ПРАВИЛА ДОРОЖНОГО ДВИЖЕНИЯ
Оценка 4.7

ПРАВИЛА ДОРОЖНОГО ДВИЖЕНИЯ

Оценка 4.7
docx
02.10.2021
ПРАВИЛА ДОРОЖНОГО ДВИЖЕНИЯ
пдд.docx

                   

 

 

 

²Ýíï³Ý· 
»ñè»ÏáõÃÛáõÝ

 

 

 

 

 

 

                                                                  Դասվար՝Մարինե Օչինյան

 

 

 

Թեման-   Անվտանգ երթևեկություն

                             

      ՆպատակըԿսովորեն երթևեկության տարրական կանոնները:

                 Կբարձրանա երեխայի ուշադրությունը փողոցն

                 անցնելիս:

                       Սերմանել  միասնության,ընկերասիրության     

                       գաղափարը:

                       Զարգացնել  երեխայի   գեղագիտական  ճաշակը:

                       Զարգացնել  երեխայի մտածողական և  

                       տրամաբանական կարողությունները: 

                       Զարգացնել   երեխայի նկարելու, երգելու, պարելու

                       կարողությունները:  

 

 

Ձմեռվա բուքին,                         

Սառնամանիքին

Դպրոցի ճամփան

Դժվար է, երկար՝

Շատերի համար          Զվարթ գարունքին,

Երգին ու ծաղկին

Դպրոցի ճամփան

Կարճ է, դուրալի

Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի

Մեզ պես ուսումի,

Դպրոցի ճամփան

Միշտ կարճ է, սիրուն՝

Ձմեռ, թե՛ գարուն:

Ուսուցիչ՝

Սիրելի՛ երեխաներ:Մենք  բոլորս ամեն օր անցնում ենք երկար ու կարճ, լայն ու նեղ Ճանապարհներ,որպեսզի հասնենք դպրոց,կամ այլ վայրեր: Դրանք անցնելն այնքան էլ դյուրին չէ, եթե չգիտես երթևեկության կանոնները:Այսօրվա մեր դասը կնվիրենք   երթևեկության տարրական կանոններին:Դրանից հետո ավելի կբարձրանա  ձեր ուշադրությունը ճանապարհն   անցնելիս:

Վազելով ներս է մտնում  Մալվինան Բուրատինոյի  ձեռքը բռնած,իսկ մյուս ձեռքը փաթաթած:

Մալվինա՝

-Սպասե~ք, սպասե~ք :Ճիշտ ժամանակին էլ եկանք:

Ուսուցիչ՝

-Մեզ  մոտ էիք գալի՞ս:

Մալվինա՝

-Այո՛ , ձեզ մոտ,ես այլևս ուժ չունեմ այս հիմարին բացատնել, թե՛ինչպես անցնի փողոցը : Պատկերացնում եք ամեն անգամ այս վիճակով նրան տուն են բերում:Ես կրկին ու կրկին բացատրում եմ երթևեկության կանոնները ,իսկ նա ինձ չի էլ լսում,իր երկար քիթր անկարևոր գործերի մեջ է գցում, իսկ կարևորը   չի էլ սովորում:

Բուրատինո՝ -Դե ճանապարհ է,անցնում եմ էլի,էլ ինչ կանոն:Ես մեղավոր չեմ մեքենաները ինձ չեն տեսնում ասես կույր լինեն:

Ուսուցիչ՝ -Մի նեղացիր Բուրատինո:

Շատ ճիշտ եք արել , որ մեզ մոտ եք եկել:

Լավ մի վշտանա Մալվինա, ինձ թվում է երեխաները այնպես կբացատրեն  նրան, որ  կհասկանա  իր սխալը ու այլևս երբեք չի հայտնվի այս վիճակում:Ճի՛շտ է երեխանե՛ր:Դե սկսենք դասը:

Նախ սովորենք այն բառերը,որոնց կհանդիպենք այս դասի ընթացքում:

Փողոց-ճանապարհ,որը նախատեսված է մեքենաների երթևեկության համար:

Վարորդ- ավտոմեքենան վարող անձ:

Մայթ- փողոցին  կից  ճանապարհ, որը նախատեսված է մարդկանց քայլելու համար:

Հետիոտն- Ճանապարհը անցնող  ցանկացած  անձ:

Անցում-Ճանապարհի վրա զուգահեռ գծված սպիտակ զոլեր,որոնք նմանվում են զեբրի և նախատեսված են հետիոտի համար:Ճանապարհը կարելի է անցնել միայն զեբրի վրայով:

Զեբրեր դրվում է ինչպես  խաչմերուկներ ունեցող ճանապարհների    վրա,  այնպես էլ դպրոցների,մանկապարտեզների մոտ գտնվող ճանապարհների վրա :

Գետնանցում- գետնի տակով անցնող ճանապարհ նախատեսված  հետիոտների համար

Վերնանցում- փողոցի վրայով անցնող ճանապարհ նախատեսված  հետիոտնի  համար:

Խաչմերուկ- Երթևեկելի ճանապարհի այն մասը ,որտեղ խաչվում  են  ճանապարհները:

Լուսակիր-իր,որը ունի երեք գույն՝կարմիր, դեղին,կանաչ և  իր լուսային ազդանշաններով  օգնում է մեզ անցնել  փողոցը:Այն դրված է խաչմերուկներում:

Այժմ գոյություն ունեն նաև ձայնային ազդանշաններով լուսակրեր:

 

Սրանք այն բառերն են,  որոնք անհրաժեշտ է իմանալ:

Որքան էլ իմանաս,միշտ պատրաստ եղիր սովորել,հարստացնել

քո գիտելիքները:

Երգ

Մենք դպրոց ենք հաճախում,

Շատ,շատ բաներ  սովորում,

Դուք էլ մեզ հետ միացեք

Խելացի ուշիմ դարձեք:  

             Ապ-ապ,ծափ-ծափ,

             Դուք էլ մեզ հետ միացեք:

             Ապ-ապ,ծափ-ծափ,

              Խելացի ուշիմ դարձեք:

Թե ինչպես փողոցն անցնել,

Խաչմերուկում զգույշ լինել:

Դուք էլ մեզ հետ միացեք

Կանոնները սովորեք:

                  Ապ-ապ,ծափ-ծափ,

                  Դուք էլ մեզ հետ միացեք:

                   Ապ-ապ,ծափ-ծափ,

                    Խելացի ուշիմ դարձեք:

 

Ուսուցիչ՝

Ապրեք,շատ ապրեք,սակայն այս բառերը բավարար չեն:Անհրաժերտ է իմանալ մի շարք կանոններ և դրանք պահպանել  ճանապարհն անցնելիս:

1.Ճանապարհը պետք է անցնել  նախատեսված անցումով՝զեբրի վրայով:Երբ դու կանգնած ես սպիտակ գծերի վրա վարորդր պարտավոր է կանգնել և ճանապարհը զիջել:

2.Միշտ պետք է քայլել մայթով այլ ոչ թե երթևեկելի ճանապարհով:

3.Ճանապարհն անցնելիս բռնիր մեծահասակի ձեռքը:

4.Փողոցում չի կարելի հեծանիվ քշել:

5. Ճանապարհի երթևեկելի  մասու չի կարելի խաղալ:

6.Եթե գնդակը գլորվում է փողոց ,ապա պետք չէ վազել նրա   հետևից՝ դա վտանգավոր է:

7.Եթե անցնում ես խաչմերուկը, ապա անպայման պետք է հետևել  լուսակրին:

8.Եթե ձեր սիրելի կատուն կամ շնիկը վազում են փողոց ,մի հետևեք նրանց,դա վտանգավոր է:

9.Ցանկացած ճանապարհ անցնելիս, զգոն եղեք նայեք աջ և ձախ

Համոզվեք,որ ավտոմեքենա չկա կամ այն ձեզնից շատ հեռու է:

Սրանք այն տարրական կանոններն են,որոնք անհրաժեշտ են մեզ:

Բարև փոքրիկներ,իմ  բարեկամներ:

Չի կարող չգալ և ձեզ համար հանձնարարություններ չբերել:

Հուսով եմ ինձ ճանաչեցիք ,ո՞վ եմ ես:(Լուսակիր)

լ  լ  ու  ս ա  խ  ե  ց   ի   ա  կ  ի ր

Այժմ տեսնեմ ձեզնից ով ճիշտ  և արագ կդասավորի իմ

հորինած բառակապակցություը:

Հրավիրում է Բուրատինոյին ու Մալվինային և տալիս  է տառերը,սոսինձ,Ա4 ձևաչափի թուղթ:Պետք է ստանան՝

                          Խելացի  լուսակիր

Երգ       

Ես  մի  իր եմ պիտանի,

Շատ  օգտակար, անվանի,

Ինձ  ասում  են լուսակիր,

Իմ  մեջ կրում եմ լույսեր:

 

Կանաչ լույս է դու անցիր:

Դեղին լույս է զգուշացիր:

Կարմիր լույս է դու սպասիր

  Եվ  շատ ուշիմ դու ՛ եղիր:

Մրցույթի արդյունքների ամփոփում:

 

Չմտածեք թե մեծամիտ եմ,ուղակի խելացի եմ:

 

Լուսակրի  երեք գույնն էլ կարևոր են՝

Կարմիրկանգնիր              Դեղինզգուշացիր   

Կանաչճանապարհը  քոնն  է

 

Ոստիկան –Շնորհակալ ենք քեզնից լուսակիր դու մեր հավատարիմ ընկերն ես:Մենք քո մասին շատ տեղեկություններ ենք հավաքել:

Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար լուսակրի գույներին պետք է հետևել միշտ: Պարզվում է` լուսակիրներին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձրել, քան իրականում պահանջվում է:

 1994թ-ից սկսած յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ը նշվում է որպես լուսակրի միջազգային օր:

Նույն թվականին ամերիկյան Քլիվլենդ քաղաքում առաջին անգամ հայտնվեց ժամանակակից լուսակիրների «նախնին»: Այն ուներ կարմիր և կանաչ լամպեր և լույսի փոփոխման ժամանակ ձայնային ազդանշան էր արձակում:

Ամենաառաջին լուսակիրը ստեղծվել է 19-րդ դարում՝ Ջեյ Նայթի կողմից, սակայն 3 տարի անց լամպը պայթել էր և վիրավորել ոստիկանի: Դրանից հետո լուսակիրների մասին մոռացվել էր մինչև 1910թ., երբ ստեղծվեց առաջին ավտոմատ լուսակիրը՝ 2 գույնի լամպերով:

Իսկ այ 3 գույնի լամպերով լուսակիրներն սկզբում տեղ գտան ամերիկյան Դեթրոյթ և Նյու Յորք քաղաքներում՝ 1920թ.: Աստիճանաբար լուսակիրները տարածվեցին Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում ու եկան հասան նաև Հայաստան:

Ինչպես ասում են՝ ստեղծելը հեշտ է, պահպանելն է դժվար: Քաղաքացիներից շատերի համար լուսակիրը ոչ մի նշանակություն չունի, նրանք աջ ու ձախ են նայում փողոցն անցնելիս ու գնում առաջ:

Ոստիկան -Այժմ  զրուցենք հետիոտների հետ՝

-Որ ասեմ` միշտ հետևում եմ, սուտ կլինի, երբեմն տեղ գնալիս արագ անցնում եմ լուսակրին  չնայելով:– իհարկե դա սխալ եմ համարում, բայց ինձ էլ պետք  է հասկանալ, ես չեմ կարող այդքան կանգնած մնալ, եթե որևէ տեղ եմ շտապում:

-Մի անգամ դժբախտ պատահար եղավ իմ աչքի առաջ, երբ հետիոտնը փորձում էր անցնել փողոցը, կողքից էլ մեքենան չնկատեց ու հարվածեց, այդ օրվանից խուսափում էի փողոցն անցնելուց, գնում էի միայն այն վայրեր, որտեղ կան գետնանցումներ, իսկ հետո նորից սկսեցի անցնել  անցումներով ու երբեք չխախտելով կանոնները:

Այո ես ձեր ընկերն եմ և ասում եմ միշտ եղեք ուշադիր: 

երգ  (արև,արև,եկ,եկ)

Լուսակիրը տես,տես,

Վառվում է արևի պես:

Մեզ օգնում է փողոցում:

Վտանգից է պաշտպանում:

 

Եթե նրան ճանաչես,

Եվ գույները լավ հիշես:

Խաչմերուկում քեզ կօգնի:

Ճանապարհը կանցկացնի:

 

Կանաչ լույս է շուտ անցիր:

Դեղին լույս է զգուշացիր:

Իսկ թե կարմիր լույս վառվի:

Զգույշ  եղիր ու կանգնիր:

Սիրելի՛ փոքրիկներ,  այժմ ուզում եմ ծանոթանաք ճանապարհային մի քանի նշանների հետ:

Երեխաները հերթով կներկայացնեն ճանապարային նշանները:

 

 

 

 

 


 

Դասվար՝Մարինե Օչինյան

Դասվար՝Մարինե Օչինյան

Թեման - Անվտանգ երթևեկություն Նպատակը - Կսովորեն երթևեկության տարրական կանոնները: Կբարձրանա երեխայի ուշադրությունը փողոցն անցնելիս : Սերմանել միասնության , ընկերասիրության գաղափարը : Զարգացնել երեխայի գեղագիտական…

Թեման - Անվտանգ երթևեկություն Նպատակը - Կսովորեն երթևեկության տարրական կանոնները: Կբարձրանա երեխայի ուշադրությունը փողոցն անցնելիս : Սերմանել միասնության , ընկերասիրության գաղափարը : Զարգացնել երեխայի գեղագիտական…

Ուսուցիչ՝ Սիրելի՛ երեխաներ:Մենք բոլորս ամեն օր անցնում ենք երկար ու կարճ, լայն ու նեղ Ճանապարհներ,որպեսզի հասնենք դպրոց,կամ այլ վայրեր: Դրանք անցնելն այնքան էլ դյուրին չէ,…

Ուսուցիչ՝ Սիրելի՛ երեխաներ:Մենք բոլորս ամեն օր անցնում ենք երկար ու կարճ, լայն ու նեղ Ճանապարհներ,որպեսզի հասնենք դպրոց,կամ այլ վայրեր: Դրանք անցնելն այնքան էլ դյուրին չէ,…

Փողոց- ճանապարհ,որը նախատեսված է մեքենաների երթևեկության համար: Վարորդ - ավտոմեքենան վարող անձ: Մայթ - փողոցին կից ճանապարհ, որը նախատեսված է մարդկանց քայլելու համար: Հետիոտ ն…

Փողոց- ճանապարհ,որը նախատեսված է մեքենաների երթևեկության համար: Վարորդ - ավտոմեքենան վարող անձ: Մայթ - փողոցին կից ճանապարհ, որը նախատեսված է մարդկանց քայլելու համար: Հետիոտ ն…

քո գիտելիքները: Երգ Մենք դպրոց ենք հաճախում, Շատ,շատ բաներ սովորում, Դուք էլ մեզ հետ միացեք Խելացի ուշիմ դարձեք: Ապ-ապ,ծափ-ծափ, Դուք էլ մեզ հետ միացեք: Ապ-ապ,ծափ-ծափ,…

քո գիտելիքները: Երգ Մենք դպրոց ենք հաճախում, Շատ,շատ բաներ սովորում, Դուք էլ մեզ հետ միացեք Խելացի ուշիմ դարձեք: Ապ-ապ,ծափ-ծափ, Դուք էլ մեզ հետ միացեք: Ապ-ապ,ծափ-ծափ,…

1.Ճանապարհը պետք է անցնել նախատեսված անցումով՝զեբրի վրայով:Երբ դու կանգնած ես սպիտակ գծերի վրա վարորդր պարտավոր է կանգնել և ճանապարհը զիջել: 2.Միշտ պետք է քայլել մայթով…

1.Ճանապարհը պետք է անցնել նախատեսված անցումով՝զեբրի վրայով:Երբ դու կանգնած ես սպիտակ գծերի վրա վարորդր պարտավոր է կանգնել և ճանապարհը զիջել: 2.Միշտ պետք է քայլել մայթով…

Խելացի լուսակիր Երգ Ես մի իր եմ պիտանի, Շատ օգտակար , անվանի, Ինձ ասում են լուսակիր, Իմ մեջ կրում եմ լույսեր: Կանաչ լույս է դու…

Խելացի լուսակիր Երգ Ես մի իր եմ պիտանի, Շատ օգտակար , անվանի, Ինձ ասում են լուսակիր, Իմ մեջ կրում եմ լույսեր: Կանաչ լույս է դու…

է ` լուսակիրներին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձրել , քան իրականում պահանջվում է : 1994 թ - ից սկսած յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5- ը…

է ` լուսակիրներին շատ ավելի մեծ ուշադրություն են դարձրել , քան իրականում պահանջվում է : 1994 թ - ից սկսած յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5- ը…

անցնելուց , գնում էի միայն այն վայրեր , որտեղ կան գետնանցումներ , իսկ հետո նորից սկսեցի անցնել անցումներով ու երբեք չխախտելով կանոնները : Այո ես…

անցնելուց , գնում էի միայն այն վայրեր , որտեղ կան գետնանցումներ , իսկ հետո նորից սկսեցի անցնել անցումներով ու երբեք չխախտելով կանոնները : Այո ես…

ПРАВИЛА ДОРОЖНОГО ДВИЖЕНИЯ

ПРАВИЛА ДОРОЖНОГО ДВИЖЕНИЯ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
02.10.2021