այդ թվերի շարքը կունենա այս տեսքը`2,3,5,7,11,13,17,19,…,41,47,…,101,…, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի երկու բաժանարար.
Օրինակ`1)
7:1=7, 7:7=1,այսինքն`7 թիվը
ունի երկու բաժանարար,
քանի որ
բաժանվում է միայն
1-ի և ինքն իրեն:
Հարց1. 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,…30 թվերի շարքից առանձնացնել այն թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց:
Հարց2. Քանի՞ բաժանարար ունեն 2,5,11, 29,37,41, 47 թվերից յուրաքանչյուրը և ինչու՞:
Բ. 1-ից մեծ ցանկացած թիվ, որը բաժանվում է միայն 1-ի և ինքն իրեն , անվանում են պարզ թիվ: 1 և 30 թվերի միջև ընկած բոլոր պարզ թվերն են 2,3,5,7,11,13,17,19,23,29: Պարզ թվերը անվերջ շատ են. ամենափոքր պարզ թիվը 2-ն է, ամենամեծ պարզ թիվ չկա: 1-ը պարզ թիվ չէ, քանի որ բաժանվում է միայն 1-ի:
Հարց1. Ո՞ր բնական թվերն են անվանում պարզ:
Հարց2. Գրել 10 և 20 թվերի միջև գտնվող բոլոր պարզ թվերը:
Հարց3. Նշել ամենափոքր և ամենամեծ պարզ թվերը:
Հարց4. Ինչու՞ 1-ը պարզ թիվ չէ:
2-րդ կարգի հարցեր
1. Գոյություն ունի արդյո՞ք զույգ պարզ թիվ:
2. 5,6,7,8,12,27,29,42,49,57,52,59,61,87,91 թվերից առանձնացնել պարզ թվերը:
3. Գրել 30-ից մեծ, բայց 60-ից փոքր բոլոր պարզ թվերը:
4. Վանդակը
փոխարինել
բոլոր այն
պարզ թվերով ,
որոնց
դեպքում
կստացվի ճիշտ անհավասարություն.
ա)8·□<72, բ)90:□<40
Թեմա2 ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ
Ա. Բնական թվերի շարքից առանձնացնենք այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են 1-ի, իրենք իրենց և գոնե մեկ այլ թվի:
Օրինակ` 4 թիվը բացի 4-ից և 1-ից բաժանվում է նաև 2-ի, 12-ը`12-ից և 1-ից բացի`2-ի,6-ի, 3-ի և 4-ի:
Ահա 30-ից փոքր բոլոր բնական թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ. 4,6,8,9,10,12,14,15,16,18,20,21,22,24,25,26,27,28:
Հարց1.
Գրել 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերից
յուրաքանչյուրի
բաժանարարները:
Հարց2. 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերի շարքից առանձնացնել այն թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:
Հարց3. Գրել 20-ից փոքր բոլոր այն բնական թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:
Բ. Այն բնական թիվը,որը բացի 1-ից և ինենից ունի նաև այլ բաժանարարներ անվանում են բաղադրյալ թվեր: 1 և 30 թվերի միջև ընկած բոլոր բաղադրյալ թվերն են`4,6,8,9,10,12,14,15,16,18,20,21,22,24,25,26,27,28: 1-ը բաղադրյալ թիվ չէ:
Հարց1. Ո՞ր բնական թվերն են անվանում բաղադրյալ:
Հարց2. 11,12,16,17,18,19,21,22,25,29 թվերից առանձնացնել բաղադրյալ թվերը:
Հարց3. Ինչու՞ են 12,18,21,25,28 թվերը կոչվում բաղադրյալ:
2-րդ կարգի հարցեր
1. Գրել 30-ից մեծ, բայց 60-ից փոքր բոլոր բաղադրյալ թվերը:
2. Բաղադրյալ է արդյո՞ք յուրաքանչյուր զույգ թիվ:
3. Բոլոր բաղադրյալ թվե՞րն են զույգ:
4.
Վանդակը
փոխարինել
բոլոր այն բաղադրյալ թվերով,
որոնց
դեպքում
կստացվի ճիշտ անհավասարություն.
ա)3·□<31, բ)60:□>5
© ООО «Знанио»
С вами с 2009 года.