<<Հոգեբանի>> մասնագիտությունն ու դրա բնութագրումը տարիքային տարբեր փուլերում
Դեռահասության տարիք
Գաղտնիք չէ, որ մասնագիտության ընտրությունը մարդկանց կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Մասնագիտություն ընտրելիս մենք հաճախ դժվարանում ենք, չկողմնորոշվելով թե իրականում մեզ որն է պետք, հաճախ օգնության են հասնում ծնողները և դա ունենում իր դրական և բացասական կողմը:
Եթե չսիրեք Ձեր մասնագիտությունը, երբեք չեք կարող հասնել հաջողության այդ բնագավառում, քանի որ եթե չկա անձնական շահագրգռվածություն, աշխատանքը երբեք ամբողջովին չի կատարվի:
Հոգեբանությունը գալիս է լրացնելու բոլոր մասնագիտությունները, այնտեղ, որտեղ առկա է մարդկային շփում, անպայման հոգեբանության անհրաժեշտություն է առաջանում, պահանջվում է շփման հմտություններ, մարդկանց վրա ներազդելու, կյանքի դժվարություններին դիմակայելու ուժ: Հոգեբաններն ավելի թեթև են ապրում կյանքը:
Ամբողջ դպրոցի ռազմավարությունն է օգնել երեխային մասնագիտական կողմնորոշման հարցում: Այս առումով կազմակերպում են շրջայցներ և քննարկումներ, օրինակ՝ բանկային ոլորտի աշխատակիցների հետ, նաեւ խմբային, անհատական զրույցներ, խաղեր, որոնց ընթացքում խոսում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի, առօրյայի, հանդիպող դժվարություններ մասին:
Հասուն տարիք
Հոգեբանությունը համարվում է բավակնին երիտասարդ, բայց միևնույն ժամանակ շատ արդիական գիտություն: Հոգեբանի մանսագիտությունը ունի մեծ պահանջարկ ցանկացած կազմակերպության ներսում: Ներկայումս գրեթե ոչ մի կազմակերպությւոն իր գործունեության իրականացման շրջանակներում համագործակցում է այս բնագավառի մասնագետների հետ:
Հոգեբանի մասնագիտությունը մեր հասարակության մեջ տարբեր տարիքում ընկալվում է տարբեր կերպ. մարդկանց որոշակի խումբ այն ընդունում է որպես մի մասնագիտություն, որի առաքելությունն է օգնել մարդկանց հարմարվելու ու հաղթահարելու կյանքի տարբեր իրավիճակներում առաջացած խնդիրներն ու խոչընդոտները, հարցի լուծման դեպքում լինել ավելի զգոն ու շրջահայց, այն դիտարկել տարբեր տեսանկյուններից ու կարողանալ հեշտությամբ լուծել: Սակայն այս մասնագիտությանը մարդկանց որոշակի շերտ էլ վերաբերվում է բացասաբար, քանի որ այն համարում է <<ոչ նորմալ>> մարդկանց համար նախատեսված մասնագիտություն: Սակայն ներկայիս պայմանները ավելի լայն ճանապաչհներ են բացում այս մասնագիտության ներկայացուցիչների համար, քանի որ այս ճյուղի մասնագետը կարող է աշխաատնքի անցնել ցանկացած աշխատանքային ոլորտում: Լինելով լավ մասնագետ հոգեբանը կարողանում է տարբեր տիպի աշխատանքային գործունեության մեջ հեշտությամբ ադապտացվել տվյալ աշխատանքային թիմին ու համագործակցել ու խթանել առողջ աշխատանքային թիմ ու մթնոլորտ ունենալու համար:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.