ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
| 
 
 Ե՞ՐԲ 
  | 
 
 Ի՞ՆՉ  | 
| 
 Նախապատրաստում Դասին  | 
 
 ü Պարզեք, թե ինչ կառուցվածք է ունենալու դասը: ü Քննարկեք դասավանդման առավել արդյունավետ մեթոդների, հնարների, միջոցների և գիտելիքների ստուգման ձևերի ընտրությունը: ü Տեղեկացեք յուրաքանչյուր սովորողի առանձնահատկություն- ների և կատարողականության առկա մակարդակի մասին: ü Ծանոթացեք ուսումնական նյութին և այն անհատական աշխատանքներին, որոնք պատրաստվում եք իրականացնել: ü Պլանավորեք այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է տրամադրել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին: ü Ծանոթացեք դասի խնդիրներին և նպատակներին՝ կրթական, դաստիարակչական: 
  | 
| 
 Դասի սկզբում 
  | 
 
 ü Օգնեք ուսուցչին սովորողներին ներկայացնել դասի թեման և նպատակը, ինչպես նաև նախապատրաստել աշակերտներին նոր նյութի ընկալմանը: ü Ապահովեք համապատասխան ուսումնական նյութերի և սարքավորումների առկայությունը, մատչելիությունը: ü Օգնեք ուսուցչին՝ գրատախտակի վրա գրանցելով ուսուցչի կողմից թվարկված բանալի բառերը կամ քայլերը: 
  | 
| 
 Դասի ընթացքում 
  | 
 
 ü Դիտարկեք և գրառեք սովորողների ուսումնառության դժվարություններն ու ձեռքբերումները և փոխանցեք ուսուցչին բանավոր կամ գրավոր գրառումների միջոցով: ü Տեղեկացրեք ուսուցչին աջակցության կարիք ունեցող սովորողների դժարությունների մասին: ü Օգնեք ուսուցչին դասի ընթացքում իրականացնել համարժեք վերահսկողություն: 
  | 
| 
 Խմբային աշխատանքների ժամանակ 
  | 
 
 ü Անհրաժեշտության դեպքում համոզվեք՝ արդյո՞ք սովո-րողները հասկացել են առաջադրանքը , և ի՞նչ է ակնկալվում իրենցից աշխատանքի ավարտին: ü Յուրաքանչյուր խմբի առաջադրանքների կատարման ընթացքում օգնեք սովորողներին կառավարել ժամանակը: ü Նշեք դասի ընթացքում հանդիպող դժվարությունները, խնդիրները՝ օգնելով ուսուցչին: ü Հարկ եղած դեպքում կրկնեք և պարզեցրեք հրահանգները: ü Խրախուսեք սովորողների դրական, կառուցողական փոխ- հարաբերությունները միմյանց հետ: ü Գրանցեք սովորղների պատասխանները, նշեք դժվարու- թյուններն ու ձեռքբերումները: 
  | 
| 
 Սովորողների հետ անհատական աշխատանքների ժամանակ  | 
 
 ü Պլանավորեք անհատական աշխատանքի կատարման ծավալը, ժամանակացույցը և հաջորդական քայլերը: ü Քննարկելով ուսուցչի հետ՝ պարզեք, թե սովորողը ինչ կարողություններ և հմտություններ պետք է ունենա անհատական աշխատանքից հետո: ü Գրանցեք այն սխալները, որոնք կրում են շարունակական բնույթ : ü Հստակ սահմանեք, ձևակերպեք կատարվող առաջադրանքի հարցերք, առաջադրանքի պահանջները և պարզեք՝ արդյոք սովորողը հասկացել է պահանջը: ü Հետևեք, որպեսզի ժամանակին սկսեն և ավարտեն աշխատանքները: ü Կիրառեք դասավանդման արդյունավետ մեթոդներ, հնարներ: ü Տեղկացրեք սովորողին հաջորդ հանդիպմանն իր անելիքների մասին: 
  | 
| 
 Դասի ավարտին 
  | 
 
 ü Համոզվեք, որ սովորողները հասկացել են տնային առաջադ- րանքները և հստակ պատկերացում ունեն իրենց անելիքների մասին: ü Համոզվեք, որ տնային աշխատանքները գրանցված են օրագրերում: ü Տեղեկացրեք ծնողներին սովորողների ուսուցման գործընթացի վերաբերյալ: 
  | 
| 
 Դասից հետո 
  | 
 
 ü Հետադարձ կապ տրամադրեք սովորողների ուսուցման կամ վարքի հետ կապված ցանկացած դժվարությունների և այլ հարցերի մասով: ü Օգնեք ուսուցչի նախապատրաստվել հաջորդ դասին և պատրաստել համապատասխան նյութերն ու պարագաները: 
  | 
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.