Մանկավարժական հետազոտություն․
«Մերօրյա հերոսների հետ շփման անդրադարձը սովորողների հայրենասիրական դաստիարակության գործընթացին»
Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի
զանազան ծայրերից կարող է միավորել հայերին՝ հոգով, մտքով և արյունով։
Դա ազգային սերն է։ Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն։
ՐԱՖՖԻ
Նախաբան․ Հայրենասիրական դաստիարակությունը կարևոր դեր է խաղում սովորողների ազգային արժեհամակարգի ձևավորման գործում։ Հայրենասիրությունը դա սեր և նվիրվածություն է հայրենիքի հանդեպ, երկրի առաջընթացին նպաստելու ձգտումն է սեփական ջանքերով։ Ժամանակակից հասարակության մեջ առանձնակի կարևորություն է հայրենասիրական դաստիարակությունը, քանի որ երկրի իրավիճակից ելնելով որոշ քաղաքացիներ լքում են երկիր, իրենց հետ տանելով իրենց նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաներին, փոխարեն յուրաքանչյուրը փորձի ձգտել փոխելու այն ինչ իրեն դուր չի գալիս, կամ այն ինչը լավ կլինի երկրի համար։ Բնականաբար հասարակության այդ շերտին դասվող ընտանիքներում երեխաների հայրենասիրական դաստիարակությունը խաթարվում է։ Աշխատելով նախազորակոչային տարիքի երիտասարդների հետ վերջին տարիներին նկատել եմ, որ նրանց մի մասը դպրոցն ավարտելուց հետո խուսափում է երկրում մնալ, խուսափում է բանակում ծառայելուց։ Եվ կան դեպքեր, երբ ապրելով արտերկրում այդ տարիքի տղաները վերադառնում են հայրենիք՝ բանակում ծառայելու նպատակով։ Սա ինձ մտածելու տեղիք տվեց, նշանակում է կան իրավիճակներ, որոնք նպաստում են թե մեկ, թե մյուս դեպքերին։ Ուսումնասիրելով համաշխարհային և հայրենական գրականությունը ես համոզվեցի, որ հայրենասիրությունը, ինչպես նաև մյուս ժողովրդավարական արժեքները անձի մոտ
կարելի է ձևավորել իր հոգևոր զարգացման ընդացքում։
Հայրենասեր մարդը նա է, ով նվիրված է իր ժողովրդին, սիրում է իր հայրենիքը, պատրաստ է զոհաբերությունների և գործերի՝ հանուն իր հայրենիքի շահերի, սեփական գործողություններով հայրենիքին ծառայելու, ով հայրենիքը թշնամիներից պաշտպանելու ցանկություն ունի: Հայրենիքը սիրելու համար անձը հետաքրքրություն պետք է ունենա ազգային մշակույթի և ավանդույթների նկատմամբ: Որպեսզի մարդը սիրի իր ազգի ժողովրդին, պետք է ճանաչի նրանց. միտումնավոր ուսումնասիրի ազգի պատմությունը, սրանով մարդն իր մեջ խթանում է հայրենասիրությունը: Իսկ ինչպե՞ս կարելի է սովորողների մեջ սերմանել ազգին, հայրենի պատմությանը, մշակույթին ճանաչելու ցանկությունը։
Մեր՝ ուսուցիչներիս դերը այս հարցում պետք է որոշիչ լինի։ Էլ ով, եթե ոչ մենք, նամանավանդ զինղեկներս պետք է զբաղվենք այդ հարցով։ Մեր մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի սովորողների մոտ ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Յուրաքանչյուր մարդու կյանքը իմաստալից է դառնում, եթե նա ունի նպատակներ և ձգտում է հասնել այդ նպատակներին։ Երիտասարդները գտնում են իդեալ և փորձում նմանվել նրանց։ Մենք՝ մանկավարժներս կարող ենք օգնել նրանց ճիշտ իդեալի ընտրության հարցում։ Իմ կարծիքով հարկավոր է ավելի հաճախ հանդիպումներ, շփումներ, զրույցներ կազմակերպել հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայրենասեր ու քաջ , մեր համար հերոսացած տղաների, զինվորականների, կամավորականների հետ։ Կարծում եմ դա կօգնի, կոգևորի սովորողներին ձգտել, նմանվել, սիրել ու նվիրվել հայրենիքին, որի համար այդքան արյուն թափեց, իրենցից ընդամենը մի քանի տարով մեծ ավագ ընկերը, բարեկամը, հայրենակիցը։
Այդ իսկ պատճառով որոշեցի հետազոտություն կատարել, պարզելու համար, թե որքանով կփոխվի սովորողի տեսակետը հայրենիքում մնալու, ՀՀ բանակում ծառայելու և ընդհանրապես հայրենիքում ինչ որ բան դեպի լավը փոխելու տեսակետը ապրիլյան և 44օրյա պատերազմի մասնակիցների հետ հանդիպելուց հետո։
Իմ հետազոտության նպատակն է ստուգել, թե որքանով է կարող է ազդեցություն ունենալ պատերազմի մասնակիցների հետ շփումը սովորողների հայրենասիրական դաստիարակության վրա։
Հետազոտությունը կատարել եմ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարաններում։ Որպեսզի պարզեմ, թե պատերազմի մասնակիցների հետ հանդիպումները, շփումները որքանով կանդրադառնան հայրենասիրության դաստիարակության վրա , անցկացրել եմ երկու հետազոտական դաս- միջոցառում։
Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենիքի նկատմամբ հպարտության ձևավորումից, այդ պատճառով մինչ առաջին հետազոտական դասը դպրոցի 34 աշակերտների շրջանում անցկացրել եմ հարցում, թե աշակերտները հպարտանում են արդյոք մեր հայրենիքով։ Հարցումների արդյունքը եղել է այսպիսին։ 34 աշակերտների 47% - ը հպարտանում են հայրենիքով, 24% -ը չեն հպարտանում, իսկ 29%-ը դժվարանում են պատասխանել այդ հարցին։
Այս հարցման ցուցանիշը մտահոգիչ է, քանի որ եթե երիտասարդը չի հպարտանում իր հայրենիքով, ապա դժվար է նրա մոտ զարգացնել հայրենասիրական դաստիարակության գաղափարը։ Երիտասարդներին պետք է ավելին ներկայացնել, ծանոթացնել ազգային արժեքների,մշակույթի, գրականության, հերոսների, հայ ժողովրդի պատմության հետ։ Հետազոտության 1-ին փուլում անցկացրել եմ դաս-միջոցառում երկու դասարանների հետ միասին, որտեղ դիտել ենք տեսաֆիլմ նվիրված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին և գործունեությանը։ https://www.youtube.com/watch?v=Q_obDqUeaQs
Քննարկումից հետո վարել եմ զրույց․ «Հայրենասիրության գաղափարը ձեր պատկերացմամբ» թեմայով։ Որից հետո 11-րդ դասարանի 19 –ը և 12-րդ դասարանի 15 աշակերտներին բաժանել եմ աղյուսակաձև հարցաթերթիկներ, որտեղ նրանք պատասխանել են հետևյալ հարցերին։
1. Դու քեզ համարու՞մ ես հայրենասեր։
2. Լինել հայրենասեր նշանակու՞մ է ապրել Հայրենիքում։
3. Կարելի՞ է ապրել հայրենիքից դուրս և լինել հայրենասեր։
4. Ճանաչու՞մ ես արդյոք մերօրյա հերոսներին։
5. Եթե դու լինեիր նրանց փոխարեն կմասնակցեի՞ր պատերազմին։
6. Արդյո՞ք միայն պատերազմի մասնակիցն է համարվում հայրենասեր։
7. Կկարողանաս ապրել այն հայրենիքից դուրս, որի համար զոհվել են հազարավոր հայեր։
Սովորողները այս հարցերին պատասխանել են «այո» կամ «ոչ»։
Հարցմանը մասնակցած 11-րդ դասարանի 19 սովորողներիև 12-րդ դասարանի 15 սովորողների մոտ ցուցանիշների համեմատությունները նախքան պատերազմի մասնակիցների հանդիպումը և հանդիպումից հետո ՝ արտահայտված տոկոսներով ներկայացված է դիագրամայի տեսքով(տես էջ՝ )։
Իհարկե, հարցերին պատասխանելուց առաջ սովորողները բուռն քննարկումներ էին անում։ Բերում էին օրինակներ, հայ բարերարների , նշանավոր գործիչների անուններ, որոնք ապրելով արտերկրում չափազանց մեծ ներդրումներ , ավանդներ ունեին մեր երկրի բարօրության գործում։ Զրույցներ անցկացվեցին մերօրյա հերոսների, պատերազմի մասնակիցների մասին, նրանց հայրենասիրության, սխրանքների մասին։ Սովորողների մի մասը գտնում էին, որ հայրենասեր լինելու համար պարտադիր չէ ապրել հայրենիքում կամ մասնակցել պատերազմին։ Մյուսները գտնում էին, որ դրսից հեշտ է հայրենասիրություն գոչելը և նշում էին, որ փող ուղղարկելով հայրենասեր չես դառնա։ Ոմանք էլ գտնում էին, որ հայրենիքում ապրող շատ-շատերը կան, որ ոչինչ չեն անում հայրենի երկրի համար։ Քննարկումներից հետո անանուն պատասխանեցին հարցերին։ Իմ համար զարմանալին վերջին հարցի դրական պատասխաններն էին։ Զարմանալի էր, որ անձը իրեն համարում է հայրենասեր, սակայն գտնում է, որ կարող է ապրել այն հայրենիքից դուրս, որի համար զոհվել էին հազարավոր կյանքեր։ Գուցե պատճառը պատերազմի հավանական վերսկսման մեջ է, որը վախի զգացում է առաջացնում անձի մոտ։ Կամ գուցե երկրի քաղաքական անկայուն վիճակն է պատճառը կամ երկրի տնտեսական պայմանները։
Հաջորդ հետազոտական դաս-միջոցառմանը հրավիրել էի 44 օրյա պատերազմի 5 մասնակից, որոնք նույն դպրոցի նախկին շրջանավարտներն էին։
Սովորողներին նախապես հանձնարարվել էր նախապատրաստել իրենց հուզող հարցերը, նախապատրաստել բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, որոնք պետք է կատարեին պատերազմի մասնակիցների համար։ Սովորողները նաև նվերներ էին նախապատրաստել նրանց համար։ Հանդիպումը շատ հետաքրքիր, հուզումնալից ու բուռն անցավ երկու կողմերի համար էլ։ Զինվորներները պատմեցին պատերազմի, իրենց և իրենց ընկերների սխրանքների, քաջագործությունների, դժվարությունների մասին։ Նրանք պատմեցին, թե որքան էր իրենց ոգևորում թիկունքից եկած, անգամ փոքր օգնությունները՝ նվերները, հագուստները, քաղցրավենիքները, նամակները։ Դրանք ապացույցն էին այն ամենի, որ արժեր կյանքի գնով պաշտպանել մի թիզ հողն անգամ, գիտակցելով, որ առջևում թշնամին է, իսկ թիկունքում մի ամբողջ ազգ, որոնց պաշտպանության համար իրենք կրում էին պատասխանատվություն։
Սովորողները ուղղում էին իրենց հուզող հարցեր․ «Արդյո՞ք նորից կմասնակցեն նման պատերազմի», «Արդյո՞ք դժվար չէ ապրել, հիշելով ընկած ընկերներին, զինակիցներին»։ Պատերազմի մասնակիցները պատասխանում էին, որ հիմա հարկ եղած դեպքում ևս առանց երկմտելու զենք կվերցնեն, հանուն ընկած ընկերների։
Հանդիպման ժամամանակ սովորողները ներկայացրեցին Հենրի Ուորրդ Բիչերի,Ղազարոս
Աղայանի, Գարեգին Նժդեհի, Րաֆֆու, Գևորգ Լիխտենբերգի, Մոնթե Մելքոնյանի, Անատոլի Ֆրանսի և այլոց աֆորիզմներից հայրենասիրության վերաբերյալ և քննարկումներ կատարեցին դրանց վերաբերյալ։
Այնուհետև աշակերտները կատարեցին հայրենասիրական երգեր՝ « Մեր անունն է
Հայկական բանակ», https://www.youtube.com/watch?v=fZDFwdMrL3Y , դիտեցինք «Զինվորի երգը» տեսահոլովակը, որը կատարում էին զինվորները հայրենիքի պաշտպանության առաջնագծում՝ https://www.youtube.com/watch?v=Xis2pxnDQUA ,
«Հերոս տղերք» տեսահոլովակը՝ նվիրված 2020թ․պատերազմի մասնակիցներին՝ https://www.youtube.com/watch?v=Xis2pxnDQUA
Պատերազմի մասնակիցները ձայնակցում էին նրանց։ Հանդիպումը անչափ հուզումնալից էր բոլորիս համար, քանի որ դեռ թարմ էր բոլորիս ցավն ու վերքը։ Միջոցառումն ավարտեց համայնքի զոհված ազատամարտիկների շիրիմների այցով, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին։
Միջոցառման հաջորդ օրը նորից բաժանվեցին նույն հարցումներով հարցաթերթիկներ։
Համեմատելով արդյունքները նախորդ հարցման հետ ստացվեց հետևյալ պատկերը․
11-րդ դասարանի 19 աշակերտների հարցման արդյունքների համեմատումը դիագրամի միջոցով․
12-րդ դասարանի 15 աշակերտների հարցման արդյունքների համեմատումը դիագրաի միջոցով․
Փաստորեն 7 հարցման միջոցով ստացանք այսպիսի արդյունքներ 11-րդ դասարանի սովորողների շրջանում։
1. «Դու քեզ համարու՞մ ես հայրենասեր» հարցի արդյունքը նույնն էր երկու դեպքում էլ։
Բոլոր սովորողները իրենց համարում են հայրենասեր։
2. «Լինել հայրենասեր նշանակու՞մ է ապրել Հայրենիքում» հարցման արդյունքները աճել էին 11% -ով։
3. «Կարելի՞ է ապրել հայրենիքից դուրս և լինել հայրենասեր» հարցման արդյունքները նվազել էին 5 % -ով։ Արդյունքը ցույց է տալիս, որ սովորողների մոտ աճել է հայրենասիրական գաղափարը։ Նրանք գտան, որ հայրենասեր լինելու համար հարկավոր է ապրել հայրենիքում ու զարգացնել սեփական երկիրը։
4. «Ճանաչու՞մ ես արդյոք մերօրյա հերոսներին» հարցման արդյունքները աճել էին 21%
-ով։
5. «Եթե դու լինեիր նրանց փոխարեն կմասնակցեի՞ր պատերազմին» հարցման արդյունքները աճել էին 11% -ով։
6. «Արդյո՞ք միայն պատերազմի մասնակիցն է համարվում հայրենասեր» հարցման արդյունքները նվազել էին 5% -ով։ Սովորողները պատերազմի մասնակիցների պատմելուց հասկացան, որ շատերը, այդ թվում նաև բժիշկները, որոշ բարերարներ արել էին շատ գործառույթներ, որոնք շատ կարևոր էին հայրենիքի, զինվորների, բանակի,և ժողովրդի համար։
7. «Կկարողանաս ապրել այն հայրենիքից դուրս, որի համար զոհվել են հազարավոր հայեր» հարցման արդյունքները նվազել էին 17% -ով։ Սովորողների ընդամենը երեքն հայրենակիցը։
Ուսումնասիրելով 12-րդ դասարանի 15 աշակերտների 7 հարցման արդյունքները, պարզեցի, որ՝
1. «Դու քեզ համարու՞մ ես հայրենասեր» հարցի արդյունքը նույնն էր երկու դեպքում էլ։
Բոլոր սովորողները իրենց համարում են հայրենասեր։
2. «Լինել հայրենասեր նշանակու՞մ է ապրել Հայրենիքում» հարցման արդյունքները աճել էին 14% -ով։
3. «Կարելի՞ է ապրել հայրենիքից դուրս և լինել հայրենասեր» հարցման արդյունքները նվազել էին 27 % -ով։ Արդյունքը ցույց է տալիս, որ սովորողների մոտ աճել է հայրենասիրական գաղափարը։ Նրանք արդեն կարծում են, որ հայրենասեր լինելու համար հարկավոր է ապրել հայրենիքում ու զարգացնել սեփական երկիրի տնտեսությունը, քանի որ տնտեսությունն է հանդիսանում բանակի թիկունքը։
4. «Ճանաչու՞մ ես արդյոք մերօրյա հերոսներին» հարցման արդյունքները աճել էին 23 % ով։
5. «Եթե դու լինեիր նրանց փոխարեն կմասնակցեի՞ր պատերազմին» հարցման արդյունքները իջել է 8% -ով։ Զարմանալի էր փաստը, որ պատերազմի մասնակիցների հետ հանդիպումից առաջ սովորողը ցանկություն էր հայտնել մասնակցելու պատերազմին, իսկ այժմ փոխվել էր կարծիքը։ Ըստ երևույթին այս աշակերտի մոտ հոգեբանական վախ էր առաջացել պատերազմի հնարավոր վերսկսման հետ կապված։ Գտնում եմ, որ այս ցուցանիշը էականորեն չի փոխվել։
6. «Արդյո՞ք միայն պատերազմի մասնակիցն է համարվում հայրենասեր» հարցման արդյունքները աճել է 26% -ով։ Սովորողնրը ոգևորված պատերազմի մասնակիցների պատմություններից գտնում են, որ հայրենասեր լինելու համար կարևոր է մասնակցել երկրի պաշտպանության գործին։
7. «Կկարողանաս ապրել այն հայրենիքից դուրս, որի համար զոհվել են հազարավոր հայեր» հարցման արդյունքները նվազել էին 20 % -ով։ Ինչը փաստում է այն մասին, որ նրանք գերադասում են ապրել իրենց հայրենիքում , որտեղ իր կյանքն էր զոհել իր հայրենակիցը։
11-րդ և 12-րդ դասարանների սովորողների տվյալները առանձին վերլուծելու նպատակը նրանում է, որպեսզի զորակոչին ավել մոտ, դպրոցն ավարտելու շեմին կանգնած երիտասրդների պատասխանները համեմատվեր փոքրինչ ուշ ավարտողի պատասխանների հետ ։12-րդ և 11-րդ դասարանի աշակերտների հարցման արդյունքների համեմատումը դիագրաի միջոցով․
Այստեղ 12-րդ դասրանցիների հայրենասիրության ցուցանիշը բարձր է 11-րդ դասարանցիների ցուցանիշից։ Սակայն « Եթե դու լինեիր նրանց փոխարեն կմասնակցեի՞ր պատերազմին» հարցին 11-րդ դասրանի սովորողների « Այո» պատասխանների թվի ցուցանիշը ավելի բարձր է։
«Հպարտանու՞մ ես քո հայրենիքով» հարցման արդյունքների համեմատությունը։ Զգալի աճ է նկատվում հանդիրումից հետո։
4․ Եզրահանգումներ
Այս հետազոտությունով ես
1. պարզեցի, որ հայրենասիրությունը այն կարողականություններից է, որը կարելի է և պետք է զարգացնել դաստիարակության միջոցով։
2. համոզվեցի, որ ճանաչելով և շփվելով պատերազմի մասնակիցների հետ, իմանալով ազգի պատմությունը, ազգային մշակույթը, ավանդույթները, երգերը, առնչվելով հայրենասեր մարդկանց հետ, լսելով նրանց հերոսական սխրանքները սովորողները ոգեշնչվում են, փոխում են իրենց պատկերացումները հայրենիքի, ազգի, բանակի նկատմամբ։
3. Արդյունքները ցույց տվեցին, որ այն սովորողները, որոնք գտնում էին, թե կարող էին ապրել հայրենիքից դուրս և լինել հայրենասեր, փոխել են իրենց կարծիքը և գերադասում են մնալ իրենց հայրենիքում և շենացնել այն։ Նրանց զգալի մասը հանդիպումից հետո գտավ, որ այլևս չի կարող ապրել այն հայրենիքից դուրս, որի համար զոհվել են հազարավոր հայեր։ Նշանակում է հայրենիքում մնալու, արտագազթից խուսափելու համր ևս սովորողների համար հաարկավոր է հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ։
4. Սովորողներին հարկավոր է ծանոթացնել հայ նշանավոր մարդկանց հետ, այնպիսի մարդկանց հետ, որոնք կարող են իրենց հայրենասիրական օրինակով սեր ու նվիրվածություն սերմանել հայրենիքի հանդեպ, ինչպես ասել է Անատոլի Ֆրանսին «Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ»։
Գրականության ցանկ
1. ԵՊՀ –ի դասախոս Սերոբ Խաչատրյանը․ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ ՕՐԻՆԱԿՆ Է. ՄԵԶ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
http://www.ysu.am/psy/hy/About-patriotism
2. ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ»
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2015/05/conference-16-may-15.pdf
3. ՆԻժՆԻ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ փիլիսոփայություն, սոցիոլոգիա ամբիոնի պրոֆեսոր Դորոժկին Ա.Մ.
«ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՄԵՋ»
https://zserials.ru/hy/lyuboi-patriotizm-podrazumevaet-materialnye- blaga-fundamentalnye.html
4. АЕ Кошкин · 2011 — Обучение молодежи основам военного дела в процессе допризывной подготовки
https://cyberleninka.ru/viewer_images/14342918/f/1.png
5. Военные игры в школе: «за» и «против»
6 окт. 2020 г. — Глава Минпросвещения России Сергей Кравцов выступил против милитаризации образования. ...
https://ug.ru/voennye-igry-v-shkole-za-i-protiv/
6. ՀՀԿԳՆ Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական գիտությունների թեկնածու Վարդան Ա․ Մուրադյան․ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կատարելագործման ուղիները» ատենախոսությունում (Երևան-2014թ․)
https://aspu.am/website/images/files/Muradyan%20Vardan.pdf
9
© ООО «Знанио»
С вами с 2009 года.