Рафаэл Патканян
Оценка 4.6

Рафаэл Патканян

Оценка 4.6
rtf
13.05.2020
Рафаэл Патканян
Պատկանյան.rtf

Ռափայել Պատկանյան

Ծնվել է- 1830թ նոյեմբերի 20-ին, Նոր Նախիջևանում։

Կրթությունը - Նախ սովորել է Գաբրիել քահանայի (այսինքն՝ հոր) վարժարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի լազարյան ճեմարանում (1843-1849թթ), որը դեռ չավարտած գնում է Թիֆլիս և  Ներսիսյան դպրոցում դասավանդում է ռուսերեն։ Դասավանդելուն զուգահեռ խմբագրում է Արարատ շաբաթաթերթը (այս թերթում տպագրվել են նրա առառաջին բանաստեղծությունները)։ Պատկանյանը բարձրագույն կրթություն ստանում է Դորպատում, ապա նաև Պետերբուրգի համալսարանում, որը ավարտում է 1860թ։

1854թ - Մոսկվայում ստեղծել է Գամառ Քաթիպա գրական խմբակը։

Խմբակի անվան հիմքում եղել է 3 ընկերների անվան և ազգանվան հապավումը, որին ավելացվել է ա հոդակապը

Ռափայել Պատկանյան, Գևորգ Քանանյան, Մնացական Թիմուրյան։

Խմբակը մինչև  1857թ, հրատարկաում է իր գրական տետրերը, իսկ դրանից հետո խմբակի անունով հանդես է գալիս միայն Ռափայել Պատկանյանը։

1863թ - հիմնել է Հյուսիս շաբաթաթերթը։

Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 185051-ին «Արարատ» շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:

Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:

1851-ին Պ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններՀայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում:

1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից:

185762-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին: 186364-ին հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները:

1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում:

1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել գրողին և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը:

Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պատկանյանը շարունակել է ստեղծագործել նույն ոգով: 1880-ական թթ. ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին:

1880-ին Պատկանյանի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ: Պատկանյանը մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը: Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքերՄայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց: 1880-ական թթ. կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին:

Պատկանյանը Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժուական հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերըՕձի խածածը», «Շատերեն մեկը», «Խոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը», «Խ՚ապաաթը վորի'նն է» ևն):

Մահացել է 1892թ, սեպտեմբերի 7-ին, Նոր Նախիջևանում։

IV- ի կերպարը նույնացրել է հայրենիք , ազգ , ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ , առաջ քաշել հայրենիքի անկախության , Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները :…

IV- ի կերպարը նույնացրել է հայրենիք , ազգ , ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ , առաջ քաշել հայրենիքի անկախության , Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները :…

տեղափոխվել է Պետերբուրգ , ընդունվել տեղի համալսարանի արլ . ֆակուլտետի հայ - վիրա - թաթարական բաժինը : 1855- ին լույս է տեսել Գամառ - Քաթիպայի…

տեղափոխվել է Պետերբուրգ , ընդունվել տեղի համալսարանի արլ . ֆակուլտետի հայ - վիրա - թաթարական բաժինը : 1855- ին լույս է տեսել Գամառ - Քաթիպայի…

պատմվածքը , որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին , խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց : 1880- ական թթ . կեսերին Հայաստանում…

պատմվածքը , որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին , խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց : 1880- ական թթ . կեսերին Հայաստանում…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020