Мозг как основа агрессивного поведения

  • docx
  • 06.06.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Գլխուղեղը որպես ագրեսիվ վարքի հիմք.docx

Գլխուղեղը  որպես  ագրեսիվ վարքի հիմք

   
   
Ի սկզբանե  գլխուղեղի գործառույթի  և  անհատի վարքի միջև կապի  ուսումնասիրումը որոշված էր  դարվինյան այն վարկածով, որ գլխուղեղի կառուցվածքը և գործառույթը  ենթարկվում  են  անհատի  և  տեսակի  պահպանման  սկզբունքին: Հանրաճանաչ  Մակ-Լինի այն  գաղափարը, որ  ուղեղի  գործունեությունը  հիմնականում  ուղղված  է  չորս կարևոր գործառույթների իրականացմանը (սնվել, պայքարել,փախչել և սեռական հարաբերություն ունենալ): Պարզ է, որ  գործունեության այս չորս  տեսակները անհրաժեշտ  են անհատի և  տեսակի պահպանման գործում:
   
Վ.Ռ.Հեսսը, Դ.Օլդսը,Ռ.Ռ.Հիտը,Խ.Մ.Ռ.Դելգադոն   և   այլ  հետազոտողներ պնդում  էինոր  փախուստի  և  ագրեսիայի  իմպուլսները ղեկավարվում են  ուղեղի տարբեր հատվածների  կողմից: Գործնականում ապացուցվել է, որ դրդելով ուղեղի որոշ հատվածներ, կարող են ուժեղացնել զայրույթի  էֆեկտը   (և վարքի համապատասխան ձևը),և հակառակը,դանդաղեցնել:                       Օրինակ, ակտիվացումը կախված է հիպոթալամուսից, միջանկյալ                                                               ուղեղից, կենտրոնական  գորշ  զանգվածիցիսկ նման կառույցների  գրգռումը  նպաստում  է  աֆեկտի  առաջացմանը:Վերոնշյալ հետազոտողները կարողացան ուսումնասիրությունը երկու ուղղությամբ  իրականացնել,օրինակ.
1-
որոշակի հատվածների  ուղղակի էլեկտրական գրգռման  հետևանքով   առաջացած ագրեսիվ վարքի վառ դրսևորումները գրանցել
2-
գրանցել այլ հատվածների գրգռման հետևանքով ագրեսիվության արգելակումը
 
Այն փաստը, որ որոշ  հատվածներում  ռեակցիան  ակտիվանում  է և մյուսներում պասիվանում,բոլորովին էլ չի նշանակում,որ ագրեսիվության ինչ-որ   հատուկ  նշան  է: Այդ  երկակիությունը   բնորոշ  է  նաև  այլ ռեֆլեքսների: Ուղեղը  ընդհանրապես կազմված է երկբևեռ համակարգի  ձևով:   Երբ  չեն  գործում  ներքին  կամ  արտաքին  հատուկ  գրգռիչները,      ագրեսիվությունը  գտնվում  է  շարժուն  հավասարակշռության վիճակում  կամ  գրգռման և  արգելակման  զոնաները հավասարվում  են  իրար: Այդ  երևույթը ավելի  լավ  դրսևորվում  է , երբ  զոնաներից  մեկը  վնասված է:
Մարկը  և  Էրվինը  ուշադրություն  դարձրին այն  հանգամանքին , որ հավասարության  խախտումը  կարող  է  պայմանավորված  լինել ուղեղի հիվանդությունների  տարբեր  տեսակներով: Խորհրդային  հասարակարգում  հոգեբաններից  ոմանք  գտնում  էինոր  երեխաների  ագրեսիվության  և  նյարդային  համակարգի  միջև կապ  գոյություն ունի:
Ագրեսիվության  հավանականությունը  մեծանում  էերբ  նյարդային  համակարգը  բնութագրվում  է  բարձր  գրգռվողականությամբ  թույլ  արգելակմամբ: Իսկ  քանի  որ  նյարդային  համակարգի կառույցները  փոխանցվում  են  ժառանգականորեն, ապա  երեխայի  մոտ  հնարավոր է  փոխանցվի  նաև  գրգռման  և  արգելակման  գործընթացների  հավասարակշռության  խախտումը: Ագրեսիայի  հավանականությունը  բավականին  բարձր  է  կյանքի  այն  փուլերում, երբ  նրա   նյարդային  համակարգի  գործունեության  մեջ  կարևոր  փոփոխություններ  է  տեղի  ունենում: Փոքր  երեխաների  համար  արգելակվելու  դժվարություններն  են, երբ  պետք  է  իր  ցանկացածը  չանի,այլ  անի  այն  ինչ  պահանջվում  է: Կրտսեր  դպրոցական  տարիքից  սկսած  այդ  ամենը  կարգավորվում  է: Այդ  ձևով  կարելի  է  ասել, որ  երեխաների  ագրեսիվ  վարքը  միատեսակ  չէ  և  ունի  դրսևորման  տարբեր  ձևերկախված  տարիքային  առանձնահատկություններից, նպատակներից, նրա  ծագումը  պայմանավորող  սոցիալական  և  այլ  պատճառներից: Դրանից  բացի  գիտության  մեջ  չկա  ագրեսիվությունը  տարբերակող  միացյալ  տեսական  մոտեցում: