Մարդու հնագույն նախնիները
Տեղադրելով մեր ցեղատեսակներին կենդանական աշխարհում,պարզ է դառնում,որ մենք պրիմատներ ենք`կաթնասուններ մեծ ուղեղով,լավ տեսողությամբ և հակադրվող բթամատով: Էվոլությոն ծառի վրա պրիմատները տարամիտվել են կաթնասունների ուրիշ խմբերից հավանաբար 65 միլիոն տարի առաջ և հնարավոր է նաև ավելի վաղ:Պրիմատների մեջ առանձնացնում են ցեղատեսակ,որը կապող օղակ է հանդիսանում այլ տեսակների հետ:Դրանք մարդանման կապիկներն են:Ամենավաղ մարդանման կապիկները հայտնաբերվել են Արևելյան Աֆրիկայում,Ասիայում և Եվրոպայում:Այսօր մարդկային ցեղատեսակը ներկայանում է մեկ պոպուլյացիայով տարածված ամբողջ աշխարհով մեկ,սահմանազատված է մարդկային կապիկների ուրիշ ցեղատեսակից,որոնց սպառնում է արեալի կորուստ և ոչնչացման վտանգ:
Պրիմատների ընտանեկան ծառ
Այս գծապատկերը բացատրում է էվոլյուցիոն կապը տարբեր պրիմատների միջև,այն ցույց է տալիս թե որքան մոտ է կանգնած մարդը շիմպանզեներին,նաև մարդանման կապիկները որքան մոտ են Հին աշխարհի կապիկներին ներառյալ բաբուներին,քան նոր աշխարհի կապիկներին`սկյուռանման կապիկներ:Բոլոր մարդանման կապիկները և պարզապես կապիկները ավելի նման են իրար,քան իրենց նախնիներին`ներառյալ լեմուռները և գալագոնները`կիսակապիկները:
Մեր ամենամոտ նախնիները
Գիտությունն ապացուցում է,որ մարդը և շիմպանզեն սերում են ընդհանուր նախնիներից դեռ 5-8 միլիոն տարի առաջ:Մարդն ունի երկու լավ զարգացած բնորոշիչներ`ուղղաձիգ քայլք և մեծ ուղեղ,և շատ այլ փոքր տարբերություններ:Մարդու պոպուլյացիան մեծ է և սփռված ամբողջ աշխարհով,բայց մենք գենետիկորեն քիչ տարբերակված ենք,քան շիմպանզեները,գուցե այն պատճառով,որ մենք բավականին երիտասարդ ցեղատեսակ ենք:Վերարտադրողականությունը նմանատիպ է,չնայած կանայք ավելի ուշ են հասնում սեռահասունացման տարիքի և երկար են ապրում դաշտանադադարից հետո:Մարդը կարող է ապրել միջինը 80 տարի,իսկ շիմպանզեն միայն 40-50 տարի,վայրի պայմաններում:
Հնեաբանական ուսումնասիրություններ
ՄԱՐԴՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ԿՈՐԸ`մարդու էվոլյուցիան ուղիղ ընթացող պրոցես չէ:Հոմինների տարբեր ղմբեր ապրել են նույն ժամանակահատվածում և գուցե բախվել են իրար:Նոր ցեղատեսակի առաջացումը հին ցեղատեսակի ճյուղավորումն է,որն ավելի հաջող է էվոլյուցիոն առումով,ինչպես նաև առաջանում են պարաանթրոպներ,որոնք ոչնչանում են էվոլյուցիայի ընթացքում:Բանական մարդը մինչև մեր օրեր հասած միակ ցեղատեսակն է:
Հետաքրքիր փաստեր
Մարդու երեխան ծնվում է ուղեղի զարգացման ավելի վաղ փուլերում,քան շիմպանզեի երեխան,և մարդու երեխան ավելի անօգնական է և ունի խնամքի կարիք:Մարդու երեխան ունի մեծ գլուխ`ծննդաբերությունը դարձնելով ավելի բարդ և երկարատև:
Այս օխրայի կտորը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում,որը վկայում է այն մասին,որ մարդը օգտագործել է ներկանյութեր 160.000 տարի առաջ:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.