Степан Зорян

  • pptx
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ՍՏ․_ԶՈՐՅԱՆ.pptx

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Հայ արձակագիր, թարգմանիչ Ծնվել է 1889թ, սեպտեմբերի 15-ին Ղարաքիլիսա ավանում։

Ղարաքիլիսա- Սև վանք

ՂԱՐԱՔԻԼԻՍԱ

ԿԻՐՈՎԱԿԱՆ

ՎԱՆԱՁՈՐ

Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև , որ տարվում է ամեն մի պատահական քամուց: 

Կա՞ն արդյոք մարդիկ, որ չեն հիշում իրենց մանկությունը կամ մանկության դեպքերը: Եթե կան, դրանք դժբախտ մարդիկ են` պայծառ հուշերի հաճույքից զրկված, որովհետև մանկությունը, ուրախ թե տխուր, միշտ մանկություն է՝ իր անարատ սրտով, կյանքի բուռն ծարավով և լուսավոր, լուսավոր երազներով, որ զարդարում են մեր գոյության առավոտը և երկրորդ անգամ էլ չեն կրկնվում:

Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով։


Litopedia.org Ստեփան Զորյան

<<Զրույց մի մոլախոտի մասին>> , <<Չալանկը>> ,

<<Մի գիշեր անտառում>>, <<Շեկոն >>

<<Ճանապարհորդ Ջեկոն >> , <<Պապն ու թոռը>>

Մորս պատմելով ՝ ես ծնվել եմ գարնան մի առավոտ ՝ վաղ արշալույսին , ու իմ ծնվելուն պես մեր եկեղեցու զանգերն սկսել են ղողանջել։ Ներկաների կարծիքով շատ հանդիսավոր ու խորհրդավոր է եղել այդ վայրկյանը։ Զանգերը կարծես ավետել են , թե ահա աշխարհ է գալիս մեկը , որ առանձին մի բան է լինելու։

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կա՛մ շատ << աստղով >> ու նշանավոր մարդ աստղ  1. Սեփական լույս ունեցող երկնային մարմին, որ երևում է գիշերը՝ լուսավոր կետի նման: 4. (փոխաբերական) Բախտ, ճակատագիր: 5. (փոխաբերական) Նշանավոր՝ հռչակավոր գործիչ (արվեստի, գիտության ևն): 6. (խոսակցական) Արտաքին տեսք, շենք ու շնորհք:  7. [ածական] (գործիական հոլով)՝ Աստղով: Դուրեկան, գրավիչ:

Կա՛մ․․․ նշանավոր ավազակ, որի մասին Աստված արդեն զանգահարությամբ զգուշացնում է մարդկանց։

Աղոթք – աղաչանք առ Աստված, օրհնություն , խնդրանք․ փառաբանություն, գոհություն Բացատրել բառերն ու արտահայտությունները․ Տե՛ր ամենակալ- թագավորաց- էս- երկար արև-

Տե՛ր ամենակալ ու լույս արեգակ,
տվե՛ք երկրիս խաղաղություն ,
թագավորաց ՝ հաշտություն ,
ցավին՝ թանկություն ,
հացին՝ առատություն,
էս երեխին էլ՝ երկար արև․․․

Առաջադրանք- 1․ Բացատրել աննշան , ակնթարթային բառերի ուղղագրությունը 2․Գտնել այն բառակապակցությունները , որոնց կազմում կան ինչպես , նման , պես բառերը։

Իմ մանկությունից հիշում եմ աննշան և ակնթարթային պահեր , ինչպես խանգարված երազի պահեր , որ ոչնչով չեն կապվում իրար։
Հիշում եմ ինձ , օրինակ , սպիտակ շորեր հագած , հիշում եմ մի աղբյուր , որից ջուրը թափվում է՝ մերկ թրի պես շողշողալով։ Հետո հիշում եմ մի ցանկապատ , որի փշերը մագիլների նման բռնել են շորերս , չեմ կարողանում տուն գնալ ու լալիս եմ․․․
Ահա կանգնած եմ մեր տան շեմքին․ հանկարծ երկինքը տրաքում է , մեր հարևանի բարդին բոցավառվում է երկինք հասնող կրակե սյունի պես և ճարճատյունով ընկնում։ Բարդու հետ ընկնում եմ նաև ես․․․

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ - ԹԱՆԳԱՐԱՆ

Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը կատարվել է 1990 թվականի սեպտեմբերի 15-ին,
  գրողի  ծննդյան օրը Կիրովականի այն առանձնատանը, որտեղ 1964-1967  թվականներին ապրել է  արձակագիր  Ստեփան Զորյանը։  


Ամառանոցի և տուն-թանգարանի նախագծողները
գրողի որդիներն են՝ Լևոն  և Կարեն Զորյանները։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ— ԹԱՆԳԱՐԱՆ

Ստ․ Զորյանի աշխատասենյակը

Շնորհակալություն

Ստեփան Զորյան- սահիկահանդեսը ստեղծված է նյութի մատուցումը տեսանելի ու հետաքրքրական դարձնելու նպատակով։

Հեղինակ՝ Ա․ Բարխուդարյան